User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 676 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը - 3

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Իմ վերևի մարդը - 3

    Ուրեմն Անուշը..., Անուշը աշխույժ բնավորության տեր մարդա, ի դեպ նկատել եմ, որ նա շատ է սիրում և հաճախ է երգում Многоточие-Прощай школа երգը ( շատ է սիրում երգ նվիրել, գրառումների կեսը հենց այդ թեմայում է արված, հետաքրքիր է..., հոգու խորքում միգուցե ինչ-որ տխրություն է տիրում..., քանզի Ձմեռ պապիկից գոնե 1 օրվա երջանկություն է ուզում Նույնիսկ գրել է, որ ուզում է մեռնել , Անուշ ջան, էդպիսի բաներ մի ասա, դեռ 16 տարեկան ես, ուղղակի կարելի է խոսել, կիսվել ինչ-որ մեկի հետ, կարծում եմ կանցնի այդ թախիծը Նկատել եմ, որ սիրտը լցված է անհա՜գ կարոտով, դրա համար էլ փնտրում էր Արամե-ի 100 տարի երգը... Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի Անուշ ջան, շատ մի տխրիր, ամեն ինչին էլ ելք կա
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  2. #2
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը - 3

    Սվետան բարի ու լավ աղջիկ էՄիշտ հաճելի ա իրա հետ շփվելու,ու ինչքան էլ խոսում ես.չես ձանձրանում
    Ունի առանձնահատուկ հումոր
    Հա,մի բան էլ,զգում եմ,որ իրար նման ենք,բայց թե ինչով,առայժմ չի ստացվում հասկանալ

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը - 3

    Մանեն շատ քնքուշ, զգացմունքային ու հուզառատ աղջիկ է: Համ էլ էնքան ռոմանտիկ է...
    Ոնց-որ թե շատ սիրահարված է ու դրանից ահագին տառապում է...
    Ինքը ինձ անչափ դուր է գալիս /ինչքանով, որ ծանոթ եմ իր գրածներին/, անպայման ուզում եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ լինի. չտխրի, լավ պարապի ու ընդունվի համալսարան:

    Ժպտա, Մանե ջան, կյանքը հրաշալի է:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը - 3

    ivy-ն այն քիչ մարդկանցից է, որի շատ քիչ գրառումները շատ բան են ասում նրա մասին: Խելացի, զարգացած աղջիկ է: Նա չի այն բացասական հատկանիշները, որոնք շատ հայ աղջիկներ ունեն:
    Մենք իրար հասկացանք

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը - 3

    Հիմա լսե՛ք...
    Բյուրը շատ ա տարբերվում իմ ճանաչած բոլոր մարդկանցից… Հայմոլորակային մեկ բառով
    Ինքը ահավոր խելացի ա,նպատակասլաց զգացմունքային ա, տպավորվող, անհաշտ, բայց միևնույն ժամանակ հանդուրժող:
    Շատ մաքուր հոգի ունի, շատ, ու կեղծիքը միանգամից զգում ա, բայց պահի ազդեցության տակ կարող ա դիմացինին ճիշտ չհասկանա, եթե հասկանա էն, ինչ ինքն ա ուզում
    Ես որ Բյուրին ահավոր լավ եմ հասկանում...Բյուրից ինձ միշտ դրական լիցքեր են փոխանցվել..ես կարողացել եմ ըմբռնել թե՛ Բյուրի տխրությունը , թե ուրախությունը, թե՛ մոլորությունը...
    Բյուրը ինքնուրույն ա շատ /ուզում եմ էս կողմից իրեն նմանվել/, ինքն իր ճարը մենակ կարողանում ա տեսնել, վաղուց հաշտվել ա էն մտքի հետ, որ մարդը միշտ մենակ ա, բայցև ես հարգում եմ մտերիմների մեջ իրեն գտնելու նրա փորձերը:
    Բյուրը Աստծո աստղի տակ ա...նայե՛ք նրա աչքերին
    Բյուրին կամ շատ են սիրում, կամ հեչ չեն սիրում..էս տեսակ մարդու նկատմամբ անտարբեր լինել անհնար ա...
    Բյուրը ատել չգիտի...
    Բյուրը տաղանդավոր ա, բայց շատ ա մտածում ինչի մասին գրել, մինչդեռ պիտի ուղղակի նստել ու գրել...մեկ-մեկ առանց վերնագիրը նախապես մտածելու...
    Բյուրին հասկանալը մի քիչ դժվար ա, որովհետև Բյուրի հոգին բոլորը իրավունք չունեն զգալու
    Ես իրան անչափ սիրում եմ...
    Մի՛ սուզվիր մինչև կյանքի հատակը, համո՛վս....լողա՛ ազատ կյանքի ջրերի վրա...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.10.2007, 20:06:

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը - 3

    Դե լավ, Ծո՛վ աղջիկ, հեսա մուռս հանելու եմ Քո ոճով

    Ծովն այն տարիքում է, երբ մարդը հասուն է, բայց դեռ պահպանել է մանկական միամտությունն ու անմեղությունը:
    Ծովը միշտ ուզում է մարդկանց մեջ տեսնել լավը, դրականը, գեղեցիկը, և նրան հաջողվում է:
    Ծովին որ նայում ես, ոնց որ լուսարձակի:
    Ծովին դժվար է ջղայնացնել, բայց որ ջղայնացնես… ու՜յ, թող ու փախի (էս մեկը ենթադրում եմ, քեզ ջղայնացած չեմ տեսել ):
    Չնայած միամտությանը, մեկ-մեկ մարդկային հարաբերությունների մեջ էնպիսի բաներ է նկատում, որ զարմանում ես, թե ինչպես կարող է այսքան լավ աղջիկն այդքան վատը հասկանալ
    Ծովս չարաճճի է:
    Ծովս կեղծել չի կարող:
    Ծովս տաղանդավոր է, բայց մեկ-մեկ խուճուճ նախադասություններ շատ է օգտագործում
    Ծովս այն ակումբցիներից է, որին կարոտում եմ, եթե երկար չեմ շփվում: Ու նաև այն ակումբցիներից է, որի կողքին կկանգնեմ, եթե բան ասող լինի: Ծովն այնպիսի ՄԱՐԴ է, որին նամակ գրելիս կարող եմ սիրտս մինչև վերջ դատարկել, իսկ նրանը կարդալիս՝ ժպտալ, եթե անգամ մինչ այդ դառնորեն արտասվում էի:
    Ծովը ժպիտ է:
    Ծովն անսահման է:

    Վերջապես, եթե աղջիկ ունենամ, անունը Ծովինար եմ դնելու:

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը - 3

    Իմ կարծիքով Բյուրակնը ունի ագրեսիվություն, որը շատ հաճախ թաքցնում է, և նա չի սիրում երբ իր հետ չեն համաձայնվում, ու թքած ունի թե դիմացինը ինչ է մտածում, նրա համար կարևորը ինքն է և իր "առողջությունը":
    Ունի մեծ պլյուս, շատ հետաքրքիր գրում է, չնայած մեկճ մեկ չափն անցում է, և չունենալով ասելիք միևնույնն է գրում է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ վերևի մարդը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1116
    Վերջինը: 24.12.2020, 07:11
  2. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  3. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  4. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  5. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •