User Tag List

Էջ 680 680-ից ԱռաջինԱռաջին ... 180580630670676677678679680
Ցույց են տրվում 10,186 համարից մինչև 10,188 համարի արդյունքները՝ ընդհանուր 10188 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10186
    այվուշ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,697
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլի ծնունդը հիշում եմ մենակ էն օրերին, երբ իր ծնունդը չի, իսկ հունիսի 25-ին ոչ մի կերպ չեմ ֆիքսվում ամսաթվի վրա, որ մտաբերեմ։ Ու երեկոյան մեսիջ է գալիս իրենից՝ «հիշեցնում եմ» Որ մինչև հաջորդ օրվա առավոտ սպասի, մեկ էլ տեսար՝ ինքս կհիշեմ։ Օրացույցում հիշեցումներ դնելու սովորություն չունեմ, ու էդպես հենց Լիլն է ինձ հիշեցումն ուղարկում։
    Երկուսս էլ նույն տարուն ենք ծնվել՝ հունիսին։ Ինձ առաջ կատակով ասում էր՝ «դու ո՞նց ես երկու շաբաթ առանց ինձ ապրել»
    Երևի շատ ծանր շաբաթներ են եղել․ լավ է, որ հիշողություն չի մնացել էդ անլիլ աշխարհից։

    Իմ ամենամեծ անհանգստություններից մեկն էն է, որ իր հետ մի վատ բան կպատահի, ու ինքը շատ ուշ կհասկանա, որ դա պատահում է (հայերեն ասած՝ տեղի է ունենում)։ Հեռավորության վրա շատ չեմ հասկանում՝ ոնց է։ Իրականության իր ընկալումը հաճախ շա՜տ տարբերվում է օբյեկտիվ իրականությունից։ Դրա համա՞ր էի էս անգամ պատմում իրեն շիզոֆրենիայի ու շիզոտիպ խանգարումների տարբերության մասին։ Հետաքրքրված լսում էր դասախոսությունս։

    Լիլն իմ ընկերն է, իմ ամենամոտ մարդկանցից մեկը, եթե անգամ ամիսներով չենք շփվում։ Վստահության էդպիսի խորք ու ամրություն և երկկողմանի անվերապահ հոգատարություն հազվադեպ եմ որևէ մեկի հետ ունեցել։ Երկուսս էլ գիտենք, որ ինչ էլ լինի, ցանկացած պահի կարող ենք ապավինել միմյանց, անգամ եթե երկար ժամանակ կապ չենք ունեցել։ Էդպես եղել է 15 տարի (ասում է՝ «հիշո՞ւմ ես 27 տարեկան ինչ ջահել լակոտներ էինք») ու էդպես կլինի միշտ։

    Մեր տանն էլ բոլորը սիրում են իրեն։ Շուշանի հետ դե տարիներով են մտերմություն անում՝ ինձնից անկախ։ Պապաս էլ է հա փորձում հետը ընկերություն անել, էն էլ չգիտի՝ դա ոնց գլուխ բերել, երբ ես մոտակայքում չեմ։ Ու էդպես իմ երևանյան այցելությունները կրկնակի ուրախություն են դառնում, որովհետև իմ գալու հետ միասին Լիլն էլ է հայտնվում մեր տանը։ Ու շարունակվում են պապայիս հետ ընդհատված խոսակցություններն ու կատակները․ ոնց էլ ամեն անգամ հիշում են՝ որտեղ էին կանգ առել։

    Երևանյան էս տարվա այցելության ամենալավ հիշողություններն էլ իր հետ են կապված։

    Ոնց տարավ ինձ Բումի արհեստանոց էն անհասկանալի, խճճված բակերով։ Ես հո մենակ դա գտնողը չէի։ Արագ-արագ գնում էր առջևիցս՝ «արի, Ռիպոշկա»։ Ու ճանապարհին լիքը լավ բաներ էր ասում Բումի մասին։ Էդ րոպեների մեջ էնքան դրական լիցքեր կային, որ հանդիպման վերջում չգտեմ էլ ով էր ավելի լիցքավորված՝ ես, Վարդանը, թե Լիլը։ Մի ձև ուրախ էինք երեքս էլ

    Ու ոնց էինք Կասկադում ջրիկացել երեքով՝ Լիլը, Ռուֆն ու ես։ Ասել է թե՝ «ինչ կա-չկան» հանել էինք մանրակրկիտ քննարկման։ Թե ոնց է հնարավոր գոտկատեղից ներքև կատակները էդքան կրեատիվ, անվուլգար ու ծիծաղելի ձևով ներկայացնել։ Դա մենակ Լիլը գիտի։

    Ոնց Սարյանի վրա անձրևի տակ մնացինք՝ թե ճանապարհին, թե էն դարպասին "Home-Place" գրված, կորած-մորած, փակ համայնք հիշեցնող, կաֆե-հոսթել դարձած բակում, որը հետո հասկացա՝ թարգմանաբար «տուն-տեղ» էր նշանակում։ Լիլի ասած՝ «LGBTQ փախստականների» հավաքատեղի։ Ու էդ սրճարան-բակում պատերազմին մասնակցած միականջանի ու երեքոտանի շուն կար, հերոս շուն, որը կարծես էդ բակի տերն էր։ Ջահել և ոչ էնքան ջահել մարդիկ էին ներս ու դուրս անում, որոնք հավանաբար բոլորն էլ իրար ճանաչում էին, գրխակառնվում էին, մտերիմ զրուցում ու ծխում էին, ծխո՜ւմ։ Լիլն էլ էր հա ծխում՝ ավելացնելով անհանգստությունս, որ էդ մի բուռ մարմնում մի օր մեծ, շատ մեծ դարդեր են առաջանալու։
    Մեզ վրա տարբեր տեղերից անձրև էր կաթկթում, ու ես պատմում էի իրեն բաներ, որոնք ոչ մեկին չէի պատմել։ Ինքն էլ նայում էր վրաս ու թե՝ «սա մեջդ պահած ապրել ես էսքան ժամանակ»։ Հետո էնպիսի թեթևության զգացում էր մոտս, որ մտածում էի՝ կարո՞ղ է ես աշխատանքումս սխալ կողմում եմ նստած․ կլիենտ լինելն էս ի՜նչ լավ բան է։

    Տարիների ընթացքում էստեղ ու էնտեղ արդեն էնքան եմ գրել Լիլի մասին, որ եթե բոլորն իրար կպցնեմ, երևի մի վիպակ կդառնա։
    Ժամանակը հոսում է, ես էլի գրում եմ ու դեռ լիքը գրելու եմ իր մասին՝ ամեն անգամ տարբեր կամ իրար շատ նման, ու միշտ սիրելով՝ անսահման ու խորը։
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.06.2022, 15:18:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.07.2022), boooooooom (28.06.2022), Cassiopeia (28.06.2022), Freeman (29.06.2022), John (05.07.2022), Sambitbaba (19.07.2022), Tiger29 (29.06.2022), Աթեիստ (28.06.2022), Մուշու (18.07.2022), Նաիրուհի (28.06.2022), Ներսես_AM (28.06.2022), Ուլուանա (14.07.2022)

  3. #10187
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,406
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր համ ժենգյալով հաց եմ կերել, համ մի 25 հատ համով ծիրան, համ էլ մոտ 8 ժամ լույս չենք ունեցել։
    Մեր առաջին օրը հայրենիքում շատ ավելի հայաստանոտ ստացվեց, քան կարող էինք պատկերացնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.07.2022), Cassiopeia (15.07.2022), Freeman (14.07.2022), ivy (15.07.2022), Varzor (17.07.2022), _Հրաչ_ (15.07.2022), Աթեիստ (15.07.2022), Նաիրուհի (19.07.2022)

  5. #10188
    այվուշ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,697
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրա մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սրանով չբավարարվեցի․ գիտեի, որ կրթության հետ կապված գնացող-եկող ուրիշ մտքեր էլ ունեի։ Դրանք էլ ջրի երես հանեցի, ու նստեցինք իրար դեմ-դիմաց՝ լուրջ խոսակցության
    Գիտեմ, որ երբևէ չեմ ուզել որպես հոգեթերապևտ աշխատել, բայց հոգեթերապիա սովորելու մտքից հա էլ փսլինքներս գնացել են։
    Արժի՞ զուտ սովորելու (ու հնարավոր է՝ երբևէ դրանով չզբաղվելու համար) լիքը ժամանակ (3-6 տարի), ջանք ու մի տոննա փող ծախսել։ Ու էդ կասկածների հետևանքով միշտ էլ մի կողմ էի թողել թեման, բայց հիմա վերջապես երկար մտածեցի սրա մասին, ու հասկացա, որ անելու եմ։
    Վարքային ու սիստեմիկ թերապիայի մեջ էի տատանվում, ինֆորմացիոն երեկոների գնացի, տարբեր մարդկանց հետ խոսեցի, ու կարծում եմ՝ գտա ինձ հարմար թերապևտիկ ուսումը։ Գործերս հանձնեցի (էն բակալավրն էլ հետը, հո արդեն հանել էի արխիվից), մարտի 17-ին հարցազրույցի են կանչել, ու եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, հոկտեմբերից էլ դա եմ սկսում։
    Հոկտեմբերից սկսում եմ սիստեմիկ թերապիա սովորել, ու նույն ժամանակից էլ արդեն աշխատանք ունեմ՝ որպես հոգեբան սիստեմիկ-ընտանեկան թերապիայում․ երկար տատանվելուց հետո մտածեցի, որ սովորածը արժի նաև կիրառել, եթե չհավանեմ, էլի հետ կգնամ սոցիալական աշխատանքի

    Մի քիչ անսպասելի էր, որ արդեն իսկ էս ոլորտում աշխատանք կարողացա գտնել՝ մենակ ցույց տալով, որ սկսում եմ թերապևտի վերապատրաստումը, դե նաև էն, որ 8 տարի հոգեբանություն եմ սովորել, ու դե վերջին մի 10 տարում էլ լիքը խորհրդատվական փորձ եմ հավաքել սոցիալական տարբեր խմբերի մարդկանց հետ։ Պլյուս՝ ռուսերենի իմացությունը էս նոր իրականության մեջ դարձել է մի հսկայական առավելություն։
    Ու էդպես ստացա էս գործը․ հիմա աշխատանքումս առաջին անգամ ոչ թե «խորհրդատու», «սոցիալական աշխատող», այլ հենց «հոգեբան» եմ կոչվելու։
    Մի ձև ոգևորված եմ, թե ինչ կստացվի էս ամենից։

    Զարմանալի էր, որ առաջին անգամ էս տարի մոտս ցանկություն առաջացավ ամբողջովին վերադառնալ իմ սկզբնական մասնագիտությանը ու խորանալ դրանում։ Ու որ ամեն ինչ էսքան արագ զարգացավ։

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.07.2022), Cassiopeia (17.07.2022), Freeman (15.07.2022), Tiger29 (15.07.2022), Աթեիստ (17.07.2022), Մուշու (18.07.2022), Նաիրուհի (19.07.2022), Ներսես_AM (16.07.2022), Շինարար (16.07.2022), Ուլուանա (16.07.2022)

Էջ 680 680-ից ԱռաջինԱռաջին ... 180580630670676677678679680

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •