Աստված իմ, էս վերջերս սոխ ուտելս ընենց ա բռնել:

Անընդհատ ուզում եմ ուտեմ, ուտեմ, ուտեմ, սօխ ուտեմ... Ասենք հասարակ պանիրով բրդուճ եմ սարքում, պարտադիր մի երկու շերտ ընենց հավեսով սօխ եմ դնում հետըըը :Դ Թարսի պես էլ մամաս վերջին անգամ ընենց էլ հաջող սոխ ա առել. հյութեղ, առողջ, հաստլիկ, ծլած չիիի, ուխա՜յ:

Բայց դե ուտելն՝ ուտել, ասում եմ՝ տենաս ինչի՞ց ա... Դե ինձ ոչ մեկ չի ասել, բայց կարծում եմ, որ հատկապես ինչ-որ մթերքի հանդեպ, որ քաղցդ բռնկվում ա, ուրեմն ըդտէ մի բան կա (:ակունք_իմաստութեան), օրգանիզմդ դրա կարիքն ունի...մմմ... Կարո՞ղ ա Ց վիտամինի պակաս ա, դե որովհետև լիմոն էլ եմ շատ ուտում, ախխխ, սենց բռնում եմ ու հավեսովվ խած՝ կճեպով-մճեպով... Բայց էդ դեպքում խի՞ մասուրի սոկ խմելս չի գալիս, որ Ց վիտամին, ուրեմն Ց վիտամին... Բայց դե ամենակայֆը էն թթուն ա: Հետաքրքիր ա, սոխի համը թթու չի բայց, ոչ էլ առանձնապես կծու ա կամ դառը... Ի՞նչ համ ա, ընենց յուրահատուկ ա... Երևի կծուի առաջին ստադիան ա քաղցրի հետ խառնած

Օֆֆֆ, այ մարդ, բա սենց էլ տնից դուրս գալ չի լինի, բա որ հանկարծ ակումբում հանդիպում կազմակերպեն:

Փֆֆֆ...

Խա-խա-խա... Երկուշաբթի օրվանից էլ դասի: :ԴԴԴ

Ի՞նչ եմ ասելու.
- Օ յեեեե, սոՂղղղաաան, ժը տ'էմ :Դ
Հ.գ. Կարելի ա գիշերը քնելուց առաջ ուտել:
Հ.հ.գ. Բայց մինչև գիշեր ո՞նց եմ դիմանալու: ://
Էջանիշներ