Հիմա լսե՛ք...
Բյուրը շատ ա տարբերվում իմ ճանաչած բոլոր մարդկանցից… Հայմոլորակային մեկ բառով
Ինքը ահավոր խելացի ա,նպատակասլաց զգացմունքային ա, տպավորվող, անհաշտ, բայց միևնույն ժամանակ հանդուրժող:
Շատ մաքուր հոգի ունի, շատ, ու կեղծիքը միանգամից զգում ա, բայց պահի ազդեցության տակ կարող ա դիմացինին ճիշտ չհասկանա, եթե հասկանա էն, ինչ ինքն ա ուզում
Ես որ Բյուրին ահավոր լավ եմ հասկանում...Բյուրից ինձ միշտ դրական լիցքեր են փոխանցվել..ես կարողացել եմ ըմբռնել թե՛ Բյուրի տխրությունը , թե ուրախությունը, թե՛ մոլորությունը...
Բյուրը ինքնուրույն ա շատ /ուզում եմ էս կողմից իրեն նմանվել/, ինքն իր ճարը մենակ կարողանում ա տեսնել, վաղուց հաշտվել ա էն մտքի հետ, որ մարդը միշտ մենակ ա, բայցև ես հարգում եմ մտերիմների մեջ իրեն գտնելու նրա փորձերը:
Բյուրը Աստծո աստղի տակ ա...նայե՛ք նրա աչքերին
Բյուրին կամ շատ են սիրում, կամ հեչ չեն սիրում..էս տեսակ մարդու նկատմամբ անտարբեր լինել անհնար ա...
Բյուրը ատել չգիտի...
Բյուրը տաղանդավոր ա, բայց շատ ա մտածում ինչի մասին գրել, մինչդեռ պիտի ուղղակի նստել ու գրել...մեկ-մեկ առանց վերնագիրը նախապես մտածելու...
Բյուրին հասկանալը մի քիչ դժվար ա, որովհետև Բյուրի հոգին բոլորը իրավունք չունեն զգալու
Ես իրան անչափ սիրում եմ...
Մի՛ սուզվիր մինչև կյանքի հատակը, համո՛վս....լողա՛ ազատ կյանքի ջրերի վրա...
Էջանիշներ