Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա գուգլելը դարձել ա «եթե հիշողությունս չի դավաճանել»-ի՞: Էս թեման փակեք պրծեք, ինչքան էլ ասեք մի գուգլեք, մեկ ա մարդիկ շարունակում են գուգլել: Գրառման մեջ փոփոխություն անելը չի օգնի, որովհետև գուգլողը կարա գրառման մի ուրիշ հատված դնի որոնի ու էլի գտնի հեղինակին:

Մի խոսքով էս թեման իրեն վաղուց սպառել ա, արդեն հետաքրքիր չի:
Սպառելը ո՞րն ա։ Նենց չի, որ մի ժամանակ ոչ ոք չէր գուգլում, հիմա բոլորը գուգլում են։ Գուգլողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Ամեն դեպքում կարծում եմ՝ կան մարդիկ, որոնց դեպքում կարելի ա համոզված լինել, որ չեն գուգլել։ Դե, պարզ ա, որ տվյալ դեպքում գուգլել ասելով նկատի ունենք էն դեպքը, որ գուգլում են, բայց ձևացնում, թե հիշեցին կամ գլխի ընկան։

Հ.Գ. Հուսով եմ՝ գրառումդ ինձ չէր վերաբերում, չէ՞, Հայկ։ Ես եթե գուգլում եմ, ասում եմ, գուգլածը գուշակածի տեղ չեմ փորձում անցկացնել։