Երբ փոքր էի, մի մուլտ էի սիրում դիտել, ուր աղջիկը ուներ կախարդական ծաղիկ, որի թերթերը պոկելով ու համապատասխան կախարդանքն ասելով` ստանում էիր ինչ ուզես: Աղջիկն ունեցավ աշխարհի բոլոր խաղալիքները, էլի լիքը անիմաստ բաներ:
Ես էլ ունեի նմանատիպ երազանք` կապված աշխարհի բոլոր ֆիլմերի, գրքերի ու երգերի հետ: Ուզում էի անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր ու երաժշտություն ունենալ ձեռքի տակ, որ երբ ուզենամ, դիտեմ կամ լսեմ: Ուզում էի հնարավորություն ունենալ աշխարհի բոլոր գրքերն ունենալու, որ երբ ուզենամ, կարդամ: Երազում էի նաև կարողանալ տեսնել էն մարդկանց, ովքեր ինձնից հեռու են, ում խիստ կարոտում էի:
Ում մտքով կանցներ, որ էն ժամանակվա իմ ֆանտաստիկ երազանքի լուծումն ընդամենը ինտերնետն էր:![]()
Էջանիշներ