User Tag List

Էջ 683 684-ից ԱռաջինԱռաջին ... 183583633673679680681682683684 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,231 համարից մինչև 10,245 համարի արդյունքները՝ ընդհանուր 10251 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10231
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ՝ «պարտվողական դիրքորոշման» մասին:

    Պարտություն կա՝ հազար հատ հաղթանակ արժի: Քանզի քեզ կսովորեցնի նենց բաներ ու էնպիսի դռներ կբացի, որ ոչ մի հաղթանակ չի էլ կարա դրա մասին երազի: Հաղթանակ կա՝ կործանման ա տանում, Պարտություն կա՝ առաջխաղացի:

    Իսկ մարդկանց սիրելու պահով՝ Christof-ի ուզելով ա սաղ:

    Christo՛f-ը պիտի ուզի ու կնոպկեն սեղմի, որ ինչ-որ մեկը քեզ սիրի, կամ դու ինչ-որ մեկին սիրես կամ ինչ-որ մեկի հանդեպ անբացատրելի կապ ու affinity տածես, կամ էլ՝ ինքը տածի դա քո նկատմամբ:

    Ես լիքը մարդու անբացատրելի ձևով սիրում եմ ու affinity եմ տածում՝ չնայած ոչ մի լոգիկային մոտ պատճառ չկա:

    Նույնն էլ համոզված եմ՝ կան մարդիկ, որ ինձ են համակրում ու սիրում ու իրենք էլ չեն հասկանում նույնիսկ թե ինչու:

    «Ապուշ մտքեր ա արտահայտում, համամիտ չեմ ասած որևէ բանի հետ, գիժ ա, տրավմատիկ մեծամիտ ու ինքնահավան… հիմար-հիմար տուֆտում ա, բայց դրա հետ մեկտեղ՝ չեմ հասկանում ինչի, բայց ես իրան մի տեսակ սիրում եմ ու համակրում»:

    Christof-ն ա կնոպկեն սեղմել, որ ինձ սիրես, կամ էլ՝ ես քեզ, հասկացի:

    Կռանթը փակեցի, գնամ գործերովս:

    Իմ ակումբում գրելը միմիայն հոսող ծորակին երազս պատմելու պես բան ա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.07.2023)

  3. #10232
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2000 թիվ, ամառ:

    Երևան, հունիսյան տապ: 9 տարեկան եմ:

    Մեծագույն երազանքս՝ իմ սեփական լոտոն վարելն ա հեռուստատեսությունով:

    Անունն արդեն որոշել եմ.

    «Մեծահոգի՛ լոտո»

    Պապայիս ձեռքը հոլանդական մի ժուռնալ էր ընկել, որում third world country-ներին ու իրենց նիստուկացին վերաբերող հատուկ մի ռուբրիկայում, սկանդալային ու ապշեցուցիչ լույսի ներքո, հոլանդերենով հոդված էր տպված՝ Հայաստանի պես աղքատ երկրում, միևնույն հեռուստակայանով, մոտ 20-ից ավելի վիճակախաղերի հեռարձակման մասին:

    «Ուրախ լոտո» (Լևոն Հարությունյանն էր վարում)

    «Հայի բախտ» (վարող՝ Աշոտ Ղազարյան)

    «Համով լոտո» (Զառա Արամյան)

    «Առողջ լոտո» (Արտյոմ Մարկոսյան. պարկի միջից դուրս եկող թվերը դեղահաբի տեսք ունեին :ԴԴ )

    «Բարի Լոտո»

    «Խոշոր Շահում»

    «Ասպետ լոտո»

    «Թիվի լոտո» (Բախտամյան, հետո՝ Թոխատյան)

    «Վերածնունդ վիճակախաղ» (Մայր Աթոռի լոտոն էր :Ճճճճ)

    «777»

    «999»

    «Հուսո Աստղ»

    «Մանկական լոտո»

    «Ընտանեկան լոտո»

    «Շահող լոտո»

    ու չհաշված՝ դրանց բոլորի փոքրիկ «սպրինտային» տարբերակները, որ ջնջում էիր՝ ֆեն-մեն շահելու ակնկալիքով:

    Ու, խոսքի՝ արդեն զգացվում էր, որ շտոտը նիտո, որ ասենք 9 տարեկան էրեխու երազանքը լոտո վարելն ա: :ԴԴ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (03.08.2023)

  5. #10233
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,557
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ որտեղ ոնց, Լատվիայում բավական տարածված են հեռախոսային ավազակությունները։ Նորություններում հաճախ կկարդաս, բանկերն անընդհատ զգուշացնում են, ինձ էլ մի անգամ զանգել էին։ Այդ մի անգամը քնիցս հանեցին, ներկայացան ինչ-որ բանկից, հարցրին՝ այսինչ տիպի գործարք վերջերս կատարե՞լ եմ։ Ես էլ քնախառը ասի, որ ձեր բանկում ես հաշիվ չունեմ, միանգամից խոսափողը կախեցին*:

    Էսօր զանգեցին, ավելի շատ հավես ունեի խոսելու։ Հաճելի ձայնով աղջիկ էր, ներկայացավ բջջային օպերատորից, գիտեր անունս։ Բայց ազգանունս չգիտեր, ըստ երևույթին, ծանոթներիցս մեկի կոնտակտներն էին ձեռքերն ընկել։ Երկար-բարակ պատմում էր հեռախոսից օգտվելու վտանգների մասին, ես էլ համաձայնվում էի, որ ճիշտ է ասում։ Վերջը, երբ որոշեց, որ ժամանակն է, սկսեց համոզել, որ ինչ-որ ծրագիր քաշեմ հեռախոսիս վրա ապահովության համար։ Օկ, հարց չկա։ Նկարագրում է, թե google play-ում ռուսերեն ինչ կոճակ սեղմեմ, ես էլ արդեն ծիծաղս հազիվ զսպելով ասում եմ, որ ինձ մոտ անգլերեն է։ Այդտեղ երևի վերջնականապես հասկացավ, որ կայֆավատ եմ լինում, որոշեց տակ չտալ։ Ինչ-որ rustd ծրագիր է ուզում, որ քաշեմ, ու տառերն է թելադրում․ բա թե u, որը ռուսերեն и-ին է նման, հետո՝ s, որը կռյուչոկի տեսք ունի։ Ասում եմ՝ քաշեցի (իհարկե, ոչ մի բան էլ չեմ քաշել)։ Ինքն արդեն անհավես՝ վերևի ձախ անկյունում սեղմեք սա․․․ Ասում եմ. "լավ, արդեն հավեսս փախավ, իրականում իմ հեռախոսահամարը ոչ մի տեղ գրանցված չէ, ու բջջային օպերատորն իմ անունը չգիտի։ Հաջողություն ձեզ, ավելի ճիշտ՝ անհաջողություն հետագա ավազակություններում"։ Լսեց առանց ծպտուն հանելու, երբ վերջացրի, եխիդնի տոնով հարցրեց․
    - Это всё?
    - Այո, ցտեսություն։
    Անջատվեցինք։ Մտածում էի՝ ինչ են այդ մարդիկ զգում նման խաբեբայություններ անելիս։ Եթե հարուստների քցեին, գուցե կմտածեին, որ ռոբինհուդություն են անում։ Բայց իրենց հիմնական թիրախը միամիտ թոշակառուներն են։ Ակնհայտորեն, ես առաջինը չէի, ով իր ժամանակն էր վատնում, անակնկալի չեկավ։ Մյուս անգամվա համար ավելի հետաքրքիր բան կմտածեմ։

    *տեսնես, եկող սերունդը գիտի՞, թե խոսափողը կախելը որն է

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.08.2023), Աթեիստ (08.08.2023), մարդ եղած վախտ (04.08.2023), Նաիրուհի (05.08.2023)

  7. #10234
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,994
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաբաթվա մեջ 20 ժամ կլինիկական աշխատանքի եմ, 26 ժամ՝ հոգեբանի իմ սովորական աշխատանքին։ Ու հոգեբուժական միջավայրից հետո որ գալիս եմ հիմնական աշխատանքիս, ոնց որ արձակուրդի լինեմ․ հանգիստ մթնոլորտ, ոչ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, կոլեգաների հետ զրուցելու ժամանակ։ Կլիենտների հետ աշխատանքն էլ «պացիենտներից հետո» էնքան թեթև է թվում։

    Մի կլիենտ ունեմ, 60+ կին է, առաջին անգամ իր աղջկա, փեսայի ու թոռների հետ ունեցած հարաբերությունների հարցով էր եկել, դա ամիսներ առաջ էր։ Ու հիշեմ եմ՝ ոնց էր լացում առաջին հանդիպմանը։
    Հիմա գալիս է, որովհետև ուզում է զրուցել ինչի մասին պատահի, ու ամեն անգամ հարցնում է, թե կարո՞ղ է դեռ նորից գալ, եթե նույնիսկ ընտանիքի հետ խնդիրներ չունի։ Ասում եմ, որ կարող է։

    Էսօր հարցրեց՝ կարծո՞ւմ եմ արդյոք, թե ինքն արտաքնապես դեռ լավ տեսքի է։
    Հարմար առիթ էր հարցնելու իրեն էն, ինչ մտքովս հա անցնում էր, թե արդյո՞ք մտածում է որևէ մեկի հետ ծանոթանալու ու նոր հարաբերություններ սկսելու մասին (արդեն վաղուց մենակ է)։ Ասեց, որ հա, բայց արդյո՞ք շատ ծեր չի դրա համար, հետն էլ «ֆորմայից ընկած», արդյո՞ք չարժի սկզբում նիհարել, ու թե ո՞նց են հիմիկվա 60+ները ընդհանրապես ծանոթանում իրար հետ, ինտերնետային սայթերից գլուխ չի հանում, ուրիշ ի՞նչ ձևեր կան էս դարում։ Եվ նման հարցերի տարափ, որ կարծես երկար ժամանակ մեջն էր պահել, ու հիմա թեման բացվելուն պես՝ վերջապես դուրս թողեց։
    Ասեցի, որ չունեմ իր հարցերի պատասխանները, բայց եթե ուզում է, կարող ենք միասին մտածել էս հարցերի շուրջ ու մյուս հանդիպումներին դրա մասին խոսել։ Ոգևորվեց, աչքերը փայլատակեցին։
    Հավես հանդիպում էր

    Էսօր դեռ մի հանդիպում էլ ունեմ 2 ժամից՝ մի մամա իր դեռահաս տղայի հետ, որ սոցիալական խնդիրներ ունի, ու իմ կարծիքով աուտիզմի սպեկտրում է (արդեն մի քանի անգամ եղել են մոտս), բայց դեռ չգիտեմ՝ ոնց ասել մամային, որ արժի գնալ աուտիզմի դիագնոստիկայի․ կլինիկական դիագնոստիկայի անուն լսել չի ուզում։ Հետո մտածում եմ՝ իսկ ի՞նչ, եթե մնան առանց պարզաբանված դիագնոզի (եթե չեն ուզում)․ անկախ դիագնոզի գոյությունից, իմ դիմաց նույն մարդն է՝ իր խնդիրներով, անունը դնենք՝ ասպերգեր կամ չասպերգեր։

    Իսկ ընդհանրապես, սպասում եմ էս օրվա վերջին, որ մի երեք շաբաթով կտրվեմ ամեն ինչից, աչքերս փակ պառկեմ ավազին և ուղղակի «լինեմ»։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.08.2023), Freeman (11.08.2023), Quyr Qery (06.09.2023), Աթեիստ (24.08.2023), Արէա (11.08.2023), մարդ եղած վախտ (12.08.2023), Նաիրուհի (15.08.2023)

  9. #10235
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,557
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մտա Peter Gøtzsche-ի twitter-ը, տեսնեմ ինչ հետաքրքիր բան ունի, ժամանակ առ ժամանակ մտնում եմ։ Իր հին գրքերն եմ կարդացել․ ձախ հայացքների տեր մարդ, ով համարում է, որ ԱՄՆ-ի վատ առողջապահության գլխավոր պատճառը կապիտալիզմն է։

    Ու ի՞նչ եմ տեսնում։ Հղում science.org-ում հոդվածի վրա ու մեկնաբանություն․ a woman is “their” or “they” not “her” or “she” whereas a man is just “he” as he always was. What on earth is going on?
    https://www.science.org/content/arti...ain-acceptance

    Այստեղ կարելի էր ասել, որ ձախերն այնքան հեռու են գնացել, որ իրենց հավատարիմ կողմնակիցներին են արդեն վանում, ու այդքանով սահմանափակվել, բայց ես ուրիշ հետաքրքիր բաներ էլ հայտնաբերեցի։

    Նախ, որ բացում ենք էդ լինկը, վերևում տեսնում ենք կնոջ, տղամարդու ու շան նկար, ստորագրված․
    Emergency medicine doctor Saleena Subaiya (left), who developed severe postvaccine symptoms, with their partner Lawrence Purpura, an infectious disease doctor.

    Լավ, գուցե հենց ինքն իրեն they է իդենտիֆիկացնում, արի հլը փնտրենք էդ Saleena Subaiya-ին, տեսնենք ով է։ Փնտրում եմ, գտնում իր էջը։
    http://www.saleenasubaiya.com/

    She/they-ի մասին բան չկա, բայց ուրիշ բան կա՝ my long covid story։ Հետաքրքիր է, արի հլը կարդանք։ Ասում է․ I have been afflicted with a severe case of “long-haul” COVID for the last 10 months. This is my story. My symptoms began on the 5th of January, 2021, at 3:30pm, and in an instance, my life changed forever.

    Բայց մի րոպե, science.org-ի հոդվածը վակցինի մասին էր, ինչ-որ տարօրինակ է, տեսնենք էնտեղ ինչ է ասվում․
    An emergency medicine physician in New York City, Saleena Subaiya, experienced the same phenomenon in reverse. Within 24 hours of the second dose of COVID-19 vaccine in January 2021, they developed severe cognitive impairment, fatigue, and a loss of balance.

    Էէէէ, ըըըը՞՞՞՞ What on earth is going on?

  10. #10236
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,569
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաներիցս մեկի ծնունդն էր էրեկ։ Խմորեղեն էր բերել, ավելի ճիշտ՝ հենց նաչինկով կարկանդակն էր որ կար։ Խոհանոցում հավաքվել էինք, քննարկում էինք, թե kringle-ն անգլերեն անուն ունի, թե չէ։ Կոլեգաս վախվորած հարցնում էր, թե kringle սիրում եմ, թե չէ. տեղից ես հայտնի եմ որպես ամեն ինչին անուն դնող։ Ասեցի՝ հա, սիրում եմ։

    Ու մինչ խըրթխ-խըրթան նաչինկով կարկանդակի կտորը կհայտնվեր ափսեիս մեջ (Վիշապի աչքից հեռու), շեֆս զանգ ստացավ։ Ինձ ու մի ուրիշ կոլեգայի կանչում էին շտապ մի հարց լուծելու։ Սովորաբար սենց դեպքերում 20+ տարվա փորձ ունեցող specialist-ն ա գնում։ Չասեմ ինչ դեպք էր, մենակ էն, որ էդ հարցը լուծելն ահավոր սթրեսային էր երկուսիս համար էլ։ Դրանից հետո կոլեգաս վազեց էրեխեքին մանկապարտեզից վերցնելու, ես հետ գնացի օֆիս։ Շեֆս ինձ տեսավ գույնս լրիվ գցած, ասեց՝ արի քո համար խմորեղեն բերեմ։ Էրկուսով իջանք խոհանոց, մի բաժակ ջուր խմեցի ու մի կտոր նաչինկով կարկանդակ կերա։ Ու էդ ահավոր սթրեսային իրավիճակից հետո նստել, ջուր խմել ու նաչինկով կարկանդակ ուտելը հենց էն էր, ինչ պետք էր ինձ էդ պահին։

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (17.08.2023), Freeman (17.08.2023), Quyr Qery (06.09.2023), Sambitbaba (09.09.2023), Աթեիստ (24.08.2023), Բարեկամ (17.08.2023), Նաիրուհի (17.08.2023)

  12. #10237
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերի մոտ մի տենդենցիա կա.

    բերան ծռելը դերասանություն են համարում ու ամեն մի բերան ծռողի դերասան են կոչում:

    Կներեք, բայց հումորիստը, սդենթափիստը, կամ էլ կապիրովկաներ անողը դերասան չի:

    Դերասան ա Ժոաքին Ֆենիքսը, դերասան ա Գարի Օլդմանը, դերասան էր Արմեն Ջիգարխանյանը, դերասան էր հանճարեղագույն Բրունո Գանցը, դերասան ա Շարլոտ Գյանցբուրը կամ Իզաբել Ուպեռը, Մերըլ Սթրիփը,
    Ջակ Նիկոլսոնը կամ էլ Բասիլաշվիլին:

    Հայկոն ու Մկոն դերասաններ չեն:
    Կամ էլ Գարիկ Մարտիրոսյանն ու Խառլամովը:

    Մի՛ բերեք հումորներ ու սքեթչեր անող, բերան ծռմռտող կոմիկների ու համեմատեք դերասան մասնագիտության հետ:

    Հա՛, թող տաղանդավոր լինեն ինչքան ուզում են: Բայց իրանք դերասան չեն: Ամեն մի տաղանդավոր ու բերան ծռել կարողացող չի, որ կարա դերասան կոչվի:

    Դերասանը լրիվ ուրիշ մասնագիտություն ա:

    Էն ինչ արեց Կիլյան Մըրֆին Օպենհեյմերում՝ դա՛ ա դերասանությունը:

    Ոչ Հայկոն, ոչ Մկոն, ոչ Գարիկ Մարտիրոսյանը, ոչ Սաշա Րեվան, ոչ էլ Սերգեյ Դանիելյանը դա չեն կարա անեն:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.08.2023)

  14. #10238
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո էլ՝ կհարցնեն՝ ինչի՞ ես էդպես տրավմաներով լի մանկություն ունեցել …

    ախպեր, մեռելապաշտ Երևանում 90-ական/2000-ականներին մեծացած երեխուն էլ տենց հարց կտա՞ն:

    Ուրեմն՝ Սուրբ Սարգիս եկեղեցու կողքի դերասանների քույր շենքերը գազարագույն …

    Հա, դրանք, տատուս ասելով, շատ նզովված շենքեր էին, ու քաղաքային լեգենդի համաձայն՝ Պաբեդա մոստը սարքող գերմանացի գերիներն էին նզովվել էդ շենքերը:

    Ես էդ շենքերից մեկում մեծանալով՝ առերեսվում էի մահվան հետ ամեն Աստծո օր:

    Մարդիկ (բազմապիսի հիվանդ տատիներ ու պապիներ, կույրեր, գժեր ու տարբեր հաշմանդամներ) կողքի թաղերից ու շենքերից գալիս հասնում էին հենց մեր շենք՝ իրանց վերևից գցելու համար:

    Մեր շենքը մարդկանց համար ինքնասպանության ատրակցիոննի պառկ էր: Բոլորը մեր մոտից էին քցվում:

    Ամիս չկար, որ տանից դուրս գալուց՝ զիբիլի դռան մոտ ճպլված-ճզմված մի պառվա դիակ չհանդիպեիր, կամ էլ՝ դագաղի կռիշկա՝ թերթի վրա տեղակայված ու պատին հենված:

    Վա՜՜՜յ էդ շենքն ու հայաթը … էդ ինչ կատաստրոֆա էր այ մարդ …

    ամեն ամիս՝ մեկի դիակը, մեկի թաղումն ու դագաղի կռիշկեն …
    դուդուկն ու զուռնեն …

    կողքի պադյեզդում ապրում էին ինչ-որ մութ, տարօրինակ ու ջոկեռատիպ գժեր, որ հա՛ իրանց քցում էին վերևից …

    Էդ ինչ մանկություն եմ ունեցել ես ըտեղ … տեր Աստված … չեմ ցանկանա ոչ մի երեխայի:

    Բա երանի չե՞ն արևմտյան երկրները…
    Որ մարդ ա մահանում ու դրա մասին շրջապատը չի իմանում ընդհա՛նրապես: Ուր մնաց՝ հանկարծ ճանապարհին հանդիպի ինչ-որ մահացածի դագաղի կռիշկային, կամ էլ բաց դագաղին՝ մեռելը մեջը ու հարազատներն էլ փողոցներով էդ դագաղը 7 կռուգ ֆռացնեն՝ զուռնայի տակ:

    Ֆրանսիայում, որ մարդ ա մահանում՝ մաքսիմում՝ դրան ետևող ցերեմոնիաներին պատահմամբ ականատես կլինես ինչ-որ փոքրիկ եկեղեցիների դիմաց շատ սուսուփուս, առանց երաժշտության հավաքույթներով՝ սև կատաֆալկան արագ դիմացը կանգնացնելով, փակ դագաղը մեջը դնելով ու վերջ: Էն էլ՝ ամեն եկեղեցու դիմաց դա չես տեսնի:

    Ամեն մի քաղաքում կան հատուկենտ փոքր եկեղեցիներ, որոնք նմանատիպ արարողություններ են անում: Էդ էր մնացել պակաս՝ մեծ Կաֆեդրալները թույլատրեին էդպիսի ցերեմոնիաները՝ բնակչությանը տրավմայի ենթարկելով:

    Ամեն ինչ շատ գաղտնի ա կատարվում ու սգո սրահներն էլ բոլորը գտնվում են քաղաքների ամենածայրամասային թաղամասերում կենտրոնացված՝ մարդկանց ու առավելևս՝ երեխաների աչքերից հեռու:

    Ոչ ոք չի բերում իր մեռելին դնում իր տան հյուրասենյակի սեղանին, հաջորդ օրը տանում թաղում, հետո ետ գալիս ու էդ նույն սեղանի վրա խաշլամա ուտում, ու էդ ընթացքում՝ թե՛ հարևանները, թե՛ բակի ու շրջակայքի երեխաներն էդ ամեն ինչը տեսնելով՝ scarred for life դառնում՝ իրենց անդառնալի հետևանքներով …

    Մի խոսքով՝ Էդ գազարագույն քույր շենքերը նզովված էին մինչև քոքը:

    Էդ հլը հերիք չէր՝ մի հատ էլ՝ պապիկիս թաղման ժամանակ՝ գերեզմանի մոտ հավաքված իր ընկերները ստիպում են ինձ՝ իր 8-ամյա թոռնիկին, մոտենալ պապու դիակին ու պաչել սառը ճակատը. - «արի հաջող արա ձեդային»:

    Վաա՜՜՜յ տեր Աստված … չեմ ուզու՜՜՜՜մմմ հաջող անեմ … թողեք ինձ հանգիստ արաաաա:

    մինչև հիմա պապուս դիակի սառը ճակատին շուրթերիս հպման զգացողությունը հիշողությանս մեջ ա …

    Էս ի՞նչ հիմար ժողովուրդ եք դուք, արա: Աբորիգենից ե՞րբ եք վերջը վերածվելու նորմալ հասարակությա՞ն:

    Մի խոսքով՝ միակ լավ բանը, որ հիշում եմ էդ թաղից՝ դա Էդոյի կամպյուտեռանոցն էր, որտեղ փայլատակում էր նոփ նոր Nintento 64-ը, ու բակի բոլոր երեխեքն ու դեռահասները գնում էին Էդոյի մոտ, քանզի նա Երևանում գրեթե միակն էր, որ Nintendo 64 էր բերել:

    Դրանից բացի՝ չունեմ ուրիշ դրական հիշողություն:

    2000-ականների սկզբին, ընտանեկան ու ֆինանսական դրության դռաստիկ փոփոխության արդյունքում՝ արդեն կիսադեռահասս հայտնվեց մի ուրի՛շ երևանյան իրականությունում: Դա Բանգլադեշն էր:

    Որտեղ փայլատակող դագաղի կռիշկաներն ու շենքերում կաստրյուլկան ձեռները հարևանների դռներ թակող ու քելեխի միս բաժանող պառվեքն ու կնանիք գործի էին դնում իրենց մեռելապաշտական բոլոր ունակությունները՝ ինձ ու իմ նման փխրազգայունագույն էրեխեքին համոզելով ուտե՛լ Մոլոտ պապիի քելեխի միիիի՜՜՜՜սը …

    էն քելեխի խաշլամի միսը, որ Մոլոտ պապիի թաղմանից հետո, իր կինն ընկնում ա թաղով ու շենքով մեկ ու սկսում բաժանել բոլորին ու եթե հանկարծ հանդգնում ու չես վերցնում՝ մնում ես մի քանի սերնդային անեծքի տակ …

    Չե՜՜՜՜մ ուզում ես ձեր քելեխի մի՛՜՜՜սըըըը , Թամար տոտա … ինձ հանգիստ թոողեքք, արաաա՜՜՜…
    դուռս մի ծեծեք … դագաղի կռիշկեն շենքի դիմացից հանեք սիկտիր արեք՝ կարանամ դուրս գամ գնամ խանութ արաաաա՜՜՜՜…

    Օգնեցեեեե՜՜ք !

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.08.2023)

  16. #10239
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աբորիգեն բառը, ինչպես բոլոր հայերը, ռեֆլեքսով, օգտագործեցի ՝ նկատի ունենալով՝ «վայրի» բառը … չնայած՝ մեկը մեկի հետ կապ չունի:

  17. #10240
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն մտածում եմ, ի՜նչ լավ կլիներ, որ մարդիկ 100 տարվա փոխարեն, 1000 տարի ապրեին, որ այս կյանքից ինչ-որ բան հասկանային: Թե չէ, 100 տարին, իսկապես շատ կարճ է և մարդկանց մեծ մասն անգամ, 100 էլ, չի՛ ապրում: Ի՞նչն է, պատճառը, որ մարդ կա 100 տարի է, ապրում, իսկ մարդ էլ կա, նույնիսկ 50 էլ, չի՛ հասնում: Ինձ թվում է, ուղղակի բախտի բան է, որ մեկին հաջողվում է, երկար ապրել, իսկ մյուսին ո՛չ: Եթե մարդիկ մահանում են, ինչ-որ հիվանդություններից, ապա այդ հիվանդությունների հիմնական պատճառները, վատ մանրէներն են: Ուստի՝ մի փոքր կգրեմ այդ մասին:

    Ցավոք սրտի, մեր օրգանիզմում ապրող վատ մանրէները կարող են, առողջական խնդիներ կամ հիվանդություններ առաջացնել: Հիվանդություններ կան, որոնք փոխանցվում են, գենետիկորեն (դրանք շատ քիչ են, մատների վրա անգամ կարելի է, հաշվել), իսկ հիվանդությունների մեծ մասն էլ, առաջանում են, վատ բակտերիաներից, վատ վիրուսներից, վատ սնկերից և այլ պարազիտներից: Վատ բակտերիաների շարքին է, դասվում հելիկոբակտեր պիլորին: Օրինակ, իմ շրջապատի հայերի մեծ մասն ունի կամ ունեցել է, տվյալ բակտերիան: Ուստի՝ չի՛ բացառվում, որ դուք կամ ձեր հարազատները նույնպես ունեն այդ բակտերիան:

    Ի՞նչ առողջական խնդիներ կարող է, առաջացնել հելիկոբակտեր պիլորին:

    Հաճախակի գլխացավեր:
    Ստամոքսի ցավեր, հաճախակի սրտխառնոցներ, այրոցներ, խոց:
    Աղիների հետ կապված խնդիրներ:
    Ճնշման հետ կապված խնդիներ, ենթադրենք բարձր ճնշում կամ ցածր, ճնշման տատանումներ:
    Ցածր երկաթ:
    Բարձր կամ ցածր խոլեստերին:
    Մի խոսքով՝ այն ամենը ինչը ձեր արյան մեջ, բարձր կամ ցածր է, պատճառը կարող է, լինել հելիկոբակտեր պիլորին:
    Նաև պարանոցի կամ մեջքի ճողվածքներ (գրիժա):
    Ինսուլտ կամ ինֆարկտ (կախված, թե բակտերիան ինչքան շատ է, ձեր օրգանիզմում): Եթե ունեք այդ բակտերիան, դա դեռ չի՛ նշանակում, որ անպայման ինսուլտ կամ ինաֆարկտ կստանաք: Բայց եթե չբուժեք այն, հնարավոր է, նման խնդիներ առաջանան:

    Մի խոսքով՝ այս բակտերիան մարդու օրգանիզմում կարող է, շատ խնդիրներ առաջացնել, սկսած մանր խնդիրներից, վերջացրած բարդ խնդիրներով: Խնդիրներ, հիվանդություններ, որոնց մասին ես անգամ տեղյակ էլ, չեմ: Եթե դուք ունեք առողջական խնդիրներ և ձեր բժիշկը չի՛ հասկանում, թե՞ ինչից է, դուք կարող եք, հելիկոբակտերիան ստուգել տաք:

    Ի՞նչ ճանապարհով կարող եք, իմանալ հելիկոբակտեր ունե՞ք, թե՞ ո՛չ:

    1. Արյան անալիզի միջոցով
    2. Գաստրոսկոպիայի միջոցով (այսինքն` ստուգել եք, տալիս ձեր ստամոքսը)
    3. Ինչ-որ սարք է, (անունը չգիտեմ) փչում ես և սարքը ցույց է, տալիս, ունես, թե՞ ո՛չ

    Դուք պարտադիր չի, իմ նշած 3 կետերն էլ, միանգամից ստուգել տաք: Սկզբից կարող եք, միայն արյան անալիզի միջոցով պարզել, կամ 3-րդ կետի, իսկ եթե այդ 2 անալիզների պատասխանները բացասական լինեն, նոր կարող եք, ստամոքսը ստուգել տալ: Ինչու՞ եմ, սա ասում, որովհետև հնարավո՞ր է, որ դուք ունենաք այդ բակտերիան, բայց ձեր արյան անալիզը մաքուր լինի: Այսինքն՝ միայն արյան անալիզը և 3-րդ կետի անալիզը միշտ գարանտիա չեն, որ դուք չունեք այդ բակտերիան: Ուստի՝ եթե այդ 2 ճանապարհով պարզվի, որ բակտերիան չունեք, կարող եք, վերջում նոր ստամոքսը ստուգել տալ:

    Եթե պարզվի, որ ձեր առողջական խնդիրների, ցավերի պատճառը հելիկոբակտերիա պիլորին չէ, ապա չի՛ բացառվում, որ այն լինի, ինչ-որ այլ վատ բակտերիայից, վատ վիրուսից կամ վատ սնկից: Թե՞ որ վատ բակտերիան, վատ վիրուսը կամ վատ սունկը կոնկրետ ի՞նչ հիվանդություն է, առաջացնում այդքան ցավոք չգիտեմ: Միայն տեղյակ եմ, որ շատ հիվանդությունների, առողջական խնդիրների պատճառ են, հանդիսանում վատ մանրէները:

    Հելիկոբակտեր պիլորին իմանալու և այն բուժելու միջոցով, դուք կարող եք, փրկել ձեր կամ ձեր մտերիմների, ընկերների կյանքը, կանխել հիվանդությունները, ազատվել ավելորդ հաբերից և այդ գումարը ծախսել այլ բաների վրա:

    Այսքանը սիրելիներս, հուսով եմ, որ այս գրառումը ձեզ, ինչ-որ մի ձև օգուտ կտա: Շնորհակալություն կարդալու համար:
    Վերջին խմբագրող՝ erexa: 03.09.2023, 21:26:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  18. #10241
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ղեկավարս հարցնում է՝ ի՞նչ գիրք կառաջարկեմ կարդալ, բացեցի Բյուրի բլոգը ու իր խորհորդ տված գրքերն ուղարկեցի։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.09.2023), Sambitbaba (09.09.2023), StrangeLittleGirl (06.09.2023), Նաիրուհի (06.09.2023)

  20. #10242
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,745
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիլիջանից 3 ռուս վերցրեցի, Երևան էին գալիս: հեռավար աշխատող այթիշնիկներ:

    Ի սկզբանե հարցրեցին ռուսերեն թե անգլերեն եմ նախընտրում խոսալ: Ասում էին՝ ռուսները բնական են համարում հայերի հետ ռուսերենով շփվելը
    Հետո, հարցրեցին, թե Դիլիջանի կողմերը վրաններով լռվցնելու ինչ տեղ խորհուրդ կտամ:
    Հետո, թե բա «մենք, որպես միգրանտներ էս, էս ու էս խնդիրներին ենք բախվում»: Ասում էին, ռուսներն ՀՀում իրենց միգրանտ չեն համարում, այլ ռելոկանտ
    Հետո սկսեցին հարցեր տալ, որոնց պատասխանները չիմանալն ինձ ամաչեցրեց. Տավուշ ու Դիլիջան տեղանունների ստուգաբանությունն էին հարցնում մարդիկ:
    Հետո քաղաքական հարցեր սկսեցին տալ, Երևանի ընտրությունների մասով, Ավինյանի, Մարությանի ու Թանդիլյանի մասին էին հատկապես հետաքրքրվում:
    Հետո ռուսերեն բառերի թարգմանություններ սկսեցին հարցրել, ու որոշ բառերի արտասանությունը հայերենով:
    Հետո արտաքին քաղաքական հարցերից սկսեցին խոսել, ահագին տեղյակ էին Արցախի խնդրին, խնդրի ակունքներին: Ավելի շատ, քան ՀՀ բնակչության 80%ը հատկապես 2019թ.ին ու երևի հիմա էլ:
    Ասեցին, որ Ռեինկարնացիային ու Բամբիռին շատ են հավանում, ափսոս դեռ չի ստացվել համերգներին ներկա լինել: Հարցրեցին, թե հայկական ի՞նչ ռոք խմբերի խորհուրդ կտամ լսել:
    Ասեցի, որ ամսի 16ին Լոռիում ուժեղ իվենթ կա, Բամբիռն էլ նվագելու ա, ու, եթե որոշեն այցելել՝ կարող եմ իրենց էլ տանել գնալիս: Ուրախացան: Ուրախացա:
    Վերջին խմբագրող՝ John: 10.09.2023, 21:46:

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.09.2023), enna (10.09.2023), ivy (11.09.2023), One_Way_Ticket (10.09.2023), _Հրաչ_ (12.09.2023), Աթեիստ (15.09.2023), Արէա (10.09.2023), Հայկօ (12.09.2023), մարդ եղած վախտ (10.09.2023), Նաիրուհի (12.09.2023), Ուլուանա (11.09.2023)

  22. #10243
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,557
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուռտկայիս թևատակը պատռվել էր։ Քանի որ մնացած առումներով դեռ լավ վիճակում է ու ինձ դուր է գալիս, որոշեցի տանել ատելյե կարելու։ Հանում եմ տոպրակից, ասում եմ՝ "подмышка порвалась" ու պատռված տեղն եմ փնտրում, որ ցույց տամ։ Դերձակը սակայն լսում է "подружка порвалась" ու զարմանում է, թե էս ինչ ռոմանտիկ զգացմունքներ ունեմ կուռտկայիս նկատմամբ։ Իսկ դուք ձերինի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.09.2023), ivy (13.09.2023), մարդ եղած վախտ (13.09.2023)

  24. #10244
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,518
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս շաբաթ Լեզուների Ավագ Քոլեջի ավարտականների օրն էր։

    Այս քոլեջում, որն ունի 11 մասնաճյուղ Սիդնեյ քաղաքում, ուսանում են այն բարձր դասարանցիները, որոնց հիմնական դպրոցներում իրենց նախընտրած Օտար Լեզու առարկայից դասարան չկա, բայց այդ լեզուն ընդգրկված է Ավստրալիայի պետական քննական առարկաների ցուցակում։ Քոլեջը գործում է շաբաթ օրերին և տրամադրում է այդ լրացուցիչ դասընթացը։

    Դպրոցների պետական քննություններն այս երկրի կրթական համակարգում ամենակարևորն են, իրականում միակ կարևորը՝ նպատակակետը, քանի որ Ավստրալիայում համալսարան ընդունվելու համար չկան առանձին քննություններ․ դպրոցի ավարտական պետական քննություններից ստացած գնահատականների միջինացված արժեքն է հենց ծառայում համալսարանի ընդունելության գնահատական, ընդ որում՝ կարևոր չէ, թե առկա դպրոցական առարկաների երկար ցուցակից որոնք ես ընտրել (5-6 առարկա է պահանջվում ընտրել) որպես ավարտական` որևէ համալսարանի որևէ ֆակուլտետ ընդունվելու համար։ Համալսարանին հետաքրքրում է ոչ թե քո նախնական գիտելիքը ինչ-որ կոնկրետ առարկայից, այլ խելքիդ ընդհանուր մակարդակը՝ արտահայտված քո նախընտրած/սիրած առարկաներից պատրաստվածությամբդ։

    Հայերենը առաջարկվող ավստրալիական դպրոցական կրթական ծրագրի 32 (եթե չեմ սխալվում) Օտար Լեզուներից մեկն է, որից կարելի է հանձնել պետական քննություն, և նշածս Լեզուների Ավագ Քոլեջում կա հայերեն լեզվի դասարան, միայն մեկը ամբողջ նահանգում և, թերևս, ամբողջ երկրում, որտեղ կարողանում են հավաքել տարեկան 8-10 աշակերտ (իսկ տվյալ լեզուն որպես քննական առարկա պահելու և համապատասխան դասարան բացելու համար պահանջվում է առնվազն 7 աշակերտ)։ Նշածս քոլեջը պետական ուսումնական հաստատություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, և քոլեջի ուսուցիչները համարվում են երկրի կրթության նախարարության (Department of Education) աշխատողներ՝ դրա բոլոր արտոնություններով և պարտականություններով։

    Ուրեմն, շաբաթ օրը քոլեջի 12-րդ դասարանցիներն ավարտում էին։ Ավարտական արարողությանը լեզուների երկար ցուցակում հայերենը դրել էին նախավերջինը։ Շարքը սկսվում էր չինարենի բազմաթիվ ու բազմապիսի դասարաններով (չինարեն՝ սկսնակ, չինարեն՝ շարունակող, չինարեն՝ մայրենի, չինարեն՝ համատեքստային, չինարեն՝ գրականություն), և եզրափակվում եվրոպական լեզուներով, որոնց մեջ ընդգրկված էր հայերենը՝ շարքում նախավերջինը, ռուսերենի և լեհերենի արանքում։ Դա նշանակում է, որ հայ աշակերտները բեմ էին բարձրանալու և ստանալու իրենց ավարտական վկայագրերն ու շնորհավորանքները արարողության ամենավերջում, դրա բոլոր հասկանալի/սպասելի հետևանքներով․․․ Կարող էի իհարկե, որպես ուսուցիչ, մոտենալ ղեկավարությունը և թեթևակի ակնարկել, թե նման արարողությունների ժամանակ արդյոք չի՞ ակնկալվում դասավորել մասնակիցներին ըստ այբենական կարգի, մանավանդ որ մեկն ինձ հուշեց, որ նախորդ տարիներին հենց այդպես էին անում և հայերենը սկզբներում էր (հավանաբար արաբերենից հետո), բայց չմոտեցա․ ավելի ստորացուցիչ էր այդ մասին խնդրելը, իսկ զուտ կռվելու կամ վրդովմունք արտահայտելու նպատակով մոտենալը ճիշտ չհամարեցի թե՛ դիվանագիտորեն, թե՛ իսկապես ցանկություն չկար։ Ի դեպ, մեղմելու համար դասակարգային անհավասարությունը, լեհերին նստեցրել էին առաջին շարք, երկրորդ շարքում՝ ռուսներն էին, երրորդ շարքի վրա փակցված էր՝ Armenian, ուր և ես տեղավորվեցի իմ 9 աշակերտներով: Եթե շատ անկեղծ լինեմ, դահլիճում լավ տեսանելիություն ունենալն ինձ համար միշտ էլ առաջնահերթություն է եղել

    Սովորական ճառերից հետո սկսվեց բուն արարողությունը։ Հայտարարում էին լեզուն, բեմ էին հրավիրում ուսուցչին, ուսուցիչը կարդում էր ավարտող աշակերտների անունները՝ շնորհված գովասանագրերով (առաջին տեղ, լավագույն ջանք, լավագույն հաճախում, և պարզապես՝ հաճախում), աշակերտները բեմ էին բարձրանում, ղեկավարությունից ստանում գովասանգրերն ու ավարտական վկայագրերը, մի հատ էլ ավարտական արջուկ, խմբով նկարվում էին՝ ուսուցիչն ու դպրոցի տնօրենը ներառյալ, ու իջնում բեմից, և այդ ամենը դահլիճից ակնկալվող ծափահարությունների ներքո, և այդպես բոլոր լեզուներն ու դասարանները։

    Ինչպես և ակնկալվում էր, դահլիճը սկզբում ծափահարում էր ոգևորված՝ բեմ բարձրացող հերթական դասարանին, ապա՝ աստիճանաբար ավելի քիչ ոգևորված, մինչև որ արարողության կեսերին սպասվող ձանձրույթը համակեց բոլորին, և ծափահարություն համարյա արդեն էլ չկար, բացառությամբ հատուկենտ ծափիկների, որոնք հավանաբար այդ պահին բեմ բարձրացող աշակերտի՝ դահլիճում նստած ծնողներից կամ ազգականներից էր։ Մտածեցի՝ մինչև հերթը մեզ հասնի, դահլիճում երևի էլ մարդ էլ մնացած չի լինի (որն, ի դեպ, լեփ-լեցուն էր արարողության սկզբում, և 11-րորդցիներին, որ պիտի ներկա լինեին, նույնիսկ ներս չթողեցին՝ տեղ չլինելու պատճառով)։ Այն, ինչ ես մտածեցի, հավանաբար նույնը մտածեցին և իմ աշակերտները, որոնց հետ նստած էի երրորդ շարքում, և սպասում էինք մեր հերթին։ Նույնը մտածեցին, որովհետև, երբ մեզ հայտարարեցին, նրանք մի այնպիսի բուռն ծափահարություն ու ողջույնի ճիչեր արձակեցին, որ ձանձրացած հանդիսատեսը տեղում ուղղվեց։
    Ապա, երբ բեմ բարձրացա ես և ամբիոնից ասացի՝ I am pleased to present the Year 12 HSC Armenian Continuers…, խոսքս չավարտած, հանկարծ դահլիճի ձախ հատվածում (իմ դասարանն աջում էր նստած), հանդիսատեսի մեջ հանկարծ բռնկվեց ծափահարությունների և ողջույնի ճիչերի այնպիսի մի պոռթկում, որ դահլիճի բազմազգ ներկաներն ինձնից է՛լ առավել շփոթվեցին և ակամայից միացան ծափահարությունների ալիքին։ Այնուհետ, ամեն մի աշակերտիս անունը կարդալիս և բեմ հրավիրելիս, այդ ձախ հատվածի նույն մասից չթուլացող ոգևորված ողջույններ ու ծափահարություններն էին, որոնց ակամա միանում էր արթնացած դահլիճը։

    Երբ արարողությունն ավարտվեց, փորձեցի հասկանալ թե ով էր ձախ հատվածի այդ ոգևորված ամբոխը։ Նույն հարցը, կարծես, իմ աշակերտների ծնողների շվարած դեմքերին էլ էր։
    Մինչ հանդիսատեսը կլքեր դալիճը, հասցրի նկատել, որ այդ հատվածում նստածները եվրոպական արտաքինով ինչ-որ ծնողների խումբ էր։
    Դուրս գալիս լսեցի՝ ռուսերեն էին խոսում․․․

    Ռուսերենի ուսուցչուհուն ասացի՝ “Знаете, я понимаю, и это было очень трогательно…”, ինչին ուսուցչուհին, առանց ավելորդ սեթևթանքի, պատասխանեց․ “A что, вы думаете, они не следят за новостями? Ничего необычного. Нормальные родители нормальных учеников”.

    Մոտեցա բակում կանգնած ռուս ծնողներին․ “Спасибо за поддержку․”. Ավելին չկարողացա․ հուզմունքը խեղդեց, հատկապես, երբ դեմքներին (երբ ինձ տեսան) կարեկցանք էր։ Ընկերուհիս հետո պիտի ասեր՝ մեղավորությու՛ն։ Ես պիտի մտածեի՝ չէ, նորմալ մարդկային կարեկցանք, ու․․․ դե հա, մեղավորություն։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.09.2023, 05:59:

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.09.2023), One_Way_Ticket (25.09.2023), մարդ եղած վախտ (25.09.2023), Ուլուանա (26.09.2023)

  26. #10245
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գիշեր, երկինքը մեզ մոտ սենց տեսք ուներ:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.09.2023), Աթեիստ (02.10.2023), մարդ եղած վախտ (29.09.2023), Ուլուանա (30.09.2023)

Էջ 683 684-ից ԱռաջինԱռաջին ... 183583633673679680681682683684 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •