User Tag List

Էջ 160 684-ից ԱռաջինԱռաջին ... 60110150156157158159160161162163164170210260660 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,386 համարից մինչև 2,400 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2386
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ երթուղայինի (65) առաջը նստեմ:
    Հեռվից երևաց, որ դիմացը մեկը լավ տեղավորվածա, ձեռքը հայավարի դուրս քցած ծխումա:
    Ուզեցա դուռը բացեմ, մեկ էլ.
    - ախպեր հետևն ազատա, հետևը նստի
    - ապեր տենում եմ, որ ազատա
    - հա բա ես էլ ծխում եմ

    տո ջհանդամին թե չես ծխում (էդ մասը չասեցի)
    Նստելուց հետո տեսա, որ վարորդի հետ հավեսով խոսումա, ընկերն էր: Իրար ամեն օր տեսնում էին:

    Մի քիչ հետո, իրանց խոսակցության ընթացքում մեկ էլ ասեց` «Առանց մազաչափ վայրկյան մտածելու հանեց տվեց»

    Մազաչափ վայրկյանն էլ նոր չափման միավորա:


  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (23.08.2010), Yellow Raven (24.08.2010), Դարք (23.08.2010)

  3. #2387
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Ի՞նչ կրթությույն ունես…
    -8-ի
    -Բանակում ծառայել ես՞…
    -Տո հա, բա ինչ եմ արել… Ծառայած չըլնեի, հիմի գող կըլնեի…

    Ահագին մտածել եմ. ի՞նչն է երիտասարդ տղային ուղարկում «գրողի ծոցը»՝ դեպի նպատակ՝ դեպի «ցել»…

    Գողականությունը ռոմանտիկա է: Էսօր կաս, վաղը չկաս… Ոչ մի երաշխիք՝ վաղն ազատությա՞ն մեջ կլինես, թե՞ «փակի» տակ:

    Մինչ վերջերս միշտ եղել եմ այն կարծիքին, որ հանցագործ աշխարհում հեղինակություն դառնում են հանցագործների մեջ եղած ամենախելացի, ճկուն, խորամանկ մարդիկ: Եվ միշտ համոզված եմ եղել, որ ասենք՝ համալսարանի եսիմինչի պրոֆեսորը կամ էն թույն ակադեմիկոսը, հանցագործ դառնալու կամ լինելու դեպքում, կլինեին «այդ աշխարհում» հեղինակություններ՝ հաշվի առնելով, որ նրանք խելացի են: Բայց ոչ. այդպես չէ: Հանցագործ աշխարհում հեղինակություն լինելու համար խելք ունենալը քիչ է: Անհրաժեշտ պայման է նաև դիմացկունությունը, տոկոնությունը, հզոր կամքի ուժը, «դուխը» և այլն…
    Իսկ ամենակարևոր բաղադրիչները կույր ինքնասիրությունն ու հասարակությունում տվյալ մարդու վարքագիծն են:

    Մի անգամ մի դեպք եղավ. ծանոթներիցս մեկի հարազատի հոգեհանգստի ժամանակ երկու ջիփ մեծ արագությամբ մոտեցան սգո վայրին, տոռմըզ տըվին շումախեռավարի… ու կանգնեցին: Ջփերի մեջից իջան երկու բառիս բուն իմաստով աննասուն իրանց եզների հետ: Ու ասեմ, որ աննասունները բառիս բուն իմաստով անասուն էին՝ դեմքի բութ հայացքներով, ճարպակալած՝ անշնորհքաբար ճարպակալած, ինչ-որ դեմք կուսակցության ծիծիկանշաններով (կրծքանշաններով)… Սրանք եկել էին հոգեհանգստի (հավանաբար թաղապետարանի աշխատողներ էին կամ այդ կուսակցության տարածքային շեֆերից)… Կողքս կանգնած տարեց մարդկանցից մեկը մի արտահայտություն արեց.
    -Հեյ գիդի ....-ի վախտեր (տալիս է մի հատ շատ հայտնի ու բարի գող ձյաձյայի անուն, ով ի դեպ սերտ կապեր է ունեցել անգամ հայ մեծանուն դերասանների ու գրողների հետ): Էն ժամանակ սենց մարդիկ ստե էս վիճակում ինչ գործ կունենային: Կկանչեին, կասեին՝ հըլը մի հատ բացատրի, տենանք դու ով ես, որ սենց ավտո ես քշում, արա, այ եզ…

    Ռոբին Գուդ են:

    Այո, առաջին հերթին նրանք հետևում են իրենք իրենց վարքագծին հասարակությունում: Ու քանի դեռ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր մեր անտրամաբանական կյանքում զբաղեցնում են ոչ իրենց տեղը, իսկական գողականության կարիքը մենք միշտ ունենալու ենք:

    Վրաստանում կա քրեական հոդված, որը նախատեսում է ցմահ բանտարկություն այն քաղաքացիների համար, ովքեր իրենց համարում են «օրենքով գող»: Վրաստանում երևի նրանց կարիքը չկա: Վրացական հասարակությունը վստահում է իր ոստիկանությանը, իր դատաիրավական համակարգին, իր պատգամավորներին, նախագահին: Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի վստահում. դրա համար հարց լուծելու համար քաղաքացին դիմում է ոչ թե դատարան կամ ոստիկանություն, այլ դիմում է «գողականին»… Հա, այդպես է հիմնականում…

    Հաջողություն քեզ, ինձ հանդիպած ամենաինքնասեր, ամենաանվախ, ամենախիզախ, ամենադաստիարակված տղա: Բարի վերադարձ:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 24.08.2010, 00:29:

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.08.2010), CactuSoul (24.08.2010), Chuk (24.08.2010), cold skin (25.08.2010), E-la Via (16.10.2011), Freeman (16.10.2011), Kita (30.08.2010), Kuk (11.09.2010), murmushka (24.08.2010), Norton (27.08.2010), Tig (16.10.2011), Ungrateful (24.08.2010), Դատարկություն (24.08.2010), Ինչուիկ (25.08.2010), Կաթիլ (24.08.2010), Հայկօ (24.08.2010), Մանուլ (24.08.2010), Նաիրուհի (14.12.2011), ՆանՍ (25.08.2010), Ռուֆուս (24.08.2010)

  5. #2388
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջղայնացած եմ ...Շաաաաաաաատ

    Հավաքույթ, հավաքույթին հորաքրոջս տղան բարեկամներին է ներկայացնում իր ընկերուհուն
    Հավաքույթի ավարտ...

    X բարեկամ:Վայ Գայանի տունը կքանդվի ,եդ ով էր էդ աղջիկը? դևա պահելու ձևը տեսաք, մի րոպե "Պողոսի" ձեռքը բաց չթողեց
    X- ի ամուսին: Կամ վապշե դա ծնողներ ունի,ես իմ աղջկան բա կթողեի առանց մատանի սրա նրա տուն գնար ,էդ ինչ թիթիզությունա...
    Y բարեկամ: Տեսաք ոնց պաչեցին իրար, եդ աղջկա տակը մի բան կա ,յամանն էր հա
    Z:բա ես իմ աղջկան տենց եմ դաստիարակել, բա իմս իրան տենց բան թույլ կտար, դա հստատ գիտի որ "Պողոսը" 2 հատ տուն ունի
    Ես: Իսկ իմ դուրը շատ եկավ , շատ էլ լավ աղջիկա, հետը շատ եմ շփվել
    XYZ:դու միամիտ ես մարդկանց չես կարում ճանաչես, մեկը դեմքիդ չժպտա...
    Կարևորը դուք եք ճանաչում, այ քեզ բան ենքան սիրուն էին, մարդ ոնց կարա էդքան չուզող լինի, ախր ,որ քեզ ստիպեիր էլ չէիր կարող վատ աչքով նայել նրանց


    Մարդիկ սիրեք միմյանց
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  6. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.08.2010), Ariadna (24.08.2010), Chilly (17.10.2011), Chuk (24.08.2010), impression (24.08.2010), Kita (30.08.2010), kyahi (24.08.2010), Nare-M (24.08.2010), Rhayader (24.08.2010), Ungrateful (24.08.2010), unknown (24.08.2010), Yevuk (02.09.2010), Արևհատիկ (24.08.2010), Երկնային (25.08.2010), Ժունդիայի (24.08.2010), Ինչուիկ (25.08.2010), Կաթիլ (24.08.2010), Մանուլ (24.08.2010), Նաիրուհի (14.12.2011), ՆանՍ (25.08.2010), Նարե (24.08.2010), Ներսես_AM (24.08.2010), Ուլուանա (24.08.2010), Ռուֆուս (24.08.2010)

  7. #2389
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի` ինչու՞ երբ մի բան տեսած ես լինում իրականում, այլ կերպ է տպավորվում, քան եթե հարյուր անգամ նայած լինես էկրանին կամ թղթի կամ այլ կրիչի վրա:

    Տղաս ասաց` որովհետև առաջանում է “bond connection”, ինչը հասկանում եմ կապ ինչ-որ անբռնելի բիոդաշտով, որը քառաչափ է, ու չորրորդ չափը կանխատեսելիությունն է. ընկալում ես օբյեկտի ոչ միայն անցյալն ու ներկան, այլև հաջորդ պահը (եթե հնարավոր է պատկերացնել, թե ինչ է դա…):

    Մինչդեռ որևէ կրիչի կամ միջնորդի միջոցով փոխանցվողները, թեև կարող են առաջացնել բուռն էմոցիա ու մտքեր ու կիրք, անգամ ավելի, քան իրական օբյեկտները, բայցևայնպես հետք չեն թողնում ու ջնջվում են շուտով, քանի որ չկա bond connection. Առավելագույնս նրանցից մնում է դինամիկ հիշողություն, որն ամեն անգամ պետք է աշխատանք կատարի պատկերը վերարտադրելու համար, ընդ որում` ստացվածը գնալով ավելի հեռու է սկզբնական տպավորությունից:

    Մի անգամ շուտ դինգո վայրի շուն էի տեսել: Յուրօրինակ, տարօրինակ գեղեցկություն ուներ, այնպես, որ կարծես չէր ինտեգրվում շրջակա իրականությանը: Անհանգիստ էր, գնում-գալիս էր առանց մի վայրկյան դադարի: Ու հայացքս էլ համընթաց` աջ-ձախ: Չէի հասցնում բռնել ու կենտրոնանալ այդ տարօրինակ, յուրօրինակ գեղեցկության վրա: Իսկ նա նայում էր ոչ մի տեղ, ոչ մի բանի ու շարժվում աջ ու ձախ` բացակա շրջակա իրականությունից:

    Դինգոն բնաջնջման եզրին կանգնած տեսակ է: Չգիտեմ ևս քանի տարի, և նրա գոյությունը երկրագնդի վրա կդառնա պատմություն: Ինչպես, օրինակ, տասմանյան վագրն է, որից պահպանված վերջին լուսանկարը անցած դարի 30-ականներին էր կարծեմ արվել:

    Տարօրինակ, յուրօրինակ նայվող արարածները, որոնք ասես չեն ինտեգրվում իրականությանը, ինքնասպառման եզրին են…

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.08.2010), impression (25.08.2010), matlev (02.09.2010), Երկնային (25.08.2010), Ժունդիայի (24.08.2010), Ինչուիկ (25.08.2010), Ներսես_AM (24.08.2010), Ուլուանա (24.08.2010), Ռուֆուս (24.08.2010)

  9. #2390
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտեի, թե միայն Հայաստանի տաքսու վարորդներն են չափից դուրս խոսացող, երբեմն էլ գլուխ գովան: Այստեղ, երբ հայաստանյան շունչ եմ ցանկանում ստանալ, այդ օրը որոշում եմ տաքսիով երթևեկել: Նենց խոխմ ա: Երբ հարցնում ես, թե կարաս ծխես, բա թե՝ պրոբլեմ չունես «ախպեր ջան», հա հա թող զարմանալի չթվա՝ հենց ախպեր ջանով էլ դիմում են:

    Այստեղի տաքսիստներն էլ են Մաքս Լիբերթի լսում, այստեղի տաքսիստներն էլ են Սերժին քֆրտում, մարտի մեկի իրադարձությունները մինչև հիմա յուրովի մեկնաբանում:

    Այստեղի տաքսիստներն էլ տոռմուզ լինում ու հայկական կծվաքրտնահոտ տարածում տաքսով մեկ, երբ նանար աղջիկ են հանդիպում փողոցով քայլելիս:

    Այստեղի տաքսիստներն էլ են, բացի տաքսի քշելուց Գերմանիայից Մերսեդես Բենցցց ներմուծում ու մաքսայինում քանի, որ հորոխպոր թոռը պետ ա, առանց պրոբլեմի ռաստամոշկա անում:

    Այստեղի տաքսիստներն էլ են Մոնումենտի դիքը մատոռն անջտած իջնում ու էն ռազվառոդի վրա կրկին միացնում, հետո հարցնում, բա թե՝ ապեր Աբովյանով էթա՞մ, թե՞ Կորյունով՝ քյասար… բայց մեկ ա, մեկ էլ աչքդ թերթում ես ու տեսնում, որ չգիտես, ոնց Կոմիտասով ես իջնում Շրջանային:

    Այստեղի տաքսիստներն էլ, երբ դանդաղ ընթացող մեքենայի հետևում են հայտնվում, ասում են «արա էսի հաստատ կնիկ ա... ես սրան ռուլ վստահողի նասկու մերը....

    Այստեղի տաքսիստներն էլ Սովետի վախտով ցեխավիկ էին ու էն կոմունիստի տարիներին փաթթած ունեին ցանկացած տոլմի: Բայց արի ու տես, որ բախտը նրանցից էլ է երես թեքել՝ իհարկե ժամանակովոր: Հո տենց չի միշտ, հենա մի քանի վախտ առաջ Դոդենց աղջկա հարսանիքի քավորի տեղակալն ինքն էր ու թիվ մեկ պատվավոր հյուրը գահակալի կողքին տեղադրված իշավոտնուկին նստած:

    Էսքան զուգադիպություն, որ ցանկանաս գտնել իրարից հազար անգամ տարբեր մշակույթներ մեջ, պարզապես անհնար է:

    Ուղղակի սրանք մի առավելություն ունեն: Երբ ծառայության արժեքն, օրինակ, 800 դրամ է կազմում, իսկ մոտիդ դրամները միայն «հոպար ջան» 1000-նոց են , ապա խեղճուկրակ հայացքով չեն նայում վրադ ու մոտ 9 րոպե սպարտիվնիի գրպաներում, հետո բառդաչոկում, հետո էլի գրապաններում, կրկին բառդաչկում, կամ էլ գլուխը տանող բերող շունիկ խաղալիքի մեջից մանր մունր լումաներ ման գալիս, հետո հազիվ 46 դրամ գտնելով, ափը մեկնում ու ասում՝ «Ապեր մանր չունեմ, մանր տու»:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (24.08.2010), kyahi (24.08.2010), Nare-M (24.08.2010), Shah (24.08.2010), unknown (24.08.2010), Valentina (24.08.2010), VisTolog (24.08.2010), Ինչուիկ (25.08.2010), Լեո (24.08.2010)

  11. #2391
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ մարդուն ես վաղուց գիտեի: Ու հանգիստ կարող էի մտածել, որ նա` ես եմ:
    Թեև հեռվից էի տեսնում, միայն սիլուետը, ցավալիորեն նույնանում էի, ապրում նրա գոյության ցավը:

    Սա թափվում է թղթին, որովհետև թուղթը ներծծում է գրաֆիտը, որի մրոտ պիկսելների մեջ նա է` այդ ցավալիորեն սև ցավալիորեն սիլուետը:

    Մի օր քամին կպոկի ու կկորցնի հեռու: Ու այլևս չեմ գրի նրա մասին:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.08.2010), matlev (02.09.2010), unknown (25.08.2010), Երկնային (25.08.2010), Ժունդիայի (25.08.2010), Ինչուիկ (25.08.2010), Ռուֆուս (25.08.2010)

  13. #2392
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատելությունը ուժեղ զգացմունք է: Երբ մարդ ատում է մեկին, ապա իրականում ատում է այն նույն հատկությունների համար, որոնց սաղմերը հենց ինքը կրում է իր մեջ:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.08.2010, 14:17:

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.08.2010), Amaru (31.08.2010), CactuSoul (25.08.2010), E-la Via (30.08.2010), Empty`Tears (30.08.2010), impression (25.08.2010), Jarre (27.08.2010), matlev (02.09.2010), murmushka (25.08.2010), Nare-M (25.08.2010), Sona_Yar (25.08.2010), Դատարկություն (25.08.2010), Ինչուիկ (25.08.2010), ՆանՍ (25.08.2010), Շինարար (25.08.2010), Ուլուանա (26.08.2010)

  15. #2393
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վլեն պսակվել ա, երեխու ա սպասում:
    Բապը պսակվել ա, երեխա ունի:
    Ֆուգին պսակվել ա:
    Վզոն նշանվել ա, պատրաստվում ա պսակվի:
    Վրդեն.. արդեն ժամանակն ա:
    Դավոն պսակվեց:
    Միքոն պսակվել ա..

    Արա՜... մեծացե՞լ ենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.08.2010), A.r.p.i. (29.08.2010), Chilly (17.10.2011), E-la Via (30.08.2010), Inna (27.08.2010), Jarre (27.08.2010), murmushka (27.08.2010), Nare-M (27.08.2010), Sona_Yar (30.08.2010), SSS (27.08.2010), StrangeLittleGirl (27.08.2010), tikopx (26.08.2010), Ungrateful (27.08.2010), Yevuk (27.08.2010), Արևհատիկ (27.08.2010), Երվանդ (27.08.2010), Ժունդիայի (27.08.2010), Ինչուիկ (27.08.2010), Հայկօ (27.08.2010), Մանուլ (27.08.2010), Ռուֆուս (27.08.2010)

  17. #2394
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենամեծ ձգողությունն ունեն մարդիկ, որոնք մենակ են կամ ի զորու են մենակ գտնվել իրենց ցավի հետ` չփաթաթելով այն որևէ պարանոցի` լինի դա հուսահատության, մեղադրանքի, մեծամտության, աղերսանքի, քմահաճության, դատապարտման, ատելության, սիրո իմիտացիայի կամ որևէ այլ ձևով...

  18. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.08.2010), Ariadna (27.08.2010), CactuSoul (27.08.2010), Chuk (27.08.2010), cold skin (27.08.2010), E-la Via (30.08.2010), Jarre (27.08.2010), Katka (30.08.2010), Kuk (11.09.2010), matlev (02.09.2010), murmushka (27.08.2010), Nare-M (27.08.2010), Norton (27.08.2010), Philosopher (27.08.2010), SSS (27.08.2010), StrangeLittleGirl (28.08.2010), Yevuk (27.08.2010), Երկնային (27.08.2010), Երվանդ (27.08.2010), Ինչուիկ (27.08.2010), Կաթիլ (27.08.2010), ՆանՍ (27.08.2010), Ուլուանա (27.08.2010), Ռուֆուս (27.08.2010)

  19. #2395
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն կնոջ մազերի մեջ ավելի շատ պատմություն կա, քան նրա մասին գրված բոլոր գրքերում միասին վերցրած:

  20. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.08.2010), A.r.p.i. (29.08.2010), Amaru (31.08.2010), Ariadna (27.08.2010), CactuSoul (27.08.2010), E-la Via (30.08.2010), Empty`Tears (30.08.2010), Katka (30.08.2010), matlev (02.09.2010), murmushka (27.08.2010), Nare-M (27.08.2010), Philosopher (27.08.2010), Ribelle (30.08.2010), SSS (27.08.2010), Yevuk (27.08.2010), Դատարկություն (27.08.2010), Դեկադա (30.08.2010), Երկնային (27.08.2010), Երվանդ (27.08.2010), Ժունդիայի (27.08.2010), Ինչուիկ (27.08.2010), Կաթիլ (27.08.2010), Նարե (27.08.2010), Շինարար (27.08.2010), Ռուֆուս (27.08.2010)

  21. #2396
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը մորքուրիս թոռնիկն ասումա
    _Գիտես քեզ ինցքան սաաաաաաաատ եմ սիյում
    _Ինչքան?
    _Ասխայում ինցքան երկիր կա մինցև Օգոստոս


    Լավ չի հեսա օգոստոսը կվերջանա
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.08.2010), Chilly (31.08.2010), Chuk (27.08.2010), E-la Via (30.08.2010), murmushka (27.08.2010), Nare-M (27.08.2010), VisTolog (27.08.2010), Yevuk (27.08.2010), Արևհատիկ (27.08.2010), Բարեկամ (28.08.2010), Ինչուիկ (27.08.2010), Լուսաբեր (27.08.2010), Կաթիլ (27.08.2010), Հայկօ (27.08.2010), Մանուլ (27.08.2010), Ռուֆուս (27.08.2010)

  23. #2397
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտքովդ երբեմն անցնում է` միստիկ մի բան լիներ` մի տեղ կարդայի ապագան: Մի հին, ծալված թուղթ բացեի, վրան հստակ գրված լիներ պատասխանը` այսինչ բանը լինելու է, թե ոչ:

    Այսօր այդ միստիկ բանը մի ակնթարթ սողոսկեց իրականություն, կամ իրականությունից ծակ բացվեց դեպի այնտեղ: Բացեցի ծալված թուղթը, վրան գրված էր` "դեռ հայտնի չէ": Ու հասկացա` հայտնի չի լինում մինչև վերջին պահը:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.08.2010, 17:50:

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.08.2010), E-la Via (30.08.2010), Kuk (11.09.2010), matlev (27.08.2010), Nare-M (27.08.2010), Եկվոր (28.08.2010), Ինչուիկ (30.08.2010), Ձայնալար (27.08.2010), Ուլուանա (27.08.2010)

  25. #2398
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ, դե չեմ հասկանում ես, էլի, չինական անգլերենը: Մեկը զանգել է, ասում է. «քնասպիըխա՞ջն»:
    Ես էլ տարա բերեցի, ասում եմ. «Ես գերմաներեն չեմ խոսում, ներեցեք»: Անկեղծորեն, մտածեցի գերմաներեն է: Զանգողն էլ ասում է. «ահա՛», իբր՝ հասկացա: Ու նորից նույնը: Վերջը հասկացա, որ ուզում է խոսել Խանջինի հետ: (դե Խանջինին արդեն ճանաչում եք)
    Սա էլ վերցրեց, խոսեց, խոսեց, լսափողը դրեց, մտահոգված դեմքով ասում է. «Արսեն, պիտի մի բան խնդրեմ: Սրանից հետո, որ ինձ զանգահարեն, եթե կինս չի, ասա՝ աշխատասենյակում չեմ»: Հետո բացատրեց. «Մի մարդ կա, որ բարդություններ է ստեղծում... խնդրում է՝ իր փոխարեն հերթապահություն անեմ»: (8-ժամյա հերթապահություն արագացուցչի գիտափորձերից մեկի ղեկավարման սենյակում) Ասա, թե քեզ ի՞նչ տարբերություն՝ մեր աշխատասենյակում նստե՞ս, թե ղեկավարման սենյակում: Գնա, արա, էլի:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.08.2010), helium (31.08.2010), Jarre (27.08.2010), Monk (27.08.2010), Բարեկամ (28.08.2010), Դատարկություն (27.08.2010), Ինչուիկ (30.08.2010), Ռուֆուս (29.08.2010)

  27. #2399
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշակի տրամադրությունից ելնելով սկսում եմ կինոներ նաjել, որոնք սենց տակնուվրա են անում, էնքան ես կնոյից վադանում, որ մի քանի ժամ դրանով ես ապրում, տենց մի 3 կինո և մի քանի ժամ ուրիշ ուղեղ Էկզոտիկ, բռնաբարող կայֆ: Ես էտ երևույթր անվանում եմ ինքնաբռնաբարում:
    Պրիտոմ հատուկ կինոների հավաքածու ունեմ, որոնք ասենք մի 10-15 անգամ նայել եմ, բայց մեկ է երբեք չեմ հոգնի:
    Տենց հեսա Մոդիս էլ կնայեմ ու կարելի կլինի քնել ուրիշ ուղեղի ազդեցության տակ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.08.2010), Ariadna (30.08.2010), cold skin (28.08.2010), E-la Via (30.08.2010), Empty`Tears (30.08.2010), matlev (02.09.2010), StrangeLittleGirl (28.08.2010), Դատարկություն (28.08.2010), Ինչուիկ (30.08.2010)

  29. #2400
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ կարող է անել մեկ աններելի սխալ. հրապարակել իր թուլություն(ներ)ը: Հասարակությունը դա չի ներում:

  30. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.08.2010), Ariadna (30.08.2010), CactuSoul (30.08.2010), cold skin (30.08.2010), E-la Via (30.08.2010), Empty`Tears (30.08.2010), Kuk (11.09.2010), matlev (02.09.2010), Nare-M (30.08.2010), StrangeLittleGirl (31.08.2010), Արշակ (01.09.2010), Արևհատիկ (05.09.2010), Դեկադա (30.08.2010), Երկնային (30.08.2010), Ինչուիկ (30.08.2010), Ձայնալար (30.08.2010), Մանուլ (30.08.2010), ՆանՍ (14.09.2010)

Էջ 160 684-ից ԱռաջինԱռաջին ... 60110150156157158159160161162163164170210260660 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •