Կարելի՞ մի փոքր տարածվել: Թեման ինքնին աբսուրդ է, իսկ աբսուրդը ոչնչի չի պարտադրում, հետևաբար՝ կարելի է:
Կցանկանայի մահանալ էն ժամանակ, երբ կհասկանայի, որ կյանքից էլ սպասելիքներ չունեմ: Թե դա որ տարիքում կլինի, հիմա ասել չեմ կարող, որովհետև դեռ որոշակի սպասելիքներ ունեմ:
Հիմա կապված մահվանս հետ, այ էստեղ վրա է հասնում աբսուրդը: Թող որ դա լիներ բնության մեջ, չորս պատերի մեջ փակված մահը մի քիչ շատ է մահվան նման: Ես կպառկեի գետնին ու կնայեի ծառերի ճյուղերին, նաև հրաշալի առիթ կլիներ պարզելու՝ արդյո՞ք ճիշտ եմ, երբ ասում եմ, որ մարդու հոգին ոչ թե գանգի կենտրոնից է դուրս գալիս, այլ աչքերից: Թող հիվանդ չլինեի մեռնելուց, ու ոչ էլ տխուր: Ուրախ-զվարթ մեռնեի, ասես ոչ թե մեռնում եմ, այլ մեկնում երկարատև ճամփորդության: Հագս լինեին հարմար շորեր (դե ի՞նչ իմանաս....): Կուտակածս փողը կկտակեի գտնողին /թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/: Գրածներս կկտակեի մի որևէ հարուստ հրատարակչության: Դիսկերս ոչ մեկի չէի կտակի, թող մնան: Դարակներս ոչ մեկ չմտնի, անգամ իմ մահից հետո: Շամպունի մնացորդն ու գել դլյա դուշա-ն թող հանեն աճուրդի: Բջջայինիս էսէմէսները ջնջել՝ առանց կարդալու: "Դար" ակումբում երկար դարդոտվել իմ մահվան առիթով:
Էջանիշներ