User Tag List

Էջ 658 662-ից ԱռաջինԱռաջին ... 158558608648654655656657658659660661662 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,856 համարից մինչև 9,870 համարի արդյունքները՝ ընդհանուր 9920 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9856
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ երջանիկ մարդիկ չեն գալիս. գալիս են նրանք, ովքեր լիքը դարդեր ունեն և ինքնուրույն լուծում չեն գտնում:
    Օրվա մեծ մասն ուրիշների պրոբլեմների մեջ եմ: Դարդերը նույնիսկ կոդավորել ենք, խմբերի բաժանել, ամեն խումբն իր տառն ունի: A-ն, S-ն ու IK-ն իմ «սիրած պրոբլեմներն» են, որոնց դեմ կարգին թուր ու թվանք ունեմ, բայց մեծամասամբ մոտս B, O ու F խնդիրներով են գալիս, իսկ դրանց լուծման համար պիտի ամեն անգամ նոր զենք գտնել:
    Լինում է նաև գալիս են էնպիսի դարդերով, որոնք մեր կոդավորած խմբերից դուրս են: Բայց անմիջապես ուրիշ տեղ չես կարող ուղարկել էն մարդուն, ով աղեկտուր լացում է ու շնչակտուր լինում, եթե անգամ իր խնդիրները քո կոդերում չկան: Էդ ժամանակ պիտի նստես խոսես հետը, ավելի ճիշտ՝ մեծամասամբ լսես ու փորձես նախ և առաջ հանգստացնել, հետն էլ հավատ ներշնչել, որ աշխարհը կարող է նաև ապահով տեղ լինել: Ու որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել մյուսներին, եթե ճահճից ինքնուրույն դուրս գալ չեն կարողանում:
    Էստեղ անվտանգության աշխատողներ կան, որոնք միշտ միջանցքում են, ու երբ մի կլիենտ ահագին երկար է մնում սենյակումդ, ներս են մտնում ու հարցնում, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Մեզ մոտ ամեն տեսակի մարդիկ էլ գալիս են՝ թե հանցագործ իրավիճակում հայտնվածներ, թե անտուններ ու փողոցում ապրող թափառականներ, թե նարկոտիկ կախվածություն ու հոգեկան խնդիրներ ունեցեղներ, կամ էլ ուղղակի մարդիկ, ովքեր մոլորված են: Բոլորը՝ միգրանտներ:
    Ու միակ բանը, որ դեռ բառ չասած գիտենք յուրաքանչյուրի մասին, դա էն է, որ պրոբլեմների մեջ են. այլապես չէին գա էստեղ:
    Պիտի ամեն մեկին լսել կարողանաս ու իրենց «լեզուն» հասկանալ, իսկ դեպի վստահություն տանող ճանապարհն էլ հաճախ քարքարոտ է, որովհետև մեծամասամբ վատ կենսափորձով են գալիս՝ չիմանալով ինչ սպասել մարդկանցից:

    Վերջերս մոտս զգացում է առաջացել, որ վաղեմի մտերիմ ընկերոջս էլ, ով վերջերս էր տեղափոխվել Գերմանիա, սկսել եմ որպես կլիենտի վերաբերվել, այլ ոչ որպես ընկերոջ: Օգնում եմ ամեն անգամ, երբ խճճվում է էս երկրի բյուրոկրատիայի մեջ. լինում է իր համար թղթեր եմ լրացնում, զանգեր անում կամ ուղղակի ասում, թե ինչ անի:
    Բայց հետն էլ գիտեմ, որ ինքը նաև ընկերոջ կարիք ունի, իսկ ես գործում եմ մեքենայի պես՝ իրեն լսելուց հետո խնդիրները կոդավորելով ու ըստ դրա լուծումներ առաջարկելով: Հազվադեպ եմ հետն անձնական շփման անցնում կամ իմ մասին ինչ-որ բան պատմում: Սկզբում դեռ մի քիչ ուրիշ էր, իսկ հիմա մեր հարաբերություններն ավելի շուտ «միգրացիոն խորհրդատվություն» են հիշեցնում՝ աշխատանքիցս գրեթե չտարբերվող. դեռ աշխատանքումս ավելի խորն է մարդկանց հետ կոնտակտը՝ մեծամասամբ ավելի բարդ խնդիրներով կլիենտներ ունենալու հաշվին:
    Մեղքի զգացում ունեմ կարծես, որովհետև զգում եմ, որ հուզականության կարիք ունի, իսկ ես փակված եմ լրիվ: Ու կարող եմ օգնել միայն՝ ըստ կոդերի:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.03.2019), CactuSoul (15.03.2019), Cassiopeia (14.03.2019), Freeman (13.03.2019), John (13.03.2019), Progart (13.03.2019), Ruby Rue (13.03.2019), Բարեկամ (13.03.2019), Գաղթական (13.03.2019), Ծլնգ (13.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Ներսես_AM (13.03.2019), Շինարար (13.03.2019)

  3. #9857
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,698
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երակից արյուն տալը միշտ էլ ինձ համար տագնապի խթանիչ ա եղել: Դեռ փոքր ժամանակվանից: Չգիտեմ՝ ինչից ա, բայց ամեն անգամ հազիվ եմ զսպում ինձ, որ ուշագնաց չլինեմ: Ու դա՝ միմիայն երակից արյուն տալու դեպքում: Հետաքրքիրն էն ա, որ ո՛տքս էլ ա ջարդվել, ընկել հազարումի վնասվածքներ եմ ստացել տարիների ընթացքում ու ոչ մի նշույլ անգամ տագնապի նշաններ չեմ զգացել՝ չնայած արյունլվա վիճակներիս, բայց հե՛նց վենայից արյուն տալու պահն ա գալիս՝ ինձ կորցնում եմ: Սկսում եմ թուլանալ ու աչքերիս դիմաց սկսում ա սևանալ ու մարմինս փշաքաղվում ա: Երբեք չեմ կարողացել էս ֆենոմենի բացատրությունը գտնել: Էսօր առավոտյան լաբորատորիայում արյուն հանձնեցի. ինչպես միշտ՝ լարված, տագնապած ու ջղաձգումների մեջ ինքս ինձ ասելով՝ Ադամ, մի ծակոց ա ընդամենը. համբերի, հեսա՝ վերջ: Վերջացավ, արյունը տվեցի, բուժքույրը բամբակը դրեց երակիս ու ասեց, որ ծալեմ թևս: Դուրս եկա կաբինետից ու զգում եմ, որ լավ չեմ: -Ադամ, կոնտրոլ արա քեզ, էս մարդկանց մոտ խայտառակ չանես ինքդ քեզ, - ինքս ինձ ասելով՝ մոտեցա միջանցքի անկյունում դրված ջուր մատակարարող սարքին, բաժակը վերցրեցի արագ-արագ՝ գիտակցելով, որ աչքերս արդեն գնում են… բայց … սպասի, զսպի քեզ , դու կարաս… , ուժեղ սկսեցի ինձ թափ տալ ու ձգվել, որ տեղն ընկնեմ: Բաժակը մոտեցրի բերանիս, որ խմեմ, մեկ էլ՝ բուժքույրը գլխիս վերևում կանգնած՝ Պարոն … պարո՞ն … լա՞վ եք ձեզ զգում: Ուժեղ դմփոց լսեցինք, վստահ ե՞ք, որ լավ եք: - ըըը… , - մի՛ վեր կացեք, մնացեք պառկած… ցավ զգում ե՞ք: - Ի՞նչ ցավ… , - գլխի վրա ընկել եք ետևանց… Ես էլ բա՝ լու՞րջ, էդ ե՞րբ: Լավ եմ ինձ զգում, ժամացույցս տվեք, ես ավելի լավ ա գնամ, նորմալ ա ամեն ինչ: - Վստահ ե՞ք, որ լավ եք… շտապ օգնություն զանգահարե՞նք: - Չէ, չէ մերսի, Լավ եմ: Սովոր եմ: Ասեցի ու դուրս եկա: Հիմա տանն եմ, սև շոկոլադ եմ ուտում ու գլուխս էլ պայթում ա:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), Progart (13.03.2019), Varzor (14.03.2019)

  5. #9858
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,043
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քսան տարի առաջ մտածում էի, որ ինձ միայն ֆինանսները չեն հերիքում ավելի հանրօգուտ, ուրախ և լեցուն կյանքով ապրելու համար։ Ու սկսեցի աշխատել դրանք ավելացնելու ուղղությամբ։
    Երեկ հերթական անգամ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ժամանակս չի հերիքում հանրօգուտ և լեցուն կյանքով ապրելու համար։ Այ քեզ բան, բա ավել ժամանակ ունենալու համար ի՞նչ անեմ։ Բա մի 20 տարի հետո ի՞նչը չի հերիքելու։
    Սե՞րը, առողջությու՞նը, թոշա՞կը, ․․․ Ախր կարելի է հիմա աշխատել, որ դրանց պակասը քսան տարի հետո չլինի, բայց դե էդ անտեր ժամանակը չի հերիքում․․․
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.03.2019), CactuSoul (15.03.2019), Cassiopeia (14.03.2019), Progart (14.03.2019), Skeptic (15.03.2019), Thom (17.03.2019), Աթեիստ (14.03.2019), Բարեկամ (14.03.2019), Յոհաննես (16.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Ուլուանա (15.03.2019)

  7. #9859
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,698
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդքան ասում էի՝ Եվրոպան ռասիստության մեջ կորած ա, ներքուստ ատում են սևերին ու զզվում, և այլն, բայց արի ու տես, որ պահն եկավ՝ լա՛վ էլ հրապարակավ ցեխը կմտցնեն ցանկացած ռասիստի: Նենց մի տեսակ զարմացած, բայց հիացած մարդկային արժեքների զարգացումով ու առաջընթացով՝ էսօր տուն եմ եկել: Փարիզ որ գնում եմ՝ ամենահարմար տրանսպորտը գնացքն ա (140 կիլոմետրը՝ 40 րոպե): Էսօր վերջին ռեյսով տուն եմ գալիս (երեկոյան 9հ28)... ու հիմնականում էդ ժամերին գնացքում շատ քիչ մարդ ա լինում. հանգիստ գլուխս հենում եմ ու քնում: Էս անգամ չստացվեց: 10 րոպե ա ինչ աչքերս փակել էի, որ հերթական անգամ կտրվեմ աշխարհից ու լսեմ երկաթգծի ձայնն ու պատուհանից կիսաբաց աչքերով նշմարեմ քաղաքի երեկոյան անցուդարձը՝ մինչև գնացքի դաշտեր մտնելը, մեկ էլ՝ ինչ-որ գոռգոռոց. կողքի սալոնում կանտրալյորը հիստերիկացել ա՝ ինչ ա թե մի սևամորթ իր ամսական աբոնեմենտը ցույց տալու ժամանակ՝ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնում ա թվայնացված ձևով՝ հեռախոսի մեջ: Սալոնում նստած 12 հոգուց միայն էդ ուղևորն ա սև: Գնամ տեսնեմ՝ բոլորն իրար են անցել ու էս կանտրալյորին ոտքից գլուխ ցեխն են կոխում՝ աշխարհի ամենավերջին ռասիստը հանելով: Ուղևորն էլ պատշաճ վարքի տեղ մի սև տղա ա, որ մոտը ֆիզիկապես չուներ անձը հաստատող փաստաթուղթը ու ցույց էր տալիս թվային տարբերակը: Կանտրալյորն էր բա՝ ո՛չ, կանոնադրության մեջ գրված ա, որ պետք ա ներկայացնեք փաստաթղթի ֆիզիկական տարբերակը ու արդեն տեղեկացրել եմ անվտանգության աշխատողներին, հեսա հենց տեղ հասնենք՝ դուք ոչ մի տեղ չեք գնալու: Ու ես հենց հիմա ձեզ պիտի տուգանեմ ամենամեծ տարիֆով. 240 եվրո: Մարդիկ էլ բա՝ էդ ի՞նչ ձև ես խոսում էս մարդու հետ, հլը մի հատ տոնդ իջացրու ու կծողական վերաբերմունքդ թարգի, չլինի՞ որ սև ա՝ դրա համար ես վրա տվել, կանտրալյոր ձրիակեր շուն-բան… ինչ ասես չասեցին էս խեղճին… սև տղան էլ՝ համեստության տիպար… ձեն չի հանում: Կանտրալյորը բա թե՝ ես իմ աշխատանքն եմ կատարում. գրված ա, որ պիտի ներկայացնի ֆիզիկական տարբերակը՝ ուրեմն պիտի ներկայացնի դա՛ (նենց էլ կարմրել էր ու մանթո էր ընկել. բոլորը վրա էին տվել): Երկու աղջիկ կային, մեկ էլ միջամտեցին, բա թե՝ մենք փաստաբաններ ենք ու մինչև դատարան հասցնելու ենք էս գործը, մենք տեսանք՝ դուք ինչ տոնով խոսեցիք էս տղայի հետ. ստեղ խնդիրը ձեր չոր ու կոպիտ վերաբերմունքն ա… (ես էլ կողքից լուռ կանգնած նայում եմ տեսարանն առանց բառ ասելու՝ չիմանալով նույնիսկ՝ ով ա ճիշտ, ով սխալ :Ճ )… ու հաստատ մենք համոզված ենք, որ դուք կարո՛ղ էիք բավարարվել թվային տարբերակով ու իզուր տեղն էս տղու ներվերը չուտեիք: Կողքից մի երեք հոգի սկսեցին գոռալ հայհոյել էս խեղճին, բա թե՝ ի՞նչ տարբերություն՝ ֆիզիկական ա թե թվային, քոռ ե՞ս, չե՞ս տեսնում, որ ինքն ա, ի՞նչ ես պատմություն սարքել, հենց հիմա չեղարկի տուգանքդ ու զանգի աշխատողներիդ ասա, որ ոչ մեկ չսպասի էս տղուն՝ ժամանելուն պես: Շուտ արա, զանգի, թե չէ՝ վաղվանից ռադդ կքաշես, նենց կանենք՝ էլ կյանքում ոչ մի տեղ գործ չես գտնի: Էս կանտրալյորը (մոտ 50 անց մարդ էր) արդեն շփոթմունքից ու մանթոյից թուքը դժվարանում էր կուլ տալ, իսկ էս սև տղեն էլ լրիվ հայտնվել էր դրախտում: Մոտ 10 հոգի սպիտակ կռվում են իրա համար, մինչդեռ ինքը ձեն չի հանում՝ չիմանալով ինչ ասի: Մի խոսքով՝ ես մտածում էի, թե էդ ամբոխի ճնշմանը կանտրալյորը կուլ կգնար, բայց չնայած կարմրածությանն ու մանթոյին՝ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց, իրան մի հատ թափ տվեց ու ասեց՝ ե՛ս եմ ճիշտը: Ու վարվելու եմ նե՛նց, ոնց օրենքն ա թելադրում: Սաղ սկսեցին վիրավորել-բան… սա էլ բոլորի ինադու նորից նայեց սևին ու չոր տոնով բա՝ մեկ ա էս պատմությունը քո օգտին չի վերջանալու: Ու թողեց սալոնից դուրս եկավ ներվայնացած: Էս փաստաբան աղջկեքը պատառոտում են իրանց՝ գոռգոռալով, թե բա՝ էս ինչ նագլի ռասիստ անասուն դուրս եկավ սա և այլն… սև տղային բոլորը փարատում են ու ասում են՝ ոչինչ, մենք քո հետ ենք, հեչ չմտածես. պետք լինի վաղն առավոտ մի մարդու պես բոլորս կգանք ցուցմունք կտանք էդ այլանդակի դեմ: Մի խոսքով՝ հասանք տեղ: Իջանք բոլորս: Անվտանգության աշխատողները կանգնած սպասում էին. կանտրալյորը գնաց կապնվեց վերադասի հետ, որ մարդիկ ուղարկեն՝ լուծելու պրոբլեմը: ժողովուրդը իջել ա գնացքից ու շարունակում են գոռալ ու սրան ռասիստ հանել, էս անվտանգության աշխատողները բա թե՝ հանգստացեք, էս ինչ մի իրար եք անցել… սկի ուղևորն ի՛նքն էդքան չի ներվայնացել, ինչքան դուք՝ իրա փոխարեն: Մի խոսքով, համապատասխան աշխատողներն եկան ու բացատրեցին ու պարզաբանեցին իրավիճակը ու թեև շատերը հիասթափությունից չգիտեին ինչ անել՝ կանտրալյորը ճիշտ դուրս եկավ ու «նագլիաբար» հաստատեցին տուգանքն ու երթևեկողի խախտումը: Մոտ 7 հոգի առաջարկեցին հանդիպել սև տղային վաղն առավոտյան, որ գնան ու դատարանում ցուցմունք տան ռասիստական վերաբերմունքի համար, բայց էս տղեն հրաժարվեց. բա թե՝ ջրեք, թող գնա: Ոչինչ, անցած լինի, հոգնած եմ, վաղը աշխատանքի եմ, ավելի լավ ա՝ գնամ տուն. շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ու հեռացավ: Բոլորը հեռանալուց դեռ ջղայնության մեջ քննարկում էին, թե ինչի՛ չհամաձայնվեց դատի տալ և այլն, իսկ ես, մտորելով ու հմայված լինելով մարդկանց էդ աստիճանի համերաշխությամբ ու թև-թիկունքությամբ, քայլում էի դեպի տուն՝ ճանապարհին մտքումս վերլուծելով ու փորձելով հասկանալ, թե կանտրալյորն իրո՛ք ռասիստ է՞ր ներքուստ, թե՞ ուղղակի օրենքն էր պաշտպանում ու ինադ էր ընկել բոլորին… … մնաց հարցերի հարցը:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), John (15.03.2019), Skeptic (15.03.2019), Varzor (15.03.2019), Աթեիստ (15.03.2019), Բարեկամ (16.03.2019), Գաղթական (15.03.2019), Հարդ (19.03.2019)

  9. #9860
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,043
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար` համարյա յոթ տարի, ընդմիջումից հետո ակումաբկիցներիս հանդիպեցի: Սկզբում զգում ինձ թվում էր, թե Արդեն սկսել եմ ծերանալ, բայց շատ արագ վերգտա համարյա նախկին կայտառությունս:
    Ու հիմա, իմ եռանկյունի-կիսակլոր (Չուկին շնորհակալություն) իրականության վեջ մտածում եմ.
    ինձ թվաց?, պատրանք էր?, իրականացված ցանկություն?, իրականություն...

    Բայց դա նշանակություն չունի, քանի դեռ ես կամ իմ մտորումների մեջ ...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.03.2019), Աթեիստ (16.03.2019), Յոհաննես (16.03.2019)

  11. #9861
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,402
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճապոնիայում եմ։ Ֆանտաստիկ երկիր է։ Ավելի ճիշտ, ֆանտաստիկ է այն, որ մեր բոլոր Սոնի-Լեքսուսախառը տեխնիկան այստեղ է հորինվել։ Ինչն էլ այստեղ չի հորինվել, Գերմանիայում է հորինվել։ Ըստ այդմ, հարց է առաջանում, ո՞նց կարող էր նման հզոր տանդեմը պատերազմում տակ տալ քյառթու ռուսներին ու ոչ պակաս քյառթու անգլոսաքսոններին։ Երևի ярость благородная-ն ավելի կարևոր է։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.03.2019), Varzor (17.03.2019), Բարեկամ (16.03.2019)

  13. #9862
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,698
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մութ ու ցուրտ տարիներին (91-96) պապաս թողեց իր դերասանի մասնագիտությունն ու սկսեց միջոցներ ձեռնարկել՝ ընտանիքը սովից ու ցրտից փրկելու համար: Էնպես չէր, որ մարդիկ չէին կարողանում դիմակայել, բայց պապաս չէր հանդուրժում իրավիճակն ու ուզում էր ընտանիքն ավելի բարվոք սոցիալ կացության մեջ տեսնել, ինչպես և համոզված եմ՝ բոլորը, չնայած նրան, որ մի պահ կար՝ ասում ա՝ դերասանների աշխատավարձն ամսական դարձել էր 9.000 դրամ: Ու մարդիկ մնու՛մ էին թատրոնում, որովհետև սիրում էին իրենց մասնագիտությունը: Բա ուրիշ էլ ի՞նչ անեին. երկրի ամբողջ վիճա՛կն էր քարուքանդ:
    Գործընկերները մինչև հիմա էլ ներքուստ պապայիս իր մասնագիտության հանդեպ դավաճան են համարում, ինչ ա թե՝ ընտանիքին վերցրեց ու ցրտից ու սովից փախցրեց Սոչի: Մինչև 96 թիվը: Լավ, բա ի՞նչ աներ: Լուսավոր ապագայի հանդեպ ո՛չ շատերն ունեին հույսեր ու բոլորն իրենց կաշին էին փրկում էնպես, ինչպես կարողանում էին:

    Մի խոսքով… պապայիս դերասանական կարիերան վերածվեց մի փոքրիկ բիզնես կարիերայի, որը մոտ 4 տարով աննախադեպ հաջողություն ունեցավ ու ապահովեց մեր ընտանիքին սոցիալ նորմալ վիճակով՝ չնայած երևանյան սովին: Ավաղ՝ տևեց դա մինչև 96 թիվը ու էդ թվից սկսած՝ մրցակիցներ հայտնվեցին շուկայում ու եկամուտը սկսեց պակասել: Բայց մինչ այդ՝ հաջողությունը հորս ուղեկցում էր արդեն նախկին Սովետական Միության գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի խոշոր քաղաքներից մի քանիսում: Ամեն ինչ սկսվեց «բրիլյոկ սիգարետներից»: Հա հա, հենց էն բրիլյոկ սիգարետները, որ հատուկ տեսք ունեին վերջնամասի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե իբր վառվում էին՝ պլաստմասե մոխիրով-բանով: Marlboro-ի տիպն էլ վրաները կպցրած: Դրանք հայրս էր արտադրում ու ընկերոջ հետ գնացքներով ու ավտոբուսներով, մեշոկները շալակած տանում-տարածում հարակից երկրներում:

    Ամբողջ պոստ-Սովետական երկրներում իրե՛նք մոդա գցեցին բրիլյոկ սիգարետները:
    92 թվականին, երբ պապիկս թատրոնի հյուրախաղերով ԱՄՆ-ից առաջին անգամ նոր էր վերադարձել, հետը մոտ 10 հատ բրիլյոկ սիգարետ էր բերել (Լոսում էր տեսել՝ առել էր, որպես հետաքրքիր նորություն) ու հայրս, տեսնելով դրանք, միանգամից հասկացել էր, թե ինչ հաջողություն դա կարող էր բերել: Նամանավանդ, որ Սովետը նոր էր փլուզվել… ամերիկյան ու ընդհանրապես՝ արևմտյան ապրանքներ չկային ոչ մի տեղ, ու շատ քչերն էին, որ կարողանում էին որևէ բան բերել հետներն Արևմուտքից, որ կարելի կլիներ սարքել Հայաստանում:

    Մի խոսքով… պապաս համոզում ա պապիկիս, որ վերջինս վաճառի իր կանաչ москвич-ն ու գումարը ներդնի պրոեկտի մեջ: Մոտավորապես՝ 3000 դոլլարի չափ գումար ու հայրս մութ ու ցուրտ Երևանում կյանքի ա կոչում բրիլյոկ սիգարետների արտադրությունը: Պայմանավորվում ա տպարաններից մեկի հետ, թատրոնի մի քանի թերհավատ դերասանների ա վարձում, ընկերոջ հետ միասին գտնում են տեխնոլոգիան՝ պլաստմասե սիգարետի ֆորման ստանալու (ամենադժվարն, ասում ա, վերջնամասն էր. ծխած մասի ու մոխիրի իլյուզիան ստանալը: Հատ-հատ ձեռքով պետք է արվեր) ու սկսում են տարածել:

    Սոչի, Տուափսե, Կրասնոդար, Կրասնոյարսկ, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Թբիլիսի: Համարյա բոլոր փոքրիկ խանութներն ու փողոցային վաճառասեղանները վերցնում էին մեծ էնտուզիազմով ու վաճառում: Ու վերցնում էին մեծածախ: Դպրոցական երեխեքն ամենուր ուղղակի ցնծված էին նորությամբ ու ըստ պատվիրատուների՝ «վայրկյանական թռնում էր»:

    Պապաս մեզ համար տուն վարձեց Սոչիում. Մինչև 96 թիվն ապրեցինք էնտեղ: Աղոտ դրվագներ եմ հիշում՝ գնացքում պապայիս հետ Սոչիից Տուափսե գնալիս (4 տարեկան էի): Հետը տանում էր «բրիլյոկ հանձնելու»՝ մեշոկները շալակած )))): Երևի էդտեղից էլ ձևավորվել ա այժմյան սերս գնացքների նկատմամբ: Ինչ-որ ենթագիտակցական նոստալգիա ա երևի ու տաքուկության զգացողություն: Ասում ա՝ ընդամենը մի բա՛ռ գիտեիր. «վագոն ռեստորան» ))): Տեսարաններն, իհարկե, աղոտ եմ հիշում, բայց հորս հետ արկածային ճանապարհորդությունների մեջ եմ եղել ամբողջ Ռուսաստանով մեկ: Ու էդ ամեն ինչի «պատճառը» բրիլյոկներն էին )) … ու էդ ամենը՝ մինչև 96 թվի կեսերը, երբ շուկայում հայտնվեցին մրցակիցներ ու հայրս էլ չէր կարողանում պատվիրատուներ գտնել ու վաճառքն էլ անկում էր ապրում:

    Մի խոսքով… ինչի հիշեցի էս պատմությունը. վերջերս Դուբլինի սուվինիրների խանութներից մեկում հանդիպեցի մի բրիլյոկ սիգարետի: Ճիշտ ա՝ էդքան էլ նման չէր նրանց, որ պապաս էր սարքում. 4 եվրո էր: Տվեցի առա ու մտքումս մտածեցի՝ տանեմ պապայիս նվեր, տանեմ՝ ծերուկս թող նոստալգիայի մեջ ընկնի: Եկա տուն, մեկ էլ՝ պապ, գուշակի քեզ ինչ նվեր եմ բերել Դուբլինից… ինքն էլ բա թե՝ ի՞նչ, ցույց տուր … սիգարետը հանեցի ու դրեցի սեղանին: Զարմանքով ու հիացմունքով մեկ էլ բա՝ գիտե՞ս քանի տարի ա անցել գոնե: Ես էլ՝ հա, պապ, 25: - , Ինչ-որ բաներ հիշում ե՞ս , Ես էլ բա՝ արի գնանք վագոն ռեստորան, պապ: Փաթաթվեցի ու պաչեցի ճակատը: Կարոտել էի:
    Վերջին խմբագրող՝ Adam: 17.03.2019, 05:03:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.03.2019), Cassiopeia (22.03.2019), John (17.03.2019), Skeptic (17.03.2019), Varzor (17.03.2019), Աթեիստ (17.03.2019), Անվերնագիր (17.03.2019), Բարեկամ (17.03.2019), Գաղթական (17.03.2019), Հայկօ (21.03.2019), Հարդ (19.03.2019), Յոհաննես (17.03.2019), Նաիրուհի (18.03.2019)

  15. #9863
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,444
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտնում եմ արտաքնոց, մեկը՝ պիսուարի մոտ կանգնած, հեռախոսնա բզբզում..
    Ասում եմ՝ էդ արմատդ սելֆի ես անում, որ ո՞ւմ ուղարկես:

    Նենց իրար խառնված վեր թռավ, որ հեռախոսը ձեռքից ընկավ մեջը..

    Դե արի ու մի կասկածի, թե կասկածդ կասկած չէր...
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.03.2019), Varzor (17.03.2019), Աթեիստ (17.03.2019)

  17. #9864
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,698
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շունիկս 5 ամսեկան ա դառնում շուտով ու առանց իրա էլ կյանքս չեմ պատկերացնում: Հուսամ՝ իր զգացողություններն էլ փոխադարձ են ի՛մ հանդեպ ))) , չնայած որ՝ շների՛ն ինչ կա. տաքուկ տեղ լինի, կեր տվող ու հետները խաղացող լինի՝ պատրաստ կլինեն մոռանալ ամեն ինչ: Նամանավանդ՝ էդ տարիքում: Ընդհանրապես՝ ինձ թվում ա՝ Հաչիկոյի պատմությունը լեգենդ ա ու կամ էլ՝ ճիշտ, բայց մի քիչ ուռճացված: Չեմ կարծում՝ շունն էդ աստիճանի կապվածության կարա հասնի ու ներքին երկարատև տառապանքներ ունենա որևէ բաժանումից հետո: Ինձ թվում ա՝ էդ ամենն ուղղակի սովորելու հարց ա ու կախված ա նոր միջավայրի տաքուկությունից, հարմարավետությունից ու որ ամենակարևորն ա՝ իր հետ անընդմեջ խաղացողների քանակից: Շները, հատկապես՝ golden retriever-ները, խորը դժբախտություն են ապրում, երբ անուշադրության են մատնվում: Իրենք սիրում են խաղալ անըդհա՛տ: Երեկոյան ժամը 11-ի կողմերը, երբ պառկում եմ քնելու, Սամիս երբեմն գալիս ա անկողնուս մոտ ու սկսում ա տխուր աչքերով ինձ նայել, թե բա՝ ինչի՞ ես պառկում քնելու, ինձ մենակ ես թողնում… ես էլ գլուխը շոյում եմ, պաչում եմ ու ասում եմ բարի գիշեր, գնա քնի, վաղը կխաղանք: Նենց մանթրաժ ա ընկնում էդ պահին, երբ ես վերմակը գցում եմ վրաս ու շուռ եմ գալիս իրան մեջքով, որ քնեմ: Ինքն էլ՝ լսում եմ՝ մոտ 20 վայրկյան անձայն տեղից չի շարժվում, հլը սպասում ա՝ կարող ա միտքս փոխեմ ու վեր կենամ… բայց հետո զգում ա, որ չէ… ու տխրած գնում ա քնելու… )))

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.03.2019), Աթեիստ (18.03.2019)

  19. #9865
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,698
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցներից մեկն էի լսում: Մի միտք արտահայտեց, որն ինձ հաստատ կստիպի էլ իր երգերը չլսել: Ոչ թե նրա համար, որ վատն են: Չէ, ընդհակառակը. հանճարեղ են: Բայց ես էլ ինձ դրանցում չեմ կարող տեսնել: «Լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնելու»: Նույնիսկ ինքն ա ասում, որ դա գրել ա զուտ գրելու համար: Իսկական լավագույն տղերքը երբեք չեն հեռանում: Մնում են, դիմանում են ու պայքարում: Ճիշտ ա ասում: Մեկ-երկու հոգի ինձ ցիտում էին էդ ֆրազան իմ մասին՝ ես էլ միշտ մտածում էի՝ արդյո՞ք արդար ա: Իհարկե արդար չի: Հեռացողները լավագույն չեն: Մնացողներն են լավագույն: Մնաս բարով, Ռուբեն Հախվերդյան: Դու էլ, երգերդ էլ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.03.2019), Բարեկամ (20.03.2019)

  21. #9866
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,811
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Գնացողների մասին: Առավել հաճախ հեռանում են նրանք՝ ովքեր բոլորից շատ էին պայքարում լավ լինելու համար:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.03.2019), Life (22.03.2019), StrangeLittleGirl (20.03.2019)

  23. #9867
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերս հայերեն ա սովորում։ Էնքան հետաքրքիր ա, որ լիքը բաներ կան, որ էնքան արմատացած են իրա մեջ իրա իմացած լեզուներից, որ հայերենում դժվար ա հասկանում։ Օրինակ, «մի տառ ֊ մի հնչյուն կոնցեպտը» ահագին անհասկանալի ա։ Ամեն անգամ «շ» գրելիս գրում ա «սհ»։ Երբ տրանսլիտով ա հայերեն գրում, լրիվ ուրիշ տրամաբանությամբ ա, մեր իմացած տրանսլիտը չի։ Ասենք, էն օրը մի ամբողջ նախադասություն էր գրել, մեջը "bites"։ Ահագին գլուխ ջարդեցի, մինչև հասկացա, որ «բայց» նկատի ունի։ Էսօր էլ էկա տուն, տեսնեմ կես էջ տարբեր նախադասություններ ա գրել, վերջում էլ. «Դաս դժվար է»։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  24. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (28.03.2019), Alphaone (27.03.2019), CactuSoul (25.03.2019), Cassiopeia (22.03.2019), Chilly (22.03.2019), ivy (22.03.2019), John (21.03.2019), Life (22.03.2019), Progart (21.03.2019), Skeptic (23.03.2019), Smokie (23.03.2019), Thom (21.03.2019), Varzor (22.03.2019), Աթեիստ (21.03.2019), Արամ (22.03.2019), Բարեկամ (22.03.2019), Հայկօ (21.03.2019), Յոհաննես (21.03.2019), Նաիրուհի (27.03.2019), Ներսես_AM (22.03.2019), Շինարար (21.03.2019), Ուլուանա (21.03.2019), Տրիբուն (21.03.2019)

  25. #9868
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,811
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Սովորում ենք սրճեփ

    Միշտ հեռու եմ եղել սուրճից ու սիգարետից: Սիգարետից հեռու էլ կմնամ: Բայց սուրճ հիմա շատ ա պետք գալիս որ աշխատունակությունս բարձր մնա: Դրա համար վերջերս սրճեփ, կոֆեվառկա առա բերեցի գործի տեղ: Հիմա ամեն անգամ մի սխալ անում եմ օգտագործելուց: Երեկ հետիս աշխատողն էր կոֆե սարքում, խոսքով ընկանք, մեկ էլ կոֆեն հելավ որ թափվի, ջազզվեն տեղից վերցրեց իներցիայով ոնց որ գազի վրայից կվերցնեն Հազիվ հասցրեցի հոսանքից անջատել: Էսօր էլ կոֆեի թաշախոստը հանեցի, ամենասկզբից վառկեն միացրեցի հոսանքից ու սկսեցի շաքարը բացել մեկ էլ զգամ վառած հոտ ա գալիս

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (26.03.2019), Շինարար (26.03.2019)

  27. #9869
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,647
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց էի սիրում առաջ ջահելներին խելոք-խելոք խորհուրդներ տալ: Հիմա կտրականապես խուսափում եմ: Չէ, ավելի շուտ մի ունիվերսալ խորհուրդ եմ տալիս էս ջահել կամավորներիցս ով խորհուրդ ա հարցնում՝ ինքդ որոշի: «Կենսափորձ, կյանքի դասեր, սաղ սուտ ա, ահավոր ինդիվիդուալ ա ամեն ինչ, եթե դնես, կազուալ ատրիբուցիադ խցկես ուրիշի կյանք ու դրա հիման վրա խորհուրդներ տաս, վնասելու ես». ասում եմ ինքս ինձ ու էրեխեքին սովորեցնում սեփական որոշումներ կայացնելու նուրբ արվեստը: Հա, ավելի հեշտ ա ապրել, երբ կյանքի սցենարը պատրաստ գրած տալիս են ձեռքդ, թե՝ խաղա, բայց ժամանակի հետ նվաճումների զգացողությունը, հաղթանակերի բեկրանքը, կյանքի համը կորում ա, լճանում ես ու բոլորին մեղադրում, քանի որ բոլորն են որոշողը եղել, դու՝ չէ: Ինչ թույն կլիներ, որ իմ էդ տարիքում երբ խեղճացած հարազատ մարդկանց հարցնում էի՝ իրավաբանություն չեմ ուզում, ի՞նչ անեմ, որ ուղղությամբ գնամ, ինչ չորեին, թե՝ ինքդ որոշի: Ինչքան թինեյջերական զառանցանքներ կմնային անցյալում: Նախորդ տարի առաջին անգամ կյանքում ինքս որոշեցի: Ձախորդության պատմություն էր: Բայց իմ ապրած կյանքի ամենահաջողված դրվագը: Հիմա ես վերջապես ի վիճակի եմ իմ եկամուտով ինձ պահել, բայց երբ ծնողներիս օգնել չի ստացվում, ինձ ոչնչություն եմ զգում: Կատաղած ժամանակ դուրս տալիս եմ, թե լրիվ դուք եք, այ որ ժամանակին ինձ թույլ տայիք կայանալ... բայց դե ներսումս հո գիտեմ, որ ես եմ կուլ գնացողը եղել, ես եմ ադապտացվել ու հրաժարվել պայքարելուց նրա համար, ինչ ուզել եմ, քանի որ սովոր էի սցենարով ապրել ու չգիտեի, թե ինչ հաճելի բան ա սեփական որոշումների հաղթանակի բերկրանքն ու անգամ պարտությունների կենսափորձն ինչքան ավելի հաճելի ա: Հեսա որ էն դպրոցական լաբերի գծին հետևող ռոբոտները սկսեն ինքնուրույն տեղաշարժման առաջին քայլերը, մի այլ կարգի ինձ կհասկանան:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.03.2019), Progart (27.03.2019), Thom (27.03.2019), Varzor (03.04.2019), Նաիրուհի (27.03.2019)

  29. #9870
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էդ ինչ դրական օր էր։
    Սկզբում քաղաքապետարանում էի՝ MBQ-Jahrespräsentation-ին, ու գիտեի, որ նախկին կոլեգաներս էնտեղ են լինելու, բայց իրենք չգիտեին, որ գալու եմ։ Ներս մտա՝ սթենդերի պլանը անգիր արած, ու գնացի ուղիղ իրենց սթենդի մոտ։ Կարոլայի ու Գաբիի աչքե՜րը, երբ ինձ տեսան։ Ի՜նչ հավես գրկախառնություն էր։ Տեսնեմ սթենդին՝ իրենց ծրագրի գովազդի վրա, հին նկարս է՝ նախկին կլիենտներից մեկի հետ խորհրդակցության ժամանակ, ասում եմ՝ ես AWO-ում, նկարս հանեք ձեր bfz-ից, իրենք էլ՝ թե ստորագրությունդ դեռ մոտներս է, որ կարող ենք նկարդ օգտագործել Լիքը բլբլացինք, ոնց էի կարոտել, վերջին անգամ մի տարի առաջ էի իրենց հյուր գնացել։
    Հետո էլի ահագին ծանոթներ տեսա, բայց ամենաթեժ պահն էն էր, որ մեկ էլ Ֆրանցը հայտնվեց տեսադաշտումս․․․ Ոչ ոք չգիտեր, թե Ֆրանցը ուր էր անհետացել․ վեջին անգամ Ֆիլիպի հետ նամակագրության ժամանակ գրել էր, որ բոլորից տեղյակ է, բացի Ֆրանցից, որը հեռանալուց հետո ջրի տակ էր անցել, ու միայն ասել էր, որ ընդմիշտ հեռանում է միգրացիոն ոլորտից, մի բանջարեղենի խանութ է բացելու ու խախանդ ապրի։ Երբ տեսանք իրար, երկուսս էլ միանգամից իրար բեյջերին նայեցինք․ ում մտքով կանցներ, թե որտեղ է հիմա Ֆրանցը Ասեց, որ գաղտնիք է, ու որ ոչ մեկին չպատմեմ, բայց ձեռքերս քոր են գալիս, քիչ է մնում գրեմ Ֆիլիպին Բանջարեղենի խանութ, չէ՜ մի․ էդ ոնց ուրախացա, որ հայտնաբերեցի իրեն։ Անցյալ տարվա կարճատև ու տանջահար աշխատանքիս լուսավոր կետն էր Ֆրանցը, ու երևի ոչ միայն իմը։ Դեռ նորից խաչվելու են մեր ճանապարհները, ինչի համար շատ ուրախ եմ։

    Հետո գնացի օֆիս կարճ ժամանակով․ էսօր մենակ հեռախոսազանգեր էին, առերես խորհրդատվություն չունեի․ ոնց որ արձակուրդի մեջ լինեի։
    Իսկ օրվա մյուս մասը՝ ակտիվ սոցիալական կյանք՝ Սոնյայի շրջապատով պայմանավորված։ Հետո՝ բնակարանային հարցեր․․․
    Բացի դրանից, չգիտեմ ոնց հաջողացրել եմ համարյա ամբողջ օրն օնլայն լինել։ Ինձ իմ վիրտուալ կյանքն էլ անչափ կարևոր է։
    Ինչքան շատ բան կարելի է հասցնել մի օրվա ընթացքում․ զարմանալի է։ Ես ուրիշ ձև ապրել չգիտեմ․ պիտի խիտ լինի ու բազմազան, որ չհասնեմ ցնդել էս տաօրինակ աշխարհի մասին մտածմունքներում։

    Մայիսին կարճատև գործուղման եմ Զագրեբում և արդեն օրերն եմ հաշվում․ ոնց եմ սիրում մի երկրից մյուս կարճատև ու ինտենսիվ գործուղումները։ Մի՞թե բանջարեղենի խանութն ու խախանդ կյանքը կարող են էսքան հետաքրքիր լինել։ Դժվար թե, ու Ֆրանցն էլ գիտի դրա մասին։
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (28.03.2019), Alphaone (27.03.2019), CactuSoul (27.03.2019), Thom (27.03.2019), Գաղթական (27.03.2019), Յոհաննես (27.03.2019), Տրիբուն (27.03.2019)

Էջ 658 662-ից ԱռաջինԱռաջին ... 158558608648654655656657658659660661662 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •