Սամվել ջան մ՜ի կարծիր որ հավատացյալները կատարյալ են, չկա աշխարհում մի մարդ որ կատարյալ լինի և եթե լիներ Հիսուս Քրիստոս աշխարհ չէր գա, մի միայն Աստված է կատարյալ ուրիշ ոչինչ և ոչ մեկը: Մենք եթե չմտնենք Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ և այն չընդունք որպես կյանք, չենք կարող հասկանալ նրա ճշմարտությունները: Ինչպես մեր մարմինն է տկար առանց սնունդի, այնպես էլ մեր հոգին է տկար առանց Աստծո խոսքի և նույն այդ Աստծո խոսքը մարմին հագավ և բնակվեցավ մեր մեջ Հիսուս Քրիստոս մարդով: Նա է տիեզերքի արարիչը՝ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վերջը: Դրա համար Աստված ուզում է որ մենք մեղքից հեռու մնանք, քանի որ Աստված սիրում է մեղավորին, բայց ատում է մեղքը: Ես այս թեման ընտրեցի որովհետև իրոք սա լուրջ հարց է և դա է մեզ Աստծուց հեռացնող միակ պատճառը: Մենք պարտադիր չէ որ ինչ որ բան սխալ անենք կամ մեղք գործենք որ դա լինի՝ Մեղք: Մարդ արդեն ծնվում է մեղքով որը ժառանգել է Ադամից և այդ մեղքը ծնում է մահ: Աստված Հիսուս Քրիստոս մարդու կերպարանքով եկավ աշխարհ որ այդ մեջտեղի պատը քանդի և դա նա կատարեց Խաչի վրա:
Եվ ամենակարևորը եթե մարդ չի ճանաչում ինքը ո՞վ է և տիեզերքի ստեղծիչն ո՞վ է, կներեք բայց նա խխճուկ է և դա նրան չի թողնում ճանաչել իր վիճակը՝ որ ինքը մեղավոր մարդ է: Մարդ պետք է իմանա որ ինքը ոչնչություն է Աստծո առջև, բայց դեռ Աստված իրեն սիրում է և իր միածին որդին է տալիս որ մեռնի խաչի վրա: Չեմ կարծում որ մեզնից որևէ մեկը անհնազանդ գտնվի իր հոր կամ մոր առջև, դա ստված ատում է, որովհետև մեղք է: Առավել ևս իր առջև անհնազանդ գտնվողներին ի՞նչ կասի նա: Սաղմոսների մեջ ասում է՝ Տեր Աստված մարդը ո՞վ է, կամ մարդի որդին ո՞վ է որ նրան այցելություն ես անում: Գիտեք որ երբ նա մեզ նայում է մենք մրջյունից էլ փոքր ենք երևում նրա առաջին, բայց նա դեռ սիրում է, որովհերտև նա մեզ ստեղծեց իր կերպարանքով՝ իրեն նման: Եկեք հպարտ չլինենք, ի՞նչ կա մեր ձեռքում որ հպարտանում ենք: Մեր կյանքը շուքի և քամու նման անցնում է և բան չենք հասկանում, իսկ նա ուզում է որ հավիտյան ապրենք: Երանի նրան որ հասկանա այս խոսքերը ասում է Աստված:
Հարգանքներով Հայ Քրիստոնյա
Էջանիշներ