Մի անգամ ինձ բնութագրելիս ասեցին նաև, որ խորամանկ եմ... Ժպտացի, լուռ համաձայնեցի, դե ամոթ էր, որ ասեի՝ ես մի քիչ միամիտ եմ, սկսեի արդարանալը, մտածեցի՝ ժամանակի ընթացքում կերևար ինչպիսինն եմ:
Հիմա երևի խիղճդ քեզ գիշերներն էլա տանջում, որ ես քո պատկերացրածի 0.01 տոկոս խորամանկությունն էլ չունեի, փոխարենը ունեի նրբանկատություն ու ասածներիդ ենթատեքստերն ուղիղ հասկանալու ունակություն, մարդկանց ու առանձնապես քեզ՝ ամենալավ ու դրական, ամենաազնիվ հատկանիշներով ընդունելու ու ... ցավոք
Կորուստից երբեմն շահումն ավելի շատ է, քան էտ պահին պատկերացնել կարող ենք, ուրեմն սպասեմ հաջորդ պահին, երբ կկարողանամ նայել աչքերիդ, ժպտալ էնպես, ինչպես դու, երբ հարցնում էիր, թե ինձ ինչ է եղել էս քանի օրը, որ դարձել եմ պաշտոնական քո նկատմամբ, ու ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... Չէ-որ ես իմ 24-ում շատ ավելի ուժեղ եմ ու համարձակ, քան դու քո ..-ում
Երոն ճիշտա՝ ես երբեք էլ խորամանկ չեմ դառնա
Էջանիշներ