Ողջույն, ողջույն ...
Բոլոր նրանց, ում որ հոգին ազատ գոչում,
Վեր է թռչում և հառաչում...
Սիրելի Ակումբցիներ. խորհուրդ եմ տալիս դիտել "Сметение Чувств" ֆիլմը, որի սյուժեն իմ կյանքում տեղ գտավ վերջին երկու ամիսների ընթացքում, ես այնտեղ ինձ նմանեցնում եմ "Яш" անունով երիտասարդի հետ. այն տարբերությամբ, որ ես դասախոսի փոխարեն ուսանող եմ, իսկ ֆիլմում Այշվարյայի ամուսնու փոխարեն ընկերն է, որի հետ գրեթե ընկերացել եմ, իսկ Այշվարյայի դերը իմ կյանքում ունի այն աղջիկը, որը իրոք արժանի է երջանկության իր ընկերոջ հետ: Այս պարագայում ես նույնպես ինձ զգում եմ ուրախ ու երջանիկ և ցանկացա Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը իմ մտքերով:
Միայն մի խնդրանք կա. թող նախանձ մարդիկ աչքով չտան, թող հավերժ ապրի իմ ուրախությունը...
Շնորհակալություն, որ Բարի եք, սիրում ու սիրված եք...իսկ դա միշտ կյանք է տալիս...

Էջանիշներ