User Tag List

Էջ 103 686-ից ԱռաջինԱռաջին ... 3539399100101102103104105106107113153203603 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,531 համարից մինչև 1,545 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1531
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղբայրս, ավելի շուտ ախպերս բանակից եկա՜վ:
    Աաաաաաաաաա՜

    Երկար-բարակ գրելու բան չկա, էսքանն էլ ուրախանալու համար լիություն է: Ուխ՜խ...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.12.2009), Ariadna (10.12.2009), Chilly (10.12.2009), Chuk (09.12.2009), Elmo (15.12.2009), Farfalla (09.12.2009), Jarre (09.12.2009), Legolas (17.12.2009), murmushka (09.12.2009), Nadine (10.12.2009), Norton (09.12.2009), Rammer (09.12.2009), Ungrateful (10.12.2009), Yeghoyan (09.12.2009), Yellow Raven (09.12.2009), Yevuk (11.12.2009), Աբելյան (09.12.2009), Դատարկություն (09.12.2009), Երկնային (09.12.2009), Լուսաբեր (09.12.2009), Ձայնալար (10.12.2009), Մանուլ (09.12.2009), Շինարար (09.12.2009), Ռուֆուս (09.12.2009)

  3. #1532
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ես չեմ դադարում զարմանալ մարդ արարծի լավ ու դրական հատկությունների վրա։

    Մենք ապրում ենք մի հասարակարգում, որտեղ ժամանակը թռչում է ահավոր արագ, իսկ գործերը գնալով շատանում և կուտակվում են։ Սա ստեղծում է բարենպաստ պայմաններ, որ մարդ մոռանա շրջապատի մասին, կենտրոնանա իր խնդիրների վրա։ Իսկ մնացած բաներին պարզապես ժամանակ չի մնա։ Այսպես ապրելով օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ մենք աստիճանաբար վերածվում ենք ռոբոտների, առանց դա նկատելու։

    Բայց ոչինչ չի կարող վերացնել մարդուն անզուգական դարձնող հատկությունները։ Այս վերջերս ձեռնարկել եմ մի բավականին դժվար գործ (հավանաբար կռահեցիք խոսքը ինչի մասին է ), որը անում եմ մեն մենակ։ Սակայն այս վերջին մեկ ամսվա ընթացքում այնքան հիանալի մարդկանց հանդիպեցի, որոնց շնորհիվ կյանքն ավելի սիրեցի և ավելորդ անգամ հիացա մարդ արարածով։

    Այս մարդիկ ինձ ամբողջությամ անծանոթ են, սակայն տեսնելով, թե ինչ գործ եմ ձեռնարկել, նրանցից ամեն մեկը անշահախնդրորեն արեցին բաներ, որ պարտական չէին անելու, չէր մտնում մեր պայմանավորված գումարի մեջ։ Նրանք արեցին ավելին, քան այն ինչ կարելի է ձեռք բերել գումարով։ Մարդկային պատրաստակամությունը, սերը, հարգանքը, անշահախնդրությունը, էնտուզիազմը.... հատկություններ են, որոնք մարդուն գեղեցկացնում են և դարձնում անզուգական Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի մյուս տեսակներից։

    Ես անչափ ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու այդ հրաշալի մարդկանց հետ։

    Իրոք կյանքը գեղեցիկ է, իսկ մարդիկ լավը

    ՀԳ՝ Սա չեմ ասում, միայն այն պատճառով, որ ես «օգտվել եմ» այդ մարդկանց ՄԱՐԴ լինելուց։ Պարզապես այդ երևույթը հիացնում է։

  4. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), Chuk (10.12.2009), cold skin (10.12.2009), Legolas (10.12.2009), Nadine (10.12.2009), Norton (10.12.2009), StrangeLittleGirl (10.12.2009), Yeghoyan (10.12.2009), Yellow Raven (10.12.2009), Yevuk (11.12.2009), Դատարկություն (09.12.2009), Դեկադա (10.12.2009), Երվանդ (13.12.2009), Լուսաբեր (10.12.2009), Կաթիլ (13.12.2009), Հայկօ (10.12.2009), Մանուլ (10.12.2009), Մարկիզ (13.12.2009), Շինարար (09.12.2009), Ուլուանա (09.12.2009), Ռուֆուս (10.12.2009), Ֆոտոն (10.12.2009)

  5. #1533
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ամեն անգամ, երբ աշխատանքից տուն եմ վերադառնում, եղբորս երկու տարեկան աղջիկն ինձանից "իշու պոչ" է պահանջում: Իշու պոչը իր լեզվով հյութն է՝ հյութի տուփը էշն է, ձողիկն էլ պոչը Մեկ մեկ էլ մոռանում իր սիրած խնձորի համով իշու պոչից առնել, հենց մտնում եմ տուն խելոք խելով վրաս ա նայում.
    - Հոպար, ընձի իշու պոչ բերե՞լ ես:
    - Չէ, Մանե ջան, վաղը, կբերեմ, լա՞վ:
    - Վաղը խնձորի համով իշու պոչ կբերե՞ս:
    - Հա Մանե ջան:

    Երեկ երեկոյան տուն էի վերադառնում, մտա խանութ, պարզվեց, մոտս փող չկար, մենակ մանր էր: Խնձորի հյութը առա, դրեցի գրպանս, դուրս եկա: Խանութից մի փոքր հեռու խաղահրապարակ կա, կողքով անցնելիս երկու 6-8 տարեկան երեխա տեսա ճոճանակների վրա նստած: Մութ էր, մոտակայքում մեծահասակներ չկային, երեխաները մենակ էին: Չնայած սառնամանիք էր, բայց թեթև էին հագնված, շորերը մաշված էին, կեղտոտ, երևի սառել էին երկաթյա ճոճանակի վրա նստած: Հետ վազեցի խանութ, ճանապարհին մոտս մնացած մանրն էի հաշվում, ևս մի հյութի էլ կբավականացներ: Մի հատ էլ առա, մոտեցա երեխաներին, առանց որևէ բան ասելու հյութերը տվեցի իրենց ու արագ հեռացա: Շնորհակալություն չասեցին, փոխարենը սկսեցին վիճել, թե անանասի հյութը ով պետք է խմեր:

    - Հոպար, ընձի իշու պոչ բերել ե՞ս:
    - Չէ, Մանե ջան, վաղը քեզ երկու հատ իշու պոչ կբերեմ:
    - Հոպար ընձի իշու պոչ չես բերե՞լ:
    - Չէ, Մանե ջան, վաղը կբերեմ, երկու հատ խնձորի համով իշու պոչ:
    - Վաղը երկու հատ կբերե՞ս, խնձորի համո՞վ:
    - Հա:

    - Հոպար, արի գնանք Կապուտաձյունիկը նայենք:
    -
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), AniwaR (10.12.2009), Ariadna (10.12.2009), cold skin (10.12.2009), Enigmatic (10.12.2009), Farfalla (10.12.2009), helium (10.12.2009), impression (25.12.2009), Jarre (11.12.2009), Kita (10.12.2009), Kuk (10.12.2009), Norton (10.12.2009), Ribelle (13.12.2009), Ruby Rue (18.05.2014), Sona_Yar (13.12.2009), Yeghoyan (10.12.2009), Yellow Raven (10.12.2009), Yevuk (11.12.2009), Բարեկամ (10.12.2009), Դատարկություն (10.12.2009), Դեկադա (10.12.2009), Երկնային (10.12.2009), Երվանդ (13.12.2009), Լուսաբեր (10.12.2009), Կաթիլ (13.12.2009), Հայկօ (10.12.2009), Ձայնալար (10.12.2009), Մանուլ (10.12.2009), Մարկիզ (13.12.2009), Ներսես_AM (10.12.2009), Շինարար (10.12.2009), Ուլուանա (10.12.2009), Ուրվական (10.12.2009), Ֆոտոն (11.12.2009), Ֆրեյա (11.12.2009)

  7. #1534
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ցիտրուսների համար խելքս գնում է: Էսօր պարզեցի, որ անսահման քանակությամբ կարամ ուտեմ:
    Ուրեմն գործից ահավոր նյարդայնացած ու ջղանացած եկա տուն ու մի քիչ հանգստանալու համար որոշեցի մանդարին ուտեմ: Մի 3 հատ կերա, բայց զգացի, որ չեմ կշտացել: Ասեցի լավ մի քանի հատ էլ ուտեմ ու կերա` 3,5 կգ մանդարին, 4 հատ ապելսին, 5 հատ գրեյպֆրուտ ու 3 հատ կիվի: Ու էտ ամենը ընդամենը 40 րոպեում:
    Հույսով եմ առավոտյան նորմալ վիճակում կարթնանամ, բայց դե դա հիմա էտքան էլ կարևոր չի: Կարևորը էնա, որ լավ հանգստացա, ոնց որ էն մարդկանց, ում վրա որ ջղայնացած էի մի լավ ծեծած լինեմ:

    P.S. Էս գրելու ընթացքում ախորժակս էլի բացվեց: Գնամ նայեմ ինչ-որ բան մնացելա:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), Chilly (11.12.2009), cold skin (11.12.2009), Kita (10.12.2009), Nadine (11.12.2009), Yellow Raven (10.12.2009), Yevuk (11.12.2009), Աբելյան (11.12.2009), Երկնային (10.12.2009), Երվանդ (13.12.2009), Լուսաբեր (10.12.2009), Կաթիլ (13.12.2009), Մանուլ (12.12.2009), Շինարար (10.12.2009), Ֆոտոն (11.12.2009)

  9. #1535
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս երգը նենցա դզում, մահա, առավոտ ռադիոյով լսեցի, մտքումս ֆռռումա ու կայֆ տրամադրությունա ստեղծում:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.12.2009), Artgeo (13.12.2009), Kita (11.12.2009), Yellow Raven (13.12.2009), Լուսաբեր (11.12.2009), Հայկօ (11.12.2009), Ռուֆուս (13.12.2009), Ֆոտոն (11.12.2009), Ֆրեյա (11.12.2009)

  11. #1536
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
    Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:
    Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու,
    Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:
    ---
    Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
    Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:
    Ո´վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
    Դո´ւ թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
    ---
    Իմ գլխի վերև չպետք է լինի ո´չ մի հովանի, ո´չ մի իրավունք,
    Եւ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և´ ստրկացում, և´ բռնադատում:
    Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
    Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատություն, անհուն, անտարած:
    ---
    Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ,
    Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե´ բարեկամդ և թե´ թշնամիդ:
    Բարեկամներից հեռու տա´ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
    Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ:
    ---
    Ատում եմ, ավա՜ղ, և հայրենիքը – պերճ արոտավայր հարուստների ցոփ,
    Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:
    Յոթն անգամ ահա´ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
    Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:
    ---
    Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն. անտես ճիրաններ,
    Սմբակներ ունեն և որոճող են, և նրանց լեզուն` թունավոր սուսեր:
    Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
    Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:

    Ավետիք Իսահակյան (Աբու-Լալա Մահարի)
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 13.12.2009, 00:57:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (13.12.2009), Yeghoyan (15.12.2009)

  13. #1537
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց. Ողբ


    Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

    Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

    Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։

    Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

    Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

    Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

    Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

    Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

    Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

    Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

    Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

    Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

    Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։


    Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

    Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

    Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։


    13-ը դեկտեմբերի, 2009թ.
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.12.2009), cold skin (14.12.2009), Farfalla (13.12.2009), Kuk (13.12.2009), Norton (13.12.2009), Philosopher (13.12.2009), Rammer (13.12.2009), Varzor (09.07.2012), Yevuk (13.12.2009), Աբելյան (13.12.2009), Դեկադա (13.12.2009), Մարկիզ (13.12.2009), Նարե (13.12.2009)

  15. #1538
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Գոյություն ունեն սխալներ, որոնք անհնար է ուղղել: Ուղղակի դու ինչ-որ բան ես արել, ու հետ ճանապարհը չկա: Թեկուզ կամրջից ցատկիր, գլխով պատերը ջարդիր կամ միտինգ արա գլխավոր փողոցում, միևնույնն է դա ոչինչ չի տա, չի վերադարձնի ու չի օգնի: Եվ էտ ժամանակ մնում է միայն ուժերը հավաքել, խորը շունչ քաշել, բարձրացնել գլուխը, առաջ նայել և հպատությամբ, ուսերը թափ տալով ասել.
    - Սա փորձ է:
    Իսկ փորձը լավ բան է:

    P.S. Էս ինչ անտանելի ամիս ստացվեց էս դեկտեմբերը:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.12.2009), Kita (13.12.2009), Legolas (13.12.2009), Yevuk (13.12.2009), Արևհատիկ (13.12.2009), Դատարկություն (13.12.2009), Դեկադա (13.12.2009), Երվանդ (13.12.2009), Էդուարդ_man (14.12.2009), Լուսաբեր (13.12.2009), Մանուլ (13.04.2010), Մարկիզ (13.12.2009), Ուլուանա (13.12.2009)

  17. #1539
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ինչքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ զգալու համար...մոռանալ ամեն ինչ, մոռանալ բոլորին ու... զգալ.... մենակ նստել ու .... արցունքախառը աչքերով ժպտալ կյանքին....
    ... ուզում եմ գրեմ` չի ստացվում... առաջի անգամ չեմ կարողանում մտքերս ի մի բերել... գուցե՞ պետք էլ չի.... դուք հասկացեք...


    .... կյանքիս ամենաթանկ նվերները էսօր եմ ստացել.... ինձ համար անծանոթ, բայց արդեն կյանքումս տեղ գտած մարդկանցից...

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (13.12.2009), ministr (14.12.2009), Norton (13.12.2009), Yeghoyan (14.12.2009), Yevuk (13.12.2009), _Հրաչ_ (14.12.2009), Աբելյան (14.12.2009), Դատարկություն (13.12.2009), Երկնային (13.12.2009), Երվանդ (13.12.2009), Լուսաբեր (13.12.2009), Հայկօ (14.12.2009), Մանուլ (15.12.2009), Մարկիզ (13.12.2009), Շինարար (13.12.2009), Ուլուանա (13.12.2009), Ռուֆուս (13.12.2009), Ֆոտոն (14.12.2009)

  19. #1540
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ժողովուրդ, էս ի՜նչ ուրախ եմ, որ էս ակումբը կա, էս ի՜նչ ուրախ եմ, որ գտել եմ այն, էս ի՜նչ ուրախ եմ, որ էսօր այսպես ուրախ անցավ
    Հ. Գ. Մի քիչ Վանուշ Խանամիրյանի ոճով ստացվեց, մնում էր ասեի՝ փառք ու պատիվ, բայց անկեղծ էի:

  20. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (13.12.2009), Legolas (14.12.2009), Norton (13.12.2009), Sona_Yar (14.12.2009), Yeghoyan (13.12.2009), Yellow Raven (13.12.2009), Yevuk (13.12.2009), _Հրաչ_ (14.12.2009), Աբելյան (14.12.2009), Դատարկություն (13.12.2009), Դեկադա (13.12.2009), Երկնային (13.12.2009), Երվանդ (13.12.2009), Լուսաբեր (13.12.2009), Կաթիլ (13.12.2009), Հայկօ (13.12.2009), Մանուլ (15.12.2009), Ուլուանա (13.12.2009), Ռուֆուս (13.12.2009), Քամի (13.12.2009), Ֆոտոն (14.12.2009)

  21. #1541
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ուշադրություն` սա իրականում իրական դեպք չէ, այլ միմիայն նվաստիս անսահման երևակայության արդյունք: Բոլոր կերպարները, մարդիկ, երկրները, դեպքերը մոգոնված են: Իրական մարդկանց, երկրներին, դեպքերին նմանությունը զուտ պատահականություն է:-2


    ... Եվ ելաւ Արցրունին, եւ Յակումբի փողոցներով քայլեց, եւ ահա ամէնքը ընթերցում էին, որ յակումբերեն ձեռագրերում «գրառումներ» կոչուի: Եվ նորա բարկութիւնը սաստիկ եղաւ, զի ամէնքը ծիծաղում էին անտաշ գրառումներին վրայ, եւ բնաւ մխիթարութիւն չունեցաւ իր օրերումը:

    ... Եվ ժողովեց Արցրունին յակումբցիներին թեմաներից մեկումը եւ քարոզեց նորանց առաջին, եւ ասաց. «Ցաւով պիտի նշեմ, որ այս ֆորումի մասնակիցներից շատերի մոտ ես էժանագին անձնական վիրաւորանքների կամ ախպերական գովերգերի մակարդակեն բարձր բան չգտայ իմ օրերումը եւ Յակումբին մէջ բնաւ ուրախութիւն չգտայ, զի չկա ծածուկ բան, որ յայտնի չդառնայ, եւ ահա յուզերներն ամէն ինչ գրում են: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` կուզեմ փակեալ լինեն ամէնայն թեմայնք, որ գովեստող չխոսեցին իմ կուռքերի մասին»:

    ... Եվ եղաւ, որ սորան լսողներին մեջ մէկը կար, որ յակումբերեն Կլօր կօչուիր, եւ խոսեց սորա առաջին եւ ասաց. «Նման արահայտութիւններ անելով դու մարտահրավեր նետուեցիր աշխարհքին համայն և դրուեցիր բարձր այն նշաձողը, որից կարող է մնայ միայն ձողը»: Եւ սա նորեն քարոզքով հանդես եկաւ եւ համաձայնութիւն հայտնեցավ այս խօսքերին:

    ... Եվ հաջօրդ օրը դարձեալ խօսեց Արցրունին եւ մեջբերելով իմաստուն խօսքերն ամենայն, ասաց. «Բարձր թռիչքեն ժամանակ տարազները կթռչեն մեր վրայեն: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում, ես կբերեմ այն գլուխգօրծոցները, որ իրականում հայ ժամանակակից գրականութիւն կկօչուին»: այդ ժամանակ պատասխանեց նրան եգիպտոսի կօղմերից եկած մի յակումբցի եւ ասաց. «Միայն էնպես կանես, որ միայն տարազները թռչկոտեն եւ վրաներս բան մը մնա, զի չէնք ուզի խայտառակ եղած լինենք մեր օրերումը»:

    Այս ընթացքում Յակումբի մեկ այլ փողոցում, որ յակումբերեն «թեմա» կօչուի, խոսակցութիւններ էին ծավալվում, եւ չար լեզուներն ասում են, որ կա մի գրօղ, որ Անտաշատեն եկած է, ով մագաղաթներ ունի, որտեղ ասւած է. «Ամեն պահ հարիրաւոր մարդիկ կոլա կխմեն, եւ հազարաւոր մարդիկ զուգարան կայցելեն, բազմաթիվները խմբակային սեքսով կզբաղվեն, իսկ Դուք կկարդաք այս մագաղաթներում գրուածը, եւ դա արդեն միթարութիւն է Ձեր օրերումը»: Եվ Յակումբցիները կարդում էին այս մագաղաթում գրուածը եւ ղժժում, որ յակումբերեն «խրախճանք» կօչուի:

    Եվ եղաւ, որ մեջբերեց Արցրունին իր կուռքերի գլուխգօրծոցները, զի խօստացեալ էր մարդկանց առաջին: Դրանցից մեկը Վեօլետ կօչուիր, ով ասում էր. « Ծլի, ծլի, ծլիկս, պստըլիկ խլւլիկս, վարդաշրթունք ****ս, անլուսամուտ խցիկս, կարմրատոտիկ լորիկս, լորիկս, ******ս...»: Եվ սօրանով վերջ դրվեցավ ամենայն քննարկումներին, քանզի երկրպագութիւնն անիմաստ էր եւ ամենքն արդեն խրախճում էին: Ամէն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 13.12.2009, 22:21:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.12.2009), Enigmatic (13.12.2009), Gayl (14.12.2009), matlev (14.12.2009), Norton (13.12.2009), Rammer (13.12.2009), Աբելյան (14.12.2009), Երվանդ (13.12.2009), Լուսաբեր (14.12.2009), Հայկօ (13.12.2009), Մարկիզ (13.12.2009), Շինարար (13.12.2009), Ուրվական (14.12.2009)

  23. #1542
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Դեռ երեկվա հանդիպման ազդեցության տակ եմ... էդ ինչ լավ էր
    Ուզում եմ Չուկին ու մնացած բոլորին՝ ով քիչ թե շատ նպաստել ա ակումբի ստեղծմանն ու մինչև հիմա գոյություն ունենալուն, մի մեծ մարդկային շնորհակալություն հայտնեմ, ապրե՛ք:
    Եթե չլիներ ակումբը, որտեղի՞ց... էհ, լավ, չլինել չէր կարող
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.12.2009), cold skin (15.12.2009), Norton (14.12.2009), Yeghoyan (14.12.2009), Yellow Raven (14.12.2009), Yevuk (14.12.2009), _Հրաչ_ (14.12.2009), Աբելյան (14.12.2009), Դատարկություն (14.12.2009), Դեկադա (14.12.2009), Երկնային (14.12.2009), Մանուլ (15.12.2009), Ներսես_AM (14.12.2009), Շինարար (14.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  25. #1543
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ակումբում, բայց ինչքան շատ են հրեշտակները Բոլոր-բոլորը հրեշտակներ են, երբ որ պետքա: Ես զարմանում եմ, ոնց այսքան հրեշտակներով շրջապատված, չեմ նկատել իրենց անմեղ ու մաքուր էությունը: Կուղղվեմ, լավ է ուշ նկատել, քան ավելի ուշ
    Սիրում եմ ակումբցիքին
    Վերջին խմբագրող՝ Norton: 14.12.2009, 19:59:

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.12.2009), Enigmatic (14.12.2009), Kuk (14.12.2009), Yeghoyan (14.12.2009), Yevuk (14.12.2009), Աբելյան (15.12.2009), Դեկադա (15.12.2009), Երկնային (14.12.2009), Մանուլ (13.04.2010), Նարե (15.12.2009), Շինարար (14.12.2009), Ֆոտոն (15.12.2009)

  27. #1544
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էդ անտեր անգլերենը կարդալուց ավել չեմ կարողանում սովորել Խոսալուց լեզուս կապ ա ընկնում, լսելուց՝ ջղայնանում եմ:
    Գյոզալ լատիներենը քարուքանդ են արել հերիք չի, ամերիկացիներն էլ ռեմիքս են արել: Ես ձեր ....
    էսպես չի մնա

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.12.2009), Norton (15.12.2009), Ungrateful (15.12.2009), Աբելյան (15.12.2009)

  29. #1545
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Բոլոր մարդիկ հրեշտակներ են, ուղղակի ոչ բոլորն են դեռ համարձակություն գտել խոստովանել դա:
    (չգիտեմ ակումբցիներից ով ա ասել, բայց լավ ա ասել)
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 15.12.2009, 01:08:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (15.12.2009), Norton (15.12.2009), Yeghoyan (15.12.2009), Yevuk (15.12.2009), Դատարկություն (15.12.2009), Երկնային (15.12.2009), Հայկօ (15.12.2009), Մանուլ (15.12.2009), Շինարար (15.12.2009), Ռուֆուս (15.12.2009)

Էջ 103 686-ից ԱռաջինԱռաջին ... 3539399100101102103104105106107113153203603 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •