Քանի որ մի ամսից ավելի է՝ նոր գուշակվելիք գրառում չի տեղադրվել, կարծեմ օրինական է, որ ես դնեմ.
Հատուկ նորեկների համար. թե ինչպես են սովորաբար անցնում ակումբի հանդիպումները.
Սկզբում տեսնում ես ակմբված ակումբցիներին, բարևտուքի ժամանակ ճիճի ես անում հետները, հետո մի տեղ նստոտում ես, ակումբցիները սկսում են տուտուզիկություններ անել, իսկ դու լուռ հետևում ես, ասես՝ փապար լինի քո և ակումբցիների միջև, բայց չես կարողանում լքել նրանց, թվում է թե պարավանդված ես ինչ-որ ձևով: Մի պահ նույնիսկ մտածում ես, որ կարող է այդտեղ մնաս մինչև արևածայրք: Ակումբցիները, դու էլ հետները, սկսում եք ըմբոշխնել կաթոգին գարեջուրը, որի սառնությունը զգում եք ձեր պուճուճակում: Գրեթե բոլոր հանդիպումները տարբերվում են միմյանցից, մեկում շատ են լինում ճնտոլոտ ակումբցիները, մյուսում՝ համեմատաբար ավելի քիչ: Լինում են նաև այնպիսի խիլխանտ ակումբցիներ, որոնց կատարած տուտուզիկություններից սկսում ես խրխել: Վերջում էլ արագ-արագ բոլորի հետ ճիճի ես անում ու փութանակի հեռանում:




.
Մեջբերել
Էջանիշներ