Հետդ խոսում էի ու մի պատմություն հիշեցի:
Հեռուստատեսությամբ եմ տեսել այդ մանրապատումը, երբ շատ փոքր էի, բայց մինչ հիմա լավ հիշում եմ:
Երիտասարդ տղամարդը գլխիկոր նստած է բժշկի սենյակում: Տխուր է: Ասում է, թե ինչքան միայնակ է, ու որ իրեն ոչինչ չի ուրախացնում. անվերջ թախիծ է հոգում:
Բժիշկը բացատրում է, որ իհարկե կան բաներ, որոնք կարող են դրականորեն ազդել նրա տրամադրության վրա: Երիտասարդը միայն ճոճում է գլուխը. ոչինչ չի կարող վերացնել իր հոգու ունայնությունը, ու իր տրամադրությունը միշտ էլ նույնն է մնալու:
Բժիշկը շարունակում է ոգևորված բացատրել, որ կյանքում այնքան գույներ կան, որ ամեն մի մանրուք անգամ կարող է լուսավորել մարդուն:
- Այ, օրինակ` կրկեսը,- ասում է նա,- փորձե՞լ եք կրկես գնալ: Թվում է` ինչպիսի զավեշտալի բան եմ ասում, բայց, հավատացեք, օգնում է:
Երիտասարդը լուռ ժպտում է:
- Չէ, ես լուրջ եմ ասում, գնացեք կրկես: Այնտեղ մի հրաշալի ծաղրածու կա, ուղղակի լավատեսության մարմնացում, նրանից լույս է ճառագում, անհնար է, որ չազդի ձեր տրամադրության վրա: Անպայման պիտի գնաք ու տեսնեք այն գեղեցիկը, որը նա ցույց է տալիս աշխարհին. հրաշալի, հոյակապ ծաղրածու է:
Երիտասարդը հոգոց է հանում.
- Այդ ծաղրածուն ես եմ...
ոչինչ, դրեցի ես՛…