Անին լռում է, որոնման համակարգով չեմ կարողանում գտնել գրառումը , բայց համոզված եմ, որ Կուկն ա, հետևաբար ես դնեմ.

Եթե դուք, ապրելով Հայաստանում, ոչ մի կերպ չեք կարողանում սեփական մաշկի վրա զգալ ու գիտակցել, որ ձեր երկիրը անհերքելիորեն բարգավաճում է ու թափով զարգանում, եթե դուք հոգնել եք սեփական երկրի և նրա խարդախ ու կոռումպացված ղեկավարության մասին անդադար քննադատություններ ու դժգոհություններ լսելուց, եթե ուզում եք գոնե ժամանակավորապես կտրվել դաժան իրականությունից, ապա միացրեք Հ1, թուլացրեք ձեզ, և ինչ–որ պահի գրեթե կհամոզվեք, որ չնայած ձեր տեսածին, լսածին ու զգացածին, կյանքը Հայաստանում ավելի քան հրաշալի է։