Հրես.
Էս վերջերս օրերը շատ տարօրինակ են ու միշտ ինչ-որ իրականության ոչ իրականությունը հաստատող բաներ են հանդիպում:
Մտածում եմ, եթե ես այսօր զգամ, տեսնեմ, լսեմ նույնը, ինչ երեկ, ուրեմն կլինի ես երեկ եմ վերադարձել: Նստած եմ համակարգչի դիմաց. նույն պատուհաններն են բացված նույն տեղադրությամբ, նույն գույները, լսում եմ նույն երգը ինչ-որ երեկ էի լսում ու դրան նախորդող օրը, շոշափում եմ ստեղնաշարի ստեղները, զգում եմ նույն սենյակի հոտը, խոսում եմ վիրտուալում նույն մարդկանց հետ ու տանը մենակ եմ: Փորձում եմ մտածել նրա մասին, ինչ մտածում էի երեկ, ստացվում է. զգում եմ նույնը, ինչ երեկ: Ուշադրություն չեմ դարձնում մանրուքներին, որ չզգամ տարբերությունը, ամենին նայում եմ մակերեսորեն: Ու վերադառնում եմ երեկվա օրվան, ո՞վ էր ասում թե ժամանակի ցանկացած կետ վերադառնալ հնարավոր չէ: Այսօրը դառնում է երեկ. քանի որ վաղն էլ էսպես կպատահի ու ստիպողական դեժավյուներ կապրեմ, վաղը կդառնա երեկը կամ էլ այսօրը: Էսպես մտածելով ժամանակը ոնցոր թե շատ արագ է ընթանում, օրերը անցնում են, բայց խոշոր փոփոխություններ չկան: Ժամանակը կանգ է առնում: Ու սկսում եմ կասկածել. իրականությունը ո՞ր մեկն է` նա, որ ես տեսնում եմ, լսում, շոշափում, թե նա, որ իմ մտքերում է, իմ մտքերի իրականությունը գուցե ավելի իրական է, քան իրական իրականը: Դրա համար էլ խառնվում եմ իրար, հետո մտածում եմ, որ էդ ամենը մտածողության սխալ դատողությունների արդյունքա, բայց կասկածում եմ, չեմ ուզում հավատամ իրականությանը...