Հարգելի Che_Guevara, ցեղասպանության ահավոր հետևանքներն ու նրա զոհերի տառապանքները ես չեմ մոռանում։ Մորս նախնիներն էլ մշեցի էին ու ցեղասպանության զոհ են եղել։
Բայց հարցը դրանում չի։
Ցավն էլ հենց են է, որ սփյուռքը միահամուռ է հենց միայն ցեղասպանության հարցի շուրջ։ Փաստորեն ուրիշ արժեք չկա։ Ցեղասպանությունն է կարծես միակ ազգային արժեքը։
Եկեք սթափ դատենք։ Վաղն ԱՄՆ–ն կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Մի տաս տարուց Թուրքիան էլ կընդունի։ Իսկ հետո՞։ Հետո վերջ։ Կվերանա սփյուռքահայությունը որպես հայ։ Քանի որ ուրիշ համախմբող արժեք չկա։ Կենտրոնանալով ցեղասպանության ճանաչման վրա՝ ցեղասպանոթյան հարցի ստվերում են մնացել, մոռացության են մատնվել իրական ազգային արժեքներն ու նպատակները։
Եթե իրոք այդպես է, ապա բոլորս միասին պիտի փափագենք, որ երբե՛ք, երբե՛ք չճանաչվի հայոց ցեղասպանությունը, քանի որ հակառակ դեպքում կկորցնենք սփյուռքահայությանը։ Ի՞նչ ասեմ, տխուր է, շատ տխուր է, թե իրոք այդպես է…
Էջանիշներ