User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

  1. #16
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Քաղաքականությունից շատ հեռու լինելու պատճառով ու անտեղյակ լինելու պատճառով, այսօր առավոտվա լուրերը իսկապես անակնկալ էին ինձ համար: Շատ եմ ուրախացել, բայց ես էլ չեմ կարծում, որ մեր հին հողերը կբերեն հենց այնպես կնվիրեն մեզ: Այստեղ մեկ ուրիշ քաղաքականություն է թաքնված, բայց թե ինչ…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Թեմայի հեղինակին պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ վերնագիրը սխալ է և պարունակում է ապատեղեկատվություն:
    Իրականում կոնգրեսը չի ընդունել, այլ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ընդունել:

    Հնարավորության դեպքում, խնդրում եմ միջոցներ ձեռնարեկ խմբագրելու վերնագիրը:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն արդեն հասցրել է որակումներ տալ ընդունված բանաձևին` այն համարելով անընդունելի: Նկատենք, որ երեքշաբթի նա զգուշացրել էր նախագահ Բուշին, որ բանաձևի ընդունումը «լուրջ վտանգներ» կառաջացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Գյուլը մասնավորապես մտահոգություն է հայտնել. «ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ պարզվեց, որ համր են առողջ դիրքերից գործելու համար և ևս մեկ անգամ փորձ են անում մեծ քաղաքականության հետաքրքրությունները ստորադասել մանր-մունր ներքաղաքական խաղերին»:

    Panorama.am
    Վերջին խմբագրող՝ moj: 11.10.2007, 10:12: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Լուրն անչափ ուրախալի է և ես շնորհավորում եմ բոլորիս, բայց առաջին հերթին ամերիկայի մեր հայրենակիցներին, որոնք կարելի է ասել արեցին համարյա անհնարինը ամերիկացու կարծրացած դիրքորոշումը փոխելու ուղղությամբ:

    Լրատվական աղբյուրներից իմանում ենք, որ թուրքական վերնախավը ջանք ու եռանդ չէր խնայում այս գործընթացը տապալելու համար: Բանը հասնում էր այնպիսի անհեթեթությունների, որ արդեն ԱՄՆ-ի Կոնգրեսին են մեղադրում իբրև "պատմության" խնդիրներին միջամտողների, առաջարկելով հարցը թողնել պատմաբաններին:
    Մի հարցնող լինի ի՞նչը թողնել պատմաբաններին: Չէ որ կատարվածը նույնիսկ Բուշն է բնութագրում եղեռնագործությանը բնորոշ բառերով`ահավոր ողբերգություն, զանգվածային ջարդեր և այլն, այսինքն ԱՄՆ-ն իր ամենաանբարյացկամ Նախագահով հանդերձ երբեք չի ժխտել, որ 1915թվականին Թուրքիայում հայերի նկատմամբ ոճիր է կատարվել, իսկ ԱՄՆ-ի Հայերն էլ իրենց երկրի իշխանություններից ու օրենսդիր մարմնից պահանջում են իրավական գնահատական տալ այդ դեպքերին: Սա զուտ օրենսդրական խնդիր է և հենց ամերիկյան սենատի խնդիրը, այստեղ պատմաբաններն անելիք չունեն, և թուրքիայի պահանջներն ու հորդորները հարցը այլ հարթություն տեղափոխելու շուրջ միանգամայն անհիմն են:
    Ես տեղյակ չեմ, թե թուրքական նմանատիպ առաջարկին ինչպե՞ս է արձագանքել մեր կառավարությունը, սակայն գտնում եմ, որ մեր պատմաբանները թուրքերի հետ այդ հարցում անելիքներ չպետք է ունենան:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #19
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Մոդերատորական: Բոլոր կոպիտ, վիրավորական, ինչպես նաև թեմայից դուրս գրառումները ջնջված են: Քաղաքակիրթ բանավեճ վարեք և ոչ թե փորձեք ուրիշներին պարտադրել սեփական կարծիքը` Ակումբի կանոնադրությանը հակասող գրառումներով: Հայ Քրիստոնյա, գրանցվելով Ակումբում` դուք համաձայնել եք Ակումբի կանոնադրությանը, որը արգելում է կոպիտ, վիրավորական. ինչպես նաև բանավեճը անձնական վեճի մակարդակի իջեցնող գրառումներ կատարելը: Այսպիսի գրառումները ջնջվում են, իսկ հեղինակները` զգուշացվում: Քաղաքակրթության պակասի զոհ գնացած ժողովուրդը քաղաքակրթության պակասի իրավունք չունի:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 11.10.2007, 10:42:

  5. #20
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Հայեր ջան,
    Այս բանաձևը ընդունել է առայժմ ՄԻԱՅՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովը: դրանից հետո, մեկ ամսվա ընթացքում, այն պետք է ներկայացվաի Պալատի լիագումար նիստում: Այդ նույն հանձնաժողովը մոտավորապես նույն բանաձևը ընդունել է մի քանի անգամ, բայց Պալատում այն չի քննարկվել, քանի որ տարբեր դեպքերում միջամտել են տարբեր պաշտոնյաներ (Կլինտոն, Բուշ...), ու հարցը ընդհանրապես քվեարկության չի դրվել լիագումար նիստում:
    Այս անգամ շատ մեծ է հավանականությունը, որ բանաձևը կքվեարկվի Ներկայացուցիչների պալատում, որովհետև հիմա այնտեղի մեծամասնությունը դեմոկրատ են, իսկ նախագահն ու կառավարությունը` հանրապետական: Այնպես որ Փելոսին կարող է և չլսել Բուշի, Ռայսի ու մյուսների հորդորները, ու հարցը դնել քննարկման: Իսկ եթե քվեարկություն լինի, 90 տոկոսով կարելի է ասել, որ կընդունվի, քանի որ մոտ 240 պատգամավորներ արդեն համաձայնություն տվել են: Սա է պատճառը, որ "շուխուրը" այսքան մեծ է:

  6. #21
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Դե Հ1-ի ու կոմպանիայի համար լավ առիթա ժողովուրդի ուշադրությունը թանկացումներից շեղելու համար;

    Տաշիտուշին կշարունակվի մինչև սենատի մերժումը կամ Բուշի վետոն:
    Վերջին խմբագրող՝ Ֆուտբոլասեր: 11.10.2007, 11:29:

  7. #22
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքականությունից շատ հեռու լինելու պատճառով ու անտեղյակ լինելու պատճառով, այսօր առավոտվա լուրերը իսկապես անակնկալ էին ինձ համար: Շատ եմ ուրախացել, բայց ես էլ չեմ կարծում, որ մեր հին հողերը կբերեն հենց այնպես կնվիրեն մեզ: Այստեղ մեկ ուրիշ քաղաքականություն է թաքնված, բայց թե ինչ…
    Apsara ջան ամեն ինչին էլ ժամանակ է հարկավոր, 92 տարի է անցել այդ չարաբաստիկ ոճրից, քանի-քանի տարիներ ենք սպասել, որ Ամերիկան վերջապես ընդունի այդ փաստը, բայց ավաղ... ամեն տարի հիասթափության ենք եկել, ի՞նչ եմ ուզում ասել, որ մեր հողերն էլ ետ կվերադարձվեն, ուղղակի ժամանակ է պետք, այո՛ հնարավոր է, որ այս անգամ երկար ժամանակ պահանջվի... , բայց, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ընդունումը հարված էր իր հենց շահերի համար, դա հաստատ է ԱՄՆ-ի բոլոր բազաները թուրքիայում են...: Տեսնես սրանից հետո գյուլը մտքի մեջ ի՞նչ ա մռմռալու Բուշի հետ հանդիպելիս ի՞նչ անեծքներա տալու
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  8. #23
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Թուրքիայի մասնատման հարցը լռիվ արդիական է ու խնդրում եմ չդիտել այն որպես ավելորդ ոգևորություն:

    Էս մասին էլ հանկարծակի կլսեք: Բայց դե, թեմայից մի շեղվեք, ուղղակի ուրախացեք:

    Սա մեր պապերի կամքն է, որ մենք այսօր տեսնում ենք: Չէ՞ որ, երբ նրանց մորթոտում էին, նրանք մեր մասին են ասել, որ մենք ...
    Всё под небесами

  9. #24
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Երեկ ուրախությունից տեղս չէի գտնում: Մինչև քվեարկության արդյունքները Անուկին ասում էի, որ Բուշի Տուն-տունիկը դուրս չի գալիս ու...
    Աչքիս Ուլուանայի մատը խառն էր էս գործին...հենց ոտքը դրեց ԱՄՆ
    Եկե՛ք վատատես չլինենք, եթե անգամ աչքերը մի քիչ վատ են տեսնում, այլ սպասենք իրադարձությունների զարգացմանը...
    Ու ամենակարևորը այ հիմա պիտի առավել աչալուրջ լինենք և արդար ու ճիշտ ընտրություն կատարենք...թե չէ, մինչև հայկական հարցը լուծենք, Հայաստանը կազինոյում մեկը կկրվի, բա...էլ չեմ խոսում մնացածի մասին...
    Զգույշ...ժողովուրդ…

  10. #25
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Հա՜յ, հա՜յ: Դեռ ու՞ր եք: Շատ մի ուրախացեք: Սա ընդամենը միայն արտաքին գործերի հանձնաժողովի որոշումն էր, որը թույլ է տալիս կոնգրեսում այս հարցը քննարկել: Հիշեցնեմ նաև, որ ընդամենը 6 ձայնի տարբերությամբ է այն անցել:
    ԱՄՆ նախագահ Բուշը խառնվել է իրար և նա կտրականապես մերժում է և չի ցանկանում, որ ցեղասպանության բանաձևը անցնի կոնգրեսում: Ես ուրախ կլինեմ, երբ ճանացվի հայոց ցեղասպանությունը ԱՄՆ կոնգրեսի կողմից, որովհետև հայկական սփյուրքը ուրախ կլինի և ամենակարևորը Բուշը կտուժի ամենաշատը:
    Վատն այն է, որ դրանից հետո (արդեն մանթո Բուշը) ոչ մի ուժ չի գործադրի Թուրքիայի վրա, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Այսօր ԱՄՆ-ը՝ Բուշը Թուրքիայի կարիքն ունի, ոչ միայն ՆԱՏՕ-ի պետություն լինելու համար, այլ նաև որպես Ամերիկայի դաշնակից Իրաքյան (կամ ինչպես ասում են, տերրորիզմի դեմ) պատերազմի համար: Բուշը ուզում է նավթ, իսկ ժողովրդին ասում է, որ հեսա ահաբեկչությունը կվերանա երկրագնդի երեսից: Այդ նախագահի միջնակարգ կրթության վրա կասկածներ ունեմ:

    Օրեցօր հայոց ցեղասպանության ճանաչող պետությունների թիվը աճում էլ: Սփյուռքը ուրապությունից ցնձում է, Հայաստանը՝ վախենում, քանի որ հայոց ցեղասպանությունը ճանաչելով ոչինչ չի փոխվում Հայաստանի համար:
    Կներեք, սխալվեցի… Փոխվում է: Դրական փոփոխություններ չկան, բայց բացասական փոփոխությունները մեծ են: Տնտեսությունը մարում է, քանի որ հայերի նկատմամբ ավելի ու ավելի են դժվարեցնում թուրքական ապրանքների արտահանումը: Սա էլ Թուրքիայի վարած ռեվանշիստական քաղաքականությունն է:

    Ինձ թվում է, սփյուռքահայ համայնքը որոշ ժամանակ պետք է դադարեցնի հայոց ցեղասպանության ճանացեցնել տալը այլ պետություններում, թե չե, սփյուռքում ապրող հայերը էլ հայրենիք չեն ունենա:

  11. #26
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Ճիշտն ասած երեկ ուրախացա, բայց չէի ցանկանա որպեսզի մեր ազգային շահերը ի կատար ածվեին ի վնաս ամերիկայի ժողովուրդի.

    Ամերիկացիները շուտվանից գիտեին, որ ճանաչելու են, բայց միայն մերձավոր արևելքի տարածաշրջանում նոր դաշնակիցներ ձեռք բերելուց հետո, որի դեպքում ԱՄՆ-ն թուրքիայի կարիքը այդքան էլ չի զգա, իսկ ամերիկացիները մինչև հիմա Իրաքում մարտական գործողությունները ավարտին չեն հասցրել և այդ պետությունից իրենց նոր վստահելի դաշնակից չեն թրծել, ինչը նշանակում է, որ եթե ԱՄՆ-ն թուրքերի հետ հարաբերությունները վաթարացրեց, դրանից միայն տարածաշրջանը կապակայունանա.

    Իհարկե մենք ուրախ ենք, որ մեր ազգային շահը մեծ նվաճումներ է ունենում միջազգային տարբեր ատյաններում, բայց եթե մենք սպասելիքներ ունենք ամերիկացիներից, որ իրենք մեզ ապագայում կոգնեն մեր բոլոր ծրագրերը ի կատար ածելու, ապա մենք չպետք է վնասենք այդ պետությանը, մեր շահերը համապատասխանեցնելով ամերիկայի շահերին, այսինքն ես կողմ եմ որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի, բայց ոչ ի վնաս այն երկրների, որոնք վաղը պետք է թուրքերին ինչ որ բաներ պարտադրեն ի օգուտ մեզ.

    Փաստորեն մենք թուրքերին ոչինչ ստիպել չենք կարող, այդ պատճառով ենք դիմում տարբեր այլ պետությունների և հենց այդ պատճառով էլ չպետք է վնասենք տվյալ երկրներին, նախապես պայմանավորվածության գալով աշխատենք նրանց հետ, ի օգուտ մեզ և աշխարհի բարեկեցության.

    Այս վերջերս բացահայտվել էր ամերիկյան գաղտնի գործակալության մի քանի փաստաթղտեր, որում զետեղված է եղել, որ ըստ ԱՄՆ-ի գաղտնի ծրագրերի, Հարավսլավիայի պետության մասնատումը ծրագրվել է շատ վաղուց. Իհարկե ԱՄՆ պետությունը չէր հաստատել այդ փաստաթղտերի իրողությունը և ես հիմա չեմ հիշում, թե այդ լրատվական գործակալությանը որտեղից այդ տվյալները, բայց տեղեկատվության մեջ պարզ նշված էր, որ Հարավսլավիայի փլուզումից հետո, նախատեսվել է թուրքիա պետության մասնատումը.

    Փաստորեն հիմա Հարավսլավիա պետություն գոյություն չունի և կարելի է ասել, որ այդ հակաթուրքական ծրագիրը գործում է ամերիկյան գաղտնի գործակալությունների կողմից, բայց քանզի ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում թույլ են, իրենք այդ հարցով ոչինչ անել չեն կարող, մինչև հիմնական չհաստատվեն Իրաքում և քանզի ԱՄՆ-ն միակ պետությունն է, ով կարող է Հայկական բոլոր պահանջները հասցնել վերջնակետին, ապա Հայկական շահը, ամերիկյանից չպետք է տարբերվի, հակառակ դեպքում Բուշը իրոք կարող է իր վետոն օրինական կերպով օգտագործել և մենք օրինական կերպով կզրկվենք մեր օրինական պահանջից, որը մեզ ապագայում կարող էր բերել Սևերի պայմանագրի պես բարիք.

    Հ.Գ.
    Խհնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք.
    Ուրախ գրառում:

  12. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Մեջբերում Հայ Քրիստոնյա-ի խոսքերից Նայել գրառումը
    տաշիիիիիիիիիիիիիի տուշիիիիիիիիիիիիիիիիիի, Արարատը մերը կլինի, Վանը մերը կլինի, Մուշը մերը կլինի, Անին մերը կլինի և այլն:
    Կիսում եմ բորոիդ ուրախությունը: Հայ Քրիստոնյա ջան շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց թեկուզ ամբողջ աշխարհն էլ ճանաչի մեր հողերը միայն ճանաչմամբ ետ չեն տա: Չեմ կարծում որ դիվանագիտությունը կարող է նման խնդիր լուծել: Հնարավոր է Թուրքիան ինչ որ տուգանքներ մուծի, բայց տարածքները չեն վերադառնա:Հողը միայն արյունով են վերցնում կամ պահում:
    Ամեն դեպքում հուսանք, որ մի օր Հյաստանն այնքան հզոր կլինի, որ կկարողանա վերադարձնել իր պատմական տարածքները:

    Կեցե Հայաստանը, կենցեն հայերը, բարգավաճում, բարորություն ու հզորություն մեր երկրին:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 11.10.2007, 18:18:

  13. #28
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Կիսում եմ բորոիդ ուրախությունը: Հայ Քրիստոնյա ջան շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց թեկուզ ամբողջ աշխարհն էլ ճանաչի մեր հողերը միայն ճանաչմամբ ետ չեն տա: Չեմ կարծում որ դիվանագիտությունը կարող է նման խնդիր լուծել: Հնարավոր է Թուրքիան ինչ որ տուգանքներ մուծի, բայց տարածքները չեն վերադառնա:Հողը միայն արյունով են վերցնում կամ պահում:
    Ամեն դեպքում հուսանք, որ մի օր Հյաստանն այնքան հզոր կլինի, որ կկարողանա վերադարձնել իր պատմական տարածքները:

    Կեցե Հայաստանը, կենցեն հայերը, բարգավաճում, բարորություն ու հզորություն մեր երկրին:
    Ցավում եմ, բայց հնարավոր է որ դու ճիշտ լինես: Ամեն դեպքում եթե Թուրքիան ճանաչի դա ու հանի իր կեղծավորության դիմակը շատ ճանապարհներ կբացվի իր առջև և կմտնի քաղաքակիրթ երկրների ցուցակի մեջ: Ժողովուրդ ջան ամենակարևորը այս հարցերով մենք նորից չշարունակենք մեր թշնամանքը այդ ժողովրդի դեմ, իմանանք որ նրանք էլ ունեն մարդիկ իրենց մեջ որ դրական են արձագանքում այս կարևոր հարցին և աստված ուզում է որ մենք ատելությամբ չլցվենք որևէ ազգի կամ երկրի վրա, ի վերջո աստծո աչքին Հայ, Թուրք, Ամերիկացի և այլն չկա: Ամեն ազգ, երկիր կամ մարդ իր կատարած գործերի համար հաշիվ պետք է տա մի օր, դրա համար մենք պետք է զգույշ լինենք ամեն ինչի հանդեպ, մանավանդ իրար դատելուց որը աստված խստիվ արգելում է: Ես համոզված եմ որ այդ ոճրագործները՝ Թալեաթ, Էնվեր և Ճեմալ ( ափսոսում եմ որ դրանց անունները մեծատառով եմ գրում, բայց ինչ արած ) հիմա տանջվում են այն աշխարհում իրենց կատարած մեծ մեղքերի համար: Այնպես որ իրենք իրենց վարձքը արդեն առել են:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 11.10.2007, 22:44:

  14. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու եք ուրախանում:
    Ի՞նչ է փոխվելու դրանից:
    Ի՞նչ է փոխվելու, եթե անգամ բոլոր փուլերով անցնի:
    Մի՞թե այնքան միամիտ եք, որ հույս ունեք, թե հողերն են վերադարձնելու:
    Սկի էս մի կտոր հողը չեն կարողանում պահել, ու՜ր մնաց մնացածը:
    Մի հատ նայեք, տեսեք ինչ է կատարվում երկրի ներսում, փորձեք դա շտկել, և այդ ժամանակ իրոք միմյանց շնորհավորելու առիթ կունենանք:

  15. #30
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու եք ուրախանում:
    Ի՞նչ է փոխվելու դրանից:
    Ի՞նչ է փոխվելու, եթե անգամ բոլոր փուլերով անցնի:
    Մի՞թե այնքան միամիտ եք, որ հույս ունեք, թե հողերն են վերադարձնելու:
    Սկի էս մի կտոր հողը չեն կարողանում պահել, ու՜ր մնաց մնացածը:
    Մի հատ նայեք, տեսեք ինչ է կատարվում երկրի ներսում, փորձեք դա շտկել, և այդ ժամանակ իրոք միմյանց շնորհավորելու առիթ կունենանք:
    Ես լովին համաձայն եմ քեզ հետ Բյուրակն, բայց աստված ուզում է որ ես ուրախ լինեմ և ես փառք եմ տալիս նրան այդ բանի համար: Կտան հողերը թե չեն տա ինձ համար այդքան էլ էական չէ, կարևորը թող նրանք այդ խայտառակ ամոթալի վիճակից դուրս գան, որի համար նրանք տառապում են շուրջ 100 տարի: Ես լիովին համոզված եմ որ դա էլ սատանայի գործն էր որ նրանց պարտադրեց այդ ոճիրը իրագործել մեր այգի դեմ: Աստված ուզում է որ թե ամեն երկիր թե մարդ զղջա իր արածների համար և գա դեպի աստված: Կարդա Անառակ Որդու առակը որը մեզ և բոլորին է վերաբերվում:

    Հետո, այն ասա ամեն ինչ լա՞վ է եկեղեցու հարցում:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 11.10.2007, 23:02:

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ S.L.V., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.06.2016, 16:17
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.08.2014, 13:00
  3. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.12.2011, 21:15
  4. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •