Ինչ որ մի բան էն չի, էսօր նոր գրառումներում նկատեցի «Մինչ կմտնես, բառ պահի...» թեման, պահեցի «գազանանոց» բառը, մտա տեսա վերջին հարցը. «ինչի՞ մասին ա մտածում գազանանոցի պահակը»![]()
Ինչ որ մի բան էն չի, էսօր նոր գրառումներում նկատեցի «Մինչ կմտնես, բառ պահի...» թեման, պահեցի «գազանանոց» բառը, մտա տեսա վերջին հարցը. «ինչի՞ մասին ա մտածում գազանանոցի պահակը»![]()
Ariadna (18.01.2010), Farfalla (18.01.2010), Janita Hero (27.02.2010), One_Way_Ticket (18.01.2010), Ungrateful (18.01.2010), Աբելյան (18.01.2010), Աթեիստ (19.01.2010), Արևհատիկ (27.01.2010), Երկնային (18.01.2010), Ռուֆուս (18.01.2010), Սերխիո (18.01.2010)
Գյումրին դարձել ա Վենետիկ: Երեկոյան պիտի գոնդոլաս նստեմ, ու «Օ Սոլե Միո» երգելով թիավարեմ տուն: Գլոբալ տաքացումը ամենաշատը Գյումրիի վրա է ազդել, դեռ ոչ մի անգամ հունվար ամսին ստեղ անձրև չէր եկել....
I may be paranoid but no android!
Հոգնած մեռնում եմ: Մարդ է՞լ երկուշաբթի օրով հոգնած մեռնի: Երգիրը երգիր չի:
DIXIcarpe noctem
Ungrateful (19.01.2010), Yellow Raven (19.01.2010), Աբելյան (19.01.2010), Դատարկություն (19.01.2010), Ձայնալար (19.01.2010), Շինարար (19.01.2010), Ռուֆուս (19.01.2010)
Երեկ, կյանքումս /կարծեմ/ 2-րդ անգամ լսեցի իմ մասին մի շատ օրիգինալ կարծիք` «Մեծամիտ»:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ասեմ, որ նման կարծիք եվս 1 անգամ լսել եմ 4-րդ կամ 5-րդ դասարանում, դասատուիս կողմիցերբ կարծիք հայտնեցի իր ուսուցչական մակարդակի մասին
:
Լավ, ինչևե:
Ուրեմն, երեկոյան մի պահ հիշեցի… հետաքրքիեց, թե ինչի՞ց ելնելով կամ ի՞նչ պատճառներով են մարդուն անվանում «մեծամիտ»:
Մի քանի տարբերակ միայն մտքովբս անցավ / ավել մտաբերելու ժամանակ չունեյի/:
Տարբերակ 1:
Կարծում եմ, ամենա տարածված տարբերակը, երբ կապ չունի թե ինչ «կոչում» են քեզ տալիս, կարևորը, որ դա արվում է, միայն տակ չմնալու, պատասխան տալու համար… ուղղակի, առանց պատճառ:
Մանավանդ եթե դա ասվում է, երկար շփումից հետո, որի ընթացքում երբևիցե չի ասվել:
Տարբերակ 2:
Ասվում է լրիվ տեղին, լրիվ ճիշտ, երկուսն էլ մի մակարդակի, մի խելքի մի ինֆորմացիայի տեր մարդիք են, որոնցից մեկը զգացել է, որ մյուսը` իր գլխից բարձր է թռնում… և անվանում է մեծամիտ:
Տարբերակ 3:
Երբ մյուսից պակաս գիտելիքներով, պակաս մակարդակով, պակաս խոլքով, ճաշակով…մարդը, տեսնելով լրիվ սովորական, բայց իրենից «լավ» մարդու, տեսնելով, որ նա իրեն ներկայացնում է ոնց կա, ցույց է տալիս իրեն լրիվ տեղին, լրիվ նորմալ, արանց չափազանցնելու… կարծելով որ չկա մեկը, որը իրենից խելացի է, և զգալով մյուսի առավելությունը, զարմանում է, չի հավատում և բնականաբար անվանում է մեծամիտ:
Պատճառները կարող են շատ լինել, թե ո՞րն է իրական պատճառը` հասկանալը մի քիչ դժվար է, բայց կան բացառություններ:
Էհ, էս բաժակով էլ խմենք անվանվողների և անվանողների կենացը… տեղին անվանվողներին` մի քիչ խելք, տեղին անվանողներին էլ` մի քիչ փող:
Minerva (05.04.2010)
Այսօրվա անձրևը ոնց որ ներքին ու զուսպ արցունքները լիներ հասարակության կամ մեր քաղաքի:
Թախիծով ու դրական ավարտի նկատմամբ անսասան հավատով: Հանգստություն ու լարվածություն, ... չի բացատրվում ներքին զգացողության դեֆորմացիան բառերով: Երջանկության զգացում, որ ժպիտ չի առաջացնում: Լաց, որ արցունք չի բերում: Մեղմ անձրև, որ կարելի է անտեսել, ինչպես կյանքից ստացած հարվածները կարելի է անտեսել; անհանգիստ անձրև, որ թաքցնում է իր հույզերը, հպարտ է... անտեսելն անմարդկային է...
Ամեն անգամ, ֆեյսԲուք մտնելիս, ներվայնաում եմ:
Տեսնելով նոր նամակներիս մեջ, միայն Aftershock|Republic խմբի նամակները:
Կամ նամակագրագան կապով շփում չկա Ֆեյսում, կամ էլ նրանից է, որ ունեմ ընդամենը 40 ընկեր, և ակտիվ չեմ այնտեղ: Եսիմ
Բռնեմ դուրս գա՞մ էդ խմբից, ի՞նչ անեմ: unsure
Չէ, չեմ դուրս գա... միշտ էլ նոր նամակների 0-ից ավել թիվը հետաքրքրություն է առաջացնում, թքած, որ մենակ Աֆտերշոքն է ինձ հիշում: Կմտնեմ, ու իր անգլերենով գրված հրավերքներն ու անոնսները կկարդամ:
Երեկ մեկն ինձ խորհուրդ տվեց, որ պետք չի հուսալքվել, որ մեր շուրջն էլ կան շատ դրական բաներ, իսկ ես ամբողջ գիշեր հուսալքությունից չեմ քնել, որովհետև ինձ հարազատ մի մարդու բալիկներին երեկ զրկեցին իրենց հորը յոթ տարի տեսնելու երջանկությունից: Հորը զրկեցին ընտանեկան ջերմ ընդունելությունից ամեն երեկո, երբ նա վերադառնում էր տուն, զրկեցին պուճուրի առաջին բառերը լսելու երջանկությունից, ու մեծ բալիկի արդեն փոքր-ինչ հասնուն քայլերը ականատես լինելուց:Դե արի ու խորհուրդն ընդունի
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Մտքովս անցավ… Ասում են՝ աղջիկները ականջներով են սիրում: Բայց հիմա արդեն նաև աչքերով էլ են սիրում… Ասենք՝ ինչ-որ մեսսենջերով աղջիկը խոսում ա տղայի հետ, էս տղան մի հատ ":լօվե" «զմայլիկ» ա դնում ու… էդ պահին ոնց որ էդ աղջկան համոզած լինեն, որ ամբողջ աշխարհն իրանն ա…
***
Մի խոսքով, կյանքը հետաքրքիր բան ա, մենակ թե շատ բան հասկանալ պետք չի, թե չէ կարող ա էդ հետաքրքրությունն էլ շտապ «գործուղես» գրողի ծոցը, կյանքդ էլ հետը:
Հ.Գ.
Կամ էլ պետք ա ավելի շատ բան հասկանալ, բայց էդ դեպքում հետաքրքրությունը տարրալուծվում ա կյանքիդ մեջ ու դառնում ա մի տեսակ հանգիստ երջանկություն, որ ոչ մեկից կախված չի: Իսկ էդ… դեռ չի ձգում մի տեսակ:
Հ.Հ.Գ.
Եսի՞մ
Հ.Հ.Հ.Գ.
Անկապ ջան, դիմացի, սրանից ավելի անկապ գրառումներ էլ ես տեսել:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Չեմ հասկանում՝ եթե մեկը քեզ դուր չի գալիս, ինչի՞ ես շփվում հետը: Դե «շփվել»-ը մի քիչ ճոխ ա ասված, բայց դե... Ի՞նչ պարտադիր ա, որ տեղի-անտեղի կպնես ամեն անգամ: Չես կարո՞ղ ուղղակի անտարբեր լինել էդ մարդու նկատմամբ, ու վերջ: Մանավանդ, որ երկու կողմն էլ տեղյակ ա միմյանց նկատմամբ վերաբերմունքի մասին:
Ես, օրինակ, չեմ շփվում էն մարդկանց հետ, որ ինձ դուր չեն գալիս: Եթե առանց պատճառի չեմ համակրում ուղղակի, նորմալ շփվում եմ հետը, եթե պետք ա լինում: Իսկ եթե պատճառ կա(), շատ պարզ ցույց եմ տալիս, որ էդ մարդը ինձ դուր չի գալիս... Համ վիրտուալում, համ էլ իրական կյանքում: Ու ընդհանրապես էդ մարդու հետ աշխատում եմ չշփվել, ոչ թե ամեն առիթով «կծել»:
Համ էլ ինչի՞ ա ամեն մեկին թվում, որ ինքը յուրահատուկ ա. էն, ինչ ինքն ա անում, ճիշտ ա ու արդարացված: Իսկ եթե հանկարծ նույն բանը ուրիշն անի, դա կլինի անիմաստ ու սխալ: Հա, իհարկե, բոլոր մարդիկ տարբեր են, բայց նման են էնքանով, որ բոլորն էլ մարդ են: Ու ամեն մեկը իրա համար ճիշտ ա
: Բայց չէէ, ամեն մեկը մտածում ա, որ մենակ ինքն ա ճիշտ: Համ էլ մտածում ա, որ ինքը շաատ բան գիտի, իսկ ուրիշները հնարավոր չի, որ դրա մասին իմանան: Դե բոլորը չեն տենցը, ընդամենը մի խումբ, բայց դե...
Բայց էդ «մի խմբի» մարդիկ մտածում են, որ իրենք ամենագետ են, իսկ մյուսները իրենցից 10 հարկ ներքևում են գտնվում: Ու էդ "мания величия"-ն շատ հաճախ էնքան հանկարծակի ա ի հայտ գալիս, որ կողքինները չեն էլ նկատում
:
Էս ո՞ւր հասա: Ամեն ինչ խառնեցի իրար ((:
Ավելի լավ էր՝ պարապեի էսքան փիլիսոփայելու փոխարեն:
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 20.01.2010, 19:16:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
*e}|{uka* (20.01.2010), CactuSoul (20.01.2010), Enigmatic (20.01.2010), Kuk (20.01.2010), Legolas (22.01.2010), Nadine (22.01.2010), Norton (20.01.2010), unknown (28.01.2010), Yevuk (21.01.2010), Արևհատիկ (27.01.2010), Դեկադա (21.01.2010), Երկնային (20.01.2010), Ինչուիկ (20.01.2010), Շինարար (20.01.2010), Փոքրիկ (20.01.2010), Ֆոտոն (21.01.2010)
Վերջերս մեր խմբի աղջիկներից մեկը նշանվեց… Այս ամենի մասին իմանալուց հետո որոշեցինք խմբեցիներով հավաքվել ու էդ աղջկան մի նվեր գնել, ապա գնալ ինչ-որ մի տեղ… Համ էլ վաղուց, շա՜տ վաղուց (մոտ մի 5-6 տարի) իրար երես չէինք տեսել, խմբով չէինք հավաքվել:
Վերջը, մի 9 հոգով (որից միայն ես ու ընկերս էինք արական սեռի ներկայացուցիչ) հավաքվեցինք, փող քցվեցինք, տվինք մեր խմբի Սվետիկին, որ մի հատ նվեր առնի Մարգուշիկի համար նշանդրեքի կապակցությամբ:
Ուրեմն՝ էս Սվետը գնում ա ու ինչ-որ ֆիրմային խանութից ինչ-որ թանկարժեք ներքնազգեստ ա առնում (շատ խելոք ա էհ, շա՜տ)…
Փաստորեն, ես ու ընգերս Մարգուշիկին (ով, իդեպ, 27 տարեկան է) իր նշանդրեքի առթիվ նվիրեցինք մայկա-տռուսիկ…![]()
*e}|{uka* (20.01.2010), Amaru (21.01.2010), Chuk (21.01.2010), Enigmatic (20.01.2010), Farfalla (21.01.2010), Gayl (21.01.2010), impression (25.01.2010), Kita (21.01.2010), Kuk (20.01.2010), Legolas (22.01.2010), murmushka (21.01.2010), My World My Space (21.01.2010), Nadine (22.01.2010), Norton (20.01.2010), Ungrateful (20.01.2010), Yevuk (21.01.2010), Դեկադա (21.01.2010), Երկնային (21.01.2010), Կաթիլ (20.01.2010), Հայկօ (21.01.2010), Մանուլ (20.01.2010), Շինարար (20.01.2010), Ուլուանա (23.01.2010), Ռուֆուս (21.01.2010)
Քառորդ բաժակ թեյի գույն:
Մի կտոր լիմոն՝ շատ լավ քամած, ճզմած:
Մեկ գդալ շաքարավազ:
0.5 գդալ լուծվող սուրճ:
1 գդալ քացախ:
Տաք ջուր:
Շատ համով ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նենց եմ ուրախացել, որ ծնուդդ ա, իմ ծնունդին էսքան ուրախ չէիու ուզում եմ օրդ լավ ու ուրախ անցնի, ոչ թե գործի տեղը թթված մինչև առավոտ
Գոնե ձեր աշխատողներից մեկի համարն ունենայի, զանգեի միտք տալու, որ ամեն մեկը մի կենդանու շոր հագնի, քեզ շնորհավորի… սենց գաս, տեսնես մեկը նապոյա, մեկը արջուկ, մյուսն էլ խոզուկ
Չնայած չես թողնում, որ քեզ տենց ասեմ, բայց քանի որ չես տեսնելու էս գրածս, արխային ասեմ՝ պո՜նչ
![]()
Շատ եմ սիրում քեզ
Գոհ եղի, որ մնացած ածականներդ հրապարակավ չեմ գրում
Խմած չեմ, բայց խմածի հաշիվ ա
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Տեսնես ինչքան պետքա հիասթափվեմ որ էլ ՈՉ ՄԵԿԻՆ չվստահեմՀոգնել եմ, շատ եմ հոգնել:
![]()
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Yevuk (21.01.2010)
Կարևոր չի՝ ինչից հիշեցի, բայց… մեկ-մեկ իմացածդ բաների մասին լռելը ավելի ճիշտ ա, քան դրանք բարձրաձայնելը: Ու խոսքս հենց գիտելիքի մասին ա, ոչ թե ինչ-որ մեկի կյանքի մանրամասների:
Ամեն բան ասելուց առաջ պիտի զգաս՝ ասել, թե չէ: Եթե ասել, ապա որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս:
Ասենք՝ գիտելիքներիդ շնորհիվ՝ մարդու մասին կարող ես շատ բան իմանալ՝ պարզապես նրան նայելով կամ հետը 2 բառ փոխանակելով, բայց միշտ չի ու նույնիսկ հազվադեպ ա լինում, որ պիտի դու դա էդ մարդուն ասես, այն էլ՝ գիտական ոճով, որ էդ մարդն իմանա, որ դու շատ գրքեր ես կարդացել ու դրանց հիման վրա հիմա իրեն ճանաչում ես բավականին լավ: Մանավանդ, որ «գիտութունով չալելը» էստեղ ոչ միշտ ա ճշգրիտ արդյունք տալիս:
Բայց համ էլ միայն մարդու մասին կարծիք կազմել-արտահայտելու մասին չեմ խոսում. շատ ավելի հաճախ ավելի անկապ դեպքերում են մարդիկ դրսևորում իրենց այդ «բնազդը»: Ու չես հասկանում՝ բնավորության գի՞ծ է, աչքի ընկնելու, ինքնահաստատվելու ձգտո՞ւմ, թե՞ դա այնուամենայնիվ ճիշտ բան է, ես եմ սխալ-սխալ բաներ մտածում… Ախր բոլորն էլ գիտեն, որ գիտելիքը լավ բան է, այն ունենալն՝ ավելի… Հա, երևի ես եմ սխալ, բայց, մեկ ա, ներվայնանում եմ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Բա ինձ պետք ա՞ էս ինտերնետը, եթե դրա պատճառով առավոտվա նման հիստերիայի մեջ պիտի ընկնեմ: Տնից որ դուրս եկա, թարսի պես էլ լավ եղանակը միանգամից խփեց դեմքիս: Ոնց որ ապրիլի 3-ը լիներ: Բայց էդ մի քանի րոպե տևեց, փողոցում մառախուղ էր: Լավ էր:
Բայց ինձ պետք ա՞ էս ինտերնետը, հը՞: Պետք ա՞: Պետք չի: Ավելի կարևոր բաներ կան: Դրանցից հետո նոր պետք կլինի: Հաջող:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ