User Tag List

Էջ 684 684-ից ԱռաջինԱռաջին ... 184584634674680681682683684
Ցույց են տրվում 10,246 համարից մինչև 10,249 համարի արդյունքները՝ ընդհանուր 10249 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10246
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,704
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսակցություն իմ ու Դավթի միջև` «Մենք անգլերեն չենք հասկանում» շարքից.

    – Մամա, վաղը Thursday ա՞:
    – Չէ՛:
    – Հինգշաբթի՞:
    – Հա :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.10.2023), John (05.10.2023), One_Way_Ticket (05.10.2023), Smokie (19.11.2023), Աթեիստ (08.10.2023), Նաիրուհի (05.10.2023)

  3. #10247
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,993
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմնական աշխատանքումս հաճախ կլիենտներ ենք ունենում, որոնք դատարանի կամ "Jugendamt"-ի կողմից են ուղարկված․ դրանք էն զույգերն են, որոնք բաժանման ընթացքում կամ դրանից հետո մեծ կոնֆլիկտային վիճակում են, ու պետությունը ծնողների բարձր կոնֆլիկտայնությունը տեսնում է որպես երեխաների համար վնաս և ուղարկում մեդիատորական կոնսուլտացիաների, որ կարողանան համաձայնության գալ երեխաների հարցով։

    Էստեղ միանձնյա խնամակալության հասնելը հեշտ չի, պիտի շատ լուրջ փաստարկներ լինեն մյուս ծնողի դեմ, առավել լուրջ պատճառներ են պետք ծնողին երեխայի հետ տեսակցելու իրավունքից զրկելը։ Էսպիսի պատճառներ կարող են լինել, օրինակ՝ երեխայի հանդեպ գործած բռնությունը կամ բաց թողնված ալկոհոլիզմը / թմրամոլությունը, որի դեպքում հնարավոր չի հոգ տանել երեխաների մասին։
    Միայն «ինքը լավ չի ազդում երեխաներ վրա», «լավ ծնող չի», «չեմ ուզում էս մարդու հետ այլևս որևէ կապ ունենալ» և այլն բավարար հիմքեր չեն, որ մի ծնողը մյուսին հեռացնի երեխաներից։ Ու ինչքան էլ լավ փաստաբան լինի ծնողի կողքին կանգնած, երբ խոսքը գնում է բարձր կոնֆլիկտայնության մասին՝ երեխաների խնամակալության/տեսակցության թեմայով, "Jugendamt"-ը կցվում է գործին՝ երեխաներին ծնողների կոնֆլիտից պաշտպանելու համար։
    Ու հաճախ դատական որոշման մեջ հատուկ գրված է լինում, որ ծնողները պիտի գնան մեդիատորական/հոգեբանական կոնսուլտացիայի, որ կարողանան երեխաների հարցով համաձայնության գալ։

    Էստեղ պետությունն առաջնորդվում է երեխաների իրավունքների կարևոր կետերից մեկով՝ ամեն երեխա երկու ծնողի հետ կոնտակտ ունենալու իրավունք ունի, անգամ երբ նրանք միասին չեն ապրում, բաժանված են։ Բացառությունները պիտի ծանրակշիռ հիմնավորում ունենան։
    Ու ամեն ինչ արվում է, որ բաժանվող/բաժանված ծնողները coparenting-ի մոդելներ ստեղծեն ու շարունակեն միասին հոգ տանել երեխաների մասին։
    Դրա համար էլ ուղարկում են մեզ մոտ, որ օգնենք երեխաների հետ կապված հարցերում իրար հետ լեզու գտնել։

    Բարձր կոնֆլիկտայնությամբ բաժանվող/բաժանված զույգերը հատուկ թեմա է։ Ու դրա համար լիքը տարբեր որակավորումներ կան (ասենք՝ մեդիատորի որոկավորում), որ լավ կլինի անցնես՝ մինչև սկսես իրենց հետ աշխատել։ Սա ոչ էնքան թերապևտիկ աշխատանք է, որքան «էֆեկտիվ միջնորդավորում»՝ կոնֆլիկտի դեպքում։
    Աշխատանքում սա իմ հիմնական պրոֆիլը չի, երկու կոլեգա ունենք, որ մասնագիտացած են էս հարցում, ու իրենք են հիմնականում բաժանվող/բաժանվածների հետ աշխատում, հատկապես նրանց հետ, որոնք դատական որոշմամբ/"Jugendamt"-ից են ուղարկվում։
    Բայց մեկումեջ ինձ մոտ էլ են էսպիսի զույգեր լինում, ու սա ամեն անգամ մաքուր սթրես է։

    Մեդիացիան էսպիսի զույգերի դեպքում խորհուրդ է տրվում երկուսով անցկացնել, բայց դե երբեմն հնարավոր չի լինում ազատ կոլեգա գտնել, ու մենակ ես անցնում գործի։
    Կարևոր պայմաններից է, որ նպատակները ցածր դնես, ասենք՝ եթե առաջին հանդիպման ժամանակ ձայն չբարձրացնեն մեկը մյուսի վրա կամ վայրկյանը մեկ մյուսին չընդհատեն, արդեն ահագին մեծ քայլ է կոմունիկացիայի հարցում։
    Խնդիրն էն է, որ դատարանի կողմից ուղարկված զույգերի դեպքում հաճախ առնվազն մի կողմը ոչ մի ցանկություն չունի մյուսի հետ բանակցելու, համաձայնության գալու կամ առավել ևս՝ մի երկու ժամ մի սենյակում նստած խոսելու՝ երրորդ կողմի առկայությամբ։ Ու ինչքան էլ փորձես բերել իրենց «ծնող» հարթակի վրա, իրենք մնում են «իրար ատող զույգ» հարթակում։ Վիրավորանքներ, մեղադրանքներ, ատելություն, ու էս ամենի արանքում երեխաները հաճախ զենք են դառնում՝ մեկը մյուսի հանդեպ օգտագործվող, ասենք՝ «էլ երբեք երեխաներիդ չես տեսնի»։
    Լավ է, որ էս երկրում երեխաների իրավունքները լավ պաշտպանված են, ու ամեն ինչ արվում է, որ իրենք երկու ծնողով մեծանան, եթե անգամ ծնողները միասին չեն։

    Բարձր կոնֆլիկտային բաժանված զույգերի մասին դասընթացներում հաճախ եմ լսում էն կարծիքը, որ էսպիսի զույգերի դեպքում սովորաբար կողմերից առնվազն մեկը անձնային խանգարում ունի, ասենք՝ նարցիստիկ անձնային խանգարում։
    Ես ինքս էդ տեսակետին էդքան էլ կողմնակից չեմ, ըստ իմ անձնական դիտարկումների՝ անպայման չի, որ հիմքում կլինիկական պատճառ լինի։
    Ինձ թվում է, ծանր կոնֆլիկտներով ուղերկցվող բաժանումները հիմնականում «երկարատև դիմանալու» արդյունքում են լինում։ Երբ խնդիրները դեռ վաղուց են սկսված եղել, բայց կամ անտեսվել են կամ առանց լուծելու վրաները դեռ նորերը կուտակել, երբ ամուսնությունը գնալով վատացել է, բայց մարդիկ մնացել են իրար հետ՝ ինչ-որ արժեքներից ելնելով, ու դե հետն էլ զգալով, որ «ուղղակի դիմանում են»՝ լիքը բաներ զոհաբերելով։
    Մինչև դանակը հասնում է ոսկորին, ու էլ հնարավոր չի լինում դիմանալ։ Ու էդ ժամանակ ամբողջ կուտակված «դիմացածը» ծանր ալիքով դուրս է հորդում։

    Մնում է հույսը, որ էդ ալիքը ժամանակի հետ թափը կկորցնի, ու մարդիկ կկարողանան երեխաների հարցերով շփվել իրար հետ։
    Բայց դե էն դեպքերն էլ քիչ չեն, որ ատելությունը էդպես էլ չի նվազում, ու նույնիսկ բաժանումից տարիներ հետո մարդիկ նույն մեղադրանքներով են լցված լինում միմյանց հանդեպ։ Ինչ կոնսուլտացիա, ինչ մեդիացիա․․
    Ու թե ինչ է լինում երեխաների հետ էդ ամենի արդյունքում, էդ էլ երեխաները կիմանան։
    Ինչպես էստեղ հաճախ ասվում է՝ վնասը բաժանման փաստը չի, այլ բաժանման ձևը։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.10.2023), Freeman (07.10.2023), Աթեիստ (08.10.2023), Բարեկամ (07.10.2023), մարդ եղած վախտ (08.10.2023), Նաիրուհի (08.10.2023)

  5. #10248
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վանքում եմ, աշխատում: Մեր վանքում ամենաերիտասարդ աշխատողը ես եմ, մյուսները` 40+, 50+, 60+, 70+, իսկ ամենատարեցը՝ 90-ամյա Անի տատին: Դուք ճիշտ եք, կարդում 90-ամյա Անի տատը գալիս է, աշխատանքի շաբաթը 1 կամ 2 անգամ: Ուսապարկը ուսին, հավեսով գալիս ա, աշխատանքի, կարծես երիտասարդ աղջնակ լինի և ո՛չ թե տարեց կին: Երևում ա, շատ ա, սիրում վանքում աշխատելը: :Խառը գործեր ա, անում: Ապրանքների վրա գին ա, կպցնում, ինչ-որ արկղներ ա, քարշ տալիս, երբեմն էլ, հեռախոսով ա, խոսում, iphon-ով էլի: Ընդմիջումներին` մյուս աշխատողների հետ թեյ ա, խմում և ուրախ զրուցում, երբեմն էլ, վանքում փոքր խմբով աղոթքներ են, անում, էդ աղոթքներին ա, մասնակցում: Բավականին թեթև ա, շարժվում, ես իրեն չէի տա 90 տարեկան, այլ մի 70: Դե իսկ ժպիտն էլ, միշտ դեմքին: Էնքան թեթև ու ուրախ ա, երբ տեսնում եմ, իրեն տրամադրությունս կտրուկ բարձրանում ա: Շատ դրական էներգետիկա ունի, 90-ամյա կոլեգաս: Ուղղակի ապշած եմ:
    Վերջին խմբագրող՝ erexa: 07.10.2023, 20:14:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.11.2023), enna (07.10.2023), ivy (07.10.2023), Smokie (19.11.2023), _Հրաչ_ (08.10.2023), մարդ եղած վախտ (08.10.2023), Նաիրուհի (08.10.2023), Ուլուանա (07.10.2023)

  7. #10249
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ո՞նց եղավ, որ դու սենց ստացվեցիր»։
    Հարցը հռետորական չէր։
    Խմած ժամանակ հռետորական հարցեր չկան։
    Մարդը նայում է աչքերիդ (հենց աչքերիդ, ոչ թե ճակատի կենտրոնի էն կետին, որին նայելով կարող ես ձևացնել, թե հայացքդ փախցնելու խնդիր չունես) ու ասում՝ պատմի, կետ առ կետ, ասա՝ ո՞նց սենցը դարձար։ Հարցնում է պահանջկոտ, ագրեսիվ, հարձակվողական։ Դիստանցիա ու սուբորդինացիա պահելու հավես չունի ճիշտ էնպես, ոնց դու՝ իրեն տեղը դնելու կամ խորհրդավոր երևալու։
    Խմած ժամանակ խաղի կանոններն ուրիշ են։
    -Չգիտե՞ք՝ ինչ միջավայրում եմ մեծացել։
    -Գիտեմ, դրա համար ասա՝ էդ միջավայրից ո՞նց սենց դուրս եկար։
    -Զուգահեռ իրականություն ունեի։

    ***
    Ես սկսեցի «Ակումբ»-ը կարդալ 11 տարեկանում, գրանցվեցի՝ 12-ում։ Մերոնք չէին հասկանում՝ էդ ինչ ընդվզում է կյանքիս դեմ։ Էդ ինչի՞ց եմ ենթադրում, թե դպրոցս վատն է, ինչի՞ համեմատ է վատը։ Չգիտեին, որ մի տեղ եմ, ուր մեծ ձյաձյա-ծյոծյաները աշխարհի բանն էին քննարկում՝ երկար տեքստերով ու ես կարդում էի դրանք ագահ, տագնապային, մեծամասամբ՝ ոչինչ չհասկանալով։ Ամենաուժեղ նապոռով բացվել էր ծորակը ու ես բաժակ էի՝ որի միջից ինֆորմացիան ճիշտ լցվածի չափով դուրս էր թափվում, բայց փոխում ամեն բան։ Մերոնք չգիտեին, որ անվերահսկելի լայնացող մի ճեղք է բացվել, որից երևացող աշխարհից բան չէի հասկանում, բայց ողնաշարով էի զգում՝ սա իմինից լավն է։

    11 տարեկանում սկսվեց մրցակցությունը, որում ես միշտ պարտվելու էի։ Սկսվեց ինքնաքննադատությունը՝ ո՞նց են էս մարդիկ մտածել ու գրել բաներ ու բառեր, որոնց գոյության մասին գաղափար անգամ չունես։ Ինչի՞ ոչինչ չես հասկանում էն տեքստից, որին մեկ ուրիշը կարծես թե շշպռող մի պատասխան է տվել․ ուրեմն հասկացել է։ Դու՝ չէ։

    Ու 11-ում ես սկսեցի մրցակցել մարդկանց հետ, որոնք ինձնից մի 2-3 անգամ շատ էին ապրել։ Դա իմ լիգան չէր։ Ու ես անընդհատ պարտվում էի։

    ***
    -Գիտեմ, դրա համար ասա՝ էդ միջավայրից ո՞նց սենց դուրս եկար։
    -Զուգահեռ իրականություն ունեի։
    -Պատմի։
    -Եթե սա ղեկավարի պահանջ ա, ուրեմն՝ գնամ։ Շեֆի հետ ընկերություն չեն անում։ Եթե բաժակ կիսողի ցանկություն, ուրեմն՝ չէ, Ձեր գործը չի։

    ***
    «Ակումբ»-ն իմ կյանքում է՝ ուղիղ կյանքիս կեսի չափ։ Հիմա հաճախ եմ գալիս էստեղ՝ միայն օրագրերը կարդալու։ Աշխարհի մասին քննարկումներն էլ հետաքրքիր չեն։ Վստահ չեմ նույնիսկ, որ կան։ Բայց չեմ ուզում կորի առեղծվածը, չեմ ուզում կարդամ, ու հանկարծ պարզվի, որ հասկանում եմ։ Հիմա հպարտ եմ ինձնով ճիշտ էնքան, ինչքան շնորհակալ եմ «Ակումբ»-ին․ էստեղ ունեցածս էմոցիաները կարող էին ինձ հուսահատության հասցնել, բայց ճախրել սովորեցրին։

    ***
    -Պատմի։
    -Եթե սա ղեկավարի պահանջ ա, ուրեմն՝ գնամ։ Շեֆի հետ ընկերություն չեն անում։ Եթե բաժակ կիսողի ցանկություն, ուրեմն՝ չէ, Ձեր գործը չի։
    -Սա մարդու խնդրանք ա, ով էլ չի կարողանում հասկանալ։ Ես գիտեմ, ախր, որտեղից ես դու։ Ո՞նց սենցը դարձար։ Դու հասկանո՞ւմ ես գոնե, որ ասֆլատը ջարդած, մեջից դուրս եկած էն խոտն ես, որը աճելու ոչ մի տրամաբանական հիմք չունի։
    -Չե՞ք ուզում էդ առիթով լավ կենաց ասել։
    Վերջին խմբագրող՝ kitty: 19.11.2023, 20:20:
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.11.2023), Cassiopeia (19.11.2023), enna (20.11.2023), Freeman (19.11.2023), ivy (19.11.2023), John (19.11.2023), One_Way_Ticket (19.11.2023), Quyr Qery (22.11.2023), Smokie (19.11.2023), _Հրաչ_ (19.11.2023), Աթեիստ (19.11.2023), Անվերնագիր (20.11.2023), Արէա (20.11.2023), Հայկօ (20.11.2023), մարդ եղած վախտ (19.11.2023), Նաիրուհի (20.11.2023), Ուլուանա (21.11.2023)

Էջ 684 684-ից ԱռաջինԱռաջին ... 184584634674680681682683684

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •