Մեֆ, պահի![]()
Գուշակեք
Հա մի դրվագ հիշեցի, կարծեմ Որոգայթից էր (մի քիչ լավ չեմ հիշում, կներեք)
Ուրեմն նայեցի էն պահին, երբ հերոսներից մեկը դուրս թռավ ինչ-որ օբեկտից ու հետևից մի երկու հոգի սկսեցին վազել: Էս հերոսն էլ ստիպված իրեն գցեց փողոցում կանգնած առաջին պատահական ավտոյի մեջ ու միացրեց շարժիչը: Էդ առաջին պատահական ավտոն էլ ինչ լիներ - ոչ ավել, ոչ պակաս ՌՈԶՎԻ, ԾՅՈՒՆԻՆԳ արած ԶԱՊԻԿ (կամ էլ ինչ-որ ուրիշ էժանագին ավտո)Դե էն մյուս երկուսն էլ իրենց գցեցին ջիպի կամ էլ ուրիշ թանկարժեք ավտոյի մեջ ու պագոնյան սկսվեեեեց
Ուրեմն սրանք քշում են 30կմ/ժ արագությամբ, վարպետորեն շրջանցելով ճանապարհին հանդիպող մյուս ավտոները, որոնք շարժվում են 10կմ/ժ արագությամբ: Բայց քանի որ այդ ամենը արագացված կադրով էր ցուցադրվում, էն տպավորությունն էր, թե մեքենաները շարժվում են մինիմում 200կմ/ժ արագությամբ(հետաքրքիր է, զապիկի մաքսիմում արագություն ինչքա՞ն ա):
Մեկ էլ պագոնյայի ամենթեժ պահին զապիկը դուրս է գալիս ճանապարհից ու ժայռերից ցած գլորվելով տրաքում է: Ջիպազգիները գալիս կանգնում են ժայռի ծայրին, ու սարսափած զապիկի վաղաժամ ու ողբերգական վախճանից, արագ նստում են ավտոն ու փախչում: Ու էդ պահին, դանդաղեցրած կադրերով ժայռի հետևից դուրս է գալիս ռոզվի զապիկի վարորդը: Վերջ
Սենց կադր Քեմերոնն ու Սպիլբերգը միայն կերազեին նկարահանել....
I may be paranoid but no android!
Անվերնագիր (28.11.2013), Տրիբուն (28.11.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ