Եթե չլինեին պսիխոպաթները, ապա փիլիսոփաներին դեռ անհիշելի ժամանակներից կհաջողվեր ստեղծել այն կյանքը, որի մասին շատերն են երազել, որի մասին շատերս ենք երազում և որի մասին դեռ շատերը կարծում եմ, կերազեն...
Եթե չլինեին պսիխոպաթները, ապա փիլիսոփաներին դեռ անհիշելի ժամանակներից կհաջողվեր ստեղծել այն կյանքը, որի մասին շատերն են երազել, որի մասին շատերս ենք երազում և որի մասին դեռ շատերը կարծում եմ, կերազեն...
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Չգիտեի` որ թեմայում դնել, երևի էստեղ վատ չի:
Ակումբի 15-ամյակի հետ կապված հիշեցի:
4 տարի առաջ` ամռանը, երբ Հայաստան էինք այցելել, մի օր մի քանի ակումբցի ընկերներով որոշեցինք գնալ Մանկական երկաթուղի: Ես ու Վազգենը, Chu-ն ու Ֆոտոնը, Apsara ու Guest-ը` բոլորս էլ Ակումբի շնորհիվ մեր կողակիցների հետ ծանոթացած ու ամուսնացած մարդիկ: Մանկական երկաթուղի գնալը երկու պատճառ ուներ. մեկն այն էր, որ բոլորս էլ փոքր երեխաներ ունեինք, որոնց համար կարուսելներն ու ատրակցիոնները հավես ժամանց կապահովեին, մյուսն էլ այն էր, որ հին ու բարի ժամանակներում Ակումբի հանդիպումներին շատ հաճախ էինք Մանկական երկաթուղի գնում ակումբցիներով, կարելի է ասել` մեր հանդիպումների մշտական ու խորհրդանշական վայրերից էր` լիքը հավես հիշողությունների հետ կապված:
Դեռևս 2006 թվին` Ակումբի սկզբնական շրջանում, Մանկական երկաթուղու թունելով անցնելիս մի անգամ ակումբցիներով պատերին կավիճով ամեն մեկս մեր ակումբային մականուններն էիք գրել, ես նաև էդ օրը բացակաների մականուններից ահագին գրեցի: Նաև մեծ տառերով գրել էի www.akumb.am: Էդ ժամանակ էդ գրածիցս մոտ 10 տարի էր անցել: Ու երբ արդեն թունելով դուրս էինք գալիս Մանկական երկաթուղուց, ասեցի` սպասեք, ես պիտի գտնեմ մեր էն գրածները: Չուկն ասեց` անհույս գործ ա. դու պատկերացնու՞մ ես` էն ժամանակվանից հետո վրայից ինչքան բաներ գրած կլինեն: Ես էլ ասեցի` կապ չունի, մեկ ա, պիտի գտնեմ
: Ամբողջ ճանապարհին պատերն ուշի-ուշով նայելով գնում էի ու ի վերջո գտա: Մեր մականունները կիսատ-պռատ էին երևում, բայց ամենակարևորը` akumb.am-ը, լավ ընթեռնելի էր
.
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին երկու օրը մի հատ աղջիկ կատոկով սրտիս վրա բուկսավատ էր անում։
Դրել Բուլանովա եմ զլել
Գնալու եմ Հայաստանից, կարծում եմ գնալով իմ ու Հայաստանի սիրո պատմության առաջին փուլը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ես էս մարդկանցից զզված, իրանք էլ հուսամ ինձնից
ivy (04.04.2021)
Մի երկու տարի առաջ Ռիո մոլում քայլում էինք կնոջս հետ, մի կին 5-6 (իմ վատ աչքաչափով) տարեկան աղջնակի հետ մեզ ընդառաջ էին գալիս, դեմքը շատ ծանոթ թվաց։ Աշխատանքային լարված օրվանից հետո, հոգնած ուղեղումս մի ակնթարթում այ սենց հերթականությամբ մտքերի տարաձ էղավ. «ո՞վ ա էս կինը, հը՜մ, ո՞վ ուներ մոտ տարիքի աղջիկ։ Այվի՜ն»։ Ու էդ մտքին հանգեցի երեխուն նայելով, մոր դեմքը տենց էլ նորմալ չֆիքսած։ Ու ժպտալով թե բա.
- Բարև Ձեզ։
- Բարև ձե՞զ, - մի ահագին զարմացած դեմքով պատասխանեց։
«Ախպե՜ր, էս Այվին չի։ Նման էլ չի սկի։ Ով ա բա, ու խի ես իրան գիտեմ, ինքը ինձ չէ։ Չնայած ես էլ իրան չգիտեմ, եթե տեղը չեմ բերում ով ա վաբշե, շատ էլ որ ծանոթ ա դեմքը։
- Ներեցեք, Ձեր դեմքը ծանոթ թվաց, բայց չեմ մտաբերում, թե որտեղից։
- Երևի ֆեյսբուքի՞ց։
- Երևի։
Կաս-կարմիր էի դառել, ու տենց մի ահագին լարված էի։ Կնոջս հարցնում եմ, թե բա կարո՞ղ ա իմանաս ով էր։ Թե բա
- Հա, Լյուսի Քոչարյանն էր։
Ամոթ ինձ
boooooooom (06.04.2021), Cassiopeia (05.04.2021), Freeman (05.04.2021), ivy (04.04.2021), Quyr Qery (07.04.2021), Sambitbaba (05.04.2021), Smokie (05.04.2021), Tiger29 (04.04.2021), Գաղթական (06.04.2021), մարդ եղած վախտ (05.04.2021), Նաիրուհի (08.04.2021)
«Նշանակալի մեծերը գիտության մեջ». պաթետիկ բանաձև է, բայց այն ոլորտում, որտեղ չափահաս դառնում են ատենախոսությունը պաշտպանելուց հետո՝ հասկանալի: Ակադեմիական պուբերտատի ընթացքում երկու նման մարդ է եղել իմ կյանքում. մեկը՝ տեսաբան, երկրորդը՝ էմպիրիկ հետազոտությունների հանճար: Երկուսն էլ իրար հետ չունեին:
Տեսաբանը խոսում էր շատ դանդաղ և հատ-հատ, հետը շփվում էիր 2 րոպե, թվում էր՝ կես ժամ. ձգում էր ձայնավորները ու տարածաժամանակային կոնտինուումը. «Սա կա-տար-յալ տա-փա՛կ մեԹոԴոլոգԻա է. Տաաաֆտալոգիա». Իր առաջ միշտ գնդակահարության պատի տակ էի զգում. երբեք չես իմանա՝ ինչի համար կխփեն(: Քավ լիցի, ասեց՝ «Ես կլինեմ քո Արիստոտելը», երբ չհամաձայնվեցի հույնի հետ: Մյուսը՝ անսահման բարի, անկաշկանդ ու անբռնազբոս խոսքով. մի խոսքով՝ եթե մի բան կամ մեկը դուրը չգար, այդ մասին բոլորն իմանում էին. էքսցենտրիկ ու նաև դասախոսական խանդով աչքի ընկնող. Խոսում էր ոգևորված, արագ-արագ ու սիրում, երբ լսում էին իրեն:
Մեկ-մեկ մտածում էի՝ եթե էս երկուսին խառնես, կա՛մ պիտի դուրս գա ձայնավորները շեշտող արագախոս էնտուզիաստ- Տափականություն-տաֆտալոգիա!!!! կա՛մ հատ-հատ խոսող փորձագետ - ՊրրակտիկաԱ՛, աշխատանՔ, նորարարՈւԹՅՈՒՆ...
Հիմա հետները հազվադեպ եմ շփվում, բայց ամեն անգամ համալսարան եմ ուզում գնալ, երբ մոտերքում եմ, կամ ուժ հավաքել ու ասել՝ եկեք վերջապես գնանք մարդավարի խմելու՝ երեքով:
Վերջին խմբագրող՝ Fragile: 06.04.2021, 00:32:
Jeez, here we go again!
Եկա մի բան ասեմ գնամ։
Երբ չորս տարի առաջ վթարի ենթարկվեցի ու ահավոր անելանելի վիճակում էի, ու չէի էլ պատկերացնում ինչ է հետո լինելու, Վեռան եկավ ասեց, որ ակումբցիները սենց բան են արել։ Էդ ժամանակ համ ամաչում էի, համ հպարտ էի, համ լացում էի, համ երջանիկ էի, չգիտեմ, սաղ խառնվել էր իրար։ Միխոսքով․ ես իմ հարցերը տեղը գցեցի, քրոջս վիրահատությունն էլ շատ լավ անցավ։
Հետո, Սամին գրել էի, խոսում էինք ու հարցնում էի՝ ոնց եմ շնորհակալ լինելու, Սամն ասեց, նույնը դու արա մնացածի համար, Զապլածի դռուգոմու կինոյի նման։ Ասածս ինչ է, ես մինչև հիմա ցանկացած դեպքում, երբ գիտեմ պետք է օգնել, օգնում եմ միանգամից՝ էդ պահին ունեցածիս չափով, արդեն 4 տարի։
Համ էլ շնորհակալ եմ ձեզ՝ իմ անձը, դեռահաս տարիքից սկսած դաստիարակելու համար։
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
boooooooom (07.04.2021), Cassiopeia (08.04.2021), Fragile (12.04.2021), Freeman (07.04.2021), Sambitbaba (08.04.2021), Աթեիստ (07.04.2021), Բարեկամ (08.04.2021), Գաղթական (07.04.2021), Նաիրուհի (08.04.2021), Ներսես_AM (08.04.2021), Ուլուանա (08.04.2021)
Ռիգայում փողոցում դիմակ կրողներին (ինչն օրենքով պարտադիր չէ, միայն փակ տարածքներում է պարտադիր) կարելի է երկու տիպի բաժանել։ Միջին տարիքի մարդ դիմակով գրեթե չես տեսնի։ Կամ տարեց մարդիկ են, հարյուր տարի չփոխած բժշկական դիմակով, որը երևի իրենց կարծիքով իրենց պաշտպանում է վիրուսից, կամ երիտասարդներ (առավելապես աղջիկներ, բայց տղաներն էլ են քիչ չեն) կտորից դիմակներով, հաճախ Adidias կամ Nike կամ ինչ-որ ուրիշ լոգոյով, ովքեր ըստ երևույթին ցույց են տալիս, որ աշխարհն այդպիսով փրկում են մահացու վիրուսից ու ակնկալում են, որ անցորդները պիտի իրենց ծափահարեն։ Բայց սա նախաբանն էր։
Խանութում գնում կատարելն ավելին է, քան պարզապես ապրանք ձեռք բերելը։ Դա նաև մթնոլորտն է, սպասարկումը, և այլն։ Բարեբախտաբար, ֆինանսապես նեղված չլինելով, ես ինձ առավելապես կարողացել եմ թույլ տալ կոկիկ ու հաճելի խանութներից օգտվել։
Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ կովիդյան օրենքներից հետո։ Հիմա այդ թանկանոց խանութները եռանդորեն ապահովում են կառավարության հորինած ամենաանիմաստ միջոցները։ Մուտքն առանձին, ելքն առանձին, մի հաճախորդին առնվազն 25ք/մ տարածք, դիզինֆեկցիա և իհարկե դիմակի կրում։ Մտնում ես էդ երեկվա հաճելի խանութը, երեկվա հաճելի ծիտը դեմքիդ է թռնում, թե զամբյուղ վերցրու (որովհետև զամբյուղների քանակով են հաշվում խանութում հաճախորդների թիվը), կամ դիմակ կրի։ Կապ չունի, որ եքա խանութում քեզնից ու իրենից բացի ոչ ոք չկա։ Ասում եմ՝ ես բժշկական հակացուցում ունեմ։ Տեսականորեն սուտ չեմ խոսում, դրույթի մեջ գրված է, որ դիմակ պարտավոր չեն կրել նրանք, ովքեր դա չեն կարող անել բժշկական պատճառներով, առանց որևէ հստակեցումների։ Ես դժվարությամբ եմ դիմակի տակ շնչում, նյարդայնանում եմ, ու դա բժշկական պատճառ է։ Բա թե՝ վայ, նույնիսկ չգիտեմ, հեսա ճշտեմ։ Գնում, ճշտում է շեֆի հետ, վերադառնում ու տեղեկացնում (իհարկե, առանց 2 մետր դիստանցիա պահելու), որ իրենց տարածքում առանց դիմակի գտնվել չի կարելի։
Ոնց ուզում եք, զամբյուղը գցում եմ ու հեռանում։ Ավելի լավ է, մի քիչ քաղաքի կենտրոնից հեռանամ, սովետական ոճի խանութ մտնեմ, որտեղ կարող եմ ազատ շնչել, ու որտեղ դրամարկղի մոտ Կլավա ծյոծյան է, ով թքած ունի քո դիմակի կամ դրա բացակայության վրա։ Բացառված չէ, որ էս հիմար օրենքների ավարտից հետո էլ (եթե իհարկե ավարտվեն) շարունակեմ մանր բիզնեսներին ավելի շատ աջակցել, քան առաջ։ Մեջս ահագին բան փոխվեց էս ընթացքում։ Կենտրոնի թանկանոց խանութներն իրենց հաճախորդներին միշտ էլ կունենան՝ ի դեմս վերոհիշյալ աշխարհը փրկողների։
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 11.04.2021, 03:27:
Ռուսական մի օնլայն խաղում տեսնում եմ Хачик մականունով խաղացողի։ Գրում եմ՝ բարև։ Պատասխանում է, որ չհասկացավ, թե ինչ եմ ասում։ Ասում եմ՝ եթե չհասկացար, ուրեմն խաչիկ չես։ Ասում է՝ դե, Կովկասից եմ, երևի գրածդ վրացերեն կամ հայերե՞ն էր։ Ասում եմ՝ հա, հայերեն էր, հայերեն хач-ը խաչ է նշանակում, էդտեղ են անվան ակունքները։ Պատասխանում է, որ էդ դեպքում երևի փոխի իր մականունը, քանի որ խաչի հետ որևէ ասոցիացիա ունենալ չի ուզում։ Վարագույր։
Բարեկամ (Այսօր)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ