Մեկն ասում էր. "Երբեք մի ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր չեն ծխում, բուսակեր են ու աշխատում են որպես կամավոր: Նրանք ահավոր անհետաքրքիր են": Ունեմ լիքը ընկերներ, որոնք բուսակեր են, չեն ծխում, ու որ մի օր շատ անկեղծանան, գուցե պարզվի նաև, որ կամավոր էլ են աշխատել: Ու բնավ էլ անհետաքրքիր չեն:
Բերել եմ ոչ այնքան ծանր օրինակ, բայց դե փաստ է, որ մենք՝ հայերս, շատ ստերեոտիպային մտածելակերպ ունենք: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ, ու մեկ էլ, ի՞նչ եք կարծում, ընդհանրապես կարիք կա՞ դրա դեմ պայքարելու:
Էջանիշներ