User Tag List

Էջ 660 660-ից ԱռաջինԱռաջին ... 160560610650656657658659660
Ցույց են տրվում 9,886 համարից մինչև 9,900 համարի արդյունքները՝ ընդհանուր 9900 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9886
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,558
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կանգնած էի հագուստի խանութում՝ կասսայի մոտ, որ վճարեմ, ինձնից առաջ էլ մենակ մեկն էր, որի սպասարկումը շատ դանդաղ էր ընթանում։ Կողքի կասսայի հերթը արագ առաջ էր գնում, իսկ ինձ մոտ բան չէր կատարվում, չնայած ընդամենը մի հոգի էր ինձնից առաջ։ Ահագին նյարդայնացնող էր, մտքումս արդեն զայրանում էի կասսայի մոտ կանգնած աշխատողի վրա, որ իր գործը կարգին անել չէր կարողանում։ Երբ դիմացիս հաճախորդի սպասարկումը վերջապես ավարտվեց, ու իմ հերթը հասավ, տեսա, որ աշխատողի մի ձեռքին մատներ չկան, և ըստ տեսքի, բնածին արատ չէր, այլ ոչ վաղուցվա վնասվածք։
    Մի ձև վատ զգացի դանդաղ սպասարկումից առաջացած զայրույթիս համար։ Իմ սպասարկումն էլ իհարկե արագ չանցավ, բայց դա արդեն չէր նյարդայնացնում։
    Մտածեցի՝ ինչքան հաճախ ենք շտապ դատողություններ անում մարդկանց կատարած աշխատանքի մասին՝ լինի սպասարկման ոլորտում, թե ուրիշ տեղ, առանց որևէ բան իմանալու էդ մարդկանց մասին։
    Ու հետն էլ մտածեցի՝ ինչ լավ է, որ էդ մարդը գործ ունի, որտեղ թույլատրվել է անհատական տեմպով աշխատել, և ոչ թե ստանդարտներ են պարտադրվել, որոնց հետևելը տվյալ դեպքում անհնարին կլիներ։
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.04.2019), boooooooom (12.04.2019), CactuSoul (15.04.2019), erexa (13.04.2019), Jarre (14.04.2019), John (16.04.2019), Progart (12.04.2019), StrangeLittleGirl (13.04.2019), Thom (12.04.2019), Varzor (13.04.2019), Աթեիստ (13.04.2019), Բարեկամ (13.04.2019), Գաղթական (13.04.2019), Նաիրուհի (Երեկ), Ներսես_AM (13.04.2019), Նիկեա (12.04.2019), Շինարար (12.04.2019), Ուլուանա (13.04.2019)

  3. #9887
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,101
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր արցախցի մի քանի երիտասարդների հետ շփվեցի ու զգացի իրենց տրամադրվածությունը, թե բա ստեղ բան չկա անելու, ուզում ենք տեղափոխվել Երևան: Ակամայից պատասխան հարցրեցի՝ իսկ Երևանում կա՞ ինչ-որ բան անելու: Մտածում եմ քայլարշավ սկսեմ Արցախից ու բանաստեղծություն գրեմ))) Լիսկայից ով ա խաբա՞ր:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (13.04.2019)

  5. #9888
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,636
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր վառ է սա տպավորվել: Պատերազմի տարիներին էր: Մի տատիկ թոռնիկին նկատողություն արեց, որ փողոցում չի կարելի ուտել:
    - Ինչի ո՞ր, - ըմբոստացավ թոռնիկը:
    Տատիկն էլ երկար-բարակ բացատրեց, որ էթիկ չի դա, շատ սոված մարդիկ հիմա ուտելու բան չունեն ու դաժան ա, որ իրենք տեսնում են, թե ոնց ա մեկ ուրիշն ուտում:

    Էսօր փողոցում ձեռք ձեռքի տված երջանիկ զույգին թաց աչքերով էր նայում: Կինը մի շաբաթ առաջ է մահացել:

    Երևի նույն սկզբունքով փողոցում համբուրվելն էթիկ չի, քանի որ միայնակ մարդիկ կան, փողոցում ժպտալն էթիկ չի, քանի որ դժբախտ մարդիկ կան, փողոցում քայլելն էթիկ չի, քանի որ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ կան ու ապրելն էթիկ չի...
    Կամ ամեն ինչ շատ ավելի պարզ ա՝ փողոցում ուտել կարելի ա:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.04.2019), Freeman (16.04.2019), Progart (15.04.2019), Skeptic (16.04.2019), Varzor (15.04.2019), Աթեիստ (15.04.2019), Նաիրուհի (Երեկ), Նիկեա (15.04.2019), Ուլուանա (15.04.2019)

  7. #9889
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,714
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվանից ֆեյսբուքի ֆիդս ողողված ա Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոտոներով՝ այրվող կամ կանգուն։ Ու մի լացուկոծ ա սկսվել, մի հսկայական ողբերգություն են սարքել։

    Ինքս շատ եմ սիրում Աստվածամոր տաճարը։ Մի քանի անգամ եղել եմ էնտեղ։ Լիքը հիշողություններ ունեմ էնտեղի հետ կապված։ Բայց անկեղծ չեմ հասկանում էս լացուկոծը։ Չեմ հասկանում, որովհետև նախ ինչ֊որ զարմանալի բան չէ կատարվածը. նման շինությունները ժամանակ առ ժամանակ հրդեհվում են ու վերակառուցվում։ Երկրորդ, ինչքան էլ կարևոր մշակութային ժառանգություն լինի, տաճարը ոչինչ է էն բոլոր ողբերգությունների կողքին, որ այսօր կատարվում է մեր աշխարհում։ Երանի՜ մարդիկ այսքան մտահոգվեին մեր մեռնող մոլորակով կամ մեռնող մարդկանցով մոլորակի տարբեր մասերում։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.04.2019), Freeman (16.04.2019), ivy (16.04.2019), Ruby Rue (16.04.2019), Thom (16.04.2019), Varzor (17.04.2019), Նիկեա (16.04.2019), Շինարար (16.04.2019), Ուլուանա (17.04.2019)

  9. #9890
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,101
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիացած եմ Բակո Սահակյանով: Առաջին անգամ հանդիպեցի, բայց հիացած եմ: Լյալյա լյուլյուներից, հիստերիկ կոմենտարիաներից, անադեկվատ պահվածքից զերծ:
    Բանաստեղծություն էլ հուսամ չի գրում:

  10. #9891
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,178
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ականջակալներս դնում եմ, աշխարհից կտրվում․․․ մենակ մի բան չի դզում, որ կանգնում եմ էսկալատրին մի քանի րոպեի չափ մարդկանց ոռերին պետք ա նայեմ։ Հոգնել եմ, մանավանդ երբ սկսում են խաղացնել Շրջվում եմ դեմքով դեպի ներքև, երաժշտությունս լցվում ա մարմնիս մեջ, ինչպես մեռոն ու երբ աչքերս բացում եմ, մեկը հանգրվանել ա ուղիղ տեսադաշտիս մեջ։ Հայացքս փափուկ մտնում ա աչքերի մեջ։ Ատլետիկ։ Տաս աստիճանը մի ակնթարում հաղթահարում ա։ Աչքով ա անում։
    - Ականջակալդ հանի, - ձեռքով ցույց ա տալիս։
    - Ոչ, - գլխով պատասխանում եմ ես։
    - Հա բայց ինչո՞ւ, - հիասթափված թափահարում ա գլուխը։
    - Ես մենակ չեմ, - ասում եմ կոպերով գրկելով հետինիս, որ դուրս չհոսի։ Կասկածում եմ, որ ժպտացի, անկախ ինձնից
    - Հասանք, - ասում ա հետևս նայող հայացքով։
    - Շնորհակալ եմ, - շրջվում եմ։

    Թվում էր ամբողջ օրը քնած եմ անցկացնելու։ Երբ պռակատի կողքով անցնում էի, հիշեցի որ շատ վաղուց հեծանիվ չեմ քշել։ Փոքր ժամանակ նենց էի ընկել, որ ամեն անգամ նստելուց հիշում էի, բայց ոչ էսօր։
    It was a great ride... բայց ես գիտեմ ավելի լավը․․․

    LiBi

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.04.2019), ivy (16.04.2019), Jarre (18.04.2019), Progart (16.04.2019), Skeptic (16.04.2019), Ծլնգ (16.04.2019), Յոհաննես (16.04.2019)

  12. #9892
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,636
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մեծ եմ, երևի, խնայողություններս ուղղեցի բիզնեսի մեջ ներդրում կատարելուն, ոչ թե պարաշուտով թռնելուն: Ներքին պրագմատիկը ծափահարում է: Իսկ միջուկս, եսի էն իսկականը հայհոյում է, խոստանում ամեն ինչ քթերիցս բերել, որ շոշափելիության աստիճան հասանելի երազանքը փոխում եմ անհրաժեշտության հետ:
    Ու մանկությունից դիալոգ եմ հիշում:
    - Երբ մեծանում ես, ազատ ես ընտրել՝ պաղպաղակ կառնես, թե հաց ու դու հաց ես առնում:
    - Էլ ի՞նչ իմաստ ունի մեծանալ, - պատասխանեցի էն ժամանակ:

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.04.2019), Cassiopeia (16.04.2019), ivy (16.04.2019), Progart (16.04.2019), Thom (17.04.2019), Varzor (17.04.2019), Գաղթական (16.04.2019), Ծլնգ (16.04.2019), Նիկեա (16.04.2019), Ուլուանա (17.04.2019)

  14. #9893
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,500
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մամայիս բաժինը մի սարք էր հաշվարկում, որի անունը մի քանի բառանոց էր ու վերջանում էր «комплекс»-ով, այնպես որ բոլրն էլ «կոմլեքս» էին անվանում։ Ահագին բարդ սարք էր, ու զուգահեր հաշվարկներին նաև պրոտոտիպ էր ցեխում կառուցվում։ Ամիսներ շարունակ տեխնոլոգները դրա վրա էին տառապում․․․ համակարգիչներ դեռ չկային, համենայն դեպս իրենց բաժնում, այնպես որ ամբողջը՝ լոգարիթմական քանոններով։ Նենց էին բոլորը հոգնել, որ էդ կոմլեքսից ալերգիա արդեն ունեին։ Ու մի օր էլ գործի նստած են, մեկ էլ հարևան բաժնից մեկը մտնում ա, ու թե՝ երեխե՛ք, կոմլեքսն ա վառվում։ Գրեթե բոլորը տեղներից միաձայն պատասխանում են՝ վայ հողեմ էդ կոմլեքսի գլուխը, վառվի՝ պրծնենք։ Ներս մտածն էլ՝ չէ, երեխեք՝ համալիրն ա․․․ 84-ի սկզբներն էր, մի քանի ամիս դրանից առաջ վերջացված ու Երևանի նորագույն շինացման թագը դարձած մարզահամերգային համալիրն էր վառվում։ Ահավոր տրավմա էր․․․ մարդիկ հավաքված համալիրի դեմը արտասվում էին՝ Դեմիրճյանի հետ միասին։

    Դե հետո էլ պարզեցին, թե էլեկտրական կայծից էր հրդեհը սկսել, կարծես տնօրինությունից էլ մարդիկ նստեցին, համալիրն էլ վերականգնվեց․․․ մարդիկ իրենց աշխատավարձներն ու թոշակներն էին առաջարկում՝ վերականգնման ծախսերը հոգալու համար։ Այն ժամանակ կարծես կար հանրային սեփականության զգացողություն․․․ դե հետո էլ պերեստրոյկա-80-ականների վերջ-սովետի կապուտ-90-ականներ իր ամեն ինչով-պրիվատիզացիա-բան․․․ էն կոմլեքս սարքերը վաղուց չկան, բայց համալիրը իր տեղում է, չնայած վայթե էլ հանրային սեփականություն չի։ Եսիմ խի հիշեցի․․․

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.04.2019), ivy (17.04.2019), Jarre (18.04.2019), LisBeth (18.04.2019), Varzor (17.04.2019), Աթեիստ (17.04.2019), Անվերնագիր (17.04.2019), Նիկեա (17.04.2019), Ուլուանա (17.04.2019)

  16. #9894
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,295
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր

    Ինչ-որ տեղ նորից ինքնաթիռ է ընկել..
    Մեկ ուրիշ տեղ էլ՝ նորից երկրաշարժ է կամ ցունամի, կամ էլ՝ տորնադո, որոնց, չգիտես ինչու, անընդհատ ռուսական կանացի անուններով են կոչում..

    Իսկ մեկ այլ վայրում էլ՝ նորից տան կողոպտիչները տանտերերին են մորթել, կամ էլ պեդոֆիլը երեխա է փախցրել, կամ էլ՝ էլի մի տեղ մարդու են վրաերթ արել մահացու ելքով ու փախել..

    Էնքան արսափելի չի էն փաստը, որ էս ամենին մեշոկներով կարելիա հանդիպել ցանկացած լրատվամիջոցում, որքան ցավալի ա, որ սենց լրատվահոսքն արդեն՝ իր ամենօրյա բնույթ կրելուց, լրիվ սովորականա դարձել՝ բթացնելով դրանից սպասվելիք էֆեկտը..

    Դե մեկ այլ վայրում էլ ինչ-որ պատմամշակութային նշանավոր կոթող ա այրվել, ու մարդիկ վիճում են, թե արժի՞ արդյոք դրա համար ցավալ, թե ոչ..

    Ինչ-որ բան էն չի մարդկության հետ մարդիկ..

    Խնդրեմ՝ քիչ առաջ էլ Պորտուգալիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսա շուռ եկել ու առնվազն 9 զոհ կա՝ նախնական տվյալներով..

    Տեսնես սրա մասին շատե՞րն իմացան..
    Կամ, ավելի ճիշտ, շա՞տ մարդու կհետաքրքրի նյուզֆիդից բացել ու կարդալ վաղուց արդեն սովորական դարձած «հերթական» արհավիրքն ահազանգող տեքստը...
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.04.2019), Varzor (17.04.2019)

  18. #9895
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,688
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ Ղեկավարման վահանակ մտնելիս աչքովս է ընկնում "Վերջին նկատված խախտումը (Ընդամենը 0 միավոր)" հատվածը` վարևկանիշների ծավալուն շարքից վեր:
    Տակին էլ մի դեղին քարտ` Ավարտված: Անձնական, Թեմայից դուրս գրառում: Ու տեսնես ինչի եմ տենց սևեռվել դրա վրա, եթե աջ անկյունում ամսաթիվն է 27.12.2012 23:39:

    Ձայնալար ձյա, ես հիշաչար չեմ, ուղղակի Ղեկավարման վահանակի տարրեի տեղաբաշխումը մեր լրատվամիջոցների նման է` բացասականը սկզբից ու ամեն օր...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.04.2019), ivy (18.04.2019), Jarre (18.04.2019), Գաղթական (18.04.2019), Նիկեա (18.04.2019)

  20. #9896
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ Ֆեյսբուքում բացել էի գիտաֆանտաստիկ ժանրի իմ ամենասիրած գրողներից մեկի ՝ Արթուր Քլարքին նվիրված հայերեն լեզվով էջ։ Մոտ մեկ տարի առաջ մի գրառում էի արել նվիրված 2001: A Space Odyssey ֆիլմի 50 ամյակին։ Ինչպես հավանաբար գիտեք, այդ կուլտային ֆիլմի սցենարիստներն են Արթուր Քլարքը և Ստենլի Կուբրիկը։ Մեր հայերի մեկնաբանությունները ուղղակի ոչնչացնող են։ Անկեղծ ասած դրանից հետո հասկացա, որ անիմաստ է նման էջի գոյությունը ու արդեն մի տարի է ոչ մի ցանկություն չկա ինչ որ բան այնտեղ տեղադրել։ Ահա՛ մի քանի մեկնաբանություն։

    Այ մարդ, դե տաղանդավոր ազգ ենք,էլի, հո զոռով չի
    Հայի աչքեր ունի, արյան մեջ փնտրեք
    Բայց ներողություն ինքը հեղափոխությունից հետո նամակ էր գրել ֆեսում
    շնորհակալություն բայց խնդրում եմ ասեք ինքը հայկական արմատներ ունի թե ոչ?
    Հպարտանում ենք մեր հայերով կեցցեք
    Հպարտանում ենք ձեզանով
    Ես չեմ ջոկում, էդ հայկական արմատներն ու հայուգենը կաիֆ ա՞ ձեզ տալիս, արա՛։ Ի՞նչ կապ ունի հայ ա, թե ուզբեկ։ Դու արվեստից ու գրականությունից ես խոսում, իսկ մարդիկ դեռ լռված են հնադարյան թեմաների մեջ։

    Ինչի՞։ Ինչի՞ ա ամեն ինչ էս աստիճան տխուր ու մռայլ։ Ինչի՞ եմ ես էս աստիճան հիստերիկ ու անհանդուրժող։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 18.04.2019, 23:54:

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (19.04.2019), Alphaone (19.04.2019), ivy (20.04.2019), John (20.04.2019), Progart (19.04.2019), Skeptic (20.04.2019), Varzor (19.04.2019), Աթեիստ (19.04.2019), Անվերնագիր (20.04.2019), Հայկօ (19.04.2019), Նաիրուհի (Երեկ)

  22. #9897
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    eternal night
    Գրառումներ
    1,894
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ ժողովուրդը տան թեմայում յոլա չեն գնում, էսօրվա «պատրիարխալ» երազս պատմեմ․ տեսնում էի՝ իբր տղա երեխա ունեմ, ու կյանքը արագացված կադրերով անցնում էր։ Պատկերում ոնց որ թե մամա չկար․ միայնակ հայր էի, ինչը տրամաբանական կլիներ։ Ինչ-որ կորած չոլում էինք ապրում, փոքր առանձնատանը։ Տաշտակի մեջ լողացնում եմ, ինքն էլ բողոքի ցույցեր ա անում՝ սնդիկի պես էսկողմ-էնկողմ շարժվելով։ Բայց տարօրինակորեն չի լացում, այլ ծիծաղում ա։ Հետո մեծանում ա ու արտաքինով չափից դուրս շատ ա նմանվում ախպորս (@Two-Face, ձեռիցս չես պրծնի )): Էս տղես լավ ձեռքի շնորհք ա ունենում, իրա համար մահճակալ ա սարքում։ Էսքանը, էստեղ երազն ավարտվում ա։ Զարթնում եմ իրականության մեջ, հիշում եմ՝ ով եմ ես, ու երևակայական լուսապսակը դանդաղ սահում ա գլխիս վրայով, վզիս շուրջ պիրկ ձգվում, ամպերից քաշում ներքև ու բերանքսիվայր գցում «տուն»։

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (Երեկ), Alphaone (20.04.2019), Progart (21.04.2019), Thom (20.04.2019), Նիկեա (20.04.2019)

  24. #9898
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    eternal night
    Գրառումներ
    1,894
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի պաթետիկ գրառման ոչ պակաս պաթետիկ շարունակությունը։ Հաստատ կրկնվելու եմ, սրա մասին շատ եմ գրել։ Երբ լուսաբացին մոտ քիթմռութս դեռ արյունլվա, մտքերիս մեջ խեղդվելով, ֆետալ դիրքով զարթնում եմ, արդյունավետ թերապիայի մի միջոց ունեմ․ հեծանիվս առնում եմ, փախնում դուրս։ Հրազդանի կիրճով եմ հիմնականում քշում, Թումոյի այգու դաժան վերելքով (բայց մալականներինին չի հասնի) բարձրանում Համալիր։ Սենց մի հատ «գեյ» սովորություն ունեմ․ ձեռքս երկարացնելու հասանելիության ծառերին/թփերին բարևում եմ՝ դրանց ճյուղերին high five անելով։ Օրբելին բարձրանալուց հետո հյութեղ պարգևատրումն ա գալիս՝ գրեթե դատարկ Բաղրամյանով վայրէջքը՝ 3/6-3/7 արագությամբ։ Ու էդ մեկ-երկու րոպե տևող ադրենալինային էքստազի ժամանակ ամեն ինչ մոռանում եմ ու ինձ զգում եմ հավատարիմ նժույգի վրա սլացող արքա։


  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (Երեկ), Freeman (21.04.2019), ivy (21.04.2019), LisBeth (21.04.2019), Progart (21.04.2019), Գաղթական (21.04.2019), Ծլնգ (21.04.2019), Յոհաննես (21.04.2019)

  26. #9899
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,857
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Զուգահեռ իրականությունում ակումբցիների հետ ինքնաթիռով ընկնում ենք անմարդաբնակ կղզի:Դե էդ զուգահեռ իրականությունում իրար չենք ճանաչում,կեսի ուշքնա անցած,կեսը վնասվածքներ են ստացել,դե Չուկն էլ ,կեսին ուշքի է բերում,էն մյուս կեսի վնասվածքների համար էլ դարման է դառնում:Էն ճռ արևը մի կողմից,կեսի պանիկան էլ մյուս կողմից:Էս մարդկանց մեջ ամենահետաքրքիրը Յոհանն է,ճիշտ է,ինքը զբաղված է մարդկանց օգնելով ու արտաքուստ չի երևում իրա ուրախությունը,բայց հոգին Ծաղկաձոր է պարում:Էդպես սաղ ուշքի են գալիս ու խմբերի բաժանված խառը-մառը գործեր են անում:Մի խումբը Տրիբունի գլխավորությամբ գնում է մանանեխ փնտրելու,որ էդ ընթացքում կայֆավատը անպակաս լինի:Բարեկամը գնում է ինքնաթիռի մնացորդներով ու ծառերի ճուղերով տուն սարքելու,տարբեր ծաղիկներով ներսը սկսում է կահավորել,էդ ընթացքում էս Բյուրը գալիս Բարեկամի սարքած տնակը քանդումա:Այվին լողափին փորի պռեսա անում,թե ասա այ մարդ դրա վախտնա? :Դ էդ ընթացքում Սամբիթբաբան հավաքում է մի խումբ մարդկանց ու բարձր ձայնով սկսում է պատմել մանանեխի գերբնական հատկությունների մասին,ցիտում եմ.<<Սկզբից մանանեխն էր,հետո եկավ Թոթը,ծխեց մանանեխը և կառուցեց Մատեանը>>:
    Էդ ընթացքում Անվերնագիրը մի հատ կոկոսա գտնում,մեջը մի հատ ծակա բացում,մեջը ձողիկա մտցնում,մի հատ աթոռա սարքում,մի հատ ցիլոյա ճարում,նստումա ափին ու լազաթ:Ռուբին ու Ընոյինգը ծառի տակ նստած զրուցում են,էդ պահին մի հատ խնձոր դուզ ՎրԹիս գլխին:Աթեիստը նստած աղոթում է:Արամը հագնում է Նեոյի հագուստը ու կղզու կոդերնա ուսումնասիրում:Ծլնգը շպռոտի ամանով 500 մետրանոց հեռախոսա սարքում,որ Տրիբունի գռուպայի հետ կապը պահի:
    Վերջապես Տրիբունը վերադառնում է և իր հետ 3 մեշոկ մանանեխ է բերում:Դզեց,հետո սկսվեց մե խինդ,մե ուրախութուն,հետո կռիվ դավի,էն Աթեիստը զոռով սաղիս պարեցնելա տալիս,Ադամը ինքնաթիռի ընկնելու մեջ Պուտինին է մեղադրում,էն Լիոնը մի հատ փղի վրա նստած շումերերենով անեկդոտա պատմում,ճիշտա ոչ մեկս բան չենք ջոգում,բայց մի այլ տիպի բացումա,դե հալալ է էլի մանանեխին:
    Երեկոյան,երբ արդեն մանանեխի կայֆը թողելա ու եղանակն էլ կտրուկ վատացելա,տրամներդ ընկնումա,սկսում եք իրար միս ուտել,անձրևը մի կողմից,մանանեխի պրծնելը մյուս կողմից:Էս պահերին էն հետաքրքիր տղեն իրա կայֆերով նստած վայելումա կյանքը,էս անտեր կղզին դզելա էլի:
    Գիշերը անձրևը արդեն դադարել է,սաղս շրջան կազմած նստած ենք,էդ պահին Վիշապը հորանջում է ու շրջանի մեջտեղում կրակա վառում:Սմոքը 90-ականների մագով միացնում է այ էս երաժշտությունը(https://www.youtube.com/watch?v=PYF8...io=1),մենք բոլորս էլ գիտակցում ենք,որ էս կղզին մեզ ինչ-որ չափով ազատելա մեր սովորական հոգսերից,գիտենք նաև,որ էս իրականություն չի,բայց մեկա էնքան դինջ ու հավեսա,որ չես ուզում քնես ու բաց թողնես խարույկի շուրջը տեղի ունեցող զրույցները:

  27. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (Այսօր), ivy (Այսօր), Progart (Այսօր), Skeptic (Այսօր), Varzor (Այսօր), Աթեիստ (Այսօր), Ուլուանա (Այսօր)

  28. #9900
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,807
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ հիշում եմ, թե առաջին անգամ «Mea Culpa»-ն նայելուց ինչն էր ամենաշատը տպավորվել։
    Հանդիսատեսը։
    Էն որ, ներկայացումը սկսելուց առաջ ինչքան ասես զգուշացնում են, որ հեռախոսներն անջատեն, մեկ էլ ընթացքում ինչ որ մի տիկնոջ զանգ ա գալիս, ինքը երկար փնտրում ա հեռախոսը անտակ պայուսակում, գտնելուց հետո էլ ոչ թե ամաչելով անջատում, այլ, կարելի ա ասել լկտիավարի, դնում ականջին ու խոսում։
    Ներկայացման ընթացքում մի քանի անգամ պահ եղավ, երբ հերոսը երկրի քաղաքացիների մասին ինչ որ շատ կարևոր բան ա ասում, ինչ որ կարևոր ուղերձ ա ուզում հասցնի, ու դա անում ա շատ էմոցիոնալ կերպով։ Ու էմոցիաների ազդեցության տակ վերջում մի հատ էլ կոպիտ, հայհոյանքատիպ բան ա ասում։ Ու մինչև ես, էդ բառերից ազդված, սառած նստած եմ (էդ բառերը նաև ինձ էին ուղղված վերջապես), հանդիսատեսների ճնշող մեծամասնությունը էդ կոպիտ բառից «ազդված», շատ ոգևորված ծափահարում էին։
    էսօր գնացել էին «Меа culpa 2» ներկայացմանը։
    Ու ընթացքում մի էպիզոդ էկավ, երբ «Չարենցը» ինչ որ կարևոր բան ա ասում, ու կողքը մեկը սկսում ա ծափահարել։ «Չարենցն» էլ թե, ինչո՞ւ ես ծափահարում։
    - Էշ էշ ծափ եմ տալիս։
    Ու էս էպիզոդը կրկնվեց 2 անգամ, կարծես փորձելով բացատրել։
    Բայց մեկ ա, մի քանի րոպե հետո Հրանտի պերսոնաժը գրկեց հերոսի գլուխը, գոռաց «Ուտե՜մ» ու դահլիճը սկսեց ծափահարել։ Էն մի պերսոնաժի բառերով ասած՝ Էշ-Էշ։
    Ներկայացումը հավանեցի, բայց դա կատակերգություն չի, որ ամեն բառի վրա ծիծաղես։
    Լավագույն դեպքում՝ տխուր ժպտաս։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: Այսօր, 09:47:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (Այսօր), Varzor (Այսօր), Նիկեա (Այսօր)

Էջ 660 660-ից ԱռաջինԱռաջին ... 160560610650656657658659660

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •