Kitaի գրառումն ա՞![]()
Kitaի գրառումն ա՞![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
ինչ-որ փշոտ հոտեր եմ առնում էս գրառումից....Կակտուսն ա՞....
Ճիշտ ա, impression-ը հիմա շատ տարբեր ա գրում, ես էլ տեղադրելուց հետո զգացի, որ գրառումը նախկինում չկարդացած մարդիկ դժվարությամբ կգուշակեն, բայց արդեն տեղադրել էի, համ էլ էդ գրառումը շատ էի հավանել, դրա համար էլ չփոխեցի:
Նոր գրառման հեղինակն էլ, ենթադրենք, Նաիրուհին է, չնայած ինքր, ինչքան նկատել եմ, օժանդակ բայերը ա-յով չի գրում:
In consiliis nostris fatum nostrum est.
դե էլի դրեք....
Դնում եմ։ ։լօվէ գրառում, հապա գուշակեք՝ ումն է
Երբ մեր բակով քայլում էի դեպի կանգառ, ամեն ինչ նույնն էր: Ամեն օրվա պես: Լուսամուտներից կախված տանտիկիններ, որ ինձ ճանաչում են, իսկ ես իրենց՝ ոչ: Բակի նստարանին նստոտած, նարդի շրխկացնող ու բլոտ գոռգոռացող պարապ տղամարդիկ: Անտարբեր քայլերս միայն երեք ականի հեծանիվ քշող պուճուր, նկարի պես սիրուն պստոն կարողացավ դանդաղեցնել: Սենց խելոք, դանդաղ քշում էր հեծանիվը քարե պատի երկայնքով, երևի թե՝ տանտիկիններից մեկի աչալուրջ հայացքի ներքո: Մեկ էլ՝ շատ գնաց դեպի պատը ու անիվը դեմ առավ: Ես արդեն ուսի վրայից էի նայում: Անկախ ինձնից կանգնեցի ու շրջվեցի: Մտախոհ նստած հեծանիվին՝ չէր շարժվում: Մոտեցա ու երրորդ մասցուն վայել ճկունությամբ պպզեցի հեծանիվի կողքին.
- Օգնե՞մ, պստ, - ժպտացի:
Պայծառ աչիկներով նայեց ուղիղ աչքերիս ու գլուխը հաստատական շարժեց:
Անիվը թեքեցի պատից հեռու:
- Դե քշի, համով:
Մի թիզ միս ու արյունը ինձ ժպտաց երբևիցե տեսածս ամենաջերմ ու հմայիչ ժպիտով ու նույն մտախոհ տեսքով շարունակեց իր ճամփորդությունը:
Նույնիսկ ֆիզիկական ցավս մոռացա որոշ ժամանակ:![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Quyr Qery (16.01.2012)
Գալաթեան է
I may be paranoid but no android!
դրեց...
Հոգնել եմ անվերջ հոգ տանելուց:
Շատ հաճախ սեփական ցանկությամբ սկսում եմ հոգ տանել այս կամ այն մարդու մասին, ու շատ շուտ հասկանում եմ, որ այն վերածվել է արդեն մի պարտականության, որից արդեն չեմ կարող խուսափել:
Իսկ մարդիկ, հաճախ նման են այն անկուշտ փիսոներին, որոնց երբ մի երկու անգամ հաց ես տալիս, սկսում են ամեն քեզ տեսնելուց աղիողորմ մլավելով պտտվել կողքերդ, ու արդեն չգիտես ինչ անել....
Ուֆ
Հոգնել եմ...
Ամենավատն էն ա որ էդքանից հետո մարդիկ նաև փիսոների պես ճանկ գցել գիտեն...
Ո՞վ է մեր ծուռթաթ ակումբցինծուռթաթ-ի խոսքերից
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Արսը չի՞![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ