Գուշակեք
Շատ ենք խոսել հայկական սերիալների, արամեալիլուների պրոպագանդայի ու դրանց դեգրադացնող ազդեցության մասին, բայց նայեք աշխարհում ինչ ա կատարվում. լեդիգագաներ բրիթնիսփիրսեր փերիսհիլթոններ հազարումի տարբեր սեռի տարբեր գույնի զզվելի կենդանիներ լցրել են ամբողջ աշխարհի, ու առաջին հերթին դեռահասների ուղեղները: Խեղճ էրեխեն ինչ անի, էդ ա տեսել, էդ ա սովորել, ուզում ա սիրուն լինի, ուզում ա գրավիչ լինի, ուզում ա հաջողակ լինի, երջանիկ լինի, ինչ անի խեղճ էրեխեն, որ չորս կողմից ուղեղը լցնում են թե էդ ոռըբաց երևույթներն են հաջողակ ու երջանիկ:
Մի Քրիսթիանիա-ի պես տեղ էլ չկա, մարդ գլուխն առնի փախնի էս կեղտից:
Կասեի Չամիչ, բայց նա ոռըբաց բառը չէր օգտագործի![]()
StrangeLittleGirl (08.05.2013)
Արէա՞![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Շինարար (08.05.2013)
Տենասմ մյուս ակումբցիներն էլ ե՞ն հաճախակի հիշում էս դեպքը
Հոգնած տուն եմ գալիս:Միշտ, եթե ազատ է լինում, նստում եմ երթուղայինի վերջում, որ հանգիստ չմտածեմ ինչ-որ մեկին տեղ տալու մասին:
Մեկ էլ ճանապարհի կեսին էն նկատեմ, որ միանգամից բոլորը խառնվեցին իրար ու նայում են ուղիղ ինձ:Շրջվեմ տենամ հետևի դուռը բացվել է ու թափահարվում է:Անտարբեր նորից հանգիստ նստեցի տեղս, բայց ինչ հանգիստ. մի պանիկա են սկսել, կողքիս նստողները տեղափոխվեցին առաջ, կնանիք մի գոռալ են գոռում էս վարորդի վրա:Սրանք քիչ են, մեկ էլ հետևից եկող մեքենաները մի ինչքան ուժ ունեն ազդանշանային համակարգով էս վարորդին տուպիկի մեջ են դրել:Խեղճն էլ ճար չունի, պիտի հասնի կանգառ, որ իջնի, իսկ մոտակա կանգառը Մանումենտի կանգառն էր, որի շրջակայքում էսօր բում էր: Դե պատկերացրեք վարորդի վիճակը:
Տեսա ճար չկա, ինչ անեմ, որ բոլորը հանդարտվեն, թեքվեցի, դուռը ճոճվելուց բռնեցի, տենց պահեցի, մինչև վարորդը մի քանի անգամ հարվածելով փակեց արդեն կանգառում:Պրծանք:
Իմ կանգառում պետք է իջնեմ, գումարը փոխանցում եմ, վարորդն ասում է` ձեր տոմսը ստացած է:
Արդեն մտածում եմ, որ հերթական անգամ անջատված ծանոթ մարդ է եղել, չեմ տեսել, նայում եմ զարմացած կողերս, մեկ էլ վարորդը.
- Դու, որ դուռը պահեցիր, քեզ հասնում է, ապրես դու:
ժողովուրդ ոնց եմ ուրախացել![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ