User Tag List

Էջ 114 688-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124164214614 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,696 համարից մինչև 1,710 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1696
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Քեզ մոռացա...ամեն անգամ տենց եմ ասում ու ինձ թվումա տենցա...չեմ գրում,չես գրում...ու արդեն ամսից շատա ես վիճակնա...ջղայնացած եմ վրադ նոր տարվա պահով,որ չգրեցիր,իսկ ես հիմարի նման սպասում էի,չնայած հոգուս խորքում կասկածում էի...ես քեզ շատ լավ գիտեմ,բայց չեմ ուզում ընդունեմ պարզ ճշմարտությունը...երևի էլ երբեք առաջվա պես չի լինի ոչինչ...բոլորը ասում էին սիրահարվել եմ քեզ,իսկ ես չէի հավատում,իսկ հիմա...կարոտել եմ...ուֆ՜, ոնց եմ հոգնել ես անորոշությունից,եթե միայն իմանայիր...այո,իրոք կարոտել եմ...իրոք որ իմ մոտ շատ ուշա ամեն ինչ տեղ հասնում,մինչև ես մի բան հասկանում եմ արդեն շատ ուշա լինում...
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  2. #1697
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Տանել չեմ կարողանում ձյունը:
    Էլի սուտի-մուտի եկավ, մխտռեց քաղաքը:
    Կեղտոտ ձյունից ավելի զզվելի բան չկա:

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.01.2010), Legolas (01.02.2010), VisTolog (29.01.2010), Yevuk (28.01.2010), Դատարկություն (28.01.2010), Հայկօ (28.01.2010), Նարե (28.01.2010)

  4. #1698
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    հետաքրքիր է մարդ արարածը...ինչքան ժամանակ ա մտերիմ ընկերուհիս ուզում էր իր դասարանցիներին գտնել, ու քանի որ ինքը դեռ համակարգիչ չունի՝ էտ պատասխանատու գործը ես պիտի անեի: Ես էլ էնքան էի ասել էսօր- էքուց, վերջապես որոշեցի էսօր դա անել՝ իհարկե իր օգնությամբ: Հիմա մենք՝ երկուսով, նստած նայում ենք անուն -ազգանուններով, ու ում ընկերուհիս հիշում ա կամ նկարից ճանաչում՝ գնում ենք հյուր՝ բնականաբար իմ անվան տակ: Կարելի է ասել, սա իմ առաջին ճանապարհորդությունն էր էս կայքում ու լինելով պասսիվ օգտվող կայքից, ինքս էլ ինձ համար պարզեցի, որ գտնել մարդուն էտքան էլ դժվար գործ չի: Մի խոսքով. ես կողքից դիտում էի, թե ընկերուհիս ոնց է ամեն մի նկարի հետ հիշում իր անցած օրերը, ոնց ա ընկնում երջանիկ հիշողությունների գիրկը, անգամ մի քանի հոգու նկար տեսնելուց ու նրանց ահագին փոխված ու ծերացաց ներկայացնելուց հետո՝ ինքն էլ լացեց....հա ի դեպ նշեմ, որ մենք որպես հարգանքի նշան նկարներին տալիս էինք գնահատականններ, բայց միայն այն նկարներին, որտեղ կային զույգերը միասին կամ ընտանիքով , մեկ էլ տեսար երկրորդ կեսը պատերազմ սարքեց

    ... հիմա իմ ընկերուհին վաղուց գնացել ա իր տուն, իսկ ես հերթով հյուր եմ ընդունում՝ մանրամասնորեն բացատրում, որ ում կողմից եմ լիազորված ես գործն անելու ու բարին ցանկանում: Բայց էսքանի մեջ գիտե՞ք ինչն էր խոխմա... իմ ընկերուհու փոխարեն ես եմ գնահատականներ ստանում նկարներիս... այ թե կպցնելու կպցրեցի: Էսքան ժամանակ էստեղ եմ էտքան գնհատող չեղավ, ոնց որ ես մի օրվա մեջ...

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.01.2010), Ariadna (29.01.2010), Jarre (29.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Ձայնալար (28.01.2010), Մանուլ (30.01.2010), Ռուֆուս (28.01.2010)

  6. #1699
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Դպրոցական տարիներին դասընկերներից ոչ մեկի հետ չընկերացա: Երևի պատճառն այն էր, որ ես բոլոր դասընկերներիցս տարբերվում էի, իմ ու իրենց հետաքրքրությունները ոչ մի տեղ չէր համընկնում: Իրենց դուր էր գալիս ֆուտբոլ խաղալ, իսկ ինձ դուր էր գալիս Մարիո ու մոնոպոլիա խաղալ: Իրենք կարող էին ժամերով քննարկել Ռոբոկոպը, Սուպերմենն ու Բեթմենը իսկ ես նույն կերպ ժամերով կքննարկեի Թոմն ու Ջերին, Առյուծ Թագավորն ու Նու Պագաձին: Իրենք գիրք չէին կարդում, իսկ ես առանց գրքի ոչ մի տեղ չէի գնում, կարդում էի միշտ ու ամեն ինչ - սկսած հեքիաթներից ու արկածային գրականությունից, վերջացրած հանրագիտարաններով ու բառարաններով, մեկ մեկ նույն գիրքը մի քանի անգամ էի վերընթերցում: Դասարանցիներիցս ամենամոտը երևի թե Բամբիռի Նարեկի ու Արմանի ու իրենց ընկեր Սեդրակի հետ էի, բայց միևնույնն է, ընկերներ չէինք: Յոթերորդ դասարանում դպրոցս փոխեցի. նոր օտար դասընկերներ ու էլի ոչ մի նոր ընկերներ: Կապը առաջին դպրոցիս դասընկերների հետ կտրվեց, միայն ժամանակ առ ժամանակ Նարեկին ու Արմանին եմ տեսնում, բարևում, հարցնում որպիսիությունը ու վերջ:

    Մի քանի օր առաջ ոմն Մուշեղ Ֆեյսբուքում ինձ ավելացրել էր որպես ընկեր: Ֆեյսբուքում պատահական ընկերներ աշխատում եմ չունենալ, միշտ հարցնում եմ ճանաչում ենք իրար թե ոչ, երբեմն առանց հարցնելու անտեսում եմ ընկերանալու առաջարկը: Մի քանի օր անց արդեն որոշել էի Մուշեղին էլ անտեսել, հետո միտքս փոխեցի: Նայեցի պրոֆիլը պարզվեց երեք ընդհանուր ընկեր ունենք, որոնցից երկուսը հեծանվորդներից էին, նկար չուներ, ոչ մի տեղեկություն իր մասին չկար: Ամեն դեպքում հարցրի որտեղից ենք իրար ճանաչում, միանգամից պատասխան եկավ.
    - Էս դու դասարանցիներիդ մոռացե՞լ ես:

    Հիշեցի, ոնց կարող էի չհիշել Մուշեղին: Չնայած նույն տարիքի էինք, Մուշեղը մեր դասարանից ամենաբարձրահասակն էր, բոլորիցս ավելի մեծ էր երևում: Խելացի էր, բայց լավ չէր սովորում, 6-րդ դասարանում գրեթե դասի չէր հաճախում, որովհետև ընտանիքով ուզում էին ԱՄՆ տեղափոխվել: Փորձեցի հիշել Մուշեղի դեմքը, բայց չստացվեց, պետք ա գնամ հին նկարներս քրքրեմ: Պարզվեց, ԱՄՆ տեղափոխվելը հաջողվել էր, 1997թ-ից Մուշեղը ապրում ու սովորում է ԱՄՆ-ում:

    Մուշեղը սկսեց հիշեցնել մյուս դասարանցիներիս, անուն ազգանուններով, իրենց կատարած գլուխգործոցներով: Մի մասին այդպես էլ չկարողացա հիշել, բայց մեծ մասին հիշեցի: Հիշեցի կողքս նստող Նազելիին, ով առաջին դասարանում մի քանի անգամ ուզեցել էր զուգարան գնալ, բայց դասատուն չէր թողել, ինքն էլ տակն էր անում: Հիշեցի զույգ եղբայրներին - Արամին ու Աշոտին: Արամն ու Աշոտը երկկողմանի որբ էին, 5-րդ դասարանում գնացին Հնդկաստան, հետո Ֆրանսիա ու էլ չվերադարձան: Հիշեցի Բադիկյան Անդրանիկին, մեր դպրոց եկավ երրորդ դասարանում ու տառերը լրիվ չգիտեր: Հիշեցի Ֆրունզիկին, ում բոլոր դասատուները անխնա նեղում էին: Հիշեցի Հռիփսիկին, ոնց կարող էի իրեն չհիշել, ինքը մեր դասարանի «սումոիստն» էր, չաղ ու կռվարար, բոլոր տղեքին նեղում էր Մուշեղն ասաց, որ մի քանի անգամ ինձ «փրկել» էր Հռիփսիկի բռունցքներից, բայց անկեղծ ասած ես նման բան չեմ հիշում, Հռիփսիկը միշտ էլ իմ հետ լավ հարաբերությունների մեջ էր եղել: Երևի էստեղ ինձ մեկ ուրիշի հետ ա խառնել:

    Հետաքրքիր էր, որ Մուշեղը նույնիսկ դպրոցական տարիներին ինձ միշտ օտար է եղել, բայց մեր զրույցի ժամանակ հարազատություն զգացի... Ուզում եմ մանկությունս հետ բերել, թեկուզ մի օրով...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.01.2010, 19:42:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.01.2010), Amaru (01.02.2010), Ariadna (29.01.2010), ars83 (28.01.2010), Chuk (28.01.2010), cold skin (30.01.2010), Farfalla (29.01.2010), helium (28.01.2010), Jarre (28.01.2010), Kita (28.01.2010), Kuk (29.01.2010), murmushka (29.01.2010), Norton (29.01.2010), One_Way_Ticket (29.01.2010), Sona_Yar (31.01.2010), Yeghoyan (28.01.2010), Yellow Raven (29.01.2010), Yevuk (28.01.2010), Աբելյան (29.01.2010), Արմինե (01.02.2010), Արևհատիկ (29.01.2010), գյումրեցի աղջիկ (30.01.2010), Դատարկություն (28.01.2010), Դեկադա (28.01.2010), Երկնային (31.01.2010), Ինչուիկ (29.01.2010), Կաթիլ (29.01.2010), Մանուլ (30.01.2010), Մարկիզ (28.01.2010), Նարե (28.01.2010), Շինարար (28.01.2010), Ուլուանա (28.01.2010), Վիշապ (28.01.2010), Ֆոտոն (28.01.2010)

  8. #1700
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Պարզվում ա, ամեն առավոտ երբ ես աշխատանքի եմ գնում, եղբորս երկու տարեկան աղջիկը իմ բարձի վրա ինձ համար կոնֆետ է դնում: Բայց հետո չի համբերում, մինչև ես աշխատանքից հետ գամ ու ինքն ա կոնֆետը ուտում
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.01.2010), Amaru (01.02.2010), Ariadna (29.01.2010), ars83 (31.01.2010), CactuSoul (29.01.2010), cold skin (30.01.2010), Enigmatic (29.01.2010), Farfalla (29.01.2010), helium (29.01.2010), impression (01.02.2010), Jarre (29.01.2010), Kita (29.01.2010), Kuk (29.01.2010), murmushka (29.01.2010), One_Way_Ticket (29.01.2010), Sona_Yar (31.01.2010), Yeghoyan (29.01.2010), Yellow Raven (29.01.2010), Աբելյան (29.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դեկադա (29.01.2010), Երկնային (29.01.2010), Ինչուիկ (29.01.2010), Կաթիլ (29.01.2010), Հայկօ (30.01.2010), Ձայնալար (29.01.2010), Մանուլ (30.01.2010), Ֆոտոն (29.01.2010)

  10. #1701
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Այսօր այնքա՜ն ուրախ օր եմ անցկացրել

    Նախ միաժամանակյա բացակայությունից հետո կրկին վերադարձա իմ սիրելի Ակումբ

    Կարդացի շատ կարևոր նամակներ ։ Կարդացի ընկերներիս և ուրիշների գրառումները։ Մի քանի նոր բաներ սովորեցի, նոր բաներ հասկացա, մի քիչ ուրախացա, մի քիչ տխրեցի, բայց Ակումբյան ընդհանուր տպավորությունները բարի և ուրախ էին

    Հետո այսօր հանդիպեցի մանկության ընկերներիցս մեկին՝ Ձյաննային (ես իր անունը փոքր ժամանակվանից հենց այսպես եմ գրել ) ում 22 տարուց ավել է ինչ չէի տեսել։ Պատկերացնում եք, վերջին անգամ իրար տեսել ենք 6-7 տարեկանում, երբ իրենք մեկնում էին արտասահման ու այդ բաժանման պահին երկուսս հոնգուր–հոնգուր լաց էինք լինում։ Իսկ այսօր մի պահ իջա քաղաքի կենտրոն և փողոցում պատահական տեսա մի աղջկա, որի հայացքը էնքա՜ն հարազատ էր, էնքա՜ն ջերմ.... Ինքը իմ ամենամտերիմ ընկերներիցս մեկն էր։ Բոլորին թվում էր, թե մենք քուր ու եղբայր ենք։ Նույնիսկ մի անգամ մեկը իր պապայի վրա մուռ ուներ, ու ինձ բակում բռնեց ականջներս քաշեց։ Դա կյանքումս առաջին անգամն էր, որ ինչ որ մեկին խփեցի գոտկատեղից ներքև.... Ու այդ օրը ինձ այնքա՜ն լավ էի զգում, որ կարողացել եմ պաշտպանել ոչ միայն իմ ընկերոջս, բայց նաև իր պապային

    Իսկ հիմա ընկերս արդեն մամայ է դարձել: Շատ գեղեցիկ մի աղջիկ ունի և սպասում է երկրորդին։ Ասում են էլի աղջիկ է լինելու (վա՜յ ոնց եմ սիրում աղջիկ երեխա ) Ամուսինը Հոլանդացի է, բայց Ձյաննան պնդում է, որ տեսնեմ էլ, չեմ հավատա, որովհետև շատ վարժ խոսում է հայերեն և շատ է սիրում Հայաստանը։ Ինքն է կամովին ցանկացել մի քանի ամսով գալ այստեղ և հետո եթե ստացվի վերջնական տեղափոխվեն։ Վաղը ընտանիքներով պիտի հանդիպենք....

    Ի՜նչ հետաքրքիր ու լավ բան է այս կյանքը...

  11. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.02.2010), ars83 (31.01.2010), cold skin (30.01.2010), helium (29.01.2010), Kita (29.01.2010), murmushka (29.01.2010), Norton (29.01.2010), One_Way_Ticket (29.01.2010), Ribelle (30.01.2010), unknown (31.01.2010), Yellow Raven (29.01.2010), Արմինե (01.02.2010), Արևհատիկ (29.01.2010), Դեկադա (29.01.2010), Երկնային (01.02.2010), Ինչուիկ (01.02.2010), Կաթիլ (29.01.2010), Մանուլ (30.01.2010), Նարե (29.01.2010), Շինարար (29.01.2010), Ռուֆուս (31.01.2010), Ֆոտոն (29.01.2010)

  12. #1702
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Կա երկու հանգամանք որոնց դեպքում կինը անհանգստանում է.
    1.Երբ իր վրա ուշադրություն են դարձնում
    2.Երբ իր վրա ուշադրություն չեն դարձնում

    ...հետաքրքիր է կանանց քանի՞ տոկոսն է տատանվում էս երկու տարբերակների մրջև և քանի՞ տոկոսն է ապրում ոսկե միջին մակարդակում

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    PetrAni (01.02.2010), Sona_Yar (31.01.2010), _Հրաչ_ (30.01.2010), Արևհատիկ (29.01.2010), Դատարկություն (31.01.2010), Շինարար (31.01.2010)

  14. #1703
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Վերջին փողոցային կռիվը տեսել էի մի հինգ տարի առաջ։ Իսկ էն ինսունականների սկզբներին օրը մի քանի անգամ էի տեսնում, հիշո՞ւմ եք ինչքա՜ն տարածված երևույթ էր

    Երկար ընդմիջումից հետո, այսօր կրկին ականատես եղա փողոցային ուժեղ ծեծկռտուքի....

    Մարդիկ գոռում էին՝ «խուլիգաննե՛ր», ոստիկանները էկան կոխին մեքենաները ասին՝ «հեսա հալներդ կտեսնեք»։

    Խուլիգանություն.... հը, ծիծաղս է գալիս։ Երբ փողոցում երկու հոգի իրար փխում են կոչվում է խուլիգանություն, բայց երբ բազմահազարանոց ամբոխի առջև, որտեղ մեծ-մեծ փողեր են պտտվում էրկու հոգի ռինգում իրար տալիս սպանում են էտի արդեն կոչվումա բոքս, սպորտ.... ու էտ միլիցիքն էլ կանգնած կարգուկանոն են պաշտպանում, հը....

    Իրոք ամեն ինչ հարաբերական է.... Կամ էլ՝ crazy, crazy, crazy world

  15. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (31.01.2010), Yeghoyan (31.01.2010), Արևհատիկ (31.01.2010), Դեկադա (31.01.2010), Էդուարդ_man (01.02.2010), Ինչուիկ (01.02.2010), Մանուլ (01.02.2010), Շինարար (31.01.2010), Ուլուանա (31.01.2010), Ռուֆուս (31.01.2010), Ֆոտոն (31.01.2010)

  16. #1704
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Տեր Աստված... ինչի՞ ենք քեզ հիշում մենակ ծանր կացության ժամանակ...

    ...խնդրում եմ օգնիր էտ փոքրիկին, պահապան եղիր... ինչի՞ ես կյանքի ու մահվան շեմին կանգնած այդ անմեղ հոգու վրա դրել այն մենակ հաղթահարելու պատասխանատվությունը... էնպես եմ ուզում առաջ գնալ, բայց վախենում եմ... ուզում եմ մնալ նույն կետում, անիմաստ դոփել՝ մենակ թե առաջանալով սև իրականությունը չբացվի...խնդրում եմ օգնի՛ր անմեղ հրեշտակիս...

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.02.2010), Farfalla (01.02.2010), Nadine (04.02.2010), Yeghoyan (01.02.2010), Արևհատիկ (01.02.2010), Դատարկություն (01.02.2010), Նարե (01.02.2010), Շինարար (01.02.2010), Ֆոտոն (02.02.2010)

  18. #1705
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ուզում եմ վերապրել նախկին կյանքերիցս էն մեկը, ուր մենք միասին խխունջ ենք ուտում, քնում` ծառերին, երբ չունենք կոմպ, ու մեր անունները արտասանվում են ուլտրաձայնային ազդանշաններով:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.02.2010), Ariadna (01.02.2010), CactuSoul (02.02.2010), Farfalla (01.02.2010), Արևհատիկ (01.02.2010), Դատարկություն (01.02.2010), Երկնային (01.02.2010), Ռուֆուս (01.02.2010)

  20. #1706
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    մեկ-մեկ ոնց եմ ուզում թողնել ամեն ինչ ու փակվել ինքս իմ մեջ… ու ուզում եմ էդ պահին դուռը չթակես… բայց դու երբեք չես հարցնում, ուզում ես միշտ տեսնես ինչ եմ անում ես էդ փակ դռնից էն կողմ, իսկ ես չեմ ուզում տեսնես, որ լաց եմ լինում… որովհետև էլի ասելու ես, որ չպետք ա քիթ-մռութ անեմ, որ ուզում ես միշտ ուրախ ու երջանիկ տեսնել ինձ… իսկ ես ուզում եմ մեկ-մեկ էլ թույլ լինել… ի՞նչ կլինի, չէ՞ որ չեմ խնդրում՝ դու էդ պահին իմ ուժը լինես… ուղղակի թույլ լինեմ, հետո էլի ուժեղ կլինեմ, դու ինձ գիտես… ու կժպտամ ու կատակ կանեմ… ու կուրախանամ, որ եկել ես… բայց ինձ իմ սենյակը շատ ա պետք…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.02.2010), cold skin (02.02.2010), Jarre (01.02.2010), matlev (05.05.2010), Nadine (04.02.2010), Արմինե (01.02.2010), Արևհատիկ (01.02.2010), Դատարկություն (01.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Մանուլ (01.02.2010), Ռուֆուս (01.02.2010)

  22. #1707
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Վայ, նենց կուզեի ժամանակը առաջ տալ… Հիմիկվա վիճակը դուրս չի գալիս, մի տեսակ ամեն ինչ կիսատ ա, անկապ ա : Լավ չի հիմա... Ուզում եմ, որ հիմա երկու տարի հետոն լինի... Էդ ժամանակ լավ կլինի երևի... Թե չէ հիմա... Ուֆ : Չնայած ժամանակն էնքան շուտ ա ացնում, որ չես էլ հասցնում աչքդ թարթես... զգում ես, որ ոչ մի բան չես հասցնում...
    Մի տեսակ ինքնամփոփ եմ դարձել էս վերջերս... Ավելի ճիշտ՝ գնալով ավելի ինքնամփոփ եմ դառնում... Ընդհանրապես կենսուրախ մարդ եմ, լավ ընկերներ ունեմ... Ու ինձ շատ դժվար ա տխուր տեսնել... Բայց էդ կապ չունի ինքնամփոփ լինելու հետ: Ուֆ, էդ էլ լավ չի ... Էդ երևի նրանից ա որ լրիվ իրարից հեռու մարդկանց հետ եմ շփվում, ու ահավոր չեմ սիրում շրջապատները խառնել... Չէ, դրանից չի... Եսի՞մ, չգիտեմ...
    Վայ, ոնց չեմ սիրում բացասական լիցքեր հաղորդող գրառումներս... Բայց ի՞նչ անեմ, ուրիշ տեղ չունեմ արտահայտվելու... Ուրիշ տեղ չեմ ուզում... Ստեղ լավ ա, ստեղ սիրում եմ... Բայց էլի չեմ կարող մինչև վերջ ասել էն, ինչ ուզում եմ... Ու ուրիշ ոչ մեկին էլ չեմ ասի... չեմ ուզում... Ասում եմ, չէ՞, ինքնամփոփ եմ դարձել... (((

    ***

    Էս ինչ լավ բան էր ֆեյսբուքը )) Գրանցվել եմ, բայց ոչ մեկին չեմ ասել, նույնիսկ քրոջս )) Ընկերներ էլ չունեմ, ու ինձ էլ ոչ մեկ չի գտնի, որովհետև անձնական տվյալ/նկար չունեմ: Ստեղ չի երևում, որ հյուր ես գնացել... Ամենաշատը էս ա դուրս գալիս... Թե չէ տանել չեմ կարողանում օդնոյում հյուր գնալը, ներվայնացնում ա... Հա, ես ներվային եմ :
    Ուղղակի ծանոթներիս էջերն եմ գնում, նկարներն եմ նայում... Նոր նենց ուրախացա, որ նենց ծանոթ գտա, որ օդնոյում չկար... չնայած հաճախ եմ տեսնում, բայց մի տեսակ տրամադրությունս բարձրացավ...

    Հմմ... գնամ քնե՞մ...
    Վաղը պիտի էլի նենց բան անեմ, որ չեմ ուզում... ստիպված եմ... Ինչի՞ հնարավոր չի, որ ամեն ինչ իմ ուզածով լինի... Ախր ես էնքան էլ շատ բան չեմ ուզում... Ախր ես լիքը բան եմ անում, որ ինձ հարազատ մարդիկ, մոտ մարդիկ իրենց լավ զգան... նույնիսկ երբ ինձ հազարից մեկ նեղացնում են, ես աշխատում եմ երբեք նույն ձևով չպատասխանել... Ուֆ : Չնայած էս կապ չուներ վաղվա անելիքիս հետ...

    ***

    Լավ կլինի...
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (02.02.2010), Farfalla (02.02.2010), Kuk (03.02.2010), Legolas (02.02.2010), Արևհատիկ (02.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Ֆոտոն (02.02.2010)

  24. #1708
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ինչ-որ դռան դիմաց սպասում ես մեկին, ով պետք ա դուրս գա այդ դռնից, սպասում-սպասում ես, թե երբ պետք ա դուռը բացվի, վերջապես դուռը բացվում ա, բայց դուրս եկողը նա չի, ում սպասում ես:
    Մոտենում ես խանութին ծխախոտ գնելու, հաշվում ես փողերդ, մոտդ մի հատ 5000 դրամանոց ա ու կոպեկներ, հաշվում ես կոպեկները, 440 դրամ, ծխախոտն արժի 400 դրամ, լավ ա, հինգ հազարանոցը չես մանրի, մտնում ես խանութ. «Ինձ մի տուփ այսինչ ծխախոտից տվեք», տալիս են ծխախոտը. «Խնդրեմ, 450 դրամ»:
    Առավոտյան մի կերպ քնից արթնանում ես, պետքա դուրս գաս, բայց հավես չունես, բայց միևնույնն ա, պետքա դուրս գաս, նայում ես պատուհանին՝ մթնշաղ ա, անձրև ա գալիս:
    Տանից դուրս ես գալիս, շտապում ես կարևոր տեղ, փողոցն անցնում ես ու նկատում, որ ինչ-որ բնական կարիք իրեն հոգալու առիթ ա տալիս:
    Գիշերը քնից արթնանում ես, ծարավ ես, ծեռքդ տանում ես մահճակալիդ կողքը, վերցնում ես բաղձալի շիշը, որը դատարկ ա:
    Սառը քամին անձրևի կաթիլները շպրտում ա դեմքիդ, ցուրտ ա, վազելով մտնում ես սրճարան, հասնում սրճարանի ամենածայրում գտնվող միակ ազատ սեղանի մոտ, մոտենում ա մատուցողը. «Գիտեք՝ այդ սեղանը պատվիրված ա»:
    Էլի սպասում ես ինչ-որ մեկին, երկար սպասում ես, մտովի պատկերացնում ես, թե ճանապարհի որ մասում ա մոտավորապես, և քիչ ա մնում, որ դիմացի մայթում կտեսնես նրան քո ուղղությամբ քայլելիս, և այդ պահին զանգում ա հեռախոսդ. «Արդեն պատրաստ եմ, հենց հիմա դուրս եմ գալիս»:
    Կայֆ ա, չէ՞
    Վերջին խմբագրող՝ Kuk: 02.02.2010, 01:10:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  25. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (02.02.2010), Farfalla (02.02.2010), Freeman (09.07.2010), helium (02.02.2010), Jarre (03.02.2010), Kita (02.02.2010), Legolas (02.02.2010), Norton (02.02.2010), Sona_Yar (02.02.2010), Yevuk (22.03.2010), Արևհատիկ (02.02.2010), Երկնային (02.02.2010), Երվանդ (03.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Հայկօ (02.02.2010), Ձայնալար (02.02.2010), Մանուլ (02.02.2010), Մարկիզ (02.02.2010), Նարե (03.02.2010), Ուլուանա (02.02.2010), Ֆոտոն (02.02.2010)

  26. #1709
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մեկ-երկու շաբաթից դասերը կսկսեն, շաբաթը գոնե մեկ անգամ Երևան եմ գնալու, Երևանում ապրել երբեք չեմ սիրել, բայց Երևան գնալ շատ եմ սիրում, էնքան քաղցր հիշողություններ ունեմ Երևանի հետ կապված՝ ստացած մարդկային ջերմության առումով, կարեկից լինելու, հոգատարության առումով: Մեզ մոտ համոզմունք կա, որ Երևանում ռայոնցի ուսանողների նկատմամբ այլ վերաբերմունք կա, սառնություն կա, վերևից նայել կա… Երևի կա, որ մարդիկ ասում են, երևի մի բան զգացել են էլի, բայց իմ բախտը այդ առումով բերել է, դեռ նոր Երևան եկածս ժամանակ այնքան օգնություն, ընդառաջելու ցանկություն եմ տեսել, շշմելու բան էր, ամանահասարակ օրինակը, որ կարող եմ բերել, երբ մեկին ճանապարհ էի հարցնում, քիչ էր մնում մինչև իմ ուզած տեղը հետս գային, որ ճամփին չմոլորվեմ, ինչքան ընկերներ եմ ձեռք բերել, որոնց մարդկային վերաբերմունքի առումով հսկայական պարտքեր ունեմ, մի տանը վարձով էի մնում, քիչ չի վարձը չէի հասցնում ամիսներով տալ, դեռ մի բան էլ փող չեղած ժամանակ պարտքով փող էի ուզում ու երբեք չէի մերժվում, մի տան էլ վարձով մնում էի, տանտիրուհին ամեն գալով ասում էր՝ էրեխեք, ճաշը ո՞նց եք եփում, զոռով դասից հետո կանչում էր իր տուն, որ համալսարանի ու բժշկականի միջև էր, որտեղ մենք էինք սովորում, հացավորում, նոր թողնում, որ իջնենք մեր վարձած տունը… Վերջը, ահագին բաներ էլ կան, որ հիմա շատ երկար կլինի, որ պատմեմ, կամ էլ շատ անձնական… Ու որ ասեմ ինձնից էր գալիս մարդկանց այդ լավ վերաբերմունքը, որ ես կազմավորված անձնավորություն էի, որ ռայոնցու տպավորություն չէի թողնում, էդպես չէր, էնքան գիքոր էի այդ ժամանակ… Մի խոսքով, սիրում եմ Երևանը, այնտեղ ապրող մարդկանց, բայց Վանաձորը ավելի շատ եմ սիրում…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.02.2010, 10:12:

  27. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2010), Farfalla (03.02.2010), Jarre (03.02.2010), Norton (03.02.2010), Sona_Yar (03.02.2010), Yeghoyan (03.02.2010), _Հրաչ_ (03.02.2010), Աբելյան (03.02.2010), Արևհատիկ (03.02.2010), Դատարկություն (03.02.2010), Երկնային (03.02.2010), Ինչուիկ (03.02.2010), Կաթիլ (04.02.2010), Ներսես_AM (04.02.2010), Ուլուանա (04.02.2010), Ռուֆուս (03.02.2010), Ֆոտոն (04.02.2010)

  28. #1710
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ընկերության օրն ա էսօր, փաստորեն: Լավ բան ա ընկերությունը: Իսկական ընկերությունը: Իսկական ընկերը: Ու դժվար, բայց հզոր բան ա ընկեր լինելը: Լինելը, ունենալը չէ: Ձեր կենացը, իմ ընկերներ, ես ձեր ցավը տանեմ: Միշտ իմացեք, որ անկախ ամեն ինչից, անկախ չհասկացված դիպվածներից ու տհաճ երևույթներից, անկախ ակնհայտ սխալից ու թաքուն մտածմունքներից, անկախ էն լավից, որ կարող էիք անել ու չեք արել ու անկախ էն բացթողումից, որ կարող էիք չանել, բայց արել եք, անկախ ձեր սեփական ձեռքերով դրած ցանկապատից կամ (թեկուզ) իմ մեղքով առաջացած անդունդից՝ դուք իմ ընկերներն եք: Իմացեք, որ միշտ կա մի մարդ, ում վրա կարող եք առանց տատանվելու հույս դնել, առանց վարանելու՝ հենվել, ասել (չխնդրել) ու ստանալ: Իմացեք, որ դրա դիմաց ոչ մի բան անելու, փոխելու, փորձելու կարիք չկա: Որովհետև շահամոլ կերպով արած լավությունը անեծք ա: Որովհետև անպայման չի, որ լավը մենակ լավի պատասխանը լինի: Որովհետև ոխ պահելը ընկերոջդ հետ չի բերի, ու զոռով պոկած ընկերությունն էլ թույն ա: Ու որովհետև դուք իմ ընկերներն եք: Էն մարդիկ, ում մասին միշտ մտածում ես, ում միշտ պատրաստ ես օգնել, ում միշտ կարող ես հասկանալ: Ում մասին միայն լավն ես հիշում, որովհետև էդ լավը ուժ ա տալիս ու օգնում ա քեզ: Դու քեզ մարդ ես զգում քո՛ ընկերական վերաբերմունքից ընկերոջդ նկատմամբ, ոչ թե հակառակը: Դու՛ ես ապրում քո սկզբունքներով, քո համոզմունքներով, քո կյանքով, ոչ թե ուրիշից մուրած ընկերության թելերն են տիկնիկի նման շարժում քեզ, տիկնիկի նման ապրեցնում: Ու եթե մեկին ընկեր ես համարել, ինքը մնում ա ընկեր. միշտ, ցանկացած դեպքում, ցանկացած տեղ: Որովհետև ընկերոջդ դավաճանելիս դու նախ ինքդ քեզ ես դավաճանում: Որովհետև ամեն պատահական մարդու դու ընկեր չէիր կարող համարել: Որովհետև «ընկեր» բառը նաև պարտք ա, որ պիտի տաս: Մենակդ: Առևտուր չկա: Դու պատասխանատու ես միայն քո՛ խղճի առաջ:
    DIXI
    carpe noctem

  29. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (03.02.2010), CactuSoul (03.02.2010), cold skin (04.02.2010), Jarre (04.02.2010), Kita (03.02.2010), Kuk (03.02.2010), Legolas (04.02.2010), Norton (03.02.2010), Rammer (03.02.2010), Yeghoyan (04.02.2010), Yevuk (05.02.2010), Արևհատիկ (03.02.2010), Դատարկություն (04.02.2010), Դեկադա (03.02.2010), Մանուլ (06.02.2010), Մարկիզ (03.02.2010), Ուլուանա (04.02.2010), Ռուֆուս (04.02.2010)

Էջ 114 688-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124164214614 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •