Մի քիչ կիսալավատեսական գրառում:
Նոր երազանք ունեմ. անտենա եմ ուզում ունենամ, ինքը լինի մե՜ծ թասով, ու դրված լինի ազատ դաշտում: Ես նստեմ իրա ստվերի տակ ու լսեմ իմ հեռախոսի վաղուց հնացած ու ինձ ձանձրացրած երգերը: Մեկ մեկ էլ թող դիմացովս կովեր անցնեն (միօրինակությունն էլ մի բան չի)

Գլխումս ոչ մի միտք չի լինի, դատարկություն, ավելի ճիշտ ազատություն:
Գիտեմ, մանրից գժվում եմ

Էջանիշներ