
Մի տեսակ աղջկական գրառում ա:
Աղջիկներն են հիմնականում կատուներ սիրում:
Կարող ա՞ Նաիրուհին ա:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

Ես գուգլեցի: Սկի չեմ էլ հիշում իրան![]()
Արսն ա, մականունը չեմ հիշում․ լուսանկարիչը
CactuSoul (16.06.2014)
Հիշեցի՝ ungrateful
CactuSoul (16.06.2014)
Ungrateful-ը ֆորումի ամենավառ կերպարներից էր ժամանակին, ո՞նց ա հնարավոր չհիշել
Ձայ ձյա, գրառում դիր![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ձայնալար (16.06.2014)
Դե գուշակեք.
Գիշերը մի երազ եմ տեսել: Իբր թե տուն է այրվում: Ներսում մարդ չկա:
Վազելով գալիս է տանտերը՝ իր տղայի հետ: Մտնում են տուն, գտնում մի անկյուն, որը դեռ հեռու է կրակից, ու սկսում աշխատել: Մի երաժշտական գործիք են ուզում պատրաստել: Ավելի ճիշտ՝ հայրն է սարքում, տղան օգնում է: Ես էլ, ինչպես երազներում սովորաբար լինում է, կողքից հետևում եմ:
Հայրը շատ հետաքրքիր տիպ է՝ նիհարոտ, երկար մազերով, լայն վերնաշապիկով: Արհեստներով է զբաղվում: Ու հիմա անպայման ուզում է սարքել սրինգների միացություն հիշեցնող մի արտառոց գործիք: Էն էլ՝ իր այրվող տան մեջ: Կրակը հա մոտենում է: Ինքն էլ տարբեր ձևերով փորձում է իրենց անկյունը պաշտպանել՝ մինչև որ գործը կավարտեն: Արդեն ամբողջ տունը կրակի մեջ է, երբ վերջապես պատրաստ է գործիքը: Հենց վերջացնում են, անմիջապես դուրս են վազում տնից: Իրենց սարքածը հետները չեն վերցնում, ոչ էլ թե ինչ-որ բան են փորձում տնից հանել... Ամբողջը կրակի բաժին է դառնում: Բայց իրենց հեչ պետքը չի:
Ու որ դուրս են գալիս տնից, ես հորը հարցնում են, թե ինչի էր այրվող տան մեջ սրինգ սարքում, որ սկի հետը չէր էլ պատրաստվում վերցնել: Ինքն էլ պատասխանում է.
- Որ տղաս չմտածի, թե էլ ոչ մի լավ բան հնարավոր չի:
Վերջ:
Զարթնեցի անմիջապես: Ու գիշերը մտածում էի, թե էդ ինչ տարօրինակ երազ էր: Հետո հասկացա, որ էդ ամենը, ինչ տեսա, իմ համոզմունքներն են իրականում: Դրանցից ստեղծված սցենար էր:![]()
Ինձ համար կարևորը պահն է, «լինելը», ոչ թե դրա արդյունքում ստեղծածը պահելը, «ունենալը»: Ու անգամ երբ ամեն ինչ սարսափելի է, միևնույն է կարելի է գտնել մի անկյուն, որը դեռ քոնն է ու ամեն ինչից պաշտպանված, որտեղ կարող ես շարունակել «լինել»՝ վայելելով պահը: Լավ բաներ հնարավոր են՝ անգամ ամենավատ իրավիճակներում: Ու ստեղծագործելն էլ էդ ամենալավ բաներից մեկն է, բայց հեչ անպայման չի ստեղծածը պահելը:
Իսկ երբ ամենը շուրջդ վերջնականապես կործանվում է, դեռ միշտ էլ կարող ես դուրս գալ էդ իրավիճակից՝ առանց այրվածքների:
Եթե հետաքրքիր է, թե ինչ եղավ այրված տան հետ, ապա ասեմ, որ առավոտյան, երբ նորից քնեցի, տեսա, թե ինչպես են էդ քաղաքի բոլոր բնակիչները բռերով մակարոնեղեն տալիս սրնգագործին, որ դրանց օգնությամբ նորից կառուցի իր տունը:![]()
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 16.06.2014, 12:30:
Ասում եմ՝ դե գուշակեք …ՃՃՃ
Կամ Բյուրն ա կամ Իմպը![]()

Ռիփն ա
արա, հա էլի, փաստորեն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ