User Tag List

Էջ 177 684-ից ԱռաջինԱռաջին ... 77127167173174175176177178179180181187227277677 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,641 համարից մինչև 2,655 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2641
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Ինչի՞ ես շատ խմում:
    - Երբ որ քիչ եմ խմում, միանգամից տրտմում եմ, ինչ-որ տարօրինակ տխրություն... դառնում եմ խոցելի... հանկարծ նեղանում ամբողջ աշխարհից.. կողքի ամեն շշուկն իմ դեմ դավ համարում... իսկ երբ որ շատ եմ խմում, արդեն ինքնամոռացության մեջ եմ ընկնում, էդ ամեն ինչն էլ չի լինում...
    - Բայց էդ դեպքում ինչի՞ ես ընդհանրապես խմում...
    - Եսի՞մ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2642
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեր վերջին 2 տասնամյակում Հայաստանից Ամերիկա մեկնած հայերնակիցները:

    Ուրեմն իրանք վերջին ժամանակներում կարծես ձևավորել են ամերիկահայերի մշակույթ, որ քյառթուության էվոլյուցիայի նոր տեսակ ա:
    Իրանք մի թեթև տարբերվում են մեր քյառթուներից: Իրանց ռաբիսն էլ ա ուրիշ: Իրանց ռաբիսի մեջ ռեպ կա:
    Մի տեսակ այլանդակամսխալի (իմ նոր հորինած բառը) երաժշտություն ա, ականջի համար վտանգավոր: Էդ մի տեսակ մեր ռաբիսն էլ չի, լրիվ առողջությանը վտանգավոր երաժշտություն ա:
    Ուրեմն լինում ա մի հատ ամերիկահայ, ընդեղի հայերի մշակույթի վաստակավոր գործչի էշԸցած դեմքով, կուշտ փորով ռաբիսանման երգիչ, որ չգիտես ինչ ա կլկլցԸնում (կենդանական ինչ որ զԸռոց), ու մի հատ էլ ամերիկահայ «ռեփեր» ա լինում, իրան դրած լրիվ:
    Ու մի օր Լոսի բիստրոներից մեկում սանդվիչ բթվելուց որոշում են դուետ երգեն ու գնում մի բան ձայնագրվում են... չնայած ավելի շուտ դա կերած սանդվիչի *** - ն ա հիշեցնում:
    Տենց ստուդիայում մի բան *** - ում են, մենք էլ, էս մեր հայրենիքի խե՜ղճ հայ ժողովուրդս, սրանց *** - երն ենք տանում մեր փառապա՜նծ հեռուստաալիքներով:

    Ոնց որ շատ շեղվեցինք:
    Ուրեմն իրանք, միշտ պտի Լոսում սիգար ծխեն, պտի Բենտլի քշեն, պտի իրանց մոտի նկրագրված բարձրարժեք արվեստագետների վերջին «զապիսները» լսեն, ու էդ Բենտլիի դինամիկները նենց քոքեն, որ սաղ Լոսը լսի, որ հայը սենց ա ըլնըմ արա:

    Ու բացի էդ, իրանց բառապաշարն ա մի քիչ փոխվում: Ասենք հայերեն խոսքի մեջ մի քանի քեյշըն - ներով բառեր են մտնում, որ ստեղի բարեկամների հետ խոսալուց էդ ստեղի բարեկամներին ծնգլ կանի իրա քեյշըն - ներով:

    Հլը շատ ե՞նք գլորվելու...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (24.10.2010)

  4. #2643
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    է՜հ, երբեք չէի մտածի, որ կամաչեմ հայ լինելուց:
    Վերջին մի քանի տարում էնքան հանդիպեցի «հայերի», որ իսկապես ամո՛թ ա նման ազգի ներկայացուցիչ համարվելը:
    Հաճույքով կդառնայի այլ՝ նորմալ երկրի քաղաքացի, թաքցնելով որ հայ եմ:


    ՀԳ Քյառթու աղբերը գնում են այլ երկիր, միացնում էշի զռռոցն ու դա ներկայացնում որպես հայերի/հայկական երաժշտություն…


  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (24.10.2010)

  6. #2644
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ չի հուզում, թե քանի անասուն է հայի անվան տակ ներկայանում։ Ու թե դրանք ոնց են իրենց պահում, ինչ են լսում, ինչ են երգում... Կյանքումս չեմ ամաչել ու չեմ ամաչում հայ լինելուս համար։
    Ե´ս եմ հայը, ոչ թե իրենք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.10.2010), CactuSoul (25.10.2010), einnA (24.10.2010), Lianik (24.10.2010), Ribelle (27.10.2010), StrangeLittleGirl (24.10.2010), Yeghoyan (24.10.2010), Արևածագ (24.10.2010), Արևհատիկ (24.10.2010), Հայուհի (26.10.2010), Հարդ (24.10.2010), Մանուլ (04.11.2010), ՆանՍ (25.10.2010), Ուլուանա (26.10.2010)

  8. #2645
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞րնա ավելի ճիշտ ասել՝ կիսաքաղցր սուտը, թե՞ քաղցր սուտը:
    Ամեն դեպքում փորձում եմ ասել դառը ճիշտը, իսկ եթե տեսնում եմ, որ դիմացինս դա սխալա հասկանալու, ուրեմն ասում եմ կիսաքաղցր սուտը…

    Ես էլ չհասկացա ինչ գրեցի ու ինչ նկատի ունեի:


    ՀԳ Ե´ս եմ հայը, ոչ թե իրենք...

    Սակայն դա իրավիճակը չի փոխում:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 24.10.2010, 14:10:


  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (24.10.2010)

  10. #2646
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փսլնքոտ գրառումների շարքից

    Խցկվել ես ամենամութ անկյունում՝ սրտիս ու թոքիս արանքում, որովհետև ... (մենակ չեմ): Բայց կար ժամանակ միշտ կողքս նստած էիր, ավելի շուտ մեջս: Մարդիկ ասում- խոսում էին շուրջս, մենք էլ էինք խոսում հենց նույն թեմայով, ինչը որ բոլորը՝ ուղղակի ցածրաձայն: Էլի թղթի նման սպիտակել ես, սպասում ես, որ կլցնեմ, կկանչեմ...չեմ կանչի՝ մեռի՛: Մենա՞կ ես, վախու՞մ ես, մու՞թ ա: Բայց լավ չի է՜, որ սրտիս կողքն ես «պպզել», սրտիս աշխատանքին ե՞ս հետևում, թե՞ հառաչանքների ես սպասում: Չես սիրում չէ՞ հարցերիս հարցական նշանը, ա՛ռ քեզ "?????????????": Ոնց էի քեզ սիրում փոքր ժամանակ, սիմպո էիր: Լիքը բան ես խլել ինձանից ու լիքը բան տվել ... Խլածները տուր, տվածներդ հետ տամ: Բայց հիմա պուպուշն ես ու անօգնական, համ էլ խեղճ ես, մեկ-մեկ նայում եմ քո կողմ՝ մեջս, լացս գալիս ա: Ինչ վատ ա չէ՞, որ քեզ պետք եմ, իսկ դու ինձ չէ, հլը պետք չես ընկեր: Հենց պետք լինես, թոքիս ու սրտիս արանքից կհանեմ, էս անգամ գլխիս կնստացնեմ` ուղեղ կրծելու: Քո մոտ լավ ա ստացվում, ավելի շուտ մենակ քո մոտ ա ստացվում դատարկություն առաջացնել: Ուղեղս կմաքրես էլի, ի՞նչ կլինի: Ցը՜:
    Чеширский КотЭ

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.10.2010), einnA (25.10.2010), Kita (24.10.2010), Nare-M (24.10.2010), Արևածագ (24.10.2010), Արևհատիկ (24.10.2010), Ժունդիայի (24.10.2010), Ինչուիկ (24.10.2010), Հարդ (24.10.2010)

  12. #2647
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Չարիքների չարիքը... վերջերս սկսել եմ ավելի ու ավելի համոզվել, որ տգիտությունն ավելի վտանգավոր է, քան անտարբերությունը: Երբ նայում ես տգետի հայածքին... մեղքդ գալիս են... ախր իրանք էլ են չէ մարդ, իրանք էլ կարող էին նորմալ լինել...
    Իսկ նրանք իրենց բոլորովին էլ աննորմալ չեն համարում: Ավելին՝ գետներն են տգետների համար տգետ: Եթե դու գետ ես, ու շրջապատված ես տգետներով, ապա հացդ ցամաք կուտես...
    Ափսոս ա մեր ազգը... երբ հասկանում ես, որ տգետին գոնե մի քիչ գետ դարձնելու համար շատ բան չի պահանջվում (մի քիչ փող), իսկ փողը կրկին տգետի ձեռքում է... ուզում ես մարդասպանություն գործել:
    Նրանք ենք հասել, որ երբ մի գետի հետ ենք շփվում, նենց ենք ուրախանում, ոնց որ տոն լինի:
    Երբ տգետը սկսում է տգիտություններ անել, կողքի տգետներն ասում են. «արաաաա էս ինչ խելոք բաներ ա անում», ու դրանից ինքը սկսում ա ավելի ու ավելի տգիտություններ անել:
    Ազնվորեն... նենց եմ խղճում...

    Տերդ մեռնի... տգիտություն:
    Տերդ թաղեմ... փող:

  13. #2648
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիլյուկ

    Վիլյուկով (ավելուկով, գորիսյան բարբառ) ճաշ շատ եմ սիրում: Ժամանակին չէի ուտում, հետո չգիտեմ` ինչ եղավ, սկսեցի ուտել: Տատիկիս սարքած վիլյուկն եմ ամենաշատը սիրում, բայց, ցավոք, արդեն քանի տարի է տատիկս ընդունակ չէ ճաշ եփելու: Մորաքույրներս են եփում, մայրս, բայց դե այն չի, էլի:
    Երբ մեր խմբի ղեկավարը գալիս էր Երևանից, հարցրել է մերոնց, թե ինչ ունեն ուղարկելու: Մերոնք էլ մի կապ վիլյուկ են ուղարկել: Անցյալ շաբաթ որոշեցի վիլյուկով ճաշ պատրաստել: Քրոջիցս հարցրի բաղադրատոմսը, էլ. նամակով ուղարկեց: Քույրս, հավանաբար, մոռացել է, որ իր եղբայրը ռոբոտանման վերաբերմունք ունի բաղադրատոմսերին, ցուցումներին, օրենքներին: (հիմնականում) Օրինակ, չէր գրել, որ պետք է վիլյուկի ծամը կտրատել: Ես էլ նախաձեռնություն ցուցաբերեցի, դրեցի վիլյուկը թրջվի (դա էլ չէր գրել, բայց հիշում էի, որ մայրս այդպես է անում): Ամբողջ ծամը մի 3-4 կես արեցի, մտցրի ջուրը: Երբ արդեն թրջվել էր, նոր միտս եկավ, որ ախր այդ երկարության ու հաստության կտորները ուտել չի լինի: Սկսեցի թաց-թաց կտրատել: Քույրս ասել էր ալյուր գցել մեջը, բայց չունեի ձեռքիս տակ: Փոխարենը ջուրն այնքան քիչ էի լցրել, որ պինդ էր ստացվել: Լավ է, իհարկե, բայց քիչ էր մնում` տակը կպնի: Իհարկե, մոռացել էի աղ գցել: Վերջը, էդ անհայտ ծագման խյուսը հյուրասիրեցի ղեկավարիս: Ինքը շատ քաղաքավարի մարդ է` ասաց, որ շատ լավն է, և ամաչելով աղ և ձեթ խնդրեց իր համար:

    Քիչ է մնում` մարդ ամուսնանա էս ճաշերի ձեռքը: Ավելի հեշտ չի՞` կամաց-կամաց սովորես եփելը, Արսեն: «Աբրում ենք, էլի»,- ինչպես ընկերներիցս մեկն է ասում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.10.2010), Ariadna (25.10.2010), einnA (25.10.2010), ivy (25.10.2010), Kita (27.10.2010), Nare-M (26.10.2010), Արևածագ (26.10.2010), Արևհատիկ (27.10.2010), Դեկադա (01.11.2010), Ինչուիկ (25.10.2010), Լուսաբեր (26.10.2010), Հայկօ (25.10.2010), Ձայնալար (26.10.2010), ՆանՍ (27.10.2010), Ռուֆուս (26.10.2010)

  15. #2649
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկությանդ հարսնյակի մեջ փակված, կարողանում ես զգալ, թե ինչքան մեծ է աշխարհը, ու անընդհատ մտածում ես՝ դուրս գալ, ողջունել աշխարհը, գրկել այն:
    Ու դուրս ես գալիս.
    «Բարև, աշխարհ: Ահա և ես»:
    Իսկ աշխարհը.
    «Պաաա, հլա սրա մազերին նայի... Ապե դու ռոցկ ե՞ս լսում... Արա էսի գոմիգ էլ կլինի...»
    Ու, մանկական միամտությամբ մտածում ես, որ աշխարհը սխալ է, որ իրականում վատ մարդիկ չկան, որ ամեն մեկի մեջ լավը տեսնելով կարող ես փոխել աշխարհը:
    Հետո հասկանում ես, որ կան վատ մարդիկ: Ու կան լավ մարդիկ, ովքեր կարող են քեզ փշրել, որովհետև դու կանգնած էիր նրանց ճանապարհին: Ու որ ինչ էլ մարդկանց մեջ տեսնես, փոխվուն են ոչ թե նրանք, այլ քո իլյուզիաները նրանց մասին: Մարդիկ միշտ նույնն են:
    Ու կռիվը քեզ սովորեցնում է գազան լինել: Որովհետև քո մեջքի հետևում ոչ ոք չկա: Միայն սառը պատ: Ոչ ոք քո մասին հոգ չի տանի: Կարող ես լինել նրանցից մեկը, կամ էլ ժանիքներդ մերկացնել ու մռնչալ. չմոտենաս, կսպանեմ: Իսկ եթե մոտենա՝ սպանել:
    Հետո հասկանում ես, որ կան նաև լավ մարդիկ:
    Իսկ հետո հետ ես նայում, ու տեսնում, որ իրականում չես փոխվել: Պարզապես սկսել ես ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, ավելի պարզ ընկալել: Ավելի ազնիվ լինել ինքդ քո հետ: Ներել ինքդ քեզ: Որովհետև ուրիշ ոչ մեկը չի ների:
    Ու նայում ես առաջ՝ դեռ ինչքան ճանապարհ ունես գնալու:

    (նախնական գրառումը)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.10.2010), einnA (26.10.2010), helium (26.10.2010), Jarre (26.10.2010), Lianik (26.10.2010), Nare-M (26.10.2010), Ribelle (27.10.2010), VisTolog (26.10.2010), Արևածագ (26.10.2010), Երվանդ (26.10.2010), Ժունդիայի (27.10.2010), Հայկօ (27.10.2010), Հարդ (26.10.2010), Մանուլ (04.11.2010), Նաիրուհի (26.10.2010), ՆանՍ (27.10.2010), Ռուֆուս (26.10.2010), Ֆրեյա (26.10.2010)

  17. #2650
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ կրծքեր՝ Ակումբում


    Մտել էի Զրուցարան, տեսնեմ մարդիկ «ծիծիկներից» են խոսում: Մի քիչ գլուխ կոտրելուց հետո հասկացա, որ էդ «ծ»-ն վարկանիշային աստղերին է վերաբերվում: Դե պարծենում էին՝ ով ավելի խոշոր ծիծիկներ ունի ու քանի հատ:
    Ես էլ գլուխս կախ հիշեցի իմ ակումբային փառքի անցած-գնացած օրերը, երբ վարկանիշային ցուցակի առաջին տողում էի, ու փորձնական ծիծիկային համակարգի առաջին նմուշը ինձ էր բաժին հասել...
    Էդպես աղի արցունք էի թափում, ներկայիս վարկանիշային առաջատարն էլ վրաս ծիծաղում էր, թե հիմա տեղերով փոխվել ենք: Ես էլ մղկտում էի, թե էլ կյանքում ինչ էլ անեմ, նրան հասնողը չեմ: Երևի շատ խղճած ինձ, թե ինչ, որոշեց իր մասնագիտական գաղտնիքներով կիսվել հետս, թե ինչ անել, որ Ակումբում արագ փարթամ կրծքեր աճեցնել:

    Մտածում եմ՝ ինչի էդ օգտակար խորհուրդները գնան-կորեն: Ով գիդի, իմ նման դեռ քանի կիսատ-պռատին պետք կգան:
    Ահա ձեզ թոթոլ սիլիկոններով տղու լավ խորհուրդները.

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Այվ, ես ձևը լավ գիտեմ, մի հատ հարցազրույց ես տալիս ասուլիսի տեսքով, մի ծիծիկ ավելանում ա, մի հատ օրագիր ես բացում, մի ծիծիկ էլ ա ավելանում, լուրջ թեմաները ջրիկացնում ես, ծիծիկները հո ավելանալ չեն ավելանում
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Մենակ պիտի ուշադիր լինես, որ օրագիրդ սիրային ռոմանտիկ ֆանտազիաներով հագեցած չլինի, թե չէ ոչ ոք չի կարդա Ու ինչքան շատ տուֆտես մեջը, էդքան շատ վարկանիշ կհավաքես

    Ու օրագրիդ պետք է համապատասխան վերնագիր տաս, այն պետք է լինի համարձակ ու պրովոկատիվ, ծիպա «Սիլիկոններ ու պատռած կալգոտկեք», կամ էլ «Դառը սուրճ սեքսից հետո», մեջը ինչ էլ գրես, մեկ ա կարդացող կլինի


    Էէէէ, սենց չեղավ, սաղ գաղտնիքներս բացեցի
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Մի հատ ուրիշ ձև էլ կա վարկանիշ կորզելու, պարզապես սենց շատ երկար պիտի տանջվես:

    Մտնում ես Մականուն, ավատար, ստորագրություն թեմա ու որոշակի մարդկանց (անունները չեմ տա) անընդհանտ 10+ ես դնում «վա՜յ, ինչ լավն ես դու», «վա՜յ, ինչ պուպուշ ավատար ունես» և այլն մեկնաբանություններով: Վարկանիշների մշտական հոսքը ապահովված է:
    Բոլորին՝ մեծ ծիծիկների բարի մաղթանքներ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.10.2010, 16:33:

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.10.2010), Ariadna (26.10.2010), davidus (26.10.2010), einnA (27.10.2010), Norton (26.10.2010), Rhayader (26.10.2010), Tig (27.10.2010), Ungrateful (27.10.2010), VisTolog (26.10.2010), Yevuk (26.10.2010), Արևածագ (26.10.2010), Արևհատիկ (27.10.2010), Ժունդիայի (27.10.2010), Հայկօ (26.10.2010), Հայուհի (27.10.2010), Հարդ (26.10.2010), Մանուլ (04.11.2010), Նաիրուհի (26.10.2010), ՆանՍ (27.10.2010), Նարե (27.10.2010), Ներսես_AM (26.10.2010), Շինարար (26.10.2010), Ռուֆուս (26.10.2010)

  19. #2651
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի է պատրաստ մարդ, որպեսզի քաղաքից դուրս ապրող իր սիրելիին պահի կողքին: Պատրաստ է նրա համար տուն ճարել, վարձը ամեն ամիս մուծել, գործ ճարել, որ աշխատի:

    Արա, բայց ես էդքան հնարավորություն դեռ չունեմ է

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.10.2010), Ariadna (27.10.2010), Lianik (26.10.2010), Nare-M (26.10.2010), Արևածագ (26.10.2010), Հայուհի (27.10.2010), ՆանՍ (27.10.2010), Նարե (27.10.2010), Սլիմ (27.10.2010)

  21. #2652
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ է, որ ավագ սերնդի դասախոսներից շատերը համակարգչից գլուխ չեն հանում: Պատկերացնում եմ՝ ինչ կլինի խեղճերի վիճակը, եթե իմանան՝ ուսանողներն ինչքան են երես առել…
    Առաջ գոնե ռեֆերատներն արտագրում էին, հիմա ուղղակի copy-paste են անում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (27.10.2010), Արևածագ (27.10.2010), Ուլուանա (27.10.2010), Սլիմ (27.10.2010)

  23. #2653
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկական հայն ատում է թուրքերին: Իսկական հայն ատում է ադրբեջանցիներին: Իսկական հայն ատում է հրեաներին (քանի որ նրանք տիրում են աշխարհին): Իսկական հայն ատում է գեյերին: Իսկական հայն ատում է սևամորթներին: Իսկական հայն ատում է ամերիկացիներին (պարզապես որովհետև ամերիկացիներն էլ են հրեա): Իսկական հայն ատում է պարսիկներին: Ու պարսկահայերին: Իսկական հայն ատում է եվրոպացիներին (որովհետև նրանք անբարոյական են/հրեա/գեյ): Իսկական հայն ատում է ոչ իսկական հայերին (ովքեր չեն ատում վերոհիշյալ մարդկանց):
    Ու՞մ է սիրում իսկական հայը: Իսկական հայը սիրում է իսկական հայերին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.10.2010), A.r.p.i. (27.10.2010), Chilly (30.10.2010), Moonwalker (14.10.2012), VisTolog (27.10.2010), Աթեիստ (27.10.2010), Արևածագ (27.10.2010), Ձայնալար (27.10.2010), Մանուլ (04.11.2010), ՆանՍ (27.10.2010), Ռուֆուս (27.10.2010), Սլիմ (27.10.2010), Ֆրեյա (27.10.2010)

  25. #2654
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ասում եմ "везде обман", չեք հավատում… Մի խումբ աշխատակիցներս անցյալ շաբաթ մեկնել էին Թայվան՝ կոնֆերանսի: Այսօր նրանցից մեկը (ռումինացի, եթե Ձեզ հետաքրքրում է) եկել էր չինացիքիս մոտ, մի թուղթ էր բերել, խնդրում էր թարգմանել: Պարզվեց ինչ-որ դատարկ բլանկ է, որ տաքսու վարորդն է տվել օդանավակայան տանելիս, իբրև ստացական: Սրանք էլ այստեղ ուզում են ներկայացնել, որ ծախսած գումարը ստանան աշխատատու կազմակերպությունից: Չինացիս կարդաց, կարդաց, ասում է՝ ուզո՞ւմ ես չինարեն լրացնեմ թուղթը, տակն էլ ստորագրեմ: Եվրոպացի պարոնն էլ, թե՝ այո: Լրացրեց, նույնիսկ մտան համացանցում նայեցին, թե ինչ համարներ են ունենում թայվանական մեքենաները (տաքսու մեքենայի համարներն էլ էր պետք լրացնել), լրացրին, վերջում էլ մի սուտի անուն գրեց, ստորագրեց: Իսկ գումարի չափը մնաց լրացնելու ռումինացուն, ինչքանով հասկացա: Չինացիս ուրախ-ուրախ ասում է՝ Թայվանից բերած թղթի վրա ինչ գումար ասես կարելի է գրել: Բացատրեց, որ եթե տաքսու վարորդը լրացներ թուղթը, պետք է հարկ վճարեր: Իսկ այսպես, ռուսի ասած՝ и овцы целы, и волки сыты.
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.10.2010), Ariadna (28.10.2010), Chilly (30.10.2010), Chuk (28.10.2010), VisTolog (27.10.2010), Yevuk (27.10.2010), Ինչուիկ (27.10.2010), Լուսաբեր (28.10.2010), Ձայնալար (27.10.2010), Նաիրուհի (27.10.2010), Ռուֆուս (27.10.2010), Սլիմ (27.10.2010)

  27. #2655
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն առավոտ Աֆրիկայում, հենց ծագում ա արևը, զեբրը արթնանում ա ու անցնում գործի: Զեբրայի գործը վազելն ա: Պետք ա վազի արագ: Ավելի արագ, քան ամենաարագ առյուծը, հակառակ դեպքում ուտելիք կդառնա:
    Երբ Աֆրիկայում արևը ծագում ա, արթնանում ա առյուծը: Առյուծի գործն էլ ա վազելը, բայց պետք ա վազի ավելի արագ, քան ամենադանդաղ վազող զեբրը, հակառակ դեպքում սովից կմեռնի:
    => Կապ չունի առյուծ ես, Աֆրիկայում ապրող էշանման կենդանի ես, թե ինչ ես: Հենց արևը ծագում ա, պետք ա վազես:
    Чеширский КотЭ

  28. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.10.2010), Chilly (30.10.2010), Chuk (28.10.2010), Inna (27.10.2010), Kuk (29.10.2010), SSS (29.10.2010), Ungrateful (27.10.2010), VisTolog (27.10.2010), Արևածագ (27.10.2010), Ժունդիայի (27.10.2010), Ինչուիկ (27.10.2010), Լուսաբեր (28.10.2010), Հայկօ (27.10.2010), Հարդ (27.10.2010), Մանուլ (04.11.2010), Նաիրուհի (27.10.2010), Շինարար (28.10.2010), Ուլուանա (27.10.2010), Ռուֆուս (27.10.2010), Սլիմ (27.10.2010)

Էջ 177 684-ից ԱռաջինԱռաջին ... 77127167173174175176177178179180181187227277677 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •