User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: Սատանան պայքարում է Աստծո դեմ

  1. #16
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստվածաշնչյան պատմությունը մի փոքր այլ է:
    Աստծո հրեշտակներից մեկը՝ Լուցիֆերը, որոշում է լինել այնպիսին, ինչպիսին Աստվածն է: Նա ուզում է, որ բոլոր հրեշտակները հպատակվեն իրեն: Այսպիսով, նա ընդդիմանում է Աստծո կամքին, ընդ որում, բոլոր հրեշտակների մեկ երրորդը միանում է Լուցիֆերին: Աստված պատժում է անհնազանդ հրեշտակին, և նրան հետևող հրեշտակների հետ միասին ցած է գցում երկնքից: Այդ օրվանից «ընկած հրեշտակ» Լուցիֆերը դառնում է Սատանա, իսկ նրան օգնող հրեշտակները՝ չարքեր:

    Ինչ վերաբերում է «հաղթելու շանսերին», ապա Սատանան կարող է հաղթել Մարդուն, բայց Աստծուն՝ երբեք:
    Կեցցես Ivy քո ճիշտ պատասխանի համար

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում աբոկալիպս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե չենք հավատում ոչ սատանային և ոչ էլ նամանավանդ աստծուն բնականաբար կյանքը ավելի հեշտանում ա ու սենց հարցերը էլ չեն սկսում հետարրքրել
    Կարող ես չհավատալ կամքը քոնն է, բայց մի բան լավ իմացի այն հաստատ աշխարհում կհավատաս

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այ մարդ, ինչ եք կպել խեղճ Լուցիֆերից է
    Լուցիֆերին ընկած հրեշտակի հետ նույնացնելը շատ սխալ ա. աստվածաշնչի էդ մասը պարզապես սխալ ա այսպես ասած «վերարտադրվում» (հարմար բառ չգտա ) …իրականում նկատի են ունեցել Նաբուգոդոնոսորին, որը համարձակվել էր իրեն համարել աստծուն հավասար Ձեր սատանային էլ Լուցիֆեր անունը տվել են վաղքրիստոնեական ինչ-որ շատ խելոք մարդիկ…
    Միտում չունեմ վիրավորելու ու խնդրում եմ եթե գիտություն չունես Աստվածաշնչից պետք չէ խոսալ, ավելի լավ է գնա Աստվածաշունչ կարդա եթե ուզում ես իրականությունը իմանաս, հետո կիմանաս թէ ով է Աստված, ով է լուսեֆերը ( սատանան ): Եվ հետո լավ իմացի սատանային էլ Աստված է ստեղծել: Հիմա դու քո լոգիկայով մտածի Աստված է մեծ չէ սատանան:

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Սատանանի ու Աստծո մեջ գնում է պայքար, որտեղ Սատանան հաղթելու շանսեր չունի, ապա կարելի է ենթադրել, որ հաղթելու շանսերը Աստծո են:
    Եթե միանշանակ հաղթող է Աստված, ապա ինչու Աստված վերջնական հաղթանակ չի տանում: Կարո՞ղ է էտ հաղթանակը, որը կդառնա Սատանայի վերջը, դառնա նաև Աստծու վերջը :
    Եթե այո, ապա կարե՞լի է ասել, որտեղ Աստված, էնտեղ էլ Սատանա: Նրանք անբաժան զույգեր են: Մի յուրահատուկ դիպոլ մարմին: Իրար ձգում են, բայց իրար շատ մոտենալ չեն կարող, քանի որ սկսում է գործել վանման ուժը:
    Իսկ մենք նրանց մեջտեղը ք…քն ենք ընկել : Ով ոնց կարող է օգտագործել շրջապատին, օգտագործում է:
    Միտում չունեմ վիրավորելու: Աստվածաշունչը ասում է ամեն դատարկ խոսքերի համար պետք է պատասխան տաք: Հետո էլ Աստված արդեն հաղթել է սատանային 2000 տարի առաջ ( Քրիստոսի խաչի միջոցով ) և ուզում է որ մենք էլ հաղթենք նրան իր խաչի միջոցով: Հետո էլ խնդրում եմ եթե թեմա ես բացել որը շատ ողջունելի է ու շատ լավ է անձամբ ինձ համար, ավելի լավ է լուրջ մոտենաս , Եթե այո, ապա կարե՞լի է ասել, որտեղ Աստված, էնտեղ էլ Սատանա այսպիսի արտահայտություն մի արա, ճիշտ չէ, նա մանավանդ Աստծո հասցեյին: Հույսով եմ կհասկանաս ինձ առանց վիրավորվելու:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 13.10.2007, 04:33: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատարյա՞լ Միայն բնությունն է կատարյալ, հարգելի՛ս
    Սխալվում ես, Աստված է միակ կատարյալը, հետո էլ բնությունը Աստված է ստեղծել:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված և սատանա, նրանք նույն կոպեկի երկու տարբեր կողմեր են, եթե ուշադիր լինեք ապա բնության մեջ տիեզերքում ամեն ինչ ունի իր հակադիրը՝ գիշեր-ցերեկ, սեր-ատելություն, ուրախություն-տխրություն և այլն:
    Նրանք չեն պայքարում, այլ լրացնում են մեկը մյուսին, առանց մեկի մյուսը չէր լինի: Հետո հազար անգամ ասվել է, որ Աստվածաշունչը պետք չէ բառացի հասկանալ և բառացի մեկնաբանել, այն անդքան էլ հեշտ ու պարզ գիրք չէ: Թե սատանա թե Աստված հասկացողությունների տակ կարող է հազարավոր իմաստային նրբություններ թաքնված լինել:

    Ու ես էլ շատ չեմ ուզում խորանամ, մեկնաբանեմ, մեկա վերջում խճճվելու եմ…
    Կներես միտում չունեմ կրկին վիրավորելու, բայց իրոք թող Աստված ների քեզ քո չմտածված խոսքերիտ համար

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ հասկացա կին և տղա(մարդ) :
    Հետո նկատեցի, որ սպիտակը, լրիվ սպիտակ չէ: Մեջը կա մի սև շրջան:
    Իսկ սևը լրիվ սև չէ:

    Սևը կլանում է լույսային ամբողջ սպեկտրը: Իսկ սպիտակը ամբողջովին անդրադարձնում է:
    Հերիք է սակայն էս նկաևը պրոյավկա չանենք, ապա միանգամից ամեն ինչ փոխվում է 180 աստիճանով՛ Սևը դառնում է սպիտակ, իսկ սպիտակը սևը:

    Հետևություն
    -եթե Աստված լիովին չներեր "մեղքը", ապա այն ամբողջովին կներեր Սատանան:

    Հետևություն
    -Աստված ճիշտ է անում, որ ներում է մեղքը:/ Հակառակ դեպքում լրիվ մենակ կմնար:/

    Հ.Գ. Կարծես թե սկսում եմ հասկանալ Նարեկացուն :
    Վիրավորելու միտում չունեմ, բայց ես շատ խխճում եմ այդպիսի կատակները:

    Ավելացվել է 19 րոպե անց
    Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, պարզապես արտահայտում եմ ինչ է ասում Աստվածաշունչը: Ես կարդացի ձես բոլորիտ գրած մեկնաբանությունները ու շատ տխրեցի, գի՞տեք թե ինչի համար, որովհետև ես 100 % կասկածում եմ վոր մեր ազգը Քրիստոնյա կոչվելու իրավունք ունի: Ժողովուրդ ջան իսկապես ամոթ է այդպես վերաբերվել ու ծաղրել Աստծուն, նրան ում կամքով եք դուք ապրում : Եթե աձս թեման բացել եք իսկապես ճանաչելու թե ով է Աստված դա շատ լավ է, բայց եթե այս թեման բացել եք որ Աստծուն ծաղրեք, ասում եմ ձեզ ՎԱՅ, որովհետև Աստված ինքն էլ է ասում դա: Սա Քրիստոնյային վայել մեկնաբանություններ չեն: Հույսով եմ ինձ կհասկանաք, բոլորիտ սիրում ու հարգում եմ: Աղոթում եմ ձեզ համար, աղաչում եմ ձեր խոսքերից ապաշխարհեցեք քանի ուշ չէ, ասում է երկնքի ու երկրի տերը՝ Բարձրյալ Աստված:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 13.10.2007, 04:55: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Հարգարժան Հայ Քրիստոնյա եթե մտքում նույնիսկ Ձեր դիմացինին՝ Ձեր եղբորը կամ քրոջը, վիրավորելու միտում չունեք ուրեմն կարող եք էլ ամեն անգամ չմատնանշեք - Վիրավորելու միտում չունեմ, բայց... - իսկ քանի որ մատնանշում եք կարելի է եզրակացնել, որ իրոք վիրավորական երանգներ կան Ձեր գրառման մեջ, ինչը պարզ երևում է Ձեր գրառումներից ու ինքնին քրիստոնեային վաել չէ և կարծում եմ Ձեր պատկերացմամբ մեր ոչ քրիստոնյա Ակումբցիներն ավելի կհետևեն Աստծո Սիրո պատգամին ու նույն կերպ չեն վարվի՝ հակառակ դեպքում ստիպված կլինենք մի լավ թեմա էլ փակված տեսնել: Հա մի խնդրանք էլ, ձեռքի հետ անվճար մեղքերի թողություն էլ մի տվեք:

    Ամեն բան ինչ գոյություն ունի՝ գոյություն ունի երկու սկզբունքների շնորհիվ ու տեսքով - դրականի ու բացասականի, լույսի ու խավարի, տղամարդու և կնոջ, սիրո և ատելության, ցերեկվա և գիշերվա, Ոգու և Մատերիայի - որոնցից մեկը կյանքն է, էությունը իսկ մյուսը ձևը, այդ էությանը կյանքի կոչողը որի շնորհիվ միայն կարող է դրսևորվի էությունը. հետևաբար առանց մեկը մյուսի չեն կարող լինել ու լիակատար վերջնական կատարելություն էլ չկա և ինչպես վերը տեղադրածս խորհրդանշանն է ցույց տալիս, որն իմիջիայլոց ստատիկ վիջակում չէ այլ հավերժ շարժման որը շատ կարևոր է այստեղ, ինչքան էլ սպիտակը կամ սևը փորձի գնալ ու ոչնչացնել իր հակառակ բևեռին նա չի կարողանա հակառակ դեպքում կխախտվի ներդաշնակությունը, որը կբերի երկուսի էլ կործանման: Մենք կարողանում ենք տեսնել լույսի և ստվերի շնորհիվ, ստվերի որ առաջացնում է լույսը հենց ու անբաժան է նրանից... Համամիտ եմ Apsara-ի կարծիքի հետ ու գոնե այս հարցում անմեղ Apsara-ին պետք չէր մեղքերի թողությունն ու Ձեր զուր վշտանալը հարգարժան Հայ Քրիստոնյա և բացի դա էլ ոչ ոք չի վիրավորել Աստծուն:

    Ցավում եմ բայց Աստծուն ավելի նսեմացնում ու վիրավորում եմ այն հավատացյալները, որոնք օժտում են Նրան նաև մարդկային հոգեկան որակներով կամ հատկություններով ինչը չեն անում արևելյան Իմաստունները, քանզի եթե մեկն ասի Աստված այ այսպիսին է նշանակում է նա կսահմանափակի Անսահմանին ու Բացարձակին ու կնսեմացնի Նրան ինքն իրեն համար ծնելով հազարավոր հարցեր որոնց պատասխանը չի կարողանա գտնի, եթե չասի - Աստծո գործերն անքննելի են:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (22.07.2010)

  5. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի մոդերատոր նորից եմ ասում ես չեմ վիրավորում ոչ մեկին:
    Ասում ես ա՞նվճար մեղքերի թողություն: Իսկ ինչու դու կա՞րող ես վճարել քո գործած մեղքերի գինը, մենակ չասես թե մեղք չեմ գործել կյանքումտ, թե չէ կծիծաղամ: Կարծում եմ ոչ: Գիտես ի՞նչու, որովհետև եթե մարդ կարողանար վճարել իր մեղքերի գինը Աստված Հիսուս Քրիստոս մարդու կերպարանքով աշխարհ չէր գա: Հետո էլ ասեմ որ ես չեմ որ պետք է տամ մեղքերի թողություն, քավ լիցի որ ես լինեմ, դա միայն Հիսուսը կարող էր անել և արեց դա Խաչի վրա: Մնացածն էլ դու իմացի, նորից եմ ասում ես ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ: Աստված քո հետ:

  6. #20
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում Հայ Քրիստոնյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Միտում չունեմ վիրավորելու: Աստվածաշունչը ասում է ամեն դատարկ խոսքերի համար պետք է պատասխան տաք: Հետո էլ Աստված արդեն հաղթել է սատանային 2000 տարի առաջ ( Քրիստոսի խաչի միջոցով ) և ուզում է որ մենք էլ հաղթենք նրան իր խաչի միջոցով: Հետո էլ խնդրում եմ եթե թեմա ես բացել որը շատ ողջունելի է ու շատ լավ է անձամբ ինձ համար, ավելի լավ է լուրջ մոտենաս , Եթե այո, ապա կարե՞լի է ասել, որտեղ Աստված, էնտեղ էլ Սատանա այսպիսի արտահայտություն մի արա, ճիշտ չէ, նա մանավանդ Աստծո հասցեյին: Հույսով եմ կհասկանաս ինձ առանց վիրավորվելու:
    Այսինքն համաձայն ես որ աստված եվ սատանան պայքարում են եւ այդ պայքարի հաղթանակն եր Քրիստոսի աշխարհ գալը, սակայն կարծում եմ դա վերջնական հաղթանակ չի եւ դեռ պայքարը շարունակվում է, ով կհաղթի ապական ցույց կտա

  7. #21
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Իսկ ես կասեի դա մարդու մեջ եղած բարու և չարի շարունակվող պայքարն է: Երբ կարդացի Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», եկա այն եզրահանգման, որ սատանան առանց մարդու թույլտվության ոչինչ էլ չի կարող անել, որ դա մարդն է ընտրում թույլ տալ նրան գործել կամ չգործել:

  8. #22
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Միայն անկեղծ դուք բոլորդ հավատում եք Աստծո ու սատանայի գոյությանը՜

  9. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կասեի դա մարդու մեջ եղած բարու և չարի շարունակվող պայքարն է: Երբ կարդացի Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», եկա այն եզրահանգման, որ սատանան առանց մարդու թույլտվության ոչինչ էլ չի կարող անել, որ դա մարդն է ընտրում թույլ տալ նրան գործել կամ չգործել:

    Իսկ ես եկա այս մտքին, ուսումնասիրելով աստղաֆիզիկա:
    /Վերջին հաշվով երևի հետաքրքիր չի, թե ով ոնց եկավ, կարևորը եկանք /

    Իմիջիայլոց, նույն կարեկի է ասել և մարդ-Աստված հարաբերության մասին: Ընտրությունը մարդունն է… իսկ վերջնական խոսքը - Աստծունը:

  10. #24
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    սատանան առանց մարդու թույլտվության ոչինչ էլ չի կարող անել, որ դա մարդն է ընտրում թույլ տալ նրան գործել կամ չգործել:
    100% համձայն եմ քեզ հետ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Script-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն անկեղծ դուք բոլորդ հավատում եք Աստծո ու սատանայի գոյությանը՜
    Ես ԱՅՈ, մնացածը չգիտեմ:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 24.10.2007, 04:15: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #25
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Աստված կարող է առանց սատանայի սակայն մարդ արարածը չի կարող հասկանալ բարին չտեսնելով չարը:

  12. #26
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Ոչ, չունի և ոչ մի շանս հաղթելու։
    Դու այդ ամենը կարդացել ես Սուրբ Գրքում չէ՞։ Դե եթե այն քո համար կանոն է, ապա կարդա Աստվածաշունչը մինչև վերջ և ստացի քո հարցի պատասխանը………, ու ի միջի այլոց անչափ գեղեցիկա սատանայի պարտությունը նկարագրած

  13. #27
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Այս մասին որոշ առումով քննարկվել է նաև հարգարժան Բյուրակնի բացած այս թեմայում ևս.
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  14. #28
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Կարծում եմ, առաջին հերթին պետք է մտածել, քո ներքին պայքարի մասին, ու հաղթելու կամ պարտվելու շանսերը յուրաքանչյուրի համար պարզ կլինեն…
    Այսինքն հաղթանակը լինելու է առաջին հերթին մարդու մեջ:

  15. #29
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, առաջին հերթին պետք է մտածել, քո ներքին պայքարի մասին, ու հաղթելու կամ պարտվելու շանսերը յուրաքանչյուրի համար պարզ կլինեն…
    Այսինքն հաղթանակը լինելու է առաջին հերթին մարդու մեջ:
    Ահա ինչու իզուր չեն ասում, բացահայտիր ճանաչիր ինքդ քեզ և կճանաչես ամբողջ աշխարհը և Աստծուն
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (30.05.2010)

  17. #30
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սատանան պայքարում է աստծո դեմ

    Արխիվային թեմա է, բայց չդիմացա գրառում անելուց. ախր սենց խճճվել կլինի, որ խճճվել եք???

    Վերլուծենք.

    Եթե հավատացյալ ես, ուրեմն ընդունում ես Աստծու զորությունը, ուստի և այն, որ Նա ամենակարող է, ամենագո, և "անգամ տերևը չի շարժվում առանց Նրա կամքի": Ուստի և զարմանալի է նաև այն, որ Աստծուն և սատանային, ով նույնպես Աստծո կամքի արգասիքն է, նույն հարթակի վրա եք դնում, ասենք, ձեզ և Աստծուն նույն հարթակի վրա երբեէ չէիք դնի, չէ՞։ Եթե ամեն ինչ Աստծո կամքով է լինում, ապա հետևում է, որ սատանան էլ առանց նրա կամքի ոչինչ չէր ձեռնարկի: Միակ մոլորությունն այն է, որ Աստծուն պատկերում եք միայն բարի, իսկ չարը վերագրում եք, թե սատանայի ձեռքի գործն է. պարադոքս է ստացվում, չէ՞: Իսկ միգուցե մոռացե՞լ եք նաև այն, որ Աստված յուրաքանչյուր քայլի փորձում է մարդուն, իսկ նրա հրամանը պարզապես կատարում է սատանան: Փաստորեն սատանան դառնում է քավության նոխազ, "խեղճի" վրա է թափվում ողջ լափը, ինչ է թե կամակատար է... այնինչ Աստված ոչ մի հարցի էլ չի պատասխանում:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Գրառումներ: 311
    Վերջինը: 18.01.2014, 22:01
  3. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  4. Ջութակով սատանան. Նիկոլո Պագանինի
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.08.2009, 14:33
  5. Armenian Girl + American Boy = Սատանան գիտի ինչ
    Հեղինակ՝ FactorX, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.12.2007, 01:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •