User Tag List

Էջ 117 686-ից ԱռաջինԱռաջին ... 1767107113114115116117118119120121127167217617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,741 համարից մինչև 1,755 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1741
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ժողովուրդ ջան կարող ա իմանաք Դայանան մեքենա ունի՟.......
    Ուզում եմ մի քանի տուգանային միավորներ դասավորեմ իրա համար.....
    օրինակ` ապակիների անհարկի մգեցում....Փակ ճանապարհով երթևեկ, չթույլատրված թեմայում, օյ, կներեք տեղում վազանց...... շատ չէ մի 30-40 միավոր......(ՀՀ դրամով)
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 10.02.2010, 20:28:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. #1742
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Նոր Սահյան էի կարդում.......Համո Սահյան.....

    ոնց որ իմ մասին գրած լիներ, իմ զգացածով.

    Ես տքնեցի համառ
    Ես տքնեցի անդուլ,
    բայց իմ չարչարանքը
    Զուր անց կացավ.
    Ես եզ էի ծնվել
    Լոկ ամոլի համար,
    Բայց... մաճկալը եզ էր.
    Չհասկացավ.......

    Հզոր ա չէ՟.......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.07.2010), Yellow Raven (11.02.2010), Ձայնալար (10.02.2010)

  4. #1743
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Չգիտեմ` ձեր մոտ պատահել ա, թե չէ, բայց պատկերացրեք` ինչ ահավոր ա, որ ամբողջ օրը չկարողանաս մի բառ արտասանես. գործի տեղը, փողոցում, տանը... ահավոր բան ա, չնայած` մի քիչ զվարճալի: 2 օր ա` չեմ կարողանում խոսալ, ձենս կտրվել ա Սենց բան չէր եղել մոտս, նենց անսովոր ա Մենակ չասեք` մեղր-մուղր, կարագ, կաթ, եսիմինչեր կեր, խմի Վաղը երևի ավելի լավ կլինեմ

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (14.02.2010), Աբելյան (11.02.2010), Արևհատիկ (10.02.2010), Դատարկություն (10.02.2010), Երկնային (11.02.2010), Ինչուիկ (11.02.2010), Կաթիլ (10.02.2010), Ձայնալար (10.02.2010), Շինարար (10.02.2010)

  6. #1744
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էսօրվա օպերատիվ աշխատանքները հասան իրենց նպատակին: Ընտանեկան քննչական խումբը պարգևատրվեց խորոված կարտոֆիլով: Շատ համով էր:

    Չբռնե՞մ, օպերատոր դառնամ: Նկատի ունեմ ոստիկանության աշխատակից, նման մի բան:



    Հ.Գ.Դայուշը մեր ընկերն ա: Անուկը մեր ընկերն ա, ու մոդերները մեր ընկերներն են: Շնորհակալ լինենք կատարած բոլոր աշխատանքների համար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.02.2010), murmushka (10.02.2010), VisTolog (20.05.2010), Yeghoyan (19.01.2011), Yellow Raven (11.02.2010), Դատարկություն (10.02.2010), Ինչուիկ (11.02.2010), Ձայնալար (10.02.2010), Շինարար (10.02.2010), Ռուֆուս (10.02.2010)

  8. #1745
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    ...քայլեր եւ հույսեր
    կախաղան, մերկ մարմին ու լայն բացած աչքեր
    քրքիջ ու թիթեռի խենթ պար...
    ...հեռուներում կորչող դաշտեր, խորհրդավոր լեռներ,
    քամու գրկում պարող ժապավեն:
    անիվների ճիչ ու անվերջ հայկական մուղամ
    դառը սուրճ ու անիմաստ հարցերի շարան...
    կարոտ,անվերջ ճանապարհներ ու ճախրող բազե...
    արեւին համբույր ու գերող երկինք...
    այ տենց բաներ էլ են լինում...

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (11.02.2010), Աբելյան (11.02.2010), Դատարկություն (10.02.2010), Դեկադա (13.02.2010)

  10. #1746
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Անկապ ջան, չէի ուզի քո տեղը լինել, որ մարդիկ մոտս գային մենակ էն ժամանակ, երբ ինչ-որ տխուր բան են ուզում պատմել… իսկ ուրախություններով չեն կիսվում… դե բնական ա, մարդիկ չեն սիրում իրանց երջանկությունից մի փոքրիկ ուրիշներին տալ, թե դարդ ա բա ո՜նց չկիսվես ուրիշների հետ…

    Էս որ ասում եմ, չի նշանակում, որ ես էլ չեմ գալիս դարդոտած գրառումներ անում էջերումդ, բայց ուրախներից էլ եմ անում… Ուրեմն էս քանի օր ա սենց խորը մտածում եմ էս հարցի շուրջ, թե ինչի սկսել եմ օրագրումս էլ չգրել, հետո բացեցի տեսնեմ ինչ եմ գրել վերջինը…


    Մեջբերում Chilly-ի խոսքերից
    Նյուտ... ուզում եմ մի օր ստեղ մի հատիկ ժպիտ փոստ անես...
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    նայի՜
    Ու գիտե՞ս ինչ հասկացա. օրագիրս իմ համար ոնց որ անտիստրեսսային միջոց լիներ, հենց վատ էի զգում, գրում էի, ու անցնում էր էդ ամեն ինչը, բայց հետո երբ որ թեկուզ ամիսներ հետո ինչ-որ գրածս աչքովս ընկնում էր, էլի տխրում էի, էլի վիրավորված էի զգում կամ մի տեսակ ափսոսացող…

    2010 թվականին գրառում չեմ արել օրագրումս ու որոշել եմ էլ չանել էնտեղ… եթե մի օր էլի ուզենամ օրագիր պահել, երևի նորը կբացեմ, իսկ «Չասված մտքեր»-ս կթողնեմ անցյալին…

    Հա, մոռացա ասեմ՝ ես շատ լավ եմ, շա՜տ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.02.2010), CactuSoul (11.02.2010), Enigmatic (12.02.2010), Farfalla (11.02.2010), Legolas (12.02.2010), Norton (11.02.2010), Ribelle (14.02.2010), Yellow Raven (11.02.2010), Դատարկություն (11.02.2010), Ինչուիկ (11.02.2010), Կաթիլ (13.02.2010), Մանուլ (11.02.2010), Ռուֆուս (11.02.2010)

  12. #1747
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ձևացնում ենք, ձևացնում թէ ամեն ինչ նորմալա , իրականում ամեն ինչ նորմալ կլինի , երբ Հախվերդյանը բեմի վրա երգելուց չի լացի էս տողերը երգելուց

    Քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Էրևան
    Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական
    Ես քեզ սիրում եմ , այս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան
    Արժե հասնել աշխարհի ծերը, որ այս բառերը հասկանամ:


    Ուղակի ըմբռնումով տանում ենք բեռը, որը չենք կարող չհանդուրժել:

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.02.2010), A.r.p.i. (12.02.2010), Amaru (15.02.2010), Enigmatic (12.02.2010), Farfalla (12.02.2010), Kuk (12.02.2010), My World My Space (12.02.2010), Ribelle (14.02.2010), Yeghoyan (12.02.2010), Yevuk (13.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Ինչուիկ (12.02.2010)

  14. #1748
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ամեն ինչ շատ լավ ա: Մարդի՛կ, լավ բաներ գրեք, լավ բաների մասին խոսեք ու լավ բաների մասին մտածեք՝ ուրախ, երջանիկ, բախտավոր, հաջողակ… Ինչքան շատ են չէ՞: Բայց սրանք ընդամենը որակումներ են, բայց ո՞ւմ են պատկանում, ո՞ւմ կամ ինչի՞ մասին խոսելիս օգտագործենք սրանք: Լավ ա չէ՞, որ «բան» երևույթը կա, չգիտեմ, դա բառ ա՞, իմ կարծիքով՝ երևույթ ա: Թեչէ «երջանիկ», «ուրախ», «հաջողակ», «հաճելի» և այլ նմանատիպ բառերն ինչի՞ հետ պետք ա օգտագործեինք, եթե չլիներ էդ վերացական «բան»-ը: Հետաքրքիր ա՝ հնարավո՞ր ա արդյոք գոնե մոտավորապես հաշվել, թե այսօր ինչքան ենք հանդիպում դրականին, ինչքան՝ բացասականին, որ պատկերացնենք, թե իրականում ինչ ա կատարվում մեր շուրջը: Ուզում եմ պատկերացնել մի բան, որն ապահովագրված լինի բացասականից, որ պղծված չլինի, որ կոտրված, ջախջախված չլինի: Հույս, հավատ, սեր, կիրք, ընտանիք, ծնող, երեխա, ընկեր… Ինչքան շատ են չէ՞ սրբությունները: Սրանք ու սրանց նման երևույթներն են իրական սրբությունները, ոչ թե հանցագործ կաթողիկոսները, ոչ թե եկեղեցիների պատերը կամ սրբապատկերները, դրանք ընդամենը սրբության սիմվոլներ են, իսկ իրական սրբությունները սրանք են, սրանց հիման վրա են դրանք ստեղծվել, սրանց շնորհիվ են դրանք սրբություններ դարձել: Մտնում ես եկեղեցի, մարդիկ անմեղ դեմքեր ընդունած աղոթում են, մոմ են վառում, եկեղեցում տեղադրված արկղի մեջ գումար են գցում, իսկ եկեղեցու պատերի տակ՝ դրսի կողմից, նստած են մուրացկանները, անօգնական վիճակում նստած է հանապազօրյա հացի համար գումար մուրացող տատիկը: Ինչո՞ւ են մարդիկ ձևի հետևից ընկնելով այդ գումարը գցում եկեղեցում տեղադրված արկղի մեջ, ավելի լավ չէ՞ այդ գումարը տալ տատիկին, վստահ կլինեն, որ օգնեցին մի խեղճ մարդու, իսկ արկղի մեջ գցելով՝ չգիտեն, թե ուր է գնում այդ գումարը, ում կհասնի: Ինչո՞ւ են մոմը գնում եկեղեցու ներսից ավելի թանկ գնով, եթե կարելի է այն գնել եկեղեցու մոտ ձմեռվա ցրտից մինչև ամառվա տապ նստած մոմ վաճառող ծերերից: Ինչ որ տարբերությո՞ւն կա այդ մոմերի մեջ: Ինչի՞ ետևից են ընկած մարդիկ, այս ձևականությո՞ւնն է սրբությունը, հավատը: Էդ նույն եկեղեցին չէ՞, որ ասում է, թե աստված ստեղծել է ընդամենը երկու մարդու և ասել է՝ բազմացեք: Մարդիկ բազմանում են, թե անմիջապես Աստծու ձեռքով ստեղծած մարդիկ երկու զավակ են ունեցել, ընդ որում, նրանցից մեկը տականք, այսօր կան մարդիկ, որ ավելի շատ զավակներ են լույս աշխարհ բերել, բայց նրանք ապաստարան չունեն, կերակուր չունեն: Ինչի՞ չունեն, չկա՞, վերջացել ա՞ երկրի բնական պաշարները, ցորեն չկա՞, որ հաց լինի, թե՞ քար չկա, որ տուն լինի: Մարդ կա մի ամբողջ կղզի ունի, դա իրան քիչ ա, չի բավականացնում, մարդ էլ կա նույնիսկ մի խրճիթ չունի: Դե հիմա ցույց տվեք այն սրբություն կոչվածը, որ կա, դե ասեք, որ միշտ լավ բաների մասին ա պետք խոսալ, որ ամեն ինչ դեպի լավն ա գնում, որ վատը տեսնողները չար մարդիկ են, որ վատի մասին բարձրաձայնողները չարացած են, կույր են լավի նկատմամբ, տհաճություն են պատճառում շրջապատին: Կամ որ ասում են՝ ամեն ինչ լավ ա լինելու, դե կտեսնեք: Ու էդ «դե կտեսնեք»-ը նենց են ասում, ոնց որ թե վախացնում են, էլի: Ոնց որ՝ էդ ում որ ասում են, ինքը չի ուզում, որ ամեն ինչ լավ լինի: Լավ կլինի: Ե՞րբ լավ կլինի: Մահապատժի ենթարկված մարդուն ասա՝ լավ ա լինելու: Թքած ունի՝ ինչ կլինի, մեկա ինքը վաղը մեռնելու ա, մահվան ա դատապարտված, ու բոլորս ենք մահվան դատապարտված, էդ հետագայում լինելիք լավի վրա թքած ունեմ, որ նույնիսկ չգիտեմ էլ՝ կլինի, թե չի լինի: կամ եթե լինի, դա իմ համար չի, ի՞նչ իմաստ ունի ինձ դրանով ջիջիլ գցելը: Որդին հորը սպանում ա, հայրը դստերը կենդանի թաղում ա, ամուսինը կնոջը մորթում ա… Սրանք մարդիկ չե՞ն, սրանք ծնող ու զավակ չե՞ն, բա ո՞ւր մնաց սրբությունը, բա ինչի՞ եկեղեցու պատերն ու սրբապատկերները չեն գալիս սրանց փրկելու: Շատ բաներ, որոնք պաշտում է մարդը, որոնց առաջ խոնարհվում ա մարդը, ձևական են, անիմաստ, անարդյունք, տհաճ, ձանձրալի, անհեթեթ… Խաղ ա ընդամենը: Մարդը կեղտոտում, պղծում ա ամեն ինչ, ոչնչացնում ա շրջապատին, իրեն, ու ամենավատն էն ա, որ շրջապատին վերացնելիս վերջնական արդյունին հասնում ա, իսկ իրեն ոչնչացնելիս՝ ոչ: Հետաքրքիր ա՝ ե՞րբ ա գալու դրա հերթը, ե՞րբ ա էս կլոր տարածքը հանգստանալու էս կեղտոտ երևույթից: Եթե մտածող էակ չլիներ, էս մոլորակն իր համար հանգիստ ինքն իր բնության հետ համերաշխ կապրեր, բայց քանի որ կա մարդկային ուղեղի նման չարիք, էդ հանգստությունը չի ստացվում: Տեսնես մեզ բախտ կվիճակվի՞ էդ գալիք հանգստությանը մոտ գտնվել…

    Որ կարդացողի վրա բացասական ազդեցույթուն չունենա գրածս, վերջում ասեմ, որ սա անկապ օրագրի հերթական անկապ գրառումն ա, կկորչի կգնա, սենց բաներ ե՞ն անցել-գնացել: Թեթև տարեք, ամեն ինչ շատ լավ ա: Ժպտացե՛ք
    Վերջին խմբագրող՝ Kuk: 12.02.2010, 02:24:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.02.2010), Chuk (12.02.2010), Enigmatic (12.02.2010), Legolas (12.02.2010), Ungrateful (12.02.2010), Yeghoyan (12.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Ինչուիկ (12.02.2010), Մանուլ (13.02.2010), Մարկիզ (13.02.2010), Նարե (13.02.2010)

  16. #1749
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Հունվարի 30-ին փիլիսոփայությանս քննությունն էր: 2 հարցի կեսը պատմեցի, էլ դասախոսս չթողեց, որ մյուս երկուսը պատմեմ (չգիտեի էլ), 18 դրեց: Հետո էլ մի բան ասաց, բայց զարմացա, թե ինչի հենց ինձ ասաց... կամ թե ինչի՞ ընդհանրապես ասաց... : Ասաց` «Դասերին եկել ես, մի հատ էլ պատասխան ունես սեմինարների ժամանակ, ես քեզ 18 եմ նշանակում: Բայց խոստացի՛ր, որ երբեք քեզնից թույլերին (կամ խեղճերին, չեմ հիշում) չես ճնշի (կամ նեղացնի, էլի լավ չեմ հիշում)»: Շատ զարմացա : Անսպասելի էր...
    Բայց խոստացա, բնականաբար:
    Մոռացել էի քննությունից հետո: Մի քանի օր հետո հիշեցի: Ստեղ գրում եմ, որ հանկարծ խոստումս չմոռանամ:



    Մի բան էլ եմ ուզում խոստանալ: Այս անգամ` ինքս ինձ: Խոստանում եմ, որ երբեք չեմ նեղացնի նրանց,
    ում սիրում եմ: Նույնիսկ, եթե իրենք ինձ նեղացնեն... Նույնիսկ, եթե հիմնավոր «պատճառ» ունենամ:
    «Պատճառ»-ը չակերտներով եմ գրում, որովհետև դա շա՜տ սուբյեկտիվ ա... Էն, ինչը ուրիշի համար նույնիսկ առիթ չի, ինձ համար կարող ա շաաատ լուրջ պատճառ լինել...
    Հա, ի՞նչ էի ասում... չեմ նեղացնի..
    Մեկ էլ տեսար` մի օր փոշմանեցի...
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 12.02.2010, 23:48:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  17. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.02.2010), CactuSoul (13.02.2010), cold skin (13.02.2010), helium (13.02.2010), Kuk (13.02.2010), Legolas (13.02.2010), Yellow Raven (13.02.2010), Yevuk (13.02.2010), Արևհատիկ (13.02.2010), Դատարկություն (13.02.2010), Երկնային (13.02.2010), Ինչուիկ (13.02.2010), Կաթիլ (13.02.2010), Մարկիզ (13.02.2010), Ռուֆուս (12.02.2010), Փոքրիկ (13.02.2010), Ֆոտոն (12.02.2010)

  18. #1750
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Վանաձորցի մի տաղանդավոր գրող կա, լավ մարդ ա, հաճույք ա հետը զրուցելը, հանրապետականների ժողովի ժամանակ, որ ելույթի չհրավիրեն, գնացել էր կողքի սրճարանը սուրճ խմելու, դե ընդհանրապես ժողովին չգնալ չէր կարող հրավիրելէին, չէր կարող չգնալ, մեկ էլ պաշտոնատար մի մարդ, բա` այսինչյանն ու՞ր ա, էս չի բարեհաճե՞լ գալ, գնացին այդինչյանին բերեցին, ստիպված ելույթ ունեցավ, բա՝ երեսպաշտություն թող չթվա, հանրապետականը... և այլն և այլն… Խղճացի սեփական երեսպաշտության ամոթը անգիտակից կերպով բարձրաձայնող արվեստի համար մեռած այդ մարդուն...
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.02.2010, 00:19:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Legolas (13.02.2010), My World My Space (13.02.2010), Արևհատիկ (13.02.2010), Դատարկություն (13.02.2010), Ինչուիկ (13.02.2010), Կաթիլ (13.02.2010)

  20. #1751
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Տխրություն...

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (13.02.2010), Yevuk (14.02.2010), Աբելյան (13.02.2010)

  22. #1752
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Վա՜յ, ես էնքա՜ն եմ սիրում մեր հողն ու ջուրը, չեք պատկերացնի ։ Էսոր տարբեր տեղեր գնալուց մի ժամ իզուր տեղը փորձում էի փողոցով քայլելուց ցեխի ու ջրակույտերի մեջ չընկնել, բայց հետո հասկացա թե էտ ինչ կայիֆա փափուկ ցեխերի մեջ ճպճպալով քայլելը. իսկական հաճույք, իսկական ազատություն ։

    Շնորհակալ եմ մեր իշխանություններին, կառավարությանը, թաղապետերին, տեղական կառավարման մարմիններինց, որ թողնում են անվճար, առանց հարկեր տալու վայելել սեփական հողն ու ջուրը և այդ երկուսի խառնուրդը

  23. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.02.2010), Yeghoyan (13.02.2010), Yellow Raven (13.02.2010), Yevuk (14.02.2010), _Հրաչ_ (13.02.2010), Աբելյան (13.02.2010), Արևհատիկ (13.02.2010), Դատարկություն (13.02.2010), Դեկադա (13.02.2010), ԿԳԴ (13.02.2010), Մանոն (14.02.2010), Մանուլ (14.02.2010), Ուլուանա (13.02.2010), Ռուֆուս (13.02.2010), Ֆոտոն (13.02.2010)

  24. #1753
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Հոգնել եմ կիսատ պռատ լինելուց…
    Կիսատ-պռատ քնելուց,
    Կիսատ-պռատ սնվելուց,
    Կիսատ-պռատ աշխատելուց,
    Կիսատ-պռատ թեզ գրելուց,
    Կիսատ-պռատ հանգստից,
    Կիսատ-պռատ անձրևից ու ձմեռվանից…
    Իսկապես լիարժեքության կարիք ունեմ`
    Լիարժեք ուրախանալու,
    Լիարժեք ապրելու,
    Լիարժեք սիրելու…
    Տեսնես ինչանա խանգարում, կարելի ա մտածել…
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  25. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.02.2010), AniwaR (14.02.2010), Legolas (13.02.2010), Monk (16.02.2010), My World My Space (13.02.2010), VisTolog (20.05.2010), Yeghoyan (13.02.2010), Yevuk (14.02.2010), _Հրաչ_ (13.02.2010), Արևհատիկ (13.02.2010), Դատարկություն (13.02.2010), Կաթիլ (13.02.2010), Մանոն (14.02.2010), Մանուլ (13.02.2010), Ռուֆուս (13.02.2010), Ֆոտոն (15.02.2010)

  26. #1754
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    հետաքրքիր ա գիտե՟ք, որ երբ աղջիկներին ու տղաներին թել ու ասեղ են տալիս, աղջիկները փորձում են ասեղը անցկացնել թելի վրա, իսկ տղաները թելը անցկացնել ասեղի մեջ......ենթագիտակցությո՟ւն....


    Հ.Գ. մոռացա հիշատակեմ Ֆրոյդ պապիկին.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 13.02.2010, 22:45:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.02.2010), Amaru (15.02.2010), AniwaR (14.02.2010), Kuk (14.02.2010), VisTolog (20.05.2010), Yellow Raven (14.02.2010), Yevuk (15.02.2010), _Հրաչ_ (15.02.2010), Աբելյան (15.02.2010), Արևհատիկ (14.02.2010), Դատարկություն (14.02.2010), Հայկօ (14.02.2010), Ձայնալար (15.02.2010), Շինարար (14.02.2010)

  28. #1755
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էսօր ռեկորդ եմ խփել. վաղուց էսքան երկար հայկական ալիք մեր հեռուստացույցը չէր ցուցադրել, բայց էսօր ցուցադրեց, սկզբից «Հայ սուպերսթար», հետո «Եվրատեսիլ 2010»-ի հայկական փուլ: Արտակարգ հաճույք ստացա սուպերսթարից: Ընդհանրապես էս անգամվա բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են, իսկ երեք ֆավորիտներիցս (Եվա, Սուրեն, Ռաիսա) երկուսն էլ դեռ մրցույթում են, Սուրենի ու Ռաիսայի դուետն էլ սպանում էր, հիացա: Լավ տրամադրություն, ուրախ, զվարթ, փոխում եմ ալիքը ու նայում Եվրատեսիլը...

    Ողբամ քեզ հայկական էստրադա:
    Հայ սուպերսթարի ամենչհավանածս մասնակիցն էլ սրանցից հազար գլուխ տաղանդավոր ա:
    Թե ինչի՞ տրամադրությունս փչացրեցի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  29. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.02.2010), Enigmatic (15.02.2010), Jarre (15.02.2010), Kita (14.02.2010), Kuk (14.02.2010), Norton (14.02.2010), Yellow Raven (14.02.2010), Yevuk (15.02.2010), Դատարկություն (14.02.2010), Ծով (15.02.2010), Ձայնալար (15.02.2010), Մանոն (16.02.2010), Մանուլ (14.02.2010), Ռուֆուս (15.02.2010)

Էջ 117 686-ից ԱռաջինԱռաջին ... 1767107113114115116117118119120121127167217617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •