Համեստություն չեմ անի ու ինքս էլ կդնեմ

-Բարև բոլորին, Ձեզ եմ ներկայացնում փողոցում ցեխի մեջ ազատ անկում կատարողների մեջ Հայաստանի… չէ, չէ, ի՞նչ Հայաստան… Եվրոպայի, ավելի կոնկրետ` Աշխարհի չեմպիոնոնին: Ծանոթացեք` *****… Ողջույն, *****, պատմե՛ք խնդրեմ` ինչպե՞ս է լինում, որ Դուք շատ հաճախակի և գերագույն հաճույքով եք գրավիրացիայի օրենքին ենթարկվում:

-Ողջույն… գրավիտացիայի օրենքը եղել է, կա և կլինի, սակայն այն անընդմեջ ապացուցվելու մեծ պահանջ ունի և ես որոշել եմ ամեն օր ապացուցել այդ օրենքը` համոզվելու համար` այն դեռ գործում է թե ոչ… Մի խոսքով` կեցցե ազատ անկումը…