-Աղջիկ ջան, մի հատ կմոտենա՞ս,- մի տատիկ էր, ձեռքն իմ կողմն էր պարզել ու կանչում էր:
Ես էլ կրակայրիչ էի գնում կրպակից: Դեմքիս միանգամից ձանձրույթ նկարվեց: “Օֆֆֆ… դե գիտեմ ինչ ես ասելու~, փողով օգնի~, թոռս հիվանդ ա~… գոնե մի նոր բան մտածեք”: Դժկամությամբ մոտեցա` մերժումի խոսքը շուրթերիս պատրաստ:
-Աղջիկ ջան, ես լավ չեմ տեսնում /խնդրե~մ, սկսվեց/, մի հատ չե՞ս նայի, կոշիկներս ճի՞շտ եմ հագել:
-Հա, տատի ջան, ճիշտ ես հագել,- ասացի ու արագ հեռացա` ամոթից կարմրատակած դեմքով: Նստեցի սրճարանում, պատվիրեցի սուրճ ու դանդաղ ծխելով` մտածեցի քիչ առաջվա դեպքի մասին: Երանի թե փող ուզեր, չէի տա, կանցներ, կգնար…
Էջանիշներ