
Ես ուզում եմ այս մեկը փորձեք գուշակել: Ահա այն՝
Ինչովա վատ, կարաս բացատրես?
Ասենք եթե ես բիլայնի հետ տանը նստած կարում եմ 5դրամով խոսամ, դու պիտի հասնես ԲՈՒՀ, ինչա թե 5 դրամ լինի:
Սպասում եմ :![]()
Վերջին խմբագրող՝ Rammstein: 19.06.2014, 16:07:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Մուշու (19.06.2014)
Չգիտեմ ով ա ասել, բայց հզոր ա ասել… Իրոք հիշատակության ու մեջբերման արժանի![]()
Գորտուկ ջան, մի քանի ժամ առաջ դրած գրառումը գուշակելու մեջ էնքան էլ հետաքրքրություն չկա, հիմնականում հետաքրքիր ա հին գրառումները, որ կարդացած ու կիսամոռացած ես լինում, մեկ էլ մեկը դնում ա ու դու զգում ես, որ կարդացել ես, բայց չես կարողանում հիշել ու տենց հետաքրքրանում ա:
Թե չէ սենց, ով վերջին 24 ժամում ակումբ ա մտել կարա հանգիստ ասեի էս գրառման հեղինակին: Համ էլ էս թեման մի տեսակ ցույց ա տալիս, թե ինչքանով ա ակումբը կարդացված և թեինչքանով ենք մենք միմյանց գրառումները կարդում:
Դե հիմա ինչ անենք , որ իմ սրտով անցավ որ ես էդ գրառումը հենց դնեմ , թե չէ գիտեիք իմ գրառումներից չէի կարող դնել , պա՜հԼավ , իսկ եթե լուրջ, ապա դուք դրեք, ուղղակի ուզում էի սա դնել:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

Հիմա էլ ե՞ս գամ ջահելին պաշտպան կանգնելուՀով ջան, տենց կանոն չկա, թե պիտի գրառումը հին ու կիսամոռացված լինի: Ավելին՝ երբ էս թեման ստեղծվել ա, ակումբն էնքան նոր էր, որ հին գրառումներ չկային: Ու թեմայի նպատակն էլ կարծեմ ակումբի կարդացվածությունը ստուգելը չի, մարդ ենք, խաղում ենք, ուրախանում ենք: Նենց որ Գորտուկին մի նեղեք, ինքը էդ գրառումն ա հարմար գտել, փորձեք դա գուշակել, հետո ինչ, որ վերջին 24 ժամում ա գրվել:
Գորտուկ (15.06.2014)
Վերջին 24 ժամումը չգիտեմ, բայց keyboard-ն ա Բիլայնի թեմայում շատ գրում, ինքը չի՞: Համել գրելու ոճն էլ ա նման:
Վերջին խմբագրող՝ insider: 15.06.2014, 15:14:
Իմ տեղն էլ մեկնումեկդ նոր բան դրեք, էլի:![]()
Որպես հուշում ասեմ, որ հեղինակը «կորած ակումբցիների» շարքից է: Գրառման մեջ մի քանի ուրիշ թոթոլ հուշումներ էլ կան:Բարեկամության մետրոյից դուրս եկա, որոշեցի ոտքով իջնել մինջև համալիր: Սիրում եմ Կիեվյան մոստով անցնել: Մտածեցի` գնամ հասնեմ համալիր, Կիեվյանը անցնեմ, նստեմ երթուղային… ու կվարտալ: Քայլում եմ կամաց, հանգիստ: Կիեվյան փողոցի վրա, մի շուն հանդիպեցի: Որն եկավ մոտս, սկսեց կողքովս վազել մեկ ու մեջ նայելով ինձ: Ականջակալներս հանեցի: Քայլում եմ, շանը նայելով: Ուղեկցում էր ինձ: Ես «кошатник» եմ, կատուներին ավելի շատ եմ սիրում: Բայց էս շան հետ «զբոսանքը» դուրս եկավ: Տրամսներս լավ, քայլում ենք:
Սիրում եմ քաղաքը… ասել եմ: Ու չեմ հասկանում են մարդկանց, որոնք քաղաքին, կոնկրետ Երևանին քֆուր են անում: Ոչ մեկ, կոնկրետ քաղաքի դեմ` ոչ մի բան չունի: Քֆուրը վերաբերվում ա տիրող վիճակին: Բայց վերահասցեավորվելով, ասվում ա քաղաքին: Չնայած… ինքը սովոր ա, իրան միշտ էլ քրֆել են /թեկուզ չհասկանալով ու ուրիշ բան նկատի ունենալով/, միշտ քցել են, փախել են, և այլն:
Քայլում ենք, Կիեվյանի վրա, ասեցի սպասի... մտա խանութ, երշիկ գնեցի, դուրս եկա... նստած էր: Տվեցի, կերավ... ոչ մի էմոցիա, շարունակեցինք քայլել: Հասանք մոստի մոտ: Անցանք, կանգառում կանգնեցի… շունը նստեց կողքս: Մարդ չկար, նայեցի իրան, ինքն էլ ինձ ու սկսեցի հետը խոսալ, ասելով ` “հասանք, ախպերս… կարաս գնաս արդեն, ես հեսա գնում եմ” ու տենց բաներ: Այգուց դուրս եկան 2 տատիկ, թև-թև մտած, դուրս եին եկել զբոսանքի երևի: Հասան մեր մոտ, նայեցին: Մեկը կանգնեց:
- Մի քշի էդ շանը:
Գլուխս բարձրացրեցի, ակնոցներս հանեցի ու զարմացած ժպիտով նայեցի տատիկին:
- Մի քշի, ազիզ ջան: Ես կենդանիներին ավելի շատ եմ հավատում, քան մարդկանց:
Ժպիտս էլ ավելի բացվեց, զարմանքս կորավ: Նայեցի տատիկին: Շանը սիրեց, նայեց ինձ, աչքով տվեց, մտավ ընկերուհու թևն ու գնացին…![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Կարո՞ղ ա Վարդն ա՝ Ապսարան
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ