Քանի դեռ դուք որոշում եք, թե որ նոթբուքն ա լավը, ես մի հատ իմ նոթբուքի կարճ ռեվյուն գրեմ, գնամ
Toshiba Satellite A505-S6005
Պրոցեսսորը՝ Intel® Core™ i3-330M Processor
Վիդեո Քարտը՝ Intel® Graphics Media Accelerator HD
RAM` 4GB DDR3 1066MHz memory
Կոշտ սկավառակը՝ 500GB HDD (5400rpm)
Էկրանի չափը՝ 16.0" widescreen
Սկսեմ բացասական կողմերից
1. Չափսն ու քաշըԵս գիտեի, որ մեծ ա լինելու, բայց չէի պատկերացնում, որ էսքան մեծ ա ու ծանր... Երևի ավելի փոքր նոթբուքների վրա էի սովորել, դրա համար էր սա էսքան անսովոր: Բացի դրանից ակումլյատորը մեծ ա, տակից ցցված ու նոթբուքին թեքություն ա տալիս: Բայց ժամանակի ընթացքում կվարժվեմ
2. Փայլուն դիզայնը: Ահավոր շուտ ա կեղտոտվում, երկու օր օգտագործելուց հետո էն տպավորությունն էր, որ հազար տարվա նոթբուք աԱմեն առավոտ մաքրում եմ, թե չէ մատնահետքերն ու փոշին շատ արագ ա վրեն նստում:
3. Ստեղնաշարի QWERTY մասը: Սա էլ էր բավականին անսովոր, կնոպկեքը շատ տափակ են, հարթ ու փայլուն, մատներիս տակը ստեղնաշարը չեմ զգում: Ես մատովի ստեղնաշարերին եմ սովոր, բայց երևի ժամանակի ընթացքում սրան էլ կսովորեմ:
Անցանք դրական կողմերին.
1. Ամենաշատը ինձ դուր ա եկել ձայնի որակըԱմենայն ազնվությամբ դեռևս ոչ մի նոթբուք չեմ տեսել էս կարգի որակյալ ձայնով... (Ի դեպ Toshiba-յի Qosmio սերիայի նոթբուքների ձայնը սրանից էլ լավն է): Սպիկերները harman kardon են, Dolby սիստեմով: Կինո նայելն ու երաժշտություն լսելը գերագույն հաճույք է, Մոսկվա կինոթատրոնի ձայնը սրա դեմը գլուխը քարն ա տվել:
Ի դեպ էս նոթբուքին ցանկացած տիպի ակնաջակալներ միացնելիս կստանաք լրիվ նույն որակի ձայնը ականջակալներով
2. Էկրանի մեծությունն ու որակը: Էկրանի ասպեկտը 16:9 է, այսինքն ֆիլմերի մեծ մասը կարող եք fullscreen դիտել առանց վերևի ու ներքևի սև գոտիների: Ափսոս իմը Resolution+ տեխնոլոգիա չունի, որը վիդեոների որակը էլ ավելի ա լավացնում (Toshiba-ի ավելի թանկարժեք նոթբուքների վրա էս տեխնոլոգիան կա):
3. Շաաատ մեծ հարդ դիսկըորի վրա այլևս ազատ տեղ չկա
Արդեն մտածում եմ երկրորդ external HD գնելու մասին
4. Պրոցեսորի արագությունը: Սկզբում չէի կարողանում կողմնորոշվել i3 առնեի, թե i5: Վերջում կանգ առա ավելի դանդաղ, բայց էժան i3-ի վրա, որը ինձ լրիվ բավարարում է
5. Հսկայական ակումլյատորը: Eco Mode-ը միացրած 5 ժամ 50 րոպե դիմանում ա
6. Դիզայնը: Շատ սիրուն ա, Toshiba-ի դիզայներները արտակարգ գործ են արել: Օրինակ touchpad-ը դիզայնի մասն ա կազմում, էդ գծերը հենց touchpad-ի վրայով են գնում, մենակ թե ինքը մատովի ա, իսկ նոթբուքը փայլուն: Բայց երանի նոթբուքը մատովի լիներ, իսկ touchpad-ը փայլուն, գոնե շուտ չէր կեղտոտվի:
7. Numpad-ը ի տարբերություն QWERTY ստեղնաշարի շատ մեծ ա ու հարմար (ի տարբերություն HP-ների Numpad-երի)
8. Toshiba-ի զռթուզիբիլ ծրագրերը, որոնք սկզբում ուզում էի uninstall անել, բայց հետո օգտագործելուց հետո հասկացա, որ հարմարավետ ու լավ բաներ են
Մենակ մի բան դեռ չեմ հասկացել: Նոթբուքս USB Sleep & Charge տեխնոլոգիա ունի, որը թույլ ա տալիս USB-ով լիցքավորել տարբեր սարքեր (հեռախոս, MP3 Player և այլն), երբ նոթբուքը լրիվ անջատած, Hibernate կամ Sleep վիճակում ա: Փորձեցի հեռախոսս լիցքավորել, տարբեր ռեժիմներ միացրեցի, բայց չաշխատեցՀիմա չգիտեմ նոթբուքի՞ց ա, թե՞ հեռախոսիցս
Մի խոսքով՝ Toshiba![]()
Էջանիշներ