User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Աստված չի կարող ատել, նա բացարձակ սեր է…
    Մի՞թե կասես, թե Աստված մեղքն էլ է սիրում:
    Չէ՛, Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին:
    Չարը միակ բանն է, ինչ ատում է Աստված: Իսկ մեղքը չարի պտուղ է:

  2. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Մարդուն բնորոշ է սխալվելը, հիմա ուզում եք դա մեղք անվանեք, ուզում եք՝ հանցանք կամ զանցանք: Սխալն այնքան մարդկային է. անհնարին է դա բացատրել, մեկնաբանել, ու ոչ էլ պետք է: Այդպիսին է կյանքը. մեր ոչ բոլոր քայլերն ու որոշումներն են ճիշտ ու կատարյալ:
    Եվ հենց մեր սխալների շնորհիվ է, որ մենք հմտանում ենք, կոփվում, ձեռք բերում իմաստնություն և ամենակարևորը՝ պատասխանատվության զգացում սեփական արարքների հանդեպ:

    Ու գիտեք ինչ, ես կարծում եմ դրա մեջ խորը իմաստ կա. մենք հենց այնպես չենք ծնվել սխալվելու ընդունակ կամ ինչպես այստեղ ասում եք՝ անկատար: Իսկ իմաստն այն է, որ ինչ-որ բանի հասնելու համար պիտի ընկնես ու վեր կենաս, սխալվես, հասկանաս սխալներդ ու փորձես կրկին. սա է ճանապարհը դեպի ներդաշնակ կյանքն ու իմաստնությունը, ու այն հասու է ոչ բոլորին: Եվ դա այնքան արդարացի է. ամեն մարդ պիտի ինքը հարթի իր ուղին՝ սխալների միջով անցնելով:

    Մեզ շնորհվել է կյանք, իսկ իմաստնությունը ինքներս մեզ պիտի շնորհենք:

  3. #18
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Բնական եմ համարում, որ մարդ անկատար է ու ձգտում է կատարելության ինչպես ամեն բան այս Տիեզերքում: Մեղքը, որպես այդպիսին, կա միայն մարդ էակի համար, քանի որ միայն նա է օժտված Անհատականությամբ ու հետևաբար ազատ կամքով, որով նա կարող է կատարել Տիեզերական Օրենքին չհակասող, չխախտող քայլեր ու ապրել դրան համապատասխան, դրա հետ ներդաշնակ, բայց կարող է և հակառակն անել ու հենց դա էլ մեղքն է. այլ կերպ ասած մեղքը՝ այն է երբ մարդ անում է մի քայլ, որը չի համապատասխանում իր զարգացման մակարդակին ու խախտում է Տիեզերական Օրենքը: Օրինակով բացատրեմ. եթե 10-րդ դասարանի աշակերտը չի կարողանում լուծել ավելի ցածր դասարանի խնդիրներն՝ ուրեմն դա համարվում է մեղք ու պետք է պատասխան տա իր այդ մեղքի դիմաց՝ վատագույն դեպքում թողեն նրան նույն դասարանում (հասկանալի է օրինակը այլ ոլորտից էր, բայց մեղքի հետ կապված կյանքում գործող մեխանիզմը նույնն է): Եթե նոր ասեցի - բնական եմ համարում, որ մարդ անկատար է ու ձգտում է կատարելության, ապա այ մեղքն անբնական եմ համարում, քանզի դա անցած ուղուց դաս չքաղելու ու այսպես ասած անցած կյանքի դասի չյուրացնելու հետևանք է՝ չնայած կյանքից մարդ չի փաղչի և ուշ թե շուտ էլի պետք է վերադառնա ու սովորի իր կյանքի տված դասերը, որպեսզի այդպիսով կարողանա առաջ գնա դեպի ավելի կատարյալին հասնելու համար ու հասնելուց հետո էլի ձգտի հասնել այս անգամ էլ ավելի կատարյալին ու այսպես անվերջ գնում ենք մենք հավերժի ճամփորդներս:

    Եթե Աստծուն դիտում եք որպես անձ ու ասում, որ Նա կատարյալ է, ապա դա նշանակում է.

    • Աստված ստեղծեց իրեն առանց ազատ կամքի քանզի նա իսկզբանե կատարյալ է ու չի եղել երբևէ անկատար ու չի գործել մեղք, այլապես նա մարդ կլիներ

    • Աստված ստեղծեց ինքն իրեն իսկզաբանե կատարյալ ու այդպես ձանձրալի կյանքով էլ ապրում է լինելով միակ կատարյալը ու էլ առաջ գնալու տեղ չունենալով - այսինքն ինքն իրեն համար դժողք ստեղծեց կամ


    • կար մի ժամանակ երբ Աստված էլ անկատար էր ու անցնելով որոշակի կատարելագործման ուղի դարձավ այս փուլի համար կատարյալ մեկը, բայց ոչ թե հասավ վերջնական կատարելությանը,


    • քանզի չկա վերջնական կատարելություն, եթե լիներ դա կլիներ վերջն ամեն ինչի տվյալ անհատի կամ անձի համար, ինչպիսին պատկերացնում են նրան շատ հավատացյալներ:


    Բայց լավ կլինի վերադառնանք կոնկրետ թեմայի հարցին ու չշեղվենք...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Մի քիչ հերետիկոսական բաներ եմ գրելու բայց ուրիշ ճար չկա :
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված ստեղծեց իրեն առանց ազատ կամքի քանզի նա իսկզբանե կատարյալ է ու չի եղել երբևէ անկատար ու չի գործել մեղք, այլապես նա մարդ կլիներ
    "Աստված ՝ դա սկիզբն է":
    1.Սկիզբը ՝ այնպես, ինչպես կորդինատային առանցքի սկիզբը:
    2. Մաթեմաթիկան /Աստվածաբանությունը/ ՝դա աբստրակցիա է, գործիք, բացատրելու համար օբեկտիվը /ֆիզիկական-զգայականը/:
    3. Մարդը պայմանավորվոլ է իքս կետը իր կորդինատներով համարել զրո , սկիզբ, և հաշվանքը սկսել այդ կետից: Մարդը նույնը պայմանավորվել է "Աստծո" համար: կրկնեմ "Աստված ՝ դա սկիզբն է, ու անվերջանալին" /ինչպես կորդինատային առանցքները/:
    4. Մարդը հասկացել է, որ կարելի է շեղել զրոն: Տալ օֆսեթներ: Մաթեմաթիկան ապահովում է ճշգրիտ և անկորուստ տեղափոխություն:

    5. Եթե աստվածաբանությունը դեռ չի կարողանում միանշանակ շեղել իր զրոն, ապա դա կկատարի ապագայում:

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    քանզի չկա վերջնական կատարելություն, եթե լիներ դա կլիներ վերջն ամեն ինչի տվյալ անհատի կամ անձի համար, ինչպիսին պատկերացնում են նրան շատ հավատացյալներ:
    Մաթեմաթիկայուն կորդինատային առանցքը չունի վերջ: Իսկ նյութը, որը տեղաշարժվում է տարածության մեջ, ունի սահմանների /lim /;

    Երևի բացատրեցի, որ այս երկու բառերը անհամատեղելի են
    կատարելություն
    և
    վերջնական
    կատարելությունը դա հատկանիշ է ՝ ֆունկցիա: Նյութը /մարդը/ ունի "տարածական շարժման" սահման: Սակայն դա չի նշանակում, որ կատարելությունը /ֆունկցիան/ որպես տարատեսակ նյութի շարժման նկարագրություն կարող է ունենալ սահման /վերջ/: Վերջը ՝ դա կոնկրետ նյութի հատկանիշ է:

    Հաշվի առնելով, որ մեզ հայտնի տիեզերքը նույնպես մի նյութ է, ապա կարելի է ասել, որ տիեզերքը իր կատարելության մեջ "սահմանափակ է "վերջավոր":
    Ու էտ կատարելության "վերջը" հենց մեր սահմանած աստծու կատարելության վերջն է:
    Իսկ ո՞վ է ասել, որ տրեզերքը, դա ամեն ինչն է

    Հ.Գ. Կարող եք գտնել տաֆտոլոգիկ մասեր… Ուրախ կլինեմ ընդիմախոսներին լսել:

  5. #20
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Եթե ճիշտ հասկացա քո հաշվարկներն ապա ես չեմ տեսնում որ մեր ասածները որևէ բանով հակասեն իրար - ես գրել էի, եթե Աստծուն դիտում եք որպես անձ իսկ ես ինքս այդպիսին չեմ համարում ու համամիտ եմ որ նա բացարձակ է զրոի նման ու չունի ոչ դրական ոչ էլ բացասական առանցքին պատկանող որևէ հատկանիշ կամ նիշ:

    Տիեզերքը որպես այդպիսին ու նաև Տիեզերքն իր կատարելության ձգտմամբ վերջ չի կարող ունենալ, ուրիշ բան է որ նա կարող է գոյություն չունենա, այսինքն գոյություն չունենան նրա 2 բևեռները (+ կամ -) որոնք կյանքի են կոչում ու հնարավոր դարձնում նրա գոյությունը բայց այ բացարձակը, զրոն միշտ կա ուր և այսպես ասած ներքաշվում են այդ երկու բևեռները որի ժամանակ դրսևորված չեն ոչ բացասական ոչ դրական բևեռները. ոչ կյանք տվող Ոգին է դրսևորված ոչ էլ գոյություն ունի Մատերիան, որ կյանքի կոչի Ոգուն, բայց այս երկուսն էլ բացարձակի, զրոի մեջ են ու որոշակի փուլում կրկին դրսևորվում են, որը և կոչում ենք կյանք իր երկու բևեռներով ու միայն դրանց առկայության դեպքում է որ կա կյանքը:

    Կներեք թեմայից շեղվելու համար...
    Եթե այս գրառումս նոր հարցեր կառաջացնի կամ անհամաձայնություն ապա թեմայից չշեղվելու պատճառով էլ չեմ շարունակի...

    Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում - այս թեմայում փորձեք միայն այս մասին արտահայտեք Ձեր կարծիքները հարգարժան Ակումբցիներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք թեմայից շեղվելու համար...
    Եթե այս գրառումս նոր հարցեր կառաջացնի կամ անհամաձայնություն ապա թեմայից չշեղվելու պատճառով էլ չեմ շարունակի...

    Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում - այս թեմայում փորձեք միայն այս մասին արտահայտեք Ձեր կարծիքները հարգարժան Ակումբցիներ
    Մեղքը ՝ դա գործողություն է, մտավոր կամ առարկայական:
    Գործողության միջավայրը քննելով, մենք հող ենք նախապատրաստում առավել ճիշտ որոշելու գործողության ֆորմուլան, հնարավոր արժեքների բազմությունը:
    Ու սա համարել շեղում թեմայից, կնշանակի թեման քննարկել մակերեսային, պրիմիտիվ հարթության վրա: Սակայն "Ակումբակիցները" այդպիսին չեն :
    Ինչու՞ խուսափել խորանալ պրոցեսների և միջավայրի մեջ, հնարավորինս ընդարձակելով սահմանները: Ինչքան մեծ լինի տիրույթը, այնքան մեծ կլինի վերծանվող ֆունկցիայի ճշգրտությունը:

    Ինչու՞ չեք վստահում ձեր "Ակումբակիցներին" :

    Հ.Գ. Սա թեմայից շեղում չէ, և ուղղակի վերաբերվում է "Մեղք" գործելուն: Կամ իմ, կամ ???…-ի կողմից: Միգուցե հենց սա՞ է մեղքը

  7. #22
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում

    Մեղքը՝ օրենքի խախտումն է՝ անկախ այն բանից թե մեր սուբյեկտիվ կարծիքով մեր կատարած քայլը օրենքի խախտում է թե ոչ օրենքը մնում է օրենք ու խախտումն էլ խախտում. օրենքի չիմացությունն էլ չի ազատում պատասխանատվությունից, իսկ օրենքն ու դրանից առաջացած պատճառի (խախտումի) ու հետևանքի (պատժի) կապն էլ անխախտ է:

    Միայն թե չասեք հիմա էլ Ակումբցիներին եմ վախեցնում - այսինքն մարդուն տրված է խելք ու ոնց ուզենա այն կօգտագործի այ սխալ կիրառելուց է, որ խախտվում է օրենքն ու առաջ գալիս մեղքը
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #23
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Մեղքը և ի'նչով է դա բացատրվում

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված մարդուն կատարյալ ստեղծեց, բայց միևնույն ժամանակ՝ ազատ: Իսկ ազատ մարդն ընտրեց անկատար լինելը:
    100% համաձայն եմ քեզ հետ:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ աստված մարդուն կատարյալ չստեղծեց Նա ուզում էր միա՞կը լինել, հա՞
    Աստված միակ կատարյալն է, որովհետև նա է միակ սուրբը: Սրբության մեջ է կատարելությունը: Ե՞թե դու ուզում ես կատարյալ լինել, պետք է մտնես սրբության մեջ՝ այսինքն սուրբ կյանք ապրես: Ամբողջ հոգով, մտքով և սրտով հավատաս Հիսուսին , հնազանդվելով Ավետարանին և չարությունից հեռու մնաս:

    Ամեն:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 12.10.2007, 23:35: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշտ տղան... Ինչո՞ւ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.12.2012, 21:03
  2. Ինչո՞ւ են մարդիկ ստում
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 170
    Վերջինը: 19.04.2011, 17:18
  3. Mea Culpa (Իմ մեղքը)
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 11.11.2010, 23:21
  4. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»
    Հեղինակ՝ ars83, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.12.2008, 18:33
  5. Mea Culpa (Իմ մեղքը)
    Հեղինակ՝ Փիսիկ, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.10.2008, 23:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •