User Tag List

Էջ 677 678-ից ԱռաջինԱռաջին ... 177577627667673674675676677678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,141 համարից մինչև 10,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 10156 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #10141
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,061
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չլինեին պսիխոպաթները, ապա փիլիսոփաներին դեռ անհիշելի ժամանակներից կհաջողվեր ստեղծել այն կյանքը, որի մասին շատերն են երազել, որի մասին շատերս ենք երազում և որի մասին դեռ շատերը կարծում եմ, կերազեն...
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.05.2021)

  3. #10142
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,359
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեի` որ թեմայում դնել, երևի էստեղ վատ չի:

    Ակումբի 15-ամյակի հետ կապված հիշեցի:
    4 տարի առաջ` ամռանը, երբ Հայաստան էինք այցելել, մի օր մի քանի ակումբցի ընկերներով որոշեցինք գնալ Մանկական երկաթուղի: Ես ու Վազգենը, Chu-ն ու Ֆոտոնը, Apsara ու Guest-ը` բոլորս էլ Ակումբի շնորհիվ մեր կողակիցների հետ ծանոթացած ու ամուսնացած մարդիկ: Մանկական երկաթուղի գնալը երկու պատճառ ուներ. մեկն այն էր, որ բոլորս էլ փոքր երեխաներ ունեինք, որոնց համար կարուսելներն ու ատրակցիոնները հավես ժամանց կապահովեին, մյուսն էլ այն էր, որ հին ու բարի ժամանակներում Ակումբի հանդիպումներին շատ հաճախ էինք Մանկական երկաթուղի գնում ակումբցիներով, կարելի է ասել` մեր հանդիպումների մշտական ու խորհրդանշական վայրերից էր` լիքը հավես հիշողությունների հետ կապված:

    Դեռևս 2006 թվին` Ակումբի սկզբնական շրջանում, Մանկական երկաթուղու թունելով անցնելիս մի անգամ ակումբցիներով պատերին կավիճով ամեն մեկս մեր ակումբային մականուններն էիք գրել, ես նաև էդ օրը բացակաների մականուններից ահագին գրեցի: Նաև մեծ տառերով գրել էի www.akumb.am: Էդ ժամանակ էդ գրածիցս մոտ 10 տարի էր անցել: Ու երբ արդեն թունելով դուրս էինք գալիս Մանկական երկաթուղուց, ասեցի` սպասեք, ես պիտի գտնեմ մեր էն գրածները : Չուկն ասեց` անհույս գործ ա. դու պատկերացնու՞մ ես` էն ժամանակվանից հետո վրայից ինչքան բաներ գրած կլինեն: Ես էլ ասեցի` կապ չունի, մեկ ա, պիտի գտնեմ : Ամբողջ ճանապարհին պատերն ուշի-ուշով նայելով գնում էի ու ի վերջո գտա: Մեր մականունները կիսատ-պռատ էին երևում, բայց ամենակարևորը` akumb.am-ը, լավ ընթեռնելի էր .

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.03.2021), erexa (17.03.2021), Freeman (17.03.2021), John (18.03.2021), Life (18.03.2021), Tiger29 (17.03.2021), Varzor (20.03.2021), _Հրաչ_ (17.03.2021), Աթեիստ (17.03.2021), Արէա (18.03.2021), Գաղթական (18.03.2021), մարդ եղած վախտ (17.03.2021), Նաիրուհի (18.03.2021)

  5. #10143
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,508
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Վերջին երկու օրը մի հատ աղջիկ կատոկով սրտիս վրա բուկսավատ էր անում։
    Դրել Բուլանովա եմ զլել

  6. #10144
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,508
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Գնալու եմ Հայաստանից, կարծում եմ գնալով իմ ու Հայաստանի սիրո պատմության առաջին փուլը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ես էս մարդկանցից զզված, իրանք էլ հուսամ ինձնից

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.04.2021)

  8. #10145
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,726
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու տարի առաջ Ռիո մոլում քայլում էինք կնոջս հետ, մի կին 5-6 (իմ վատ աչքաչափով) տարեկան աղջնակի հետ մեզ ընդառաջ էին գալիս, դեմքը շատ ծանոթ թվաց։ Աշխատանքային լարված օրվանից հետո, հոգնած ուղեղումս մի ակնթարթում այ սենց հերթականությամբ մտքերի տարաձ էղավ. «ո՞վ ա էս կինը, հը՜մ, ո՞վ ուներ մոտ տարիքի աղջիկ։ Այվի՜ն»։ Ու էդ մտքին հանգեցի երեխուն նայելով, մոր դեմքը տենց էլ նորմալ չֆիքսած։ Ու ժպտալով թե բա.
    - Բարև Ձեզ։
    - Բարև ձե՞զ, - մի ահագին զարմացած դեմքով պատասխանեց։
    «Ախպե՜ր, էս Այվին չի։ Նման էլ չի սկի։ Ով ա բա, ու խի ես իրան գիտեմ, ինքը ինձ չէ։ Չնայած ես էլ իրան չգիտեմ, եթե տեղը չեմ բերում ով ա վաբշե, շատ էլ որ ծանոթ ա դեմքը։
    - Ներեցեք, Ձեր դեմքը ծանոթ թվաց, բայց չեմ մտաբերում, թե որտեղից։
    - Երևի ֆեյսբուքի՞ց։
    - Երևի։
    Կաս-կարմիր էի դառել, ու տենց մի ահագին լարված էի։ Կնոջս հարցնում եմ, թե բա կարո՞ղ ա իմանաս ով էր։ Թե բա
    - Հա, Լյուսի Քոչարյանն էր։

    Ամոթ ինձ

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.04.2021), Cassiopeia (05.04.2021), Freeman (05.04.2021), ivy (04.04.2021), Quyr Qery (07.04.2021), Sambitbaba (05.04.2021), Smokie (05.04.2021), Tiger29 (04.04.2021), Գաղթական (06.04.2021), մարդ եղած վախտ (05.04.2021), Նաիրուհի (08.04.2021)

  10. #10146
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Նշանակալի մեծերը գիտության մեջ». պաթետիկ բանաձև է, բայց այն ոլորտում, որտեղ չափահաս դառնում են ատենախոսությունը պաշտպանելուց հետո՝ հասկանալի: Ակադեմիական պուբերտատի ընթացքում երկու նման մարդ է եղել իմ կյանքում. մեկը՝ տեսաբան, երկրորդը՝ էմպիրիկ հետազոտությունների հանճար: Երկուսն էլ իրար հետ չունեին:
    Տեսաբանը խոսում էր շատ դանդաղ և հատ-հատ, հետը շփվում էիր 2 րոպե, թվում էր՝ կես ժամ. ձգում էր ձայնավորները ու տարածաժամանակային կոնտինուումը. «Սա կա-տար-յալ տա-փա՛կ մեԹոԴոլոգԻա է. Տաաաֆտալոգիա». Իր առաջ միշտ գնդակահարության պատի տակ էի զգում. երբեք չես իմանա՝ ինչի համար կխփեն(: Քավ լիցի, ասեց՝ «Ես կլինեմ քո Արիստոտելը», երբ չհամաձայնվեցի հույնի հետ: Մյուսը՝ անսահման բարի, անկաշկանդ ու անբռնազբոս խոսքով. մի խոսքով՝ եթե մի բան կամ մեկը դուրը չգար, այդ մասին բոլորն իմանում էին. էքսցենտրիկ ու նաև դասախոսական խանդով աչքի ընկնող. Խոսում էր ոգևորված, արագ-արագ ու սիրում, երբ լսում էին իրեն:
    Մեկ-մեկ մտածում էի՝ եթե էս երկուսին խառնես, կա՛մ պիտի դուրս գա ձայնավորները շեշտող արագախոս էնտուզիաստ- Տափականություն-տաֆտալոգիա!!!! կա՛մ հատ-հատ խոսող փորձագետ - ՊրրակտիկաԱ՛, աշխատանՔ, նորարարՈւԹՅՈՒՆ...
    Հիմա հետները հազվադեպ եմ շփվում, բայց ամեն անգամ համալսարան եմ ուզում գնալ, երբ մոտերքում եմ, կամ ուժ հավաքել ու ասել՝ եկեք վերջապես գնանք մարդավարի խմելու՝ երեքով:
    Վերջին խմբագրող՝ Fragile: 06.04.2021, 00:32:
    Jeez, here we go again!

  11. #10147
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Ինչ-որ մի տեղ՝ կինոներում
    Գրառումներ
    722
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա մի բան ասեմ գնամ։
    Երբ չորս տարի առաջ վթարի ենթարկվեցի ու ահավոր անելանելի վիճակում էի, ու չէի էլ պատկերացնում ինչ է հետո լինելու, Վեռան եկավ ասեց, որ ակումբցիները սենց բան են արել։ Էդ ժամանակ համ ամաչում էի, համ հպարտ էի, համ լացում էի, համ երջանիկ էի, չգիտեմ, սաղ խառնվել էր իրար։ Միխոսքով․ ես իմ հարցերը տեղը գցեցի, քրոջս վիրահատությունն էլ շատ լավ անցավ։
    Հետո, Սամին գրել էի, խոսում էինք ու հարցնում էի՝ ոնց եմ շնորհակալ լինելու, Սամն ասեց, նույնը դու արա մնացածի համար, Զապլածի դռուգոմու կինոյի նման։ Ասածս ինչ է, ես մինչև հիմա ցանկացած դեպքում, երբ գիտեմ պետք է օգնել, օգնում եմ միանգամից՝ էդ պահին ունեցածիս չափով, արդեն 4 տարի։
    Համ էլ շնորհակալ եմ ձեզ՝ իմ անձը, դեռահաս տարիքից սկսած դաստիարակելու համար։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.04.2021), Cassiopeia (08.04.2021), Fragile (12.04.2021), Freeman (07.04.2021), Sambitbaba (08.04.2021), Աթեիստ (07.04.2021), Բարեկամ (08.04.2021), Գաղթական (07.04.2021), Հայկօ (22.04.2021), Նաիրուհի (08.04.2021), Ներսես_AM (08.04.2021), Ուլուանա (08.04.2021)

  13. #10148
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,156
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիգայում փողոցում դիմակ կրողներին (ինչն օրենքով պարտադիր չէ, միայն փակ տարածքներում է պարտադիր) կարելի է երկու տիպի բաժանել։ Միջին տարիքի մարդ դիմակով գրեթե չես տեսնի։ Կամ տարեց մարդիկ են, հարյուր տարի չփոխած բժշկական դիմակով, որը երևի իրենց կարծիքով իրենց պաշտպանում է վիրուսից, կամ երիտասարդներ (առավելապես աղջիկներ, բայց տղաներն էլ են քիչ չեն) կտորից դիմակներով, հաճախ Adidias կամ Nike կամ ինչ-որ ուրիշ լոգոյով, ովքեր ըստ երևույթին ցույց են տալիս, որ աշխարհն այդպիսով փրկում են մահացու վիրուսից ու ակնկալում են, որ անցորդները պիտի իրենց ծափահարեն։ Բայց սա նախաբանն էր։

    Խանութում գնում կատարելն ավելին է, քան պարզապես ապրանք ձեռք բերելը։ Դա նաև մթնոլորտն է, սպասարկումը, և այլն։ Բարեբախտաբար, ֆինանսապես նեղված չլինելով, ես ինձ առավելապես կարողացել եմ թույլ տալ կոկիկ ու հաճելի խանութներից օգտվել։

    Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ կովիդյան օրենքներից հետո։ Հիմա այդ թանկանոց խանութները եռանդորեն ապահովում են կառավարության հորինած ամենաանիմաստ միջոցները։ Մուտքն առանձին, ելքն առանձին, մի հաճախորդին առնվազն 25ք/մ տարածք, դիզինֆեկցիա և իհարկե դիմակի կրում։ Մտնում ես էդ երեկվա հաճելի խանութը, երեկվա հաճելի ծիտը դեմքիդ է թռնում, թե զամբյուղ վերցրու (որովհետև զամբյուղների քանակով են հաշվում խանութում հաճախորդների թիվը), կամ դիմակ կրի։ Կապ չունի, որ եքա խանութում քեզնից ու իրենից բացի ոչ ոք չկա։ Ասում եմ՝ ես բժշկական հակացուցում ունեմ։ Տեսականորեն սուտ չեմ խոսում, դրույթի մեջ գրված է, որ դիմակ պարտավոր չեն կրել նրանք, ովքեր դա չեն կարող անել բժշկական պատճառներով, առանց որևէ հստակեցումների։ Ես դժվարությամբ եմ դիմակի տակ շնչում, նյարդայնանում եմ, ու դա բժշկական պատճառ է։ Բա թե՝ վայ, նույնիսկ չգիտեմ, հեսա ճշտեմ։ Գնում, ճշտում է շեֆի հետ, վերադառնում ու տեղեկացնում (իհարկե, առանց 2 մետր դիստանցիա պահելու), որ իրենց տարածքում առանց դիմակի գտնվել չի կարելի։

    Ոնց ուզում եք, զամբյուղը գցում եմ ու հեռանում։ Ավելի լավ է, մի քիչ քաղաքի կենտրոնից հեռանամ, սովետական ոճի խանութ մտնեմ, որտեղ կարող եմ ազատ շնչել, ու որտեղ դրամարկղի մոտ Կլավա ծյոծյան է, ով թքած ունի քո դիմակի կամ դրա բացակայության վրա։ Բացառված չէ, որ էս հիմար օրենքների ավարտից հետո էլ (եթե իհարկե ավարտվեն) շարունակեմ մանր բիզնեսներին ավելի շատ աջակցել, քան առաջ։ Մեջս ահագին բան փոխվեց էս ընթացքում։ Կենտրոնի թանկանոց խանութներն իրենց հաճախորդներին միշտ էլ կունենան՝ ի դեմս վերոհիշյալ աշխարհը փրկողների։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 11.04.2021, 03:27:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (12.04.2021), Բարեկամ (11.04.2021), Գաղթական (11.04.2021)

  15. #10149
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,156
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսական մի օնլայն խաղում տեսնում եմ Хачик մականունով խաղացողի։ Գրում եմ՝ բարև։ Պատասխանում է, որ չհասկացավ, թե ինչ եմ ասում։ Ասում եմ՝ եթե չհասկացար, ուրեմն խաչիկ չես։ Ասում է՝ դե, Կովկասից եմ, երևի գրածդ վրացերեն կամ հայերե՞ն էր։ Ասում եմ՝ հա, հայերեն էր, հայերեն хач-ը խաչ է նշանակում, էդտեղ են անվան ակունքները։ Պատասխանում է, որ էդ դեպքում երևի փոխի իր մականունը, քանի որ խաչի հետ որևէ ասոցիացիա ունենալ չի ուզում։ Վարագույր։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (23.04.2021), Աթեիստ (22.04.2021), Բարեկամ (22.04.2021), Գաղթական (22.04.2021), Հայկօ (22.04.2021), մարդ եղած վախտ (22.04.2021), Նաիրուհի (22.04.2021)

  17. #10150
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,508
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Չգիտեմ, երկար գրե՞մ, թե՞ պռոստը մի հատ քֆուր գրեմ, որը կբնութագրի իրավիճակը

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2021), Աթեիստ (22.04.2021)

  19. #10151
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,156
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլի եկել եմ, դիմակների մասին գրեմ Կներեք, իմ համար ցավոտ թեմա է։

    Նախորդ գրառմանս մեջ մարդկանց մի խումբ բաց էի թողել, ով Ռիգայում փողոցում դիմակ է կրում։ Դա ասիացիներն են։ Ընդ որում ոչ միայն արևելյան ասիացիները, ում մոտ դա կարծես մշակութային նորմա է, այլ նաև հնդիկներն ու պակիստանցիները, ում մշակույթի մեջ դա կարծես չկա։ Սրա հետ կապված ես ենթադրություն ունեմ։ Լատվիայում իմմիգրատներն առանձնապես շատ չեն, էդ քչերն էլ հիմնականում հնդիկ ուսանողներն են, ու իրենք ընդհանուր առմամբ վատ համբավ ունեն երկրում։ Ըստ այդ ինձ թվում է, իրենք ուզում են ցույց տալ, որ ոչ միայն օրինապահ են, այլ նույնիսկ ավելի օրինապահ են, քան տեղացիները։ Գուցե սխալվում եմ, բայց դա եմ տեսնում որպես ամենահավանական պատճառ։

    Իսկ հիմա առավել հետաքրքիր մասը։ Ռիգայում բնակչության կեսը ռուս է։ Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել անցորդների կողքով անցնելիս կռահել, թե ինչ լեզվով են խոսում։ Տեսքով այնքան հեշտ չէ տարբերել, ինչքան կարող է թվալ։ Որոշակի օրինաչափություններ կան իհարկե, բայց սխալվել էլ հեշտությամբ կարելի է։ Կովիդից հետո դա շատ ավելի հեշտ դարձավ։ Եթե դիմակ է կրում, մեծ հավանականությամբ լատվիացի է։

    Ես երկար եմ մտածել, թե ինչու ռուսական մշակույթի մեջ դիմակ կրելն այդքան դժվար է ընդունելը։ Գուցե դեմ առ դեմ շփման կարևորությու՞նն է։ Գուցե։ Բայց իտալացիների ու իսպանացիների մոտ էլ է դա կարևոր, մինչդեռ ըստ ունեցածս ինֆորմացիայի իրենք դրսում է խելոք կրում են դիմակն ու շատ չեն նեղվում։ Պիտի որ ուրիշ պատճառ լինի։ Ըստ այդմ մեկ այլ եզրահանգման եկա։ Ռուսական մշակույթի մեջ ռիսկի գնալը ոչ միայն չի պախարակվում, այլ նույնիսկ խրախուսվում է։ Պախարակվում է հակառակը, ռիսկից խուսափելը։ Ինչքան խոսքեր կան․ риск благородное дело; кто не рискует, тот не пьёт шампанское; трус не играет в хоккей. Ուրիշ լեզուներում ես նման արտահայտություններ չգիտեմ։

    Դիմակ կրելը վիզուալ ցուցանիշ է, որ դու վախենում ես վիրուսից։ Իսկ ռուսական մշակույթում վախենալ չի կարելի։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.04.2021), Ուլուանա (26.04.2021)

  21. #10152
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,268
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.04.2021), Chilly (27.04.2021), Sky (27.04.2021), Աթեիստ (27.04.2021), Գաղթական (27.04.2021), մարդ եղած վախտ (27.04.2021), Նաիրուհի (27.04.2021)

  23. #10153
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,156
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ես հիշեցի, թե ինչ է ժողովրդավարությունը։ Լատվիայում նոյեմբերից արտակարգ դրություն էր հայտարարված, բայց ապրիլի սկզբից դադարեց գործել։ Այդուհանդերձ կովիդ-սահմանափակումների մեծամասնությունը շարունակում են գործել։ Մի քանի օր առաջ կառավարության նիստին վարչապետը որոշեց դեռևս թույլ չտալ փողոցային սրճարանների գործունեությունը, որոշելով նորից այդ հարցը քննարկել երկու շաբաթ անց։ Իսկ այսօր ազգային ժողովը որոշում կայացրեց, որ թույլատրում է։ Ես այնքան էի համակերպվել այն փաստին, որ թագավորի հրամանով է ամեն ինչ որոշվում, որ անակնկալի եկա այդ նորությունից։ Ու ինձ վախեցնում է այն փաստը, որ այդքան կարճ ժամանակում ես հասցրել էի համակերպվել դրա հետ։

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.04.2021), Գաղթական (30.04.2021), Ուլուանա (10.05.2021)

  25. #10154
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,193
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաջիկա-ղրղզական սահմանին բախումների հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, իսկ հարյուրավորները տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով տեղափոխվեցին բուժհաստատություններ:

    Ֆեյսբուքահայությունը խրախճանքի մեջ է:
    Հումորախառը ատելության խոսք՝ փուչիկ ու սալյուտներ, ու միայն հատուկենտ բանականության կոչեր ու աղոթք:

    Երևի կարելի էր մասնագետների կարծիք լսել, թե ինչն է այս սրացման պատճառը ու փորձել հասկանալ, թե մենք ինչ կեցվածք պիտի ընդունենք այս պարագայում:

    Փոխարենը՝ մէ խինդ ու մէ ուրախություն է թևածում Հայոց Աշխարհում, որտեղ դեռ իրենք չեն դադարել սգալ պատերազմում ընկածների կորուստը:

    Իսկ զուգահեռ իրականության մեջ Հոլոքոստ ապրած հրեաների Հայ Դատի նկատմամբ անտարբերությունն է քարկոծվում:

    Էս ե՞րբ մենք հասցրեցինք էսքան չարանալ, մարդիկ:
    Ինձ վախացնում է շատ հայրենակիցներիս գրագիտությանն աստիճանն ու ընթացիկ հոգեվիճակը...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.05.2021), Varzor (07.05.2021), Ուլուանա (10.05.2021)

  27. #10155
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առուփախի հրապարակում ապշած, շիվար, կանգնել մնացել ենք.
    Համարյա հուսահատության քարե արձան
    A long time ago, in a galaxy far, far away...

Էջ 677 678-ից ԱռաջինԱռաջին ... 177577627667673674675676677678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •