Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Հա :
Էդ էր պակաս՝ ես էդ ձեռագիրը չճանաչեի

Դե հիմա սա գուշակեք:

Ինչ հարբելու օր ա, ինչ ֆիեստայի օր ա...
Ֆիեստայի փիլիսոփայություն է մեզ բոլորիս պետք, տոնի փիլիսոփայություն, ինքդ քեզնից, քո մարդկային ու ազգային կենդանական ծանրությունից ազատվելու, հանուն սեփական եսի ու ժողովրդի մարդկայնության ազատ լինելու, հանուն ապագայի ազատ լինելու վճռականություն ու կամք:
Ազատ եղիր: Կյանքը հրաշք է, ու դու էլ հրաշք ես: Ազատ եղիր ու կհամոզվես, որ զանգերը հնչում էին հենց քեզ համար...