User Tag List

Էջ 126 686-ից ԱռաջինԱռաջին ... 2676116122123124125126127128129130136176226626 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,876 համարից մինչև 1,890 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1876
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    այսօր արթնացա և առաջին հիասթափությունը.Ուլուանան odnoklassnki զվարճանքներ թեման փակելա.ինչ եք անելու՞.տխուրա գոնե մեկ-մեկ բացում էր

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  2. #1877
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մարդեր, ցանկացած քայլից առաջ երկու անգամ մտածեք էլի, առաջին անգամ քեշից ա բերում...
    Դայ ջան, կներես, բայց համաձայն չեմ: Շատ դեպքերում (հիմնականում) երկրորդ անգամ մտածելն ավելորդություն է… «Առաջին» անգամ մտածելն ու դրանով շարժվելը, հետագա բոլոր քայլերն առաջին անգամ «մտածածին» համապատասխանեցնելը ճիշտ է ու մի տեսակ (չգիտեմ՝ այլ կերպ ոնց ասեմ) ինտուիտիվ երևի… Բացում ա, դզում ա… Կհասկանաք թե ոչ, դա արդեն ձեր (ու նաև մի՜ քիչ մեր պրոբլեմն է)…

    Համ էլ «առաջին» անգամ մտածելն ու կատարելը ժամանակի ու փորձի հետ լա՜վ էլ ստացվում է… Գործում ու նաև կյանքում… Մի տեսակ՝ մի անգամից՝ օձային, վագրային, գազանային… ճիշտ գազանային… (խնդրում եմ՝ հաշվի առեք, որ այստեղ «գազան» ասվածը չի նշանակում «Թալեաթ», «Էնվեր», «Քոչարյան Ռոբերտ», «Պետրոսյան Լևոն» և այլ նմանատիպ բառեր ու բառակապակցություններ)…

    Հա, ու մեկ էլ՝ անկապ (վերևում գրվածի հետ կապ չունեցող բացարձակ ու ընդհանրապես): Չեմ սիրում (իսկ իմ չսիրելը նույնն է ինչ զզվելը) խալխի ոտերի արանքից զրուցող մարդկանց ու մարդուհիներին, հատկապես՝ մարդուհիներին: Տենց էլ կմնաք. խալխի մեջ տեղի ոտ, այ մարդուհիներ…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 23.03.2010, 03:10:

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.03.2010), Kuk (24.03.2010), Legolas (23.03.2010), Դեկադա (23.03.2010), Հայկօ (24.03.2010), Մանուլ (26.03.2010)

  4. #1878
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Երբեք չէի պատկերացնի որ ժամանակս չէ բավականացնելու: Չեմ կարողանում տեղավորվեմ, ինչքան էլ որ դասավորում եմ անելիքներս, ըստ անհրաժեշտության ու հերթականությամբ, միեւնույն է էլի մի բան կիսատ է մնում ու վաղվա գործս չի վերջանում: Մի կողմից լավ է, որ միշտ անելու գարծ կա, բայց էն որ կյանքիս բնականոն հունը խառնվել է էտ հաստատ է ու ամենից շատ դա ազադում է իմ աղջկաս վրա:
    Իմ աղջիկը...երբեմն էնպիսի բաներ կտեսնի, որ ես նկատել բայց ուշադրության չեմ արժանացրել կամ էլ մտածել եմ դա թողնել վերջում՝ հետոին: Մի քանի օր անընդմեջ կրկնում էր, որ էլ չեմ ժպտում, դե ես էլ արդարանում էի, որ ինքը չի ուշադիր: Իրականում ծանրաբեռնվածություն ու լարվածությունը դրան տեղ չէին թողնում: Հիմա երեկ ես բոլոր նախատեսված գործերս վերջացնելով որոշեցի մի քիչ լիցքաթափվել: Դե տան պայմաններում դրա ամենալավ տարբերակը ընկեր-ընկերուհիների հետ խոսելն է: Ու քանի որ ծանոթներիս մեծ մասը օրվա մի զգալի մաս անց են կացնում օդնոյում՝ մտածեցի որ տենց ավելի շուտ կգտնեմ իրենց: Ուրախացած նայում եմ ֆորումներս, հիանում էտ պլպլիկներով ու մեկ էլ տեսնեմ ... ակումբցիներ... մենակ տեսնել էր պետք իմ հրճվանքը: Լուսաբերը, Դատարկը, մեր բրազիլացի ընկերը...
    Կատարյալ երջանկացած կանչել եմ ամուսնուս ու հիմա առանց կանգ առնելու պատմում եմ ու ներկայացնում թե ով ովա, գրառումներից ստացած իմ մոտ ձեւավորված տեսակետս ու կարծիքս եմ ասում, ինքն էլ ակումբի ու ակումբցիների հետ ամենեւին կապ չունեցողը՝ ապշած ու մի քիչ զարմացած հայացքով նայում է վրաս...Մի քիչ լսելուց հետո ու վերջնականապես համոզվելով որ ես անվերադաձ մխրճվել եմ ակումբային կյանք՝ ձեռքը թափ տվեց ու գնաց ինձ թողնելով լիովին վայելել էտ կիսավիրտուալ - կիսառեալ հաճույքը:
    Բայց էսքանի մեջ ամենից զավեշտականը էլի իմ աղջիկն էր, որը տեսնելով ինձ ամբողջ օրը կոմպի մոտ նստած ու դեռ դա քիչա օդնոյից էլ դուրս չեմ գալիս մնաց- մնաց ու իրեն հատուկ ոճով ասաց.
    - Մա՞մ, ասի ժպտա՛, բայց մե՛զ ժպտա..

  5. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (23.03.2010), Minerva (23.03.2010), My World My Space (23.03.2010), SSS (23.03.2010), Yevuk (23.03.2010), _Հրաչ_ (24.03.2010), Աբելյան (23.03.2010), Դատարկություն (23.03.2010), Ժունդիայի (23.03.2010), Լուսաբեր (23.03.2010), Շինարար (23.03.2010), Ուլուանա (24.03.2010), Ռուֆուս (23.03.2010)

  6. #1879
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ես չեմ հասկանում՝ մարդ ինչ աստիճանի կենդանի կարող ա լինի։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ինչ պիտի անցած լինի կամ ավելի շուտ ինչ պիտի անցած չլինի մտքներով, որ մտնեն ավտոբուս, սեմուշկա չրթեն ու թափեն գետնին։ Չգիտեմ՝ ստեղ պիտի գրեի, թե չէ, ուղղակի ուրիշ հարմար տեղ չգտա բարկությունս արտահայտելու համար։ Չեք պատկերացնի՝ ինչքան տհաճ ա, որ մտնում ես ավտոբուս ու տենց խոզություն ես տեսնում։ Եթե ուրիշ տեղ էլ չլիներ, էդ տեղում հաստատ չէր նստի։ Հերիք չի փողոցներն ու այգիներն են աղտոտում, հլը մի հատ էլ հասարակական տրանսպո՞րտը։ Տեսնես՝ իրանց տանն էլ, որ մեկը տենց վարվի, ի՞նչ կանեն։ Ուֆֆ, էրկիրն էրկիր չի, էլի...

    Լավ, որ անցա հասարակական տրանսպորտին մի բան էլ ասեմ։ Մեկ-մեկ ինձ թվում ա, որ մեր մարշրուտկաները ինչ-որ կախարդական զորություն ունեն։ Հարրի Փոթերի մեջ մի բան կար, է, վրան էր, ինչ էր, որ արտաքինից փոքր ա երևում, բայց ինչքան մարդ մտնում ա, տեղավորվում ա։ Ա՛յ, մարշրուտկաներն էլ հենց էդ ձևի են։ Ինձ թվում ա, որ տրաքվելու աստիճան լցված ա, ու մի մատի տեղ էլ չկա, բայց վարորդը տեղյակ ա մեքենայի ընդունակությունների մասին ու ամեն կանգնացնողի մոտ կանգնում ա։ Ու ամենազարմանալին էն ա, որ բոլորը տեղավորվում են։ Բայց ի՞նչ գնով։ Էն օրը կանգնած էր, բռնվելու տեղ չկար, բայց ոչ էլ կարիք կար, որովհետև բոլոր կողմերից նենց էին սեղմել, որ ամենաուժեղ թափահարման դեպքում էլ չէի ընկնի։ Որտե՞ղ պիտի ընկնեի։ Էն մյուս օրն էլ էնքան անբնական դիրքով եմ գնացել՝ հետ թեքված, որ ինձ թվում էր, թե հեսա ողնաշարս երկու կես ա լինելու։ Արա դե, մտցրեք էլի էդ անտեր ավտոբուսները։ Ընդհանրապես հարգանք չկա ժողովրդի հանդեմ, ոչ մի կաթիլ։

    Մի բան էլի հիշեցի, բայց հասարակական տրանսպորտի անհարմարությունների հետ կապված չի, ինձ հետ ա կապված։ Մի քանի օր առաջ ընդմիջմանը շտապ պիտի մի տեղ գնայի ու գայի գործի էլի, չհասցրեցի հաց ուտեմ։ Ճամփին մի բան առա, էդ պահին մարշրուտկես էկավ, նստեցի։ Որոշեցի, որ պիտի մարշրուտկի մեջ ուտեմ. ի՞նչ կա դրա մեջ, ո՛չ թափում եմ, ո՛չ էլ որևէ մեկին վնաս եմ տալիս։ Տենց էլ արեցի։ Երկու աղջիկ կային, զգացի, որ ինչ-որ տարօրինակ հայացքով նայեցին, բայց որոշեցի, որ թքած ունեմ, ու կարող ա՝ ընդհանրապես ուրիշ բանի մասին են խոսում։ Տենց ուտելով գնացինք, մեկ էլ հանկարծ զգացի, որ ես ամբողջ ճանապարհին դրա մասին եմ մտածում։ Որ մարշրուտկայի մեջ ուտում եմ, որ որոշ մարդկանց դա տարօրինակ ա թվում, որ էդ ինձ դուր ա գալիս, ու ես արդեն ոնց որ իրանց ինադու ուտեմ։ Էդքանը հասկացա, ու ահավոր ջղայնացա ինքս իմ վրա, որ էդ մի ստից բանը իմ համար կարար էդքան մեծ նշանակություն ունենալ։ Համ էլ հիասթափվեցի ինքս ինձնից, որ ինձ երևակայում էի, թե թքած ունեմ պայմանականությունների վրա, բայց պարզվեց, որ տենց չի։ Եթե թքած ունենայի, սկի չէի էլ մտածի, թե ուրիշներն ինչ են խոսում, ոչ էլ ուշադրություն կդարձնեի, ոչ էլ մտքումս կուրախանայի՝ մտածելով, թե պայամնականություններին դեմ եմ գնում։ Ախր դրա մեջ ի՞նչ պայմանականույթուն, է։ Մարդ եմ, բնական պահանջ ա, սոված եմ, հաց եմ ուտում։ Դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, որ պիտի ինձ էսքան անհանգստացներ, որ մի հատ էլ գայի, ակուբում արտահայտվեի, ու էս հիմար պատմությամբ ուրիշների ժամանակը խլեի։
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (23.03.2010), Rhayader (24.03.2010), Yevuk (23.03.2010), Աբելյան (23.03.2010), Դատարկություն (23.03.2010), Մանուլ (25.03.2010)

  8. #1880
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Վերջերս էլի խրոնիկ տխրությունը իրան զգացնելա տալիս: Ինչ էլ լինի, անգամ մի ուրախ դեպք, երջանիկ պահ, հաճելի անակնկալ, մեկա, սրտիս էն ամենախորքի տխրությունը չի անցնում: Ժամանակին միշտ ինքս ինձ ասում էի. «Ամեն ինչ լավ կլինի», «Անձրևից հետո միշտ էլ արևն է դուրս գալիս», բայց հիմա սկսել եմ էլ չհավատալ, happy end-երը մի տեսակ կիսատ ինչ-որ բանի տպավորություն են թողնում: Եթե մի բան լավա, ուրեմն դա հաստատ վերջը չի: Չլինի՞ էլի պեսիմիստ եմ դառել...ախր հենց նոր էի բուժվել...ո՞վ վարակեց էլի: Ուզում եմ էլի օպտիմիստ լինել, տենց կյանքը ավելի թեթևա ընթանում....Բայց չեն թողնում. միշտ մեկը լինումա, որ արթնացնումա քաղցր երազիցս: Հա, ուզում եմ իմ երազում ապրեմ, չեմ ուզում տեսնել էս դաժան ու կոպիտ մարդկային հարաբերությունները, էս անտարբերությունը: Իսկ ո՞վ ասաց, որ իմ երազը իրականությունը չի, ո՞վ ացաս, որ ճշմարիտը դա չի...հը՞... Դուք չգիտեք, էտ ձե՛ր իրականություննա վատ երազ, էտ դու՛ք արթնացեք....ու թողեք ինձ քնել:
    ....Ու ամեն ինչ նորից....

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.03.2010), CactuSoul (23.03.2010), Minerva (23.03.2010), Ribelle (24.03.2010), SSS (23.03.2010), Աբելյան (23.03.2010), Դատարկություն (23.03.2010), Մանուլ (25.03.2010), Ֆոտոն (24.03.2010)

  10. #1881
    Անդամության թեկնածու Հեքիաթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2009
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4


  11. #1882
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Պատրաստվում եմ քնել: Բախ եմ միացրել, լսում եմ նախքան քնելը: Վեցերորդ պարտիտան: Մի մինոր: Գուլդի հանճարեղ մատների տակից հոսում-հոսում է առաջին մասի՝ տոկատտայի մտախոհ մեղեդին: Ոնց որ Սեն-Մալոյի ափին գիշերը ծփացող Լա-մանշի ալիքները լինեն…

    Մտքերս թռան-անցան Սեն-Մալոյից մանկական երկաթգծի մոտ: Փոքր էի, մի երեք-չորս տարեկան երևի: Ապրիլ կամ մայիս ամիսն էր: Կամ էլ մարտը: Տատիկիս հետ գնացել էինք «ժենգյալով հացի» համար խոտ հավաքելու: Մի զամբյուղ ունեի ձեռքիս բռնած, մեջը ինչ խոտ գտնում, ճխտում էի: Տատիկս էլ պետքականներն էր քաղում, դարսում տոպրակի մեջ: Մի առ ժամանակ հետո հարցրեց՝ տեսնեմ ի՞նչ ես հավաքել: Զամբյուղը դեմ տվեցի: Երկար պտռեց, նայեց. երևի պետքական բան չկար մեջը: Ժպտաց: «Ապրի՛ խոխաս, հինչ լյավ խո՛տեր ա հըվաքալ» ու զամբյուղը վերցրեց ձեռքիցս: Ես էլ շարունակեցի տարբեր խոտեր քաղել, բերել, իրեն հանձնել: Երբ հետ էինք վերադառնում, պատահական մի նստարանի տակ տեսա պոկած խոտերի մի խուրձ: Ավելի մեծ հասակում հասկացա, որ իմ քաղած խոտն էր: Երեկոյան բոլորին պատմում էր, թե ինչքան է իրեն օգնել «խոխան» կանաչիները հավաքելիս:

    Հիմա պառկած է կողքի սենյակում. փոքրամարմին, վտիտ, գրեթե տեսողությունից զուրկ ծեր կին: Փորձում է հաղթահարել անքնությունը: Տեսնես՝ հիշո՞ւմ է մանկական երկաթգծի մոտի ժենգյալի կանաչին: Ես կհիշեմ, երկար կհիշեմ…

    Գնացի համբուրեցի, ասում է՝ թրաշդ ծակում է: Գիտեմ, որ ծակում է, տատ ջան: Մեծացել եմ: Շատ: Վաղը կթրաշվեմ: Դու հանգիստ քնիր:

    Գուլդը հիանալի է նվագում Բախի աստվածային երաժշտությունը: Պարտիտայի վերջին մասն է՝ ժիգան: Բարդ, ներդաշանկության ողջ կատարելությամբ միմյանց հյուսված նոտաներ: Ավարտվում է: Ես էլ քնեմ:
    Վերջին խմբագրող՝ ars83: 24.03.2010, 01:30:

  12. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.03.2010), Amaru (24.03.2010), AniwaR (24.03.2010), Ariadna (24.03.2010), Chilly (01.04.2011), cold skin (24.03.2010), helium (24.03.2010), Kita (24.03.2010), Kuk (24.03.2010), Minerva (24.03.2010), Nadine (24.03.2010), Norton (24.03.2010), Rhayader (24.03.2010), SSS (25.03.2010), Ungrateful (24.03.2010), Yeghoyan (24.03.2010), Yevuk (24.03.2010), Արևածագ (24.03.2010), Արևհատիկ (24.03.2010), Դատարկություն (24.03.2010), Դեկադա (24.03.2010), Երկնային (24.03.2010), Ժունդիայի (24.03.2010), Լուսաբեր (24.03.2010), Հայկօ (24.03.2010), Մանուլ (25.03.2010), Ուլուանա (24.03.2010), Ռուֆուս (24.03.2010), Ֆոտոն (24.03.2010)

  13. #1883
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Այս գրառմանս ուղղված պատասխան:

    Ոնց փորձում եմ, մեկա չի ստացվում մտածել նենց, ոնց մեր «հերոսի» նմաներն են մտածում:
    Այսինքն, իր վեդրոն գողանալու համար, նա պատրա՞ստ է մարդ սպանել:

    ՈՒրիշ հորինված օրինակ բերեմ. նա տեսնում է, թե ինչպես է մեկը գողանում իր վեդրոն, և ունենալով հնարավորություն, տեղում սպանում է գողացողին
    ՈՒ համոզված եմ, որ էտ անիծողը իր մտածած ազնիվ, բարի, եկեղեցի գնացող (թե ինչի՞ համար), աղոթող քրիստոնյանա, ով ոչ մի մեղք չի գործել, ով միայն բարինա ցանկանում դիմացինին, ով երբեք մարդ չի սպանի:
    Բայց եթե իրականում լիներ նման հնարավորություն, և իր անիծած մարդիկ մեռնեին, նա կօգտվե՞ր դրանից:
    Փաստորեն իր համար վեդրոն ու մարդու կյանքը նույն հարթության վրա են:

    Ինչքան բացասական էներգիայով լի ու անպետք մարդիկ կան...
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 24.03.2010, 12:16:


  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.03.2010), Farfalla (24.03.2010), Minerva (24.03.2010), PetrAni (24.03.2010), Rhayader (24.03.2010), Արևհատիկ (24.03.2010), Մանուլ (26.03.2010), Ֆոտոն (24.03.2010)

  15. #1884
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ես չգիտեի, որ էտքան ազգայնամոլ եմ... Կարծում էի լիբերալ մտածողության տեր անձ եմ, կրոնական ու քաղաքական իրադարձություններին տոլեռանդ եմ մոտեցել, բայց... Ինձ ահավոր նյարդայնացնումա, որ կենտրոնի փողոցով քայլելիս ավելի հաճախ պարսիկ եմ տեսնում, քան հայ… Ուզում եմ շուտ գնան:Հասկանում եմ, որ մարդիկ եկել են հանգստանան և այլն, բայց միևնույն է սեփականատիրական ոգիա արթնացել ...
    Ոնց են մարդիկ մեգապոլիսներում ապրում...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (24.03.2010)

  17. #1885
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էնքան հետաքրքիր զգացողություն ա, որ դրամապանակիդ մեջի վերջին տասը հազարը հինգ-հինգ հազարով պարտք ես տալիս երկու հոգու ու հետո դու ընգած պարտքով երկու հարյուր դրամ ես ման գալիս, որ գնաս տուն :
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2010), Kita (25.03.2010), SSS (25.03.2010), Ungrateful (24.03.2010), VisTolog (26.03.2010), Yellow Raven (25.03.2010), Դարք (25.03.2010), Լուսաբեր (25.03.2010), Նարե (25.03.2010), Ռուֆուս (24.03.2010), Ֆոտոն (24.03.2010)

  19. #1886
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Փաստորեն չի կարելի մեղա բացականչել, բայց ես նենց էի ուզում ի լուր բոլորի իմ ապշահար մեղան ցուցադրել:

  20. #1887
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մետրաչափ ձյունը կամաց- կամաց հալվում է: Բայց դեռ այնքան չի քչացել, որ մայթը տարբերվի ճանապարհի երթևեկելի մասից: Անիվների գցած ակոսներում ջուրը կանգնած է, լուսամուտիցս երևացող համայնապատկերում մեկ- մեկ « անձնուրաց» վարորդներ են հայտվում, որ իրենց հարյուրամյա ժիգուլին սառցահատի տեղ քշում են ձնաասառցաջրախառը շիլաշփոթի միջով: Եթե էդ խեղճացած երկաթե անասունները լեզու ունենայի՜ն...
    Դեհ, մեկ էլ «ջիպ» - երն են ամեհի գազանի նման «կրծում» ճանապարհն ու սուրում: Նրանց նայելով՝ քանի օր է մի հիմար քառատող է մտքումս. «"Ветер, ветер, ты могуч!
    Ты гоняешь стаи туч,
    Ветер, ветер ! туч не надо,
    Пригони мне Крузер Прадо!» :
    Գիշերը մի ահարկու աղմուկից վեր թռա. Կարծեցի ինքնաթիռ է ընկնում ... Կամ պատերազմ է սկսվել: Ժամը երեքն էր: Բուլդոզերը ճանապարհն էր մաքրում: Փշրվող սառույցների ու հռնդյունի համանվագ: Ի՞նչ արած, մի գիշեր էլ թող այսպիսի երաժշտության տակ չքնեմ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (24.03.2010)

  22. #1888
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Գործի տեղի կդվին կամ առանց հայատառ ստեղնաշարի գրառումներից խուսափելով՝ ահա կարոտս եմ փորձում առնել հարազատ կոմպից, ստեղանշարից, որ չխկ-չխկում է հաճելի, իմ մաքուր մոնիտորից, մետալիկ եզրերով էկրանից, որ մի տեսակ ժպտում է ըստ իր դիզայնի, իմ մաքուր ու կոկիկ կոմպասեղանից...

    Ակուուու՜մբ Գործի տեղի կոմպով ինչ տգեղ ես երևում: Թեմաների պատկերակները բոլորը կապույտ են, ոչ մեկում չի երևում իմ կատարած գրառումների նշանիկը: Ամեն գրառում ունի ավելորդ դատարկ 10 սանտիմետր ու հետո գրառումի մաս: Ամենահեշտ բանը շնորհակալություն անելն է, մեկ էլ թեմայի պիտակավորումը: Մեկ էլ պատկերացրեք, որ ինտերնետ էքսփլորերով եմ մտնում: Լացներդ կգա իմ փոխարեն:
    Մեկ էլ գթոքով գրելիս հայատառ չեմ կարողանում, քանի որ վինդոուս 98 ա բավական անաշխատունակ ու ծեր: Երրորդ պատուհան բացելիս կա՛մ կախվում ա, կա՛մ էլ էրոր ա տալիս ու հեռանում կյանքից:
    Որ գմեյլ եմ մտնում, մինչև բացելը պուճուր պատուհանիկներ են գալիս, 11 հատ են, էդքան անգամ No եմ անում, ու հանգիստ բացվում ա:

    Երջանկություն է, որ աշխատավայրում կարելի է ակումբ մտնել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.03.2010), Kita (25.03.2010), Norton (25.03.2010), VisTolog (26.03.2010), Yellow Raven (25.03.2010), Yevuk (25.03.2010), Մանուլ (26.03.2010), Ռուֆուս (25.03.2010)

  24. #1889
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Անկապ իրադարձություններ կյանքից.
    Չենք տեսնում Թումանյանի արձանը, տեսնում ենք կաթվածահար եղած Թումանյան փողոցը:
    Չենք տեսնում «Կուկուռուզնիկը», տեսնում ենք անճաշակ ու իրար մեջ մտած նորակառույցները:
    Եվ որպեսզի փորձեմ խուսափել գրառումս ընթերցողներին տխրեցնելուց, հարկ եմ համարում նշել, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը դեռ տեսնում ենք:
    Վերջերս ինձ բախտ վիճակվեց գտնվել ներկայիս «Տաշիր» տոնավաճառի մոտակայքում գտնվող շուկայում, որտեղ հիմնականում բանջարեղեն են վաճառում: Վերջին անգամ այդտեղ եղել էի մոտ 15 տարի առաջ: Ընդամենը մեկ նորություն կամ փոփոխություն նկատեցի. կանաչի վաճառող մի կին բջջային հեռախոսով էր խոսում:
    Այսօր մի պատգամավոր մեքենայի մեջ քնած գնում էր ԱԺ, այլ կերպ ասած՝ աշխատանքի, որի կարևորության մասին այժմ խոսել չեմ ցանկանում: Հա, ի դեպ, ամրագոտին ամրացված չէր՝ ո՛չ իր, ո՛չ վարորդի:
    Իսկ ինտերնետում վխտում են չկայացած թափթփուկները, որոնք կարող են սատկել «տապչկի» մեկ գեղարվեստական հարվածից նույնիսկ: Ստրկատիրական հասարակարգեր քարոզող ոչխարներ, բազմատեսակ բարդույթներով տառապող հիմարներ, ամեն կերպ իրենց խելոք ձևացնող դատարկագլուխներ, ամենուր հանդուրժողականության կոչեր անող, բայց ամեն առիթով դիմացինին խեղդելու փորձ անող վիրտուալ մարդիկ, որոնց, ի տարբերություն վիրտուալ աշխարհի, իրական կյանքում երբեք չես նկատի. նրանք այնքա՜ն փոքրիկ են: Հեքիաթներն իրականություն վերածելու ցանկություն ունեցող բարի մարդիկ, ինչպես նաև սեփական անձը շրջապատից վեր դասել ցանկացող թյուրիմացությունների մի ոհմակ, որոնց արտահայտած կարծիքները զարմանալիորեն կարող են նույն ուղղությամբ գնալ, բայց, ինչ խոսք, արհեստականորեն:
    Այս ամենը պետք չէ սրտին մոտ ընդունել, չէ՞ որ շատ ավելի բացասական երևույթներ կան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2010), Enigmatic (25.03.2010), Farfalla (25.03.2010), Norton (25.03.2010), Ungrateful (25.03.2010), Yevuk (26.03.2010), Աբելյան (25.03.2010), Դեկադա (25.03.2010), Ժունդիայի (25.03.2010), Մանուլ (26.03.2010)

  26. #1890
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ի՞նչ շանսեր ունի անձը ով իրեն դավաճանված է զգում... զրո... ոչ մի շանս: Հիասթափություններ մի մեծ պարկ: Խոսում են՝ չեն գործում, իսկ նա ով գործում է խոսացողների պարսավանքին է արժանանում: Սեփական գերանը չտեսնողները ուրիշի շյուղն են տեսնում, ու այդ շյուղով գերանին պաշտպանում: Ինչքա՞ն, մինչեւ ե՞րբ... չէ՞ որ գերանը մի օր փտելու ա ու կոտրվի...
    ... բայց վատ էն ա, որ հաստաբուն ծառն էլ գերանը թողած շյուղին ա տեսնում...
    ... ի՞նչ անի նա ով դավաճանված ա...

    գուցե ինքն էլ գերան դառնա՞... մեկա շյուղերի միշտ էլ աննկատ են մնուն...

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (25.03.2010)

Էջ 126 686-ից ԱռաջինԱռաջին ... 2676116122123124125126127128129130136176226626 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •