թարգելու փոխարեն խորհուրդ կտայի լսել քրիստոնյա ռոք կատարողներին, այդ ժամանակ ոչ թե կաշխատես չլսելու տալ բառերը, այլ ավելի շատ հաճույք կստանաս…
թարգելու փոխարեն խորհուրդ կտայի լսել քրիստոնյա ռոք կատարողներին, այդ ժամանակ ոչ թե կաշխատես չլսելու տալ բառերը, այլ ավելի շատ հաճույք կստանաս…
Դու արտաբերեցիր քո բառերն այնպես, կարծես անտեսում ես ստվերը, ինչպեսեւ չարիքը: Բարի չես լինի մտածել այս հարցի վրա` Ինչ կաներ քո բարին, եթե չարը գոյություն չունենար, եւ ինչպիսի տեսք կունենար երկիրը, եթե վերանային ստվերները? Չէ որ ստվերներն առաջանում են առարկաներից եւ մարդկանցից: Ահա իմ սուսերի ստվերը: Բայց լինում են նաեւ ծառերի, կենդանիների ստվերներ: Չես ուզում արդյոք մաքրազարդել ողջ երկրագունդը` ոչնչացնելով բոլոր ծառերը եւ ամեն կենդանի բան ողորկ լույսը վայելելու քո ֆանտազիայի համար: Դու հիմար ես..
(Բուլգակով. "Վարպետն ու Մարգարիտան". ոչ պաշտոնական թարգմանություն)
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ես դա գիտեմ, հազար անգամ կրկնված բաներ են։ Բայց այդ ըմբոստությունը, դեռ սատանայից դուրս, սկզբից չի եղել, չէ՞, որ ամենը աստված է ստեղծել, դա էլ նույնպես։ Ապա ինչո՞ւ է նա ստեղծել չարը, թեկուզ և մեզնից և սատանայից դուրս, որպիսզի այն կարողանա մտնել մեր մեջ։
Ավելացվել է 1 րոպե անց
Queen – Մեր զրադաշտ ընկերոջը։
Քրիստոնյա ռոք չկա։
Վերջին խմբագրող՝ Tanamasi: 19.07.2008, 21:06: Պատճառ: Գրառման ավելացում
Շատ կասկածելի բաներ ես ասում:
Ոչ մեկն էլ չի ասել, որ Աստված կատարյալ է իր ստեղծագործությունների առումով:
Երկրորդ՝ նա լավ է հասկանում, որ առանց օպոզիցիա անգամ ինքը կլճանար ու կճահճանար: Դրա համար էլ իր հրեշտակներից ամենատաղանդավորին ու ամենշուստրիին ինքը գլուխ շեղեց ու թույլ տվեց հզորանալ ու իրեն հակառակվել
/ Լավ ասի չէ՞/
Ասելը լավ ասեցիր։Բայց քո ասածից ստացվում է, որ աստված ամենազոր չէ, քանի որ նրան էլ է օպոզիցիա պետք։ Ու այնքան էլ բարի չէ, որ մարդկանց մոդ հակառկված հրեշտակ է ուղարկում՝ հանձինս դեմիուրգի։ Բա էլ ինչու՞ երկրպագել այդ աստծուն, որը դուրս է գալիս փոքրահոգի է (քանի որ իր շահերի համր մարդկանց կյանքը փչացնում է) և ոչ ամենակարող (քանի որ առանջ օպոզիցիայի, ինչպես dvgrayը ասաց, կլճանար և կճահճանար)։
![]()
Ամենազոր է, քանի որ ամեն վարկյան կարող է ոչնչացնել այդ չարին (օպոզիցիային), բայց և իմաստուն է, որ պահի նրան, մեզ մահկանացուներիս ամեն վարկյան մեր հավատքը նրա նկատմամբ փորձության ենթարկելու համար: Չարը պիտի լինի, որ չարի հետ կոնտրաստի մեջ մենք տեսնենք ճիշտ ճանապարհը: Առանց չարի գոյության, ճշմարիտ ուղին չի բացահայտվի:
Ուշադրություն դարձրուն, թե ինչպես է անվանվում սատանան Ավետարանում - ՓՈՐՁԻՉ:ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։
Ավելացվել է 3 րոպե անց
Դուալիզմը ընդհանրապես ընկած է գրեթե բոլոր միֆերի ու կրոնների հիմքում: Երևի պատճառան այն է, որ աշխարհում ոչինչ առանց կոնտրաստի չի կարող ընկալվել: Գույները, լույսը, սպիտակը ու ի վերջո բարին, մեր ուղեղի համար ընկալելի են միայն այն դեպքում եթե կա դրանց անտիպոդը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 20.07.2008, 12:40: Պատճառ: Գրառման ավելացում
Ու վերջին հաշվով, ո՞վ ենք մենք վաբշե, որ Աստծո գործերը քննարկենք: Ընդհանրապես կրոնը ընկալելի է միայն այն դեպքում, եթե ընդունվում են նրա դոգմատները - Աստված արարեց աշխարհը, Աստված ուղարկեց փրչին ու մեզ մաքրեց մեր մեղքերից, Փրկիչը հարություն առավ, ու սապսում ենք Փրկչի երկրորդ գալստյանն ու դատաստանին; Սրանք դոգմատներ են, չեն քննարկվում: Եթե քննարկում ես որևէ մի դոգմատի ճշմարիտ լինելը դադարում ես քրիստոնեա լիենելուց:
Թե չէ դրել ես արի տար, հիմա Աստված ինչի չի կրում Սատանին բազարի տակ կարելի նաև ձեռի հետ քննարկել, իսկ հնարավ՞որ է հարությունը, բա ե՞րբ է լինելու երկրորդ գալուստը, բա ոչ լինի ի՞նչ պիտի լինի որ, իսկ դու կասկա, բռոնիժիլետ առե՞լ ես ու բունկեր փորե՞լ ես երկրորդ գալուստը հավուր պատշաճի դիմավորելու համար:
Անհավատներ, Աստված մեզ դրախտը տվեց մենք ղումարի տակ ֆուկ արեցինք, երկիրը տվեց, հազար ներողություն քաքեցինք մեջը թողեցինք: Աղոթեք մեղավորներ, Աղոթեք:
Mephistopheles (01.06.2010)
Ու ոչ միայն կրոնը, այլ բոլոր գիտությունները սկսում են աքսիոմաների ընդունումից: Ու ինչքան քիչ լինեն աքսիոմաների քանակը, այնքան ավելի "կայուն" կլինի այդ գիտական տեսությունը: Անգամ ամենաճշգրիտ գիտությունը՝ մաթեմատիկան սկսվում է աքսիրոմաներից:
Կրոնն ունի "շահադիտական" մոմենտներ, որ երբ ուրիշ աքսիոմաներ են մեջտղ բերում ու նոր կրոնական տեսություններ են կառուցում, սկսում է էտ հաջորդին սատկացնել, բնաջնջել: Իսկ գիտության մեջ այդպես չի անում: Նյուտոնյան մեխանիկայի հետևորդները չգնդակահարեցին Էյնշտեյնի տեսության "երկրպագուներին", այլ միայն գծեցին "ազդեցությունների" սահմանները, ոլորտները:
Դա էն պատճառով է, որ կրոնները իրենց համապազորյա հացը աշխատում են ուղղակի ձևով իր "երկրպագուներից", իսկ գիտնականները անուղղակի / կոսվեննի / ձևով: Երբ որ մի տարիներ առաջ սկսվեց պետությունը/քաղաքականությունը եկեղեցուց պոկելու պրոցեսը, դրանից հետո պատերազմների/ալան-թալանի վրա եկեղեցու ազդեցությունը կտրուկ պակասեց: Կտրուկ պակասեց էսպես կոչված կրոնական պատերազմների հնարավորությունը:
Ասում են աստված մարդկանց ստեղծեց իրեն փառաբանելու համար՝ ուրեմն ինքը փառասե՞ր է։![]()
Դիվ, Մի պահ պակասեց, բայց հիմա կարծես նորից դրա վտանգը կա: Սամուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախմումը» գործի հետ ծանոթ ես: Սկզբունքորեն մարդը կարծես թե ապացուցում է, որ ապագային պատերազմները դրանք քաղաքակրթությունների պատերազմներ են, իսկ քաղաքակրթությունների հիմքում, մի շարք այլ բաների հետ, դնում է կրոնը: Եթե չասենք, որ կրոնը համարում է քաղաքակրթույունների տարբերակման հիմնական գործոն: Ահավոր շատացել է վերջերս գիր գրականություն կրոն-քաղաքականություն-պատերազմներ թեմաներով: Վերջերս ձեռքս Մարգրետ Թաթչերի գիրքը անցավ, «Կրոնը և քաղաքականություն»:
Համ էլ, ուշադրություն դարձնենք թե ինչ է կատարվում իսլամական աշխարհում: Մեկը մյուսի հետևից երկրները վերադառնում են ֆունդամենտալ իսլամին: Կովկասում, Բալկաններում ու Պաղեստինում բախումներն ու պատերազմները քննարկվում են նաև կրոնական անհանդուրժողականության լույսի ներքո: Իսկ պարոն Բուշը առանձնացրեց իր հայտնի «Չարիքի առանցքը» դրա տակ հստակ դնելով Սատանայական չարը, իսկ իր նախաձեռնած պատերազմների հիմքում Աստվածային բարին:
Ինչքան ուզում եք կարող եք քննարկել ու հետևություններ անել...
Աստված մեկ է ինչ անունով էլ կոչելու լինենք Նրան, Նա կռիվներ չի հրահրում ու մարդկանց չի կոտորում։
Եթե կան կռիվներ ձեր մեջ դրանք նրանից են որ ձեր անձերում կպատերազմին ձեր կրքերը։ Հակոբոս 4։1
Աշխարհում երկու բան կա, լույս ու խավար։ Այսքան շատ կրոններն ու աղանդները դրանց դրսևորումներն են։ Միանշանակ է այն որ լույսը սիրում է լույսին ու ատում է խավարը, իսկ խավարը նա է ով ամենուր խռովություններ ու կռիվներ է սարքում;
Ամեն բան ում մեջ կռիվ, սպանություն ու ամբարտավանություն կա նրանք խավարինն են։
Վերադառնալով թեմային ասեմ, որ սատանան Աստծո դեմ չի պայքարում և չի էլ կարող, եթե պայքարում է նշանակում է կարող է ինչ որ պահի հաղթել, նշանակում է Աստված դեռ րի կրողանում հաղթել սատանային։
Բայց գրված է «Եվ վար ձգվեցավ բանսարկուն, որ սատանան է ու գնաց պատերազմելու Նրա մյուս եղբայրների հետ...» խոսքը հավատացյալ ժողովրդի մասին է։ Հետևաբար սատանան ոչ թե Աստծո հետ է պատերազմում այլ Նրա ժողովրդի, իսկ նրանցից ով մտնում է Աստծո հովանու ներքո սատանան նրանից ետ է քաշվում ու սպասում այնքան ժամանակ մինչև նորից դուրս գա։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Freeman (21.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ