իսկ հիմա թեմայի մասին… քավ լիցի , էլ բան չի՞ մնացել քննարկելու… որոշ ժամանակ ա՝ Ակումբ չէի մտնում. հիմա նոր թեմաները կարդում եմ, աչքերս ճակատիս են թռնում. ինչ-որ մեկը մի տափակագույն թեմա ա բացում, մնացածները գալիս ու իրենց հիացմունքն են արտահայտում, թե «իսկապես, թեման արդիական է, օ այո՜, էստեղ լուրջ խորհել է պետք. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»… աաա դե մի հատ խորացեք, էլի, էստեղ ի՞նչ կա քննարկելու… մարդիկ, որ գյուղից ու գյուղի կյանքից ընդհանրապես գաղափար չունեն, ամեն ինչ «գյուղական նահապետական ու բարբարոսական բարքերի» վրա են բարդում… մի հատ ձեր շուրջը նայեք ու ասեք, թե ինչով եք դուք՝ քսանմեկերորդ դարում ապրող քաղաքացի «անհատականություններդ», ավելի լավը, քան գյուղական մաքուր կյանքով ապրող հասարակ մարդիկ… էդ գարշելի երևույթները գյուղում բացակայում են, մինչդեռ քաղաքում ես ավելի շատ եմ հանդիպել ժամանակակից ձևացող նախամարդկանց… երևի գյուղական կյանքի մասին ձեր պատկերացումները առաջացել են 30–ականների ֆիլմերից… երազանքս ա քաղաքի էս գորշությունից վերջապես մի օր տեղափոխվել գյուղ, որ նյարդրես էլ էսպես չքայքայեմ…
Էջանիշներ