User Tag List

Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: Սատանան պայքարում է Աստծո դեմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է Աստծո դեմ

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասելը լավ ասեցիր։ Բայց քո ասածից ստացվում է, որ աստված ամենազոր չէ, քանի որ նրան էլ է օպոզիցիա պետք։ Ու այնքան էլ բարի չէ, որ մարդկանց մոդ հակառկված հրեշտակ է ուղարկում՝ հանձինս դեմիուրգի։ Բա էլ ինչու՞ երկրպագել այդ աստծուն, որը դուրս է գալիս փոքրահոգի է (քանի որ իր շահերի համր մարդկանց կյանքը փչացնում է) և ոչ ամենակարող (քանի որ առանջ օպոզիցիայի, ինչպես dvgrayը ասաց, կլճանար և կճահճանար)։
    Ամենազոր է, քանի որ ամեն վարկյան կարող է ոչնչացնել այդ չարին (օպոզիցիային), բայց և իմաստուն է, որ պահի նրան, մեզ մահկանացուներիս ամեն վարկյան մեր հավատքը նրա նկատմամբ փորձության ենթարկելու համար: Չարը պիտի լինի, որ չարի հետ կոնտրաստի մեջ մենք տեսնենք ճիշտ ճանապարհը: Առանց չարի գոյության, ճշմարիտ ուղին չի բացահայտվի:

    ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

    Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։
    Ուշադրություն դարձրուն, թե ինչպես է անվանվում սատանան Ավետարանում - ՓՈՐՁԻՉ:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Սատանանի ու Աստծո մեջ գնում է պայքար, որտեղ Սատանան հաղթելու շանսեր չունի, ապա կարելի է ենթադրել, որ հաղթելու շանսերը Աստծո են:
    Եթե միանշանակ հաղթող է Աստված, ապա ինչու Աստված վերջնական հաղթանակ չի տանում: Կարո՞ղ է էտ հաղթանակը, որը կդառնա Սատանայի վերջը, դառնա նաև Աստծու վերջը :
    Եթե այո, ապա կարե՞լի է ասել, որտեղ Աստված, էնտեղ էլ Սատանա: Նրանք անբաժան զույգեր են: Մի յուրահատուկ դիպոլ մարմին: Իրար ձգում են, բայց իրար շատ մոտենալ չեն կարող, քանի որ սկսում է գործել վանման ուժը:
    Իսկ մենք նրանց մեջտեղը ք…քն ենք ընկել : Ով ոնց կարող է օգտագործել շրջապատին, օգտագործում է:
    Դուալիզմը ընդհանրապես ընկած է գրեթե բոլոր միֆերի ու կրոնների հիմքում: Երևի պատճառան այն է, որ աշխարհում ոչինչ առանց կոնտրաստի չի կարող ընկալվել: Գույները, լույսը, սպիտակը ու ի վերջո բարին, մեր ուղեղի համար ընկալելի են միայն այն դեպքում եթե կա դրանց անտիպոդը:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 20.07.2008, 12:40: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Գրառումներ: 311
    Վերջինը: 18.01.2014, 22:01
  3. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  4. Ջութակով սատանան. Նիկոլո Պագանինի
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.08.2009, 14:33
  5. Armenian Girl + American Boy = Սատանան գիտի ինչ
    Հեղինակ՝ FactorX, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.12.2007, 01:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •