Լավ, էս թեմայի էս էջն էլ դարձնենք մատենադարանում պահվելուն արժանի էջ:
Ուրեմն`
քաղաքացի:
Մեր սերնդի, նորացող, նորի ու հնի սահմանին երկատվող սերնդի փոքրիկ իշխանը, խիղճը, մարդկայնության ու տոլերանտության ներքին ինստանցիայի մարմնավորումներից մեկը: Սասունի գոյությունն ինքնին էս երկրի արժեքին բան է ավելացնում: Մարդկային բացառիկ ու թանկ տեսակ է: Սասունի գոյությունը ապացուցում է, որ էս երկիրը կարող է երկիր դառնալ, իսկ ժողովուրդը` մարդկային հանրություն: Ուրախ եմ Սասունի համար, առավել ուրախ եմ մեզ համար, որ Սասունը կա, ուղղակի կա, չպարտադրող կա, բայց
անհրաժեշտորեն կա: Սասունը մարդ է, բայց գազանանոց եկած մարդ չէ, որ հիմա պիտի գնա, էն մարդկանցից է, ով եկել է գազանանոցը մարդկայնացնելու, մարդեղենացնելու: Էս միսիայի կրողն ա մեր
քաղաքացին
Taurus-ը առաջ ընկավ, ու քանի որ հիմի երկար գրելու ժամանակ չկա, մենակ կասեմ. Էդոն էս երկրի ապագաներից ա, եթե երկիրն ապագա ունի ու եթե Էդոն հավես ունենա էդ ապագան լինել

Էջանիշներ