Սադոմազոխիստական գրառում…
Երբևէ փորձե՞լ եք հաճույք ստանալ բարձր ջերմությունից: Քիչ առաջ ատում էի այս հիվանդությունը ու ուզում էի գրողի ծոցը ուղարկել ամեն ինչ, սակայն մի պահ կենտրոնացա զգացողություններիս վրա. մարմնումս`թուլություն, շարժվելու դժվարություն, այ իսկ ուղեղումս խնջույք էր, ուրեմն ուժեղ դժժոց` դինամիկներ կան միացվաց անհասկանալի երաժշտությամբ, մտքերս լողում են. մշուշոտ տեսարաններ, կիսատ մնացած գործեր, կարոտած մարդկանց դեմքեր, հիշողություններ ու ըտենց դանդա~ղ սահու~ն լողացո~ղ վիճակ… ու մեկ էլ ուշքի ես գալիս քո իսկ բարձր փռշտոցի ձայնից

Հ.Գ. Տեսնես թմրանյութերի ազդեցությունն էլա սենց լինում:

Հա, մեկ էլ նոր մեկի ստատուսը կարդացի դուրս շատ եկավ.
Կնոջ աղոթքը Աստծուն՝ ամուսնու համար.
-Աստված ջան, Ինձ իմաստություն տուր, որ դիմանամ նրա բնավորությանը, համբերություն տուր, որ դիմանամ նրա արարքներին, սակայն ուժ չեմ խնդրում, թե չե կտամ կսատկացնեմ դրան:
Հ.Գ. լավ չեմ ոնցոր

,,,
Էջանիշներ