Երգչի մեջ գնահատում ես ձայնը, թե այն երգը, որը նա կատարում է
Երգչի մեջ գնահատում ես ձայնը, թե այն երգը, որը նա կատարում է
Այս հարցման մեջ պետք էր որպես պատասխան նշել նաև "Եվ երգը, և ձայնը" տարբերակը:
Jarre (03.02.2009)
Երբ ձայնը հաճելի է լինում, երգը լսվում է, գուցե հավանես, իսկ գուցե և ոչ: Բայց եթե ձայնը տհաճ է լինում, ապա երգը մինչև կեսն էլ չի լսվում.....
Ավելացվել է 4 րոպե անց
Սենց որ լինի Փոթեր ջան, աշխարհի միլիոնավոր երգերից եզակի երգեր պիտի լսեինք: Օրինակ հենց ռոքը. SOAD-ը լսվում ա, որովհետև շատ <<սիրուն>> ձայն ունի Սերժը, իսկ U2 չեմ կարում լսել. ձայնը դուրս չի գալիս: Ստեղ մեկ էլ մի հարց կա, թե ով ինչ <<ձայնային ճաշակ>> ունի
Էսօր հայերեն նոր բառեր եմ հորինում![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 19.10.2007, 19:19: Պատճառ: Գրառման ավելացում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ինձ համար առաջնականը երգն է, դե հնարավոր է, որ մարդ ձայն չունենա, բայց շատ լավ կատարի տվյալ երգըպատահում է, երբ երգն ուղղակի անհասկանալի է, այսինքն երաժշտությունն է անհասկանալի մի տեսակ և այդ ժամանակ ձայնը մեծ դեր չի խաղում ...
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Գնահատում եմ և երգը, և ձայնը, նաև միասին: կախված է երգչից: Օրինակ Avril - ի երգերն եմ շատ սիրում, բայց լավ ձայն չունի, իսկ SOAD - ի ձայնն ու կատարումն ա շատ լավը, բայց մեկ-մեկ գլուխս ցավումա/շուխուրից/:
Հախվերդյանի ձայնն ու երգերն եմ շատ հավանում, նամանավանդ հին կատարումները:
Հ.Գ. հիմա ես ո՞ր տարբերակով քվեարկեմ
...ներկերս վերջացել են...
ձայնը կարևոր է , երգը նույպես.. և կարևոր է նաև որ ինքան հոգի է եգիչը երգի մեջ դնում
...
Իմ կարծիքով թե ձայնը և թե երգը կարևոր են, և երկուսն էլ հավասարազոր տող ունեն:
Ինչպես նաև ճիշտ և լավ, այսինքն հոգով ու սիրով կատարումը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Կարծում եմ երկուսն էլ շատ կարևոր են:
Գնահատում եմ երկուսն էլ ձայնը -որպես բնական տաղանդ իսկ այն երգը որ երգում է,որպես ասենք իր անձը բնորոշող մի մաս, քանի որ ամեն մարդ երգում է այն ինչ ինքն է հավանում, չեմ բացառում նաև,որ եգերը կարող են պատահական ընտրվել,բայց եթե մի շատ գեղեցիկ ձայն ունեցող աղջիկ երգի ինչ որ անմիտ թեթևսոլիկ երգ կգնահատեմ լավ միայն իր տաղանդը բայց լավ կարծիք իր անձի մասին չեմ ունենա…![]()
Love has an enemy, but it is already defeated!
Պետք ա ձայն ունենա, որ երգն էլ գնահատվի։ Ինչ տարօրիանկ հարց ես մտածել...զարմանալի ա։
Հմմ, բայց մարդ կա ձայն ունի, սլուխ չունի![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Չեմ կարծում, թե երգիչը պարտադիր պետք է ձայնային տաղանդով օժտված լինի, ըստ ինձ կարևորը երգն է և հոգին, որը նա դնում է երգի մեջ: Օրինակ, Բոբ Դիլանը, որից ավելի "անտանելի" ձայնով վոկալիստ դժվար է հիշել, բայց իմ (և բնականաբար ոչ միայն իմ) ամենասիրած երաժիշտներից մեկն է, իմ կարծիքով իր երգերը կատարած հարյուրավոր տաղանդավոր երաժիշտներից ոչ ոք չի կարողանում դրանք ներկայացնել այնպես, ինչպես ներկայացնում է Դիլանը իր դագաղային ձայնով:
Tar-ի հետ համամիտ եմ և ուզում եմ մի քիչ շարունակել։ Մենք լսել ենք շատ երգեր։ Ամեն երգ կատարում է մեկ երգիչ և մեզ թվում է, որ իրենից բացի ուրիշ ոչ մեկը չի կարող այդ երգը երգել։ Բայց այդպիսի գնահատակնը համարյա միշտ արվում է էմոցիաների ազդեցության տակ։ Բայց իրականում կան երգիչներ, որոնց ստեղծագործությունները միմիայն իրենցն են՝ հենց այն ձայնով, որ նրանք ունեն։ Եվ ուրիշ մի երգիչ, որը մի գուցե հազար անգամ ավելի լավ ձայնային տվյալներ ունի, չի կարող այդ ոճում տեղավորվել, չի ստացվի։ Լավ օրինակ բերվեց Դիլանը, ես էլ ավելացնեմ Պիտեր Գաբրիելին (հիմա Æþelwulf-ը կմտածի, որ ես Գաբրիելից կպռշկվել եմ պոկ չեմ գալիսպարզապես իմ ամենասիրած երգիչ-երաժիշտն է)
Ձայնն, իհարկե, շատ կարևոր է, բայց միայն ձայնը բավական չէ, եթե երգը բանի պետք չի, ինչպես նաև մատուցման համապատասխան ձև չկա։ Համամիտ եմ, որ երգն ու կատարումն ավելի կարևոր են, քան ձայնը։ Օրինակ, հայկական էստրադայի երգիչ–երգչուհիներից շատերը, որոնք մշտապես երգում են ինչ–որ միապաղաղ, անհետաքրքիր ու չտպավորվող մեղեդիներով երգեր, այնպիսի տպավորություն են թողնում, որ ձայն չունեն (դե, պարզ է, որ շատերն իսկապես չունեն), բայց մեկ–մեկ որ երգում են հին և/կամ ոչ հայկական հայտնի երգեր, զգում ես, որ նրանցից գոնե ոմանք, այնուամենայնիվ, լավ էլ ձայն ունեն, ուղղակի գրեթե միշտ էնպիսի երգեր են երգում, որոնց կատարման ժամանակ ձայնային տվյալները չեն դրսևորվում։ Կոնկրետ օրինակներ չուզեք, էս պահին չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ոմանց դեպքում էդ առումով հաճելիորեն զարմացել եմ մի քանի անգամ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռուֆուս (05.02.2009)
Վիստուլ ջան, մի՞թե երգիչն օժտված է լինում միայն ձայնով ու երգով։ Չես նշել ամենակարեւոր բաները` ճաշակը, զգացողությունը։
Լիքը երգիչներ հիմա ունենք, որոնց համ ձայնն ա տեղը, համ էլ նենց երգեր կարող ա երգեն, որ ինձ հայտնի են, որպես ընտիր երգեր։ Բայց ցավը էն ա, որ սրանք բռնում էդ երգերը նենց են աղավաղում, որ իրա սկզբնականից մնում ա միայն նոտաների հաջորականությունը։ Բայց երգը նոտաների հաջորդականություն չի։
Կներեք որ կոպիտ եմ ասում, թքած ունեմ ձայնի վրա, եթե չկա ճաշակ։
Այսինքն իմ համար կարեւոր չեն ո՛չ երգը, ո՛չ էլ ձենը։ Նույն երգը կարելի ա հազար ձեւով կատարել` սկսած ամենանորմալ` դասական վիճակից, վերջացրած ռաբիզ եսիմինչով։
Ի՞նչ արեց Կոմիտասը մեր ազգի համար. նա վերցրեց աղբ դառած երգերը ու մեջից զտեց, գտավ դասական վիճակը։ Ըստ էության նա երգը չփոխեց, նա երգը զտեց։
Դե շատ չերկարացնեմ, մի խոսքով չեմ քվեարկում։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ