Էս գրառումը ինձ մոտ էնքան լավ է տպավորվել, որ մտածում եմ մյուսներն էլ հեշտ կգուշակեն: Փորձենք

Հեչ դեղձը առանց կտրել կերել եք? Հասած, քաղցր…Հյութը սահումա ձեռքերովդ ու հասնում մինչև արմունկներդ…Սիրտդ կանգնումա, անդուր զգացողությունա մի տեսակ,բայց մեկա ուտում ես,որովհետև ինքը համովա ու քաղցր…Հետո երբ ուտում վերջացնում ես, հիշում ես, որ թևերդ կեղտոտ են ու շիրայոտ,սկսում ես բողոքել ,թե ինչի չկտրեցի նոր ուտեի,կամ թե ինչի կերա…
Դեղձն ուտելուց առաջ երկար մտածեք…ձեր փոխարեն ձեր ձեռքերը ոչ ոք չի լվանալու