նայած օր.
օր կա, որ եթե զարթուցիչի զնգալուց առաջ եմ զարթնում, մտածում եմ որ ուրեմն լավ եմ հանգստացել ու էսօր լիքը բան կհասցնեմ անել,
օր կա, որ առավոտյան 6-ին զարթուցիչը միանումա թե չէ, առաջին զնգոցից հետո «բամփում եմ» գլխին ու էլի քնում, 7-ին միանումա երկրորդը ու արժանանումա առաջինի բախտին, քնում եմ մինչև 9-ը – 9։30 ու տեղիցս վեր թռնելով ու ուշացաաաաա գոռալով դուրս եմ վազում տնից,
օր էլ կա, որ առավոտյան 6-ին աշխատանքից տուն վերադառնալով մի հատ սառը գարեջուր եմ վայելում ու պառկում եմ քնելու, ժամը 11-ի կողմերը արթնանում եմ ու «ոտի վրա» մի սուտ եմ հորինում, որ մյուս աշխատանքի վայրում հանկարծ մարդ ես հարցնեն ուր էիր մի բան պատրաստի ունենամ ասելու...
DDD
Էջանիշներ